ԳՐԱԿԱՆ



ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ. Նկարազարդ դարձվածաբանական բառարան.- Երևան, ՄՀՄ գրատուն, 2013, 184 էջ: Նկարիչ` Խորեն Հակոբյան:

Դարձվածները ժողովրդի հոգևոր մշակույթի հարստությունն են, որոնք խոսքը դարձնում են ավելի գունեղ, դրան հաղորդում պատկերավորություն, արտահայտչականություն, սեղմություն ու դիպուկություն։ Դարձվածները լեզվի ազգային ինքնատիպության, յուրահատկության ամենակուռ արտահայտություններից են։
Դարձվածների իմացությունը նպաստում է հաղորդակցական հմտությունների խորացմանը, խոսքն ազատում է միապաղաղությունից ու միօրինականությունից, այն դարձնում աշխույժ, պատկերավոր ու արտահայտիչ, նախադրյալներ է ստեղծում գեղարվեստական, հրապարակախոսական և, ընդհանրապես, դարձվածներ պարունակող խոսքը և տեքստերը ավելի խոր ընկալելու համար։
Այս գիրքը կօգնի աշակերտներին, ուսանողներին և ընթերցող լայն շրջանակներին վերհիշելու և տիրապետելու դարձվածների մի որոշակի մասի: Գիրքն ամենից առաջ կոչված է նպաստելու հայոց լեզվի դարձվածների նկատմամբ հետաքրքրության մեծացմանը։
Յուրաքանչյուր դարձված պատկերված է երկու նկարով. առաջինով պատկերված է հայոց լեզվի տվյալ բառակապակցության ուղղակի նշանակությունը, իսկ երկրորդում՝ այդ բառակապակցության փոխաբերական՝ դարձվածային նշանակությունը։
Ընտրված են այնպիսի դարձվածներ, որոնց ուղղակի և փոխաբերական իմաստները հնարավոր է պատկերել նկարների միջոցով։ 
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս պատկերազարդ գրքի էջերից երկուսը.


ԵՐԲ ԿԱՐԴԱՑԻ ՎԱՐՈՒԺԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՄԵԾՆ ԿՈՎԿԱՍԻ» ՎԵՊԸ

Առաջին իսկ տողերից հայտնվում ես իրադարձությունների կենտրոնում, եռաչափ, ավելի ճիշտ` բազմաչափ տարածության մեջ: Տեսնում ես բոլորին միաժամանակ, բոլորը տեսնում են քեզ, հերոսներին ճանաչում ես, նրանք ճանաչում են քեզ: Խորհրդավոր մի աշխարհ, բառաշխարհ, հզոր տպավորությունները սրտիդ են իջնում, մտքերիդ են հյուսվում պատկերների ցնցող հրավառությամբ: Շունչդ կտրվում է բառաշխարհի երանության վայելքից, ապշեցուցիչ մանրամասների նկարկեն նկարագրությունից:
Իրադարձությունների ձայնը, շշուկները, բնանկարը, երաժշտությունը, շարժումը, պատկերը զգում ես որպես մասնակից: Զգում ես բառերի կախարդանքի միջոցով: Ընթերցողն իրեն զգում է հեռու և մոտիկ պատմության ժամանակակիցը: Թվում է` ինքն էլ կարող է փոխել այդ պատմության դեպքերը, այնքան կախարդական է վեպի կենդանի շունչը: Մտքերը, ծեսերը, իրադարձությունների միֆականացումը, օրը, տարին ու դարը, ժամանակի  ձայները` հեշտանքի հևոցներից մինչև տիեզերական համանվագ, ներկայացվում են անզուգական պատկերներով, մտքի նրբագույն բանաձևումներով, խոսքի կախարդանքով, հայոց լեզվի պայծառությամբ ու պերճանքով:
Պարզապես վայելք է այս վեպի ընթերցումը, շնչահեղձ ես լինում ընկալման հրճվանքից, զարմանում ես գրողի նրբիմացությունից, հիանում ես գրողի վարպետությամբ:
Ես գրականագիտական որևէ գնահատական չեմ տալիս վեպին. դա գրականագետների գործն է: Պարզապես ներկայացնում եմ իմ տպավորությունները վեպն ընթերցելուց:
Խոր են ձևակերպումները, նրբաճաշակ, մտքի ու ձևի նրբագույն ներդաշնակությամբ հագեցած, սարսուռով ընկալելի, սրտով կլանվող, մտքով մարսելի:
ՎԱՐՈՒԺԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Վեպում կերպարներ են անձրևն ու ծառը, տղամարդու սերմն ու կնոջ հեշտանքը, առաջնորդներն ու աղանդավորները, ձայնն ու գույնը, գիր ունեցողն ու բանավորը, լռությունն ու գիշերը և այլն: Դրանք այնքան շոշափելի ու դիպուկ են ներկայացված, այնքան ուժգին թափով ու ներշնչանքով են կերպավորված ու մատուցված, որ քամին ու խազարների առաջնորդը հերոսներ են վեպի` նույնքան կենդանի և ընկալելի:
Թվում է` հնարավոր չէ, որ ամբողջ վեպը գրված լինի այսպիսի հզոր ներշնչանքով, թվում է` ուր որ է կսպառվի կախարդանքը և «սովորական» կդառնա: Սակայն մինչև վերջ կարդում ես հափշտակությամբ ու զարմանում, որ մարդ կարող է այսպես գրել:
Կարծես մի աներևույթ էություն գրողին թելադրել է այս վեպը և սիրո՛վ է թելադրել. կարծես մի աշխարհ է արարել` քեզ ծանոթ և անծանոթ միաժամանակ:
Լավ գրողներ կան Հայաստանում, որոնց կարդում ես ու լռում: Սա այն դեպքն է, երբ կարդում ես ու չես կարող լռել:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ







«ԱՐԱՐԱՏ-73»-40

Ուղիղ 40 տարի առաջ հայկական ֆուտբոլը հասավ մեծագույն նվաճման. Երևանի «ԱՐԱՐԱՏԸ» դարձավ Խորհրդային Միության չեմպիոն ու գավաթակիր:
«Արարատցինե՛ր, եթե Արարատից մի քայլ էլ ցած իջնեք, ձեզ չեն ների ոչ Մասիսը, ոչ հայ ազգը, ոչ էլ Աստված»:
Այսպես էր գրված այն պաստառի վրա, որը պարզել էին հայերը հոկտեմբերի 10-ին Մոսկվայի Լենինի անվան կենտրոնական մարզադաշտում, որտեղ ավելի քան 100 հազար հանդիսականների ներկայությամբ տեղի ունեցավ Խորհրդային Միության 1973-ի ֆուտբոլի բաժակի ավարտական մրցությունը Երևանի «Արարատ» և Կիևի «Դինամո» խմբերի միջև:
1973 թ. հոկտեմբերի 10-ը երկար ժամանակ պիտի մնա մարզասեր հասարակության հիշողության մեջ:
Ախոյանության բաժակը Հայաստան բերող պատվիրակությունը Դոնեցկ քաղաքում մի կարճատև դադարից հետո իր ուղևորությունը շարունակեց դեպի Հայաստան, ուր բաժակը առնվազն մեկ տարի պիտի մնա:
Հազարավոր մարդիկ Երևանի օդանավակայան էին շտապել, որոնք ջերմորեն ողջունեցին Խորհրդային Միության 1973-ի բաժակակիր «Արարատ» խմբին»:

Սա 1973-ին տպագրվել է Թեհրանի «Ալիք» օրաթերթում: Նույն թերթում առաջին և միակ անգամ լույս է տեսել Հովհաննես Շիրազի` արարատցիներին նվիրված բանաստեղծությունը, որը Հայաստանում տպագրվում է առաջին անգամ: Ինչ-ինչ պատճառներով Խորհրդային Հայաստանում այն երբևէ չի հրապարակվել:
Բանաստեղծությունը սիրով մեզ է տրամադրել «9-րդ հրաշալիքի» հրազդանաբնակ բարեկամ ԷԴԻԿ ՏԵՐ-ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, որին հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը:

 

 


ԳՈՎՔ ԱՐԱՐԱՏՑԻՆԵՐԻՆ ՈՒ ՀՈՒՅՍ ՎԱՂՎԱ ՄԱՍԻՍԻՆ…

Շիրազն ասաց` Արարատից
Թե մի քայլ էլ իջնեք ցած,
Ձեզ չեն ների ոչ Մասիսը,
Ոչ հայ ազգը, ոչ Աստված…


Ես երգեցի Մասիսներս, դուք հաղթեցիք, դեռ ոտքով,
Օ՜, չէ, ոտքով հաղթող հայն էլ պիտի հաղթե վաղն էլ` մտքով,–
Ես մտքով եմ Մասիս ելել, ազգը զորքով կբարձրանա,
Իմ տասնմեկ սատանաներ, իմ բալիկներ, որ հաղթեցիք,
Ոսկե սանդուղք է գավաթը` դեպի Մասիս, արարատցիք…


Արար աշխարհը թնդացրեց «Հայ Ա-րա-րատ» մռունչը մեր,
Մասիս դարպասն էլ կբանա ազգապաշտպան գնդակը ձեր,
Ես ուրիշի հողն ի՞նչ կանեմ, մատաղ լինեմ ես մեր հողին.
Ես մեր հողի չարը տանեմ, հողը դնեմ մեր ոսոխին: Վերցված է «9-րդ հրաշալիքից»
Բանաստեղծի ճամփով եկաք, ճամփան թեկուզ ոտքով բացիք,
Ծով ազգերին հաղթեց ձեզնով հայոց մի գետն, արարատցիք:


Եվ թե հայ է` ո՞վ չի գրկե ձեր պատկերն էլ` իր սնարին,
Որպես ազգի պատկերը վեհ, որպես ոգի հայ աշխարհին,
Եվ ես ձորից Հրազդանի կտրում սրինգն իմ եղեգնյա`
Ձեզ եմ ձայնում, ոտնառյուծներ, վաղվա իղձով մեր Բյուրակնյա,
Ձեզ երկնքից պիտի բերեմ շքանշան, որ հաղթեցիք,
Որ գավաթը հայ իղձերի գագաթն հանենք, արարատցիք…
 

Ձեր թուր գնդակն այնպես սուրաց հայոց հույսի լուռ դաշտերով,
Որ վաղն ազգն էլ Մասիս ելնի` ազգահավաք իր վաշտերով,
Արարատիս կաթնաղբյուրից պիտի լցնենք գավաթն այս վեհ,
Որ կնքահայր ձեր1 սիրողն էլ Մասիս չլա էլ երբևէ, 9-րդ հրաշալիք

 Ձեզ լուսաստղը պիտի բերեմ` շքանշան որ հաղթեցիք,
Որ գավաթը ամենասուրբ գագաթն հանեք, արարատցիք…
 

Երբ հաղթեցիք` ասի աչքս գեթ մեկ որդուս ձեր մեջ գտներ,
Ասի` երնեկ իմ գլուխը ձեր ոտքերով աշխարհ մտներ,–
Դուք, որ ոսկի գավաթվեցիք, կառնեք թասն էլ հողագնդի,
Ապրի արևն` ով ձեզ կնքեց սուրբ անունով Արարատի,
Այն պոետիս ճամփով թռաք, որ Մասիսն է գոռում լռիկ,
Որ գավաթը ամենավեհ գագաթն հանենք, արարատցիք…
 

Մեծ ու պստիկ ազգեր էլ չիք, վկա գավաթն` հայ ծիծաղով.
Ոտքով էլ են հայերն հաղթում, էլ ո՞ւր մնաց հայոց գլխով,
Հավասար են ազգերն իրար` թե միշտ այսպես հավասարվեն,
Ի՞նչ հավասար… երբ գավաթում` Մասիսազուրկ` հայերն այրվեն…
Հային կորած էին կարծում, բայց ապրեցան, որ հաղթեցիք,
Որ գավաթը Արարատիս գագաթն հանենք, արարատցիք…
 

Ոտ կա` հազար գլուխ արժե, գլուխ կա, որ մի ոտ չարժե,
Էլ ի՞նչ ասեմ հայոց մասին, երբ հայ ոտքն էլ վերք կբուժե,
Իմ տասնմեկ սատանաներ, ի՞նչ հրաշքով աստվածացաք.
Արևը ձեզ պիտի լինի… թե Մասիսի դուռն էլ բանաք, «9-րդ հրաշալիք» թերթի նյութերից 

Դուք չբանաք, ձեր թոռները պիտի բանան, թե չծռվեն…
 

Այն կռվադաշտն եմ համբուրում, որ ողջ ազգերն այսպես կռվեն:
Իմ հույսի սուրբ սատանաներ, աստվածացաք ողջ լուսնի տակ,
Հայ կմնանք հայ ոտքով էլ` ոտնահարվեց մահն սպիտակ,
Ալեկոծվեց Հայաստանս, ասես այն է` ելավ Մասիս…
Եվ քիչ մնաց սիրտը պայթեր ձեր կնքահայր հեգ Շիրազիս:
 

Ձեզ Մասիսի ոսկուց պիտի ձուլենք փառքի շքանշան.
Երբ Մասիսի գագաթն հանենք գավաթն իբրև հայ ատրուշան,
Վեր է հայ ազգն այն ցեղերից, որ եղեռնել կուզեն հային,
Վեր է, քանզի երեք ազգի գիր է Մաշտոցն աստվածածին,
Ցավ չի տեսնի այս աշխարհը, թե միշտ կռվեն այս գնդակով,
Ծիածանի վրով կանցնեն փոքր ազգերն էլ, ոչ թե տակով,
Լավ է հույսդ ոտքիդ դնես, քան թե, ազգ իմ, օտար գլխին,
Որ քո գլխի տերը դառնաս, հավերժ ոտքես քո ոսոխին:
 

Սփյուռքն ինքն էլ հայրենիքվեց, հայ մկրտվեց, որ հաղթեցիք,
Որ գավաթը հայ իղձերի գագաթն հանենք, արարատցիք:
Արևը քեզ պիտի դառնա, ազգ իմ, հավերժ շքանշան,
Երբ ազատես Արարատդ շղթաներից դժոխաշան2:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

1 Ես եմ կյանքիս գնով «Արարատ» անունով կնքել Հայոց մեր պանծալուն, ոչ միայն իմ Մասիսամռունչ երգերով, այլև հենց գրավոր պահանջով` ումից որ հարկն էր:
2 Ձեռագիրս հայրենյաց մշտապահ արխիվում է:

©
©
©
«9-րդ հրաշալիք», թիվ 27(627) © 2013 Այս նյութն օգտագործելիս ակտիվ հղումն «9-րդ հրաշալիքին» պարտադիր է:

 ՆՈՐ ԳԻՐՔ. ԱՐՄԱՆՔ-ԶԱՐՄԱՆՔ ԱՅԲԲԵՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՐԱՆ



ՎԱՉԱԳԱՆ Ա ՍԱՐԳՍՅԱՆ. Արմանք-զարմանք այբբենական ընթերցարան / Նկարները` Խորեն Հակոբյանի. – Եր.: ՄՀՄ գրատուն, 2013:– 44 էջ:

Այս գիրքը «Պատկերագիր այբուբեն» գրքի յուրօրինակ շարունակությունն է: Այնտեղ չափածո խոսք էր, այստեղ` արձակ:
Հայոց այբուբենի յուրաքանչյուր տառով գրված է որևէ պատմություն, առակ, զրույց, երկխոսություն, մանրապատում, որոնց բոլոր բառերն սկսվում են տվյալ տառով: Բնականաբար, օգտագործված են օժանդակ բայեր, և, ու շաղկապները:
Գիրքը հետաքրքիր կլինի ինքնուրույն ընթերցանության, ուսընթացում գործադրելու, հայերենի նկատմամբ հետաքրքրություն սերմանելու, ինչպես նաև զանազան հանդեսներ կազմակերպելու համար:
Նախատեսված է դպրոցականների, ուսուցիչների, հայերենով հետաքրքրվողների, ընդհանրապես, ընթերցողների լայն շրջանակի համար:




Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նոր գրքի էջերից մեկը` Խ տառի էջը.




ՆՈՐ ԳԻՐՔ. «ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ»



Վաչագան Ա. Սարգսյան. Բանաստեղծություններ: Նկարները` հեղինակի. – Եր.: «9-րդ հրաշալիք», 2013.– 304 էջ:

Հենց նոր լույս տեսած այս գրքում զետեղված են հեղինակի` տարբեր տարիներին գրած բանաստեղծություններ, քառյակներ, էպիգրամներ, գրական նմանակումներ, թարգմանություններ:



ԱՊՇԵՑՈՒՑԻՉ Է ՀԱՅԸ

Ապշեցուցիչ է հայը: Գլխի վրա ռումբեր են պայթում, մահն է դարանակալ ամեն քայլի վրա, քանդվում են քաղաքը, երկիրը, աշխարհը, իսկ այս տաղանդավոր հայուհին, բանաստեղծը, փոքրիկ աղջնակը հրաշք տողեր է երկնում` ահը, մահը, ավերը անցկացնելով իր սրտի միջով ու լույս, սեր, հրաշք արարում:
Սիրով տպագրում ենք Քրիստինայի բանաստեղծությունը, որն ավելի շուտ հրաշալի շարք է:



***
Այս գիշեր անգամ մը եւս
Բանտարկած եմ ինքզինքս,
Տխուր սէր մը կեցած աչքերուս առաջ`
Երկու թռչուն նստած իրար հակառակ,
Կարծես իրենք ալ տխուր ինձ նման,
Ամէն վայրկեան կ’իյնան թելերէն ասուպներու նման.
Ու հեռուէն ձայներ կը լսուին որոտումի`
զօրաւոր ու բարկացած,
Ու կը նային աչքերս դէպի հեռուն անորոշ
Թէ ո՞ւր կ’երթայ այդ անյայտ ճամբան...
Ես այս գիշեր ալ այսպէս եմ`
Կոյր‚ խուլ, խելագարուած,
Առանց գինիի գինովցած.
Ու թռչունը մելամաղձոտ աչքերը ինծի ուղղելով.
Ու ես խաբուած, վախցած եւ կորսուած`
Իրարմէ կը խնդրենք ու կ’աղաչենք պճեղ մը յոյս.
Թող զարդարեն մեզ այս գիշեր հեռուէն լսուող ռումբի ձայները,
Բայց մենք պիտի մնանք այդպէս ու միշտ ուզենք իրարմէ
Ապրելու համար պճեղ մը յո՜յս...

Ես ինչքան մոմեր վառեմ.
Ո՞ր մէկը կրնայ մեզ լուսաւորել.
Լուսաւորել մեզ սարսափելի մութէն,
Երբ այնտեղ մանուկ մը աչքերը կը բանայ զէնքի ձայներով,
Երբ կործանիչ օդանաւերը մեր վրայէն կը թռչին, կ’անցնին`
Առնելով մեր յոյսն ու հաւատքը.
Իմ երեսս ինչպէ՞ս ժպտայ,
Երբ աչքերուս մէջ վախէն զատ բան չկայ.
Ու գացողը կ’երթայ, ու զարնողն ալ կը զարնէ.
Անգամ մը եւս մեր աչքերուն առջեւ եղածին կը լռենք,
Շշուկն ու փսփսուքը կը տիրեն բոլոր թաղերը,
Ու բոլորս յուսահատ, յոգնած եւ թոռմած
Կը սպասենք լոյս, յոյս կը սպասենք ուշացած,
Շա՜տ ուշացած խաղաղութի՜ւնը...

Այնքա՜ն ծերացած, այնքա՜ն յոգնած կը զգամ ինձ
Զարմանալով, թէ ինչպէ՜ս հասայ ես այս օրին,
Երբ քանի մը քայլ անդին,
Արիւնները կը հոսին ու ձայներ կը բարձրանան`
Աղաչելով Աստուծոյ,
Անդին՝ հայհոյելով.
Թէ ինչպէս կը դիտենք ու կը լռենք մութին,
Ու չի լսուիր երբեք եկեղեցւոյ զանգին ղօղանջը`
Զէնքի սարսափելի ձայնէն աջ ու ձախ.
Հովը նոյնիսկ կը վախնայ, կ’ուզէ ներս մտնել`
Պատուհաններն ու դուռերը զարնելով,
Բայց բախտաւորն է, որ ներսը տաքուկ կը մնայ,
Ետքը` բախտաւորն ալ չի մնար:
Ինչո՞ւ կը ստիպուինք լսել ձայնարկութիւններ ամէն տեղէն,
Եւ լռութիւնը չի տիրեր բոլորիս այս գիշեր:
Կ’ըսուի թէ մահն է,
Ո՛չ, մահը մեր մէջ է,
Երբ բոլորս կը սպասենք մահը ու կը վախնանք.
Ամէն ինչ սո՞ւտ է, միայն մահն է իրական.
Ի՞նչ կը շահիմ կեանքէն, ի՞նչ կը շահիմ,
Երբ ունիմ դրամ,
Երբ ունիմ յաջողոթիւն, սէր եւ ուժ,
Սակայն յանձնած եմ մարմինս մահուան,
Ու երբ վերջս ալ այդ ժանգոտած երկաթէն
տարբերութիւն մը չունի.
Կը սպասենք դալկահար դէմքով,
Անդադա՜ր կը սպասենք,
Իսկ եթէ մահը յետաձգէ մեզ խեղդելը այս գիշեր,
Մեր դողդղած շրթունքէն պիտի փրթի մէկ բառ`
«Խաղաղութի՜ւն»:

Չէի գիտեր մահուան այսքան սարսափելի ըլլալը,
Այսքան անխիղճ, այսքան դաւադիր ըլլալը,
Երբ մահուան պատճառով այնտեղ, մութին մէջ կարծր
Երկաթը կը դողդղայ, իմ սիրտս վախէն չդողա՞յ:
Չէ՛, ալ չի կրնար ծովը գալ մազերս շոյել ու դադրեցնել
Դողահար սիրտս` ալիքներէն,
Խանգարուած հոգիս` մղձաւանջէն:
Աստուա՛ծ իմ, ինչպէ՞ս քեզի հաւատամ,
Երբ անդին անմեղը կ’ուլայ անդադար,
Մեղաւորին պատճառով անարդար.
Ահա՛, տե՛ս, չեմ կրնար նայիլ քեզ,
Ամչկոտ աչքերս լուռ
Կը դառնան հեռուն, շա՜տ հեռուն,
Ուր միայն կան ահռելի մահն ու երկար քուն...
Տե՛ս, կը տապալիմ ոտքիդ տակ,
Ու կը թափին գլխուս վրայ հուր ու կայծակ.
Ես չէի գիտեր մահուան այսքան սարսափելի,
Այսքան անխիղճ, այսքան դաւադիր ըլլալը:
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԷՐ ՍՏԵՓԱՆԵԱՆ, 16 տարեկան
Հալէպ, Սուրիա

ՎԱՅՐԿԵՆԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԻ

Երևանի պետական համալսարանի առաջին կուրսի ուսանող եմ: Բարդ առարկաներ ենք անցնում: Բարդ էլ ապրում եմ: Իմ գոյատևման փողը ես եմ աշխատում` գիշերով լինի, թե ցերեկով: Կիրակի օր էր: Եկա գյուղ: Հիշում էի` մի տեղ դեռ մանկուց մի վայրկյան էի տեսել արտի մեջ: Նույնիսկ հիշում էի, թե որ թփի տակ: Ամեն տարի էլ այդ թփերը ծաղկում էին մեր արտում: Մենք խոտից բարձր ամեն ինչին թուփ էինք ասում: Գնացի` թփի տակ էր: Վերցրի. պուճուր-մուճուր, կլոր փայլուն ուլունքի պես բան էր, արևը մեջը ցողի հատիկ: Երբեք մտքովս չէր անցնի, որ կուզենամ երբևէ ձեռք տալ դրան: Բերեցի տուն, դրեցի զնդանի վրա. հայրս դարբին էր, ու մենք սալին զնդան էինք ասում: Սալը տափակ մի բան էր` քարի, երկաթի, իսկ զնդանը ձևավոր, հսկա, ծանրածանր ամուր ու անշարժ մի հենարան էր, որի վրա հայրս ծեծում ու ձև էր տալիս շիկացած մետաղին:
Մի խոսքով, վայրկյանը դրեցի զնդանին ու հորս մուրճով թափով իջա վրան:
Զրը՜նգ: Ականջներիս մեջ զրնգաց, աչքերի՞ցս կայծեր թռան, թե՞ վայրկյանը պայթեց: 
Աշխարհնե՜ր, աշխարհներ թռան աջ ու ձախ:
Խոտերն ու ծաղիկները քամուց կպան գետնին, քարերն ամուր բռնել էին հողից, մի քանիսը գլորվեցին, սարերը հեռացան, Սևանը թռավ երկինք, մնացինք ես ու զնդանը: Ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ. ոչ ուրը կա, ոչ` ինչը: Անցան տարիներ: Հանկարծ ամեն ինչ նորից տեղն ընկավ: Ոչ ոք չնկատեց այն, ինչ տեսել էի ես: 
Հայրս ջղայնացավ` դատարկ զնդանին մուրճով չեն խփի: Մայրս ասաց` քո կարոտն ա առնում:
Անցավ իմ կյանքի մի վայրկյանը, կորցրի, գնաց:
Իսկ ընդհանրապես, վայրկյանները չենք զգում, եթե, ասենք, ատամնաբույժի մոտ չենք, իշխանավորի տհաճ ներկայության մեջ չենք: Րոպեն զգում ենք, ժամը, օրը: Երբեմն ամիսն էլ չենք զգում: Աչքդ փակում բացում ես, մեկ էլ տեսար տարին անցավ, դարն անցավ, հազարամյակն անցավ:
Հիմա գալիս է 2013-ը: Թող բարով գա: Հուսանք` պարկի մեջ միմիայն սեր է բերելու, ինչի պակասը շատ ունենք: Թեև պարկի միջի սե՛րն ինչ պիտի լինի: Ստվերոտ տեղում աճած բույսի նման դալուկ են դարձել մեր հոգիները. արևի ու սիրո պակաս կա:
Բեր, Նոր տարի, էն իմ փշրած վայրկյանի մեջ, հիշում եմ, անսահման էր սերը, մի պտղունց սեր բեր, բոլորիս հերիք կանի:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

ԲԱՑԵՆՔ ՍՐՏԵՐՍ



Մայիսը բացում է իրենտա՜քվարդերով ու զմրուխտ կանաչովՍիրտը զարկում է արագի՜նչ թռվռուն աղջիկների՜նչ հրաշք արթնացում:
Մայիսը բացել է իրենԲայց նրա մեջ կրակոցներ են ու մահկարծես թե կռվում են Աստված ու ԱլլահՄայիսի մեջ ծուխ է ու գոռոցառյուծ տղերքն են ու դարանակալ բորենիներ:
Մի մայիսը մյուս մայիսից որքա՜ն է հեռու և որքա՜ն է մոտԱռյուծ տղերքի սրտում էն մի մայիսն էիսկ էն մի մայիսի թռվռուն աղջիկների սրտում առյուծ տղերքն են:
Մայի՛սՀաղթանա՛կՇուշի՛:
Ցնծություն կաբայց արձագանքը խուլ էխուլ են սրտերըցնծությունը տեղ չի հասնումՄայիսը կագալիս էբայց տեղ չի հասնումՇուշին կագալիս էբայց տեղ չի հասնումՀաղթանակը կագալիս էգալիս է ուտեղ չի հասնում:
Բացենք մեր սրտերը մայիսի առաջհաղթանակի առաջՇուշիի առաջ:
Ավա՜ղ… Սիրտ չունենքխռոված ենքշփոթված:
Բայց չէ՞ որ կա՛ Մայիսկա՛ Հաղթանակկա՛ Շուշի:

ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՂԲ Ի ՎԵՐԱՅ ԹԵՂՈՒՏԻ


Բնապահպաններն ի պաշտպանություն 
 Թեղուտի անտառների

Ծառերի ձայնը թաղվեց
հողի տակ
և մեր սրտերում:
Հողը դեռ տրոփում է ծառերի ներսում:
Ծառերի պահած երկինքը
փուլ եկավ,
և խավարը աչքը բացեց
երկինք հառված մեր աչքերի դեմ:
Փշաքաղվել են քարերը,
սարերի լանջերն ի վեր
ցավի գետակներ են հոսում,
գետակների ջրերում
մատաղ ծառերի, երեխաների
երազանքներն են լողում
արծաթփորիկ, մեռած ձկնիկների պես:
Մենք բոլորս Թեղուտի ծառեր ենք այսօր,
որ դողահար
սպասում ենք սղոց ու կացնի:
Ահա իմ աչքերից
հոսում է ավիշը,
ծառերի վրա իմ
համբույրներն ու շոյանքները
պայթել են բողբոջների պես
ու հանգել հավետ:
Մի ծառ շարունակում է ծաղկել.
չգիտի, որ կտրել են իրեն:
Մրջյունը ի՞նչ հող տա գլխին,
Թիթեռը մնաց օդում
անծաղիկ,
թռչունը ողբում է` թառած իմ գլխին,
արևը սև է հագել,
քամին մոխիր է
շաղ տալիս դեմքին:
Ծառերն իմ մեջ են բուսնում,
ու ես ճաքում եմ,
փշուր-փշուր լինում,
հող դառնում:
Ու հողի մեջ
Դեռ տրոփում է ծառերի ձայնը:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

  

ՑԱՎԸ

Լուսանկարը` ԷԴԳԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
Ցավը թափառում էր երկնքում: Ցավը երկնքի՞ ցավ էր, երկունքի՞ ցավ էր` ինքն էլ չգիտեր: Գիտեր, որ ուզում է շամփրել, կայծակել, որոտալ. ինքն իրեն այլևս չէր կարող զսպել: Իրեն գոռացող էր պետք, լաց ու կոծ անող էր պետք, իրեն անմռունչ տանող էր պետք, իրեն արտահայտող էր պետք:
Ի սկզբանե էր ցավը և ցավն Աստծո մոտ էր: Եվ Աստված ստեղծեց մարդուն, որը մեղսավոր էր դեռևս Աստծո մեջ և այդ մեղքի համար պիտի ցավը կրեր իր ներսում: Ցավ տրվեց մարդուն, մարդն էլ ագահ` վերցրեց ու ասաց` օ՜ֆ: Ցավը շրջեց մարդկանց մարմնի ու հոգու մեջ հզորացավ, ինքն իրեն հարգեց, ինքն իրեն պաշտեց: Ցավը շրջեց ազգերի մեջ. մի մասը չդիմացավ, անէացավ, մի մասն անզգա էր ու թուրք` բան չզգաց: Ազգերն սկսեցին ցավն իրենց վրայից ու միջից քշել ուրիշների վրա: Որտեղից փախչում էր` գալիս էր հայի սիրտն էր մտնում, որը խոնարհ էր, անմռունչ տանում էր ցավը, համարում իր ճակատագիրը, Աստծո տված պարգևը: Ու բոլորը դուրս մղեցին ցավը, հայը վերցրեց, նույնիսկ` կամավոր: Թող Աշխարհի ցավը իմ մեջ մնա, թող Աշխարհի ցավը ես տանեմ, թող Աշխարհն առանց ցավի ու արցունքի լինի, թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի:
Ցա՛վը` մեր միսն ու արյունը: Բոլորի ցավը մեր ցավն է, մեր ցավը ոչ մեկինը չէ:
Ու գնում ենք, ու ցավից մեռնում ենք, բայց, ներողամիտ ժպիտը մեր դեմքին, գո՛հ ենք Աստծուց, որ մեզ ընտրեց:
Կողքից տեսան` ձայն չենք հանում, դիմանում ենք, կոտորեցին, խլեցին ամեն ինչ, որ մենք անիծենք Աստծուն, բայց մենք ազգերի Հոբն ենք, դեռևս դիմանում ենք` երկնային մեր ցավոտ ճամփան մեր ներող աչքերի մեջ պահած:
Տե՛ր Աստված, մենք սանձել ենք ցավը, զարհուրելի այդ ուժը շղթայակապ մեր հոգիներում է և ուզում ենք վերադարձնել նրան. նա արդեն ոչ մեկին ցավ չի կարող պատճառել. մեզնից հե՛տ վերցրու:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 ԳԵՏԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է ԵՐԿԻՆՔ

Lուսանկարը` ԷԴԳԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
Ամեն տարի գալիս է ապրիլի 24-ը: Շատ դեպքերում այն նույնիսկ ապրիլի 24-ին չի գալիս, այլ ուրիշ օրերի: Գալիս է, թրատում երջանիկ լինելու քո բոլոր պատրանքները, հիշողության քուրայի վրա շիկացնում երկաթը ու տանջում, խարանում քո մարմինն ու հոգին: Ո՞ւր ես ուզում փախչել. դու կապկպված ես քո անցյալին, քո եղած ու չեղած գահերին, քեզ հաղթած ու քեզնից պարտված մահերին. բոլոր նահատակները ոռնում են քո մեջ, իսկ դու լուռ ես. վիշտն այնքան մեծ է, որ ամաչում ես:
Արդյո՞ք քո անցյալն ու ներկան մեղավոր չեն իրար հանդեպ. դու այսօր մի՞թե մեղավոր չես, որ նահատակվել են քո ապուպապերը, և նրանք մեղավոր չե՞ն, որ նահատակվում ես դու: Այնքա՜ն իմաստուն էին մեր ապուպապերը, որ ասում էին. «Մինչև հայրը դժոխք չգնա, որդին արքայություն չի տեսնի»: Նրանք որոշեցին արքայություն գնալ, ու մեզ բաժին հասավ դժոխքը: Մեզ ոչնչացնողների ապուպապերը դժոխքի բաժին դարձան, հետնորդները` տիրեցին մեր բաժին դրախտին:
Այսօր գարուն է: Արա աստվածն արթնացել է ամեն քար ու թփի մեջ, Փրկիչն արթնացել է ամեն մեկիս սրտի ու հոգու մեջ, սակայն տագնապի երկինքն է կախված մեր գլխին, և անդորր չկա մեր աղոթքներում:
Այսօր ծաղիկներ են բացվել գարնան կանաչի մեջ. մեր մտքերում հրճվանքի խատուտիկներ կան:
Սերը բացել է իրեն այնպես, որ ցնդեն մեր հոգին պատող ցրտերը: Իսկ մենք կարո՞ղ ենք այդպես բացել մեզ, ծաղկել այդպես անկաշկանդ ու աստվածաշնորհ:
Հիշողության քարայրի առաջ կարմիր են մեր երեսները, և մենք թեժ ենք պահում քուրան: Կռիվ կա մեր մեջ և սեր:
Անցյալի գետը հոսում է մեր արյան միջով ու գնում դեպի ապագա և մեր պատկերն է տանում և մեզ պատկերներ է բերում:
Աստված տա, որ մեր Սե՛րը հաղթի մեր թշնամուն և ոչ թե մեր Ատելությունը:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ




Ես սիրահարվեցի Հայաստանին: Իր վարդագույն չորությամբ այն հիշեցնում է Կաստիլիան: Դուր եկան կրքոտաբար հողը սիրող մարդիկ, ովքեր, սակայն, սահմանափակ գավառացիներ չեն, այլ աշխարհի իսկական քաղաքացիներ:
Հայաստանն արվեստի երկիր է: Բավական է տեսնես 5-րդ դարի ավերակները, միջնադարյան որևէ քանդակ կամ շատ ավելի ուշ՝ Հովնաթանյանի դիմանկարները Երևանի պատկերասրահում, տեսնես հին մանրանկարիչների հավաքածուն, որպեսզի հասկանաս ոչ միայն Սարյանի ստեղծագործությունը, այլև հայկական աչքի առանձնահատկությունները, որը դարեր շարունակ դաստիարակվել է իսկական արվեստով:
ԻԼՅԱ ԷՐԵՆԲՈՒՐԳ (1891-1967),
խորհրդային գրող, հրապարակախոս

ՄՏՈՐՈՒՄ ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ «ԵՐԳՈՂ ԱՅԲՈՒԲԵՆ» ՍՐՏԱՔԱՄ ԳՐՔԻ ՄԱՍԻՆ 



ՀԱՅՈՑ ԼԵԶՎԱԳԱՆՁԱՐԱՆ

Մի Հայ, հայ մի մարդ, որ հանդես է գալիս սովորական` իրեն բաժին ընկած Վաչագան Ա. Սարգսյան անուն-ազգանունով, բազմաշերտ, բազմամիտ, տարատարիք, դեռ խակ ու թունդ հասուն մարդկանց է բևեռում իր հայանպաստ անուն-գործի շուրջ, մտածել տալիս էն ամենի մասին, որ կոչվում է կյանք: Եվ պարզ անունով հայայրը տիրապետում է էնքան արհեստների ու արվեստների, որ դեմդ նկարեն հմայքով շողշողում են դարակերտ շնչավոր, փառաշուք տանջահար, կատարյալի կածանը բռնած ու Աստծո մոտ տանող երազուն աչքառ ճանապարհները: Զարմանալու փոխարեն աչքիդ երևում է մի եզերք, որ կարելի է կոչել Հայոց հնչյունների, տառերի, հենց Գրի հովիտ, ուր ամեն պահ տառը, սովորական տառը կարող է իր իսկ բացած մաքրաջինջ արահետով նետվել երկինք` որպես ծննդավայր: Սա հրաշքն է, կապտածրար հրաշքը, որ աստվածային է: ՈՒ մենք լեզվի, հնչյունի, բառուբանի հրաշքի մեջ ենք: Արդեն քանի դար փառաբանության մեջ ենք: ՈՒ եկել է մի մշակ` Վաչագան անունով ու իր փառածնության ծնծղաներն է խփում` հնչյունների մեջ խաղացնելով նվիրումի, սիրո իր արյունը: Մարդը զորավիգ է եղել ինքն իր էությանը` ստեղծելով մի Այբուբեն, որի էջերը հասկի նման լեցուն են ոսկետառ հատիկներով: Հեղինակին իր արվեստով լծկից է դարձել նկարիչ Խորեն Հակոբյանը: Ե՛վ Վաչագանին, և՛ Խորենին էնպես խորին խանդով են նայում նկարչագեղ տառերը, որ նրանց նույնպես կարելի է կոչել հեղինակ: Այո, ամեն մի տառ հեղինակ է:

Ծ-Ի ԵՐԳԸ
Ծ-ն եմ, ԾԱ-ն եմ ծիծաղկոտ,
Ծիլ եմ, ծաղիկ, ծփուն ծով,
Ծիրանն եմ ես հայկական,
Ծովինարն եմ Սասնա տան,
Ծովից ծնված ծիածան:

Ծիծաղը ձեր չի անցնի,
Երբ լրջորեն ձեզ ասեմ,
Թե առանց ինձ չի բացվի
Օրը պայծառ ու լուսե:

Իրոք, եկեք մտածենք`
Օրը ինչպե՞ս կբացվի,
Թե աքլորը վաղ ծեգին
Կանչի հանկարծ ուղրուղու
Եվ ոչ թե` զիլ ծուղրուղո՜ւ:

Մենք` բառերի մեջ, ամենուր բառեր ենք որոնում: Հողը քանի՞ բառով կարելի է վարել (մշակել), որ բերք ու բարիքը հենց հողն զգա, հացը քանի՞ բառով կարելի է ստեղծել: ՈՒ վերջապես, քանի՞ բառ է հարկավոր մարդու և հողի դաշնության, մտերմության համար: Բառ չէ` կյա՜նք է ՀԱՐԿԱՎՈՐ: Այո, Աստված ընտրել գիտե: Վաչագանն ընտրյալ է որպես գիտնական-հեղինակ: Նա համակ սեր է: Ամեն մի տառերգով նա զինվոր է ու զինվորագրյալ: Նա կարող է ասել` Ա-ն իմ երգն է, նույնը կարող է ասել տառը մարդու մասին: Եվ դա պիտի կոչենք մարդու (ժողովրդի) և իր այբուբենի սեր: Հիմա մի բան լավ ենք հասկանում, ինչպես չենք հասկացել մեր քրիստոնեական ակունքներում: Հարկավոր է տան նման, զավակի նման, հողի նման, պատմության նման փրկել մեր լեզուն: ՈՒ հենց լեզուն է զինվորագրվում: Բառդ աճել, լեզուդ հարստացել է էս հողի վրա: Եթե դու լքում ես քեզ ծնած բառահողը, բառատունը, էլ ի՞նչ հայրենիքի մասին կարող ենք խոսել: Հարյուրհազարավոր բառերի մեր գանձատուփ շտեմարանից հատիկ-հատիկ քանի տասնյակ ու շատ-շատ քանի բառ պետք է փռես ու փնջես երկրի ու երկնի, մարդ ու հողի, մարդ ու լեզվի, մարդ ու հայրենիքի, մարդ ու նրա բառուբանի կատարելությանը հասնելու համար: ՈՒ թե ձուլված ես քո հող ու լեզվին, ուրեմն Աստծո մոտ տանող ճանապարհը վախճան չունի: Ամեն պահ թվում է, թե շունչդ կտրվում է: Այո, հին սիրուց մարդու շունչ է կտրվում, ինչպես սեր է ծաղկում: Քո լեզուն, քո մայրենին քո անաղարտ, քո մաշտոցյան սիրուց քո շունչը կտրում է, ու դա ոչ միայն լավ է, այլև նորեն հավատում ես, որ էդ կտրվող սիրո շունչն է պահում քո երկիրը, որը ոչ թե հայրենիք կամ Հայաստան է կոչվում, այլ առաջին հերթին հայոց գիր ու տառ, որովհետև մեր հայրենիքը, մեր Հայաստանը ծնվել են ոչ միայն մեր սիրուց, այլև գրից:

Հ-Ի ԵՐԳԸ

Սիսին նստած մի Հ տառ,
Իսկ Մասիսին` մի Յ տառ,
Խորհում էին անդադար`
Ինչպես դառնան մի լավ բառ:
Բայց ինչպես էլ կանգնեցին,
Բառ չստացվեց, տխրեցին:

-Ա՜,- ծոր տվեց ՀՈ տառը,-
Իջնենք մոտիկ անտառը,
Անտառի մեջ արևոտ
Ա-ն է ապրում առաջնորդ.
Ի՞նչ կասի մեզ սրտամոտ:

Յ-ն աջ կողմից մոտեցավ,
Հ-ն ձախ կողմից մոտեցավ,
ՈՒ երբ հասան Ա տառին,
ՀԱՅ-ը ծնվեց այդ պահին:
Ծնվեց, ապրեց, ծովացավ,
Հայերենով զորացավ,
Կերտեց անմահ Հայաստան`
Հոգու տունը հայության:

Գրից են ծնվել մեր մասունքները, մեր հիմնը, մեր դրոշը, մեր զինանշանը: Եթե պահում ենք մեր լեզուն, մեր գիրը, ուրեմն պահում ենք մեր հայրենիքը: Մեր հայրենիքը` Հայաստանը` Հայաստանում: Լավ հայ ենք. էս աղբյուրը բղխում է ոչ միայն ջուր, այլև տառի պատկեր ու հենց տառահնչյուն, էս առուն ոչ միայն իր գրած բառային երգն է նվագում, այլև նոր բառեր է ծնում: Էսպես շարունակ: Մեր ձորերը, բառածնունդ մեր լեռները լիքը բառեր են: ՈՒ տխրում է մարդ, խենթանում-գժվում է մարդ, երբ փորձում է պատկերացնել էն առավոտը, երբ սարերը, ձորերը մարդաթափ կլինեն, իսկ բառերը հեղեղների բերանը կընկնեն ու կքշվեն մեր օտարասեր գետերով, կամ, որպես հանքանյութ, կմտնեն մայր հողի մաշված կրծքի մեջ: Րաֆֆուն հիշենք` չէր երևում միայն մարդը: Դրա համար ենք ասում` մենք մեր լեզվի փրկածն ենք, որովհետև մենք ծնվել ենք մեր լեզվից և այնքան նման ենք մեր լեզվամորը: Լեզուն դեռ բառ չէ, հնչյուն չէ: Դրա համար այսօր ամեն մի հայ պետք է մտածի ի՛ր փրկության, ասել է` իր լեզվի փրկության մասին: Թե ուզում ես փրկվել, պետք է փրկել մայրենին: ՈՒ ահա իր փրկագրքով, որ կոչվում է «Երգող այբուբեն», մեզ է ներկայանում մի հեղինակ, որն իր վարքով շատ նման է մեր Այբուբենին` դառնալով ոչ միայն հանճարագործ սուրբ Մեսրոպ Մաշտոցի աշակերտը, այլև, կասեի, արժանավոր զինվորը: Նա իր արյան միջից հանած սերը դարձնում է ձոն ու ձոներգ ու մեզ ներկայանում բառի հպարտ ու վեհ, վսեմ տեսքով: ՈՒ լավ է, որ սքանչելի ընծա էս գրքում երգում են ոչ միայն տառերը, այլև  Մեր Այբուբենը երբեք չի վերջանում ՕՖ-երով:
Մեր ամենասուրբ կառույցի մեջ իրենց պատվավոր տեղն ունեն հնչյունատառը, ձայնավորը, տողադարձը, վանկը, բառը, բարդ բառը, ժողովրդական բանահյուսության երգը:

ՎԱՆԿԻ ԵՐԳԸ
Թե բառն ասես մասերով`
Մա-սե-րով,
Ամեն մասում մի ձայնավոր`
Ձայ-նա-վոր,
Դու կխոսես վանկերով`
Վան-կե-րով,
Ամեն վանկը կարտասանես
Մի շնչով,
Մի շնչով:

Կարդալով մեր լեզվի խոնարհ ծառա ու հպարտ տեր Վաչագան Ա. Սարգսյանի «Երգող այբուբեն» գիրքը` կխնդրեի, սիրելի ընթերցող, որ սկզբում կարդաս հեղինակի «Երկու խոսք` որպես վերջաբան»-ը, և քո ձեռքում կլինեն էն բանալիները, որ սրտիդ դեմ բացում են երգատների դռները, և մենք մեկ անգամ նորից տեր կզգանք էն մեծ աշխարհի, որ կոչվում է հայոց լեզվագանձարան:





 
Կարդացեք նաև այս նյութը. ՆՈՐ ԳԻՐՔ. «ԵՐԳՈՂ ԱՅԲՈՒԲԵՆ»:




ՆՇԱՆԱՎՈՐ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱՑՈՒ` 
Ձեզ ենք ներկայացնում խորհրդային գրականության խոշորագույն ներկայացուցիչներից մեկի հետադարձ խոսքը` արդեն հավերժության մեջ ծվարած Եղիշե Չարենցին:

Գրեթե ոչ մի հարցում մենք իրար չէինք հասկանում, հայկական մշակույթի միևնույն երևույթները տարբեր կերպ էինք գնահատում, ընդհարվում էինք նաև փիլիսոփայական հարցերում: Ու, նախ և առաջ, մենք տարբեր կերպ էինք ընկալում հայ ժողովրդի պատմական տեսակը: Չարենցը, որը մեծացել էր թուրքական միջավայրում, երկու ազգային մշակույթների և երկու կրոնների հակասության պայմաններում, իր կաշվի վրա էր զգացել, թե ինչ է սեփական ազգային նկարագիրը խեղդելուց, կեղեքելուց և ոչնչացնելուց պահպանելը, տեսնում էր հայության առավել բնորոշ, առավել «սեփական», անկրկնելի, ազգային տիպականացման պահպանմանն ուղղված պատմական դերի ողջ ուժը: Ես, ընդհակառակը, մեծացել եմ մոսկովյան մտավորականության միջավայրում, որտեղ ազգային առանձնահատկություններին մեծ նշանակություն չէին տալիս, իսկ գլխավոր էին համարվում համամարդկային արժեքները և դրանք յուրացնելու կարողությունը: Մանկուց շուրջս տեսնելով մտավորական «ռուս հայերի»` ես ամենից շատ հպարտանում էի միջազգային մշակույթը խորապես ընկալելու և «աշխարհաքաղաքացի» դառնալու հայերի հատկությամբ:
Մանկուց մեջս տպավորվել էր Կլոդ Ֆառերի ինչ-որ մի վեպ, որի հերոսուհին մի ծեր հայուհի էր, որը դարձել էր փարիզյան սրահի ամենակրթված տիրուհիներից մեկը: Նա տարբեր երկրների գիտնականների ու նկարիչների հետ զրուցում էր բոլոր լեզուներով, մինչդեռ մինչև քսանյոթ տարեկանը նա, իր իսկ հավաստմամբ, անգրագետ էր եղել և ապրել առանց լուսամուտների մի հյուղակում: Չարենցին զայրացնում էր, որ ոչ մի եվրոպացի, առավել ևս Կլոդ Ֆառերի նմանը, չի կարող հասկանալ հայ կնոջ էությունը: Այ, եթե ինքը` Չարենցը, տեսներ այդ կնոջը, կմոտենար նրան և հայերեն կշշնջար նրա ականջին. «Մայրի՛կ, խոհանոցից ինձ մի բաժակ սառը ջուր բեր» և նրա ուսերի շարժման, նրա քայլվածքի, հայացքի մեջ նա կտեսներ ոչ թե «եվրոպական մշակույթի բոլոր գագաթները նվաճած» հայուհուն, այլ այն հայուհուն, որը հազարամյակներ շարունակ մի բաժակ ջուր է բերել ամուսնուն, սեղանի շուրջը նստել է միայն նրանից հետո և հնազանդվել է նրան:
– Դո՛ւք էլ, տիկի՛ն ջան,- ասում էր նա ինձ տասնյակ անգամ` մեջս առաջացնելով անզոր զայրույթի բռնկում,– դո՛ւք, սիրելի՛ Մարիամ, ճիշտ ու ճիշտ նույնպիսի հայ կին եք և երբևէ կհամոզվեք դրանում:
Այս բառերն ինձ այնպես էին զայրացրել, որ ես ոչ մի անգամ դրանք չեմ հիշատակել: Եվ եթե ես այժմ, կյանքիս ութսուներորդ տարում, համարձակվում եմ պատմել այդ մասին, ապա միայն այն պատճառով, որ… համոզվեցի Չարենցի ճշմարտացիության մեջ: Հետադարձ հայացք նետելով ահռելի և անդադար աշխատանքով և նույնպիսի ահռելի վիրավորանքներով լի կյանքիս, չստանալով կատարածս աշխատանքի իսկական գնահատականը, զարմանալով իմ նկատմամբ այդպիսի անհարգալի վերաբերմունքից և ինքս ինձ բազմիցս հարցնելով` ինչու՞, ինչու՞, հանկարծ հասկացա, որ ես հենց այն հայ կինն եմ, որը համառորեն շարունակում է աշխատել, որը հազարավոր տարիներ տառապել է, և որի աշխատանքը, եթե ասենք դառը ճշմարտությունը, շահագործվել է իբրև սովորական ու շատ բնական մի բան:
ՄԱՐԻԵՏԱ ՇԱՀԻՆՅԱՆ, 1967 թ.
Ռուսերենից թարգմանեց Արտաշես Թադևոսյանը
Աղբյուր` "Венок Чаренцу", М., "Советский писатель", 
1967, 72 стр., էջեր 18–20, 
Мариэтта Шагинян "Егише Чаренц" (հատված)


Սիրելի, սիրելի կանայք, որ ապրում եք անսվաղ տների մեջ, երեխաների ու տան հոգսը` ձեր ամուսնու հազար գողունի հայացք ներծծած ուսերին, որ աշխարհը բերում ու լցնում եք մաշված, անհարմարավետ ու սիրելի դարձած տան ծակուծուկը, մի կտոր դրախտ դառնում ձեր կիսաքաղց երեխաների և տագնապահար ու աշխատանք չունեցող ամուսինների համար, որ դպրոց եք գնում տան հոգսը շաղ տալով նոր բացվող օրվա ճանապարհին, որ դասարան եք մտնում ժպտալով, և երեխաները տաքանում են, սրտիկներն ուրախանում են, և այդ երեխաների մեջ է լինում նաև ձեր երեխան, որ առավոտից իրիկուն քաղհան եք անում, հողը մշակում` մի մասիդ աչքը պանդուխտ ամուսնու ճամփին, մի մասիդ սիրտը ահով լի` մարդը տուն կգա, խմած կլինի, որովհետև աշխատանք չունի ու կամաչի կնոջ ծոցը մտնել, որ աշխատում է խանութում, ու աչքը գործատուի փողին, տան հոգսերը հոգում, մի քանի տարվա աշխատավարձը նախօրոք ծախսած, որ իրիկունները դաս է սովորեցնում երեխաներին` անհայտ մի առաքելությունից մղված, որ չի հուսահատվում, որովհետև հույս չունի արդեն, որ գործարար կին է և աշխատանք ունի և գործնական սեր ունի սրտում, որ սիրտը թպրտում է իր ընտանիքի բարօրության համար, որ մեջքը ծռում, բայց միտքը չի ծռում, որ ուսը դեմ է տալիս ամուսնուն ու հրում դեպի վեր, չի թողնում խրվի ճահիճը, որ սեր է բաշխում վճարովի կամ անվճար հաճախ, որ թեկուզ մարմնավաճառ է, բայց խոնարհ է ու հեզ, արցունքը սրտում, սերը աչքերին, վախվորած հոգին ծախողի ու անողի բռան մեջ, որ բոլորդ էլ իմ սիրելին եք ու արտասվելու չափ, որ բոլորդ էլ տանում եք բոլորի խաչը և ժամանակ էլ չունեք իմանալու` մեղավոր եք, թե անմեղ, հավատացյալ եք, թե անհավատ, հասկանում են ձեզ, թե ոչ:
Սիրելի, սիրելի, սիրելի կանայք, դուք հայուհիներ եք աստղերից իջած, մայրեր ու քույրեր եք, ամեն մեկիդ հոգսը աշխարհի չափ է, և ամեն մեկիդ աշխարհը` տիեզերքից էլ մեծ:
Ինչ բառեր էլ ասենք` դուք ավելին եք, ինչ էլ խոստանանք` դուք ավելին արժեք, ինչ էլ պահանջենք` դուք ավելին կանեք, ինչքան էլ ապրենք` դուք եք ապրեցնողը, ինչքան էլ մեռնենք` դուք եք հրեշտակները, ուր էլ գնանք` դուք եք ուրը:
Շնորհակալ ենք, որ դուք կաք, շնորհավորում ենք խոնարհումով և սրտներս բացում ձեր առաջ. գիտենք` այնտեղ միայն սեր եք ցանելու:
ՎԱՍ




Շատ բարձր սարի վրա եմ կանգնած: Շուրջս անտառներ են, ամպեր, գազաններ: Հսկայական գետը ջրվեժ է դարձել: Ջրի կաթիլները պսպղում են օդում, քարերի ու կանաչների վրա: Ամպերը երևի տխրության ամպեր են, որովհետև մեն-մենակ են: Եթե ուրախության լինեին, ամպ չէին լինի, այլ ուրիշ մի բան. ասենք` արև, ծիածան կամ էլ կապույտ երկինք:
Մեն-մենակ եմ: Տեսնում եմ, թե ինչպես են գազանները սիրում իրար, թռչունները սիրում իրար, երգում ու պարում: Իսկ ես այդպես նստած եմ քարին ու աչքերս հառել եմ դեպի երկինք: Սակայն Արարիչը կարծես չի ուզում տեսնել իմ տխրությունը: Նայում եմ ներսս ու հարցնում նրան. «Ինչո՞ւ եմ ես մենակ: Ամեն ինչ ունեմ: Կարծես դրախտում եմ, բայց ոնց որ թե մի բան պակաս է»:
– Նախ` ոչ թե կարծես, այլ իրոք դրախտում ես,– պատասխանեց Արարիչը,– և երկրորդ` դու մենակ չես, ամբողջ երկինք-գետինը քոնն է:
– Ես ուզում եմ…
– Գիտեմ` ինչ ես ուզում:
Ու Արարիչն արարեց կնոջը: Ու որ ուրախությունից կամ վախից սիրտս չպայթի, ինձ քնեցրեց. նախ երազումս ցույց տվեց կնոջը, ապա, երբ արթնացա, ցույց տվեց ու ասաց.
– Ահա քեզ ընկեր:
Ես արթնացա ու ի՜նչ տեսնեմ. մի շատ զարմանալի կենդանի էր ստեղծել Արարիչն ինձ համար: Չգիտեմ ինչու` անընդհատ ուզում էի ձեռք տալ նրան, շոշափել: Սակայն նա փախչում էր ու կարմիր խնձորն էր ցույց տալիս: Վերջը համոզեց: Կերա: Ու մինչև հիմա այլևս պրծում չունեմ, առանց նրա կյանք չունեմ, առանց նրա չեմ ուզում մեկ օր իսկ ապրել. դրել եմ գլխիս, ման եմ ածում, հենց կարողանում եմ, իջեցնում եմ:
Այսպես եկա-հասա 21-րդ դար: Հիմա է՛լ ավելի եմ սիրում կնոջը, արդեն նույնիսկ Արարչին եմ մոռանում, ամեն ինչի տեղը կինը լցնում է, դեռ մի բան էլ ավելի:
Հիմա ասում եմ, սիրելի կանայք, քանի՜-քանի հավերժություն է անցել, երբ առաջին անգամ հանդիպեցինք, բայց դուք միշտ թարմ եք ու ցանկալի, սիրելի եք ու ներելի, մեզ թևութիկունք եք ու գըրկընդխառը, մեր մայրն եք ու քույրը, կինն ու աղջիկը, մեր ապրելու կամքը, արարելու ջիղը, մեր պատեպատ խփվող անհանգստությունն ու անդորրը երանավետ:
Շնորհակալություն Արարչին, որ մենակ չթողեց ինձ` տղամարդուն, ձեր միջոցով դրախտի դռներ բացեց մեր առջև, հրճվանքի ու բերկրանքի արևներ բացեց մեր առջև երկնքում: Եվ ջրվեժի քարափին նստած միայնակ մարդը գլխիվայր նետվեց սիրո ծովը:
Թեև, խոսքը մեր մեջ, ես երբեմն ինձ խիստ միայնակ եմ զգում:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ



     ՊԱԼԸ



Մի գյուղ` մի դարբին, երկու, երեք գյուղ` մի դարբին Ադիբեկ: Տուն չկար, որտեղ ափեր Ադիբեկի ձեռքով շինած մի իր չլիներ: Դռան ծխնիներ, թոնրի շիշ, խաչերկաթ, մոխրահան տաշտաքերիկ, մանգաղ, շղբիկ, շան փշփշոտ վզնոց, որ գայլերը չկարողանան խեղդել, լծի սամի և հազարավոր տարիների շունչը պահած այլևայլ իրեր:

Դարբինն էլ, թվում էր, հազար տարի է, ինչ եկել ու ապրում է Սևանա լճի ափին: Թավ բեղերով, թիկնեղ, ժպտացող աչքերով, գյուղական չարքաշ կյանքով ապրող, սակայն արժանապատիվ չարքաշ կյանքով ապրող, բոլորին հասնող, առակախոս ու հեքիաթասաց սուր լեզու ունեցող: «Ափեր Ադիբեկի խոսքը մի փութ մեղրով չի ուտվի»,– ասում էին գյուղացիք: Գյուղը ձևեր թափելու տեղ չէ. ոչ ժամանակ կա, ոչ էլ անհրաժեշտություն, սակայն, բան է, մեկը փորձեր գլուխ գովել, մեծի հարգը չպահել, ցուցամոլություն աներ, իջնում էր խոսքի խարազանը ու դաղում անխնա: Տեղին, դիպուկ, ջախջախիչ` իր մուրճի նման, որ իջնում էր զնդանին: Թիկնեղ էր, բայց աժդահա չէր, սակայն այդպիսին էր թվում իր դարբին լինելու ու ծանր խոսքերի պատճառով: Ժպտուն աչքերը կայծակում էին, ու քչերն էին դիմանում հայացքին: Զնդանի վրա երկաթն էր մուրճով ծռում, ցուցամոլություն անողին խոսքով էր ծռում:

Գյուղի էն մարդկանցից էր, որից բոլորը քաշվում էին, եթե չասեմ` երկյուղում, ես էլ բոլորի հետ, թեև տան փոքրն էի` տաշտաքերիկը, ութերորդ երեխան, սիրելին:



Դարբին Ադիբեկը

Գյուղից ունևոր մեկը, ինքն իր վրա զարմացած, քիթը ցից, մի քիչ էլ հղփացած, մի գործ անելու համար պայմանավորվում է հորս հետ: Հետո մտածելով, որ պայմանավորված փողը շատ է, ասում է, որ մի հատ էլ խաչերկաթ կսարքես, մի հատ էլ մանգաղ, մի հատ էլ«Մի հատ էլ կգամ կնկադ կլողացնեմ ու մեջքը լա՛վ կտրորեմ»,– ասում է ուստա Ադիբեկն ու թքում հեռանում:

Ապրուստի սակավություն միշտ էլ կար: Մեկ-մեկ էլ քար էր կտրում գյուղի չնգլների քարհանքից: Չնգլները մեծ-մեծ, իրար վրա կիտված հսկայական քարերի` պալերի դաշտեր էին, կապույտ որձաքարի դաշտեր` մոռի թփերով ու փայլփլող սարդոստայններով շրջապատված:

Ամբողջ գյուղն այդ քարհանքերից էր քարեր կտրում, տներ շարում: Հայրս ու հարևան գյուղի Հակոբը միասին քար էին կտրում: Ես մի 10-11 տարեկան երեխա էի: Մայրս մի կուժ թան, կաղամբի թթու, աղացած կարմիր պղպեղ, խաշած կարտոֆիլ, հաց ու պանիր փաթաթեց սփռոցի մեջ ու տվեց ինձ, որ տանեմ հասցնեմ քարհանք:

Առաջին անգամ չէր: Քարհանք գնալը ուրախություն էր: Պալերը մեջտեղից կիսելը մի հեքիաթ էր, որին ակնապիշ նայում էի, ու մինչև հիմա քարը բացվելու ձայնը ականջներումս է:

Այս անգամ էլ մի հսկայական պալ էին նշել հերս ու Հակոբը, ոնց որ ոտները կապած մի տան չափ գոմեշ: Քարը կիսելու համար հայրս հատուկ բրիչներ, երկաթե սեպեր ու նեղլիկ թիթեղներ էր պատրաստում: Նախ որոշում էին քարի «երակը»: Սա ամենակարևորն էր: Ըստ երակի բրիչներով իրարից մի թիզ հեռավորության վրա փորում էին փոքրիկ փոսեր: Փոսերի մեջ դրվում էր երկուական թիթեղ, թիթեղների արանքում` երկաթե սեպը: Այդպես մի 10-15 փոսիկ էր փորվում: Հետո մուրճով հերթով սկսում էին խփել սեպերին` մի ծայրից մյուսը և հակառակը: Ամեն զարկից հետո ականջ էին դնում: Պետք էր շատ զգույշ լինել. մեկ էլ տեսար պալը բացվեց ու ամեն ինչ, բացողին էլ հետը, տակովն արեց:

Հո՛պ, բացվում ա՛,– գոռում էր հայրս և սեպին ուժգին խփելով` թռչում մի կողմ:

Քարը բացվում էր` ծլը՛նգ-ծլը՛նգ, ձայնը փռվում էր կապտավուն քարի նոր բացված, կուսական, միլիոն տարի արև չտեսած կողերին: Բուրմունք կար օդում, տագնապ ու հրճվանք: Մուրճի քանի՛-քանի հարված էլ ես եմ հասցրել սեպերին` ահ ու դողով սպասելով քարի բացվելուն:

Այսօր էլ ամենայն մանրամասնությամբ հիշում եմ մեջտեղից կիսված քարերը, որոնք հետո կտրտվում էին ու դառնում շարի քար: Հիշում եմ հորս, որը մի հսկա պալ էր, ու պատերազմը, չարքաշ կյանքը, հիվանդությունները սեպերի պես խրվեցին, ու հերս ճաքեց, հուշ դարձավ գյուղի մարդկանց, քարերի ու երկաթի հիշողության մեջ:

Այսօր էլ տեսնում եմ Հայաստան երկիրը, որ մի մեծ պալ է, որի վրա բրիչներով փոսեր են բացում. խոցելի տեղերն են գտել` ընտանիք, լեզու, դպրոց, հավատ, ավանդություններ, երգ, պար, պատմություն, թատրոն, բանակ, հող, ջուր: Ու փորում են դրանք, սեպերը դրել են ու ականջները ձայնի, հերթով խփում են սեպերին, սեպերը հերթով մխրճում են Հայաստանի սիրտը:

Դիմանո՞ւմ ես, ախպերս:

ՎԱՉԱԳԱՆ Ա ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՍՈՒՅԹՆԵՐ ՀԱՅԻ ՄԱՍԻՆ 





* Հայի սիրտը Սիս-Մասիս է: Մասիսով ուրիշին է սիրում, Սիսով` իրեն:
* Հայի ամենամեծ թերությունը հարմարվողականությունն է, որը, միաժամանակ, նրա ամենամեծ առավելությունն է:
* Հայը նման է գաղտնավանկի «ը»-ին. ոչ միշտ է երևում, բայց ձայնը միշտ լսվում է:
* Հայ լինել նշանակում է հաղթել մահին:
* Հայը չի կարողանում ատել ոչ մի ազգի, բացի իրենից:
* Հայ ժողովրդի մի մասը դուրս է գնում, մի մասը` ներս գցում:
* Հայերի խոսքն ու գործը մեկ են. դա է վկայում հայերեն «բան» բառը, որը միաժամանակ նշանակում է թե´ խոսք, թե´ գործ։
* Իսկական հայը ոգևորությամբ անում է այն, ինչն իրեն բնավ պետք չէ:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՍՄԻԹՆԵՐ


ԹՈԶ ՈՒ ԴՈՒՄԱՆ ՄԻՏՔ
Քանի որ իշխանավորներն աչքերին թոզ փչող են, ժողովուրդն աչքերը փակ է ապրում:

ՁԵՌՔԻՑ ԱՆՄԱՔՈՒՐ ՄԻՏՔ
Օրենքն անօրեն իշխանավորի ձեռքին է, օրինավոր մարդու` գլխին:

ԴԻՐՔՈՐՈՇՎԱԾ ՄԻՏՔ
Երբ ընդդիմությունը սկսում է իր դեմքը ցույց տալ, իշխանությունը նրան հետևից է մոտենում:

ԻՆՔՆԻՇԽԱՆ ՄԻՏՔ
Եթե մեկն ուրիշին իշխելու իրավունք է ստանում, կորցնում է իրեն իշխելու պարտականությունը:

ՎԱՃԱՌՎԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏ ՄԻՏՔ
Ամեն գնով իշխանության ձգտողը ամեն գնով էլ կվաճառվի:

ՊՂՊՋԱԿ ՄԻՏՔ
Եթե իշխանավորն սկսում է փրփրել, ուրեմն շատ է օճառվել:

ԻՆՉԻ ՏԵՂ ԵՆ ԴՐԵԼ ՄԻՏՔ
Ի տարբերություն գարեջրավաճառների` իշխանությունը ժողովրդին գարին առանձին է տալիս, ջուրը` առանձին:

ԵՐԿԱՐԱԿԱՆՋ ՄԻՏՔ
Իշխանավորի վրայից խանությունը հանիր, տակն ինչ մնա` էն էլ իր բախտն է:
ՎԱՉԱԳԱՆ ԱՍԱՐԳՍՅԱՆ


ՀԱՅՈՑ ՄԵԾԵՐԸ





ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ԱՆԴՐԱՆԻԿԻՆ

1917 թ., դեկտեմբերի 23, Թիֆլիս



Սիրելի Անդրանիկ, ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուրի սեղանին բերի ինչ որ ունի և կարող է՝ թե վերահաս վտանգը կանխելու և թե բաղձալի խաղաղությանը հասնելու համար:
Ես չորս տղա ունեմ, չորսն էլ երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին, ինչի որ ընդունակ կլինեն:
Ես էլ, անշուշտ, սրանից թանկ ոչինչ չունեմ, հետևաբար ոչինչ չեմ խնայել, միայն թե կարողանանք բոլոր ազնիվ ժողովուրդների և ազատասեր հոգիների հետ միասին ետ մղել վերահաս վտանգը և պաշտպանել ամենքիս սրբազան իրավունքներն ու ազատությունը: Ես անսասան հավատարիմ քո՝ շատ փոթորիկների մեջ ձեռք բերած փորձառությանը, այլև բնական մարդասիրությանը ու զինվորական բարձր տաղանդին և պատրաստ գալու, երբ, ուր կկոչի քո եղբայրական ձայնը՝ համբուրում եմ հերոսական ճակատդ:
Միշտ քո
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Հ. Գ. Սրա հետ միասին, որովհետև ես էն կարծիքին եմ, որ ամեն մի հայ այժմ պետք է իրեն դնի կամավոր տուրքի տակ, պարտավորվում եմ ամսական հարյուր ռուբլի տալ էս նպատակով մեր ընդհանուր գանձարանին:
ՆՈՒՅՆ



ԱՇԽԱՐՀԸ ԳՐԿԻ ՄԵՋ
Եվ երկրագունդը պտույտ է անումև աշխարհը պտույտ է անում ու գալիս կանգնում Հայի դռանը ու ասում.
Շնորհավորում եմ քեզմի տարի էլ ապրեցիրմի տարի էլ ավելացրիր քո հավերժական գոյությանը:
Հայը սեղմում է երկրագնդի ձեռքըգրկում է աշխարհըթփթփացնում մեջքին ու հուզված պատասխանում.
– Շնորհակալ եմ Արարչինոր ինձ աշխարհը գրկելու շնորհ է տվել:
Պտտվում են օրերըպտտվում են տարիներըդարերն ու հազարամյակներըգալիս ու իրենց խոնարհումն են տալիս հավերժական Հայինիրենց ժամանակն են ընծայումներկա ստանում ու հեռանում առհավետ:
Այսօր ևս Նոր տարվա սկիզբն էայսօր ևս Նոր տարին սկսվում է Արարչի ծնունդովայսօր ևս Հայն այդ սեղանի մոտ էիր տեղումորի լավն ու վատը քննարկելի չեն:
Ապրենք մեր ներսում և ապրեցնենք մեզնից դուրս գտնվողինԱյսօր ձյուն է իջնում և արև կանրանք իրար չեն խանգարումՄեր ներսի ձյունն ու Արևը ևս թող ներդաշնակ լինենԱյսօր գիշեր էսակայն լույսեր են վառվում ամենուրԹող մեր ներսի գիշերն ու լույսը նույնպես ներդաշնակ լինենինչպես տիեզերքինն է:
Այսօր մեզ են նայում աստղերըև նրանք մեզ ճանաչում ենմեզ են նայում ծառերի արմատներըև նրանք մեզ գիտենմեզ են նայում հյուլեներըև նրանք մեզ լա՜վ գիտեն:
Մեզ միավորում են մեր ներսի պայթուցիկ ուժերըորոնք ցրում են մեզ երկրով մեկՑրում ենոր հետո նորից միավորվեն ու նորից ցրվենՄենք բաբախում ենքինչպես տիեզերքըինչպես Երկրագնդի սիրտըև այդ ձայնը Արարչին հաճելի էԵվ այդ բաբախումի մեջ Արարչի Սերն է անմեռանելի:
Միավորություն և Սեր:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ



ՄԵՂՔԻ 10 ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐ

***

Եթե դու չես մեղանչել քո և մնացած մարդկանց հանդեպ, կնշանակի դու չես մեղանչել Աստծու առաջ:
*** Հիշի՛ր. մեղքդ նման է սեփական ստվերիդ. այն երևում է նույնիսկ ամենաաղոտ լույսի տակ:
***  Դու ապրում ես մեղքի մեջ. այնպե՛ս արա, որ մեղքը չապրի քո մեջ:
***  Աստված մարդուն վերև է քաշում նրա մի մազից բռնած. թեթևացի՛ր մեղքերի ծանրությունից, որ մազը չկտրվի:
***  Մեղքը մագնիս է, մարդը` երկաթի մի կտոր: Չկպչելու համար դարձիր ոսկի:
***  Ես չգիտեմ` Աստված ներում է իմ մեղքերը, թե ոչ: Ես չեմ ներում:
*** Միայն տեր Աստված գիտե, թե ես որքան եմ զղջում իմ այն մեղքերի համար, որ դեռ չեմ գործել:
***  Աջ ձեռքը մեզ քաշում է մեղքի ճահիճը, իսկ ձախը` դուրս հրում: Հիշի՛ր. ի ծնե մեր աջ ձեռքը ձախից ուժեղ է:
***  Նույնիսկ մեղքը մարդ չի կարող գործել առանց Աստծու օգնության:
***  Գործած յուրաքանչյուր մեղք մի քար է մարդու և Աստծու միջև պատի: Մենք բոլորս արդեն շարել ենք մեր չինական պարիսպը:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

ՏԱՐԻՆ ՏԱՐՎԱ



Ահա և Նոր տարին: Մի շարքային Ամանոր:
Իբր հանրագումարի, ամփոփման, եզրակացությունների վերջնադուռ և նպատակների, ծրագրերի նախադուռ միաժամանակ:
Նոր տարին ամեն օր է այս առումով, նույնիսկ ամեն ժամ և ամեն պահ: Եվ ինչքա՜ն հեքիաթ ենք հորինում այս մեղսավոր Երկրի վրա, զմայլանքով ինքներս մեզ խաբում` երեխայից էլ միամիտ:
Մեր կյանքն ընդամենը մեկ ակնթարթ և այդ ակնթարթի մեջ նորտարիների մի ամբողջ շարան, այդ ակնթարթի մեջ պատերազմներ ու արհավիրքներ, մի կտոր հացի համար գզվռտոց, հանուն հաճույքի ու փառքի ամեն առաքինության անտեսում մահատարած:
Մի ակնթարթ կյանքի մեջ բոլորս կանք և չկանք միաժամանակ, բոլորս ուրախ ենք և տխուր միաժամանակ, բոլորս ատում և սիրում ենք միաժամանակ, բոլորս ապրում ու մեռնում ենք միաժամանակ:
Պարզ է, որ ոչինչ չես փոխի, բայց կարող ես փոխվե՛լ: Կարող ես Սերն առաջ գցել և Ատելությունը շղթայել քո ներսում, կարող ես նվիրել և ոչ` խլել, երջանկացնել և ոչ` զրկել վերջին հույսից: Սակայն սա էլ է այսպես մի մասի համար և հակառակը` մյուսի: Սա էլ չես փոխի:
Ապրում ենք: Փա՜ռք Արարչին, որ միտք ունենք և սիրտ, որ դեպի Արարիչը ճանապարհ փնտրող ենք և այդ ճանապարհը հենց մենք ենք, որ կանք: Այս անվերջանալի կայծկլտումների շարանում պեծին-պեծին ծնվում ենք ու մարում` հաջորդին տալով մեր սերն ու թախիծը, ատելությունն ու ահը:
Ահա մի Նոր տարի ևս, մի շարքային Ամանոր ևս. քիթ քթի տվեցինք, իրար ձեռք սեղմեցինք, նա գնաց, մենք մնացինք, կամ` նա մնաց, մենք գնացինք:
Շնորհակալ ենք, որ եկար:
Շնորհավորենք միմյանց, որ եկար, որ էլի գալու ես: Շնորհավորենք քեզ, Նոր տարի, որ մեզ ողջ ու առողջ տեսար, որ քեզ խինդով ու գինովցած դիմավորողներ տեսար:
Շնորհավորենք հավերժական Էությանը, որ քեզ նոր դարձրեց իր ծնունդով, այդ ծնունդը շնորհավորենք:
Շնորհավորենք մեր նորոգ Հույսը, որ մեզ տանում է դեպի հավերժը, որ այդ ճանապարհին մանրախնդիր ցավերը և հետաքրքրությունները հետ են մնում, և մենք մաքուր ու ազնիվ մտնում ենք Նոր տարի:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԱՍՈՒՅԹՆԵՐԻՑ




Դեկտեմբերի 21-ը ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ վախճանի օրն է: Ներկայացնում ենք հայ մեծ զորավարի, մտածողի, քաղաքական գործչի ասույթներից:


* Հերոս չէ նա, ով գիտակցում է, որ ինքը հերոս է:

* Ազգային ոգի – ահա գերագույն հերոսը:

* Իր ժողովրդի հոգեկան հզորության արտահայտիչն է հերոսը, բայց ոչ և չափը:

* Խոսքդ պիտի լինի համակ լույս և ճշմարտություն – կայծակ, որը զարկելուց առաջ լուսավորում է առարկաները:

* Երբեմն ժամն աշխատում է և վատերի համար, իսկ ժամանակը միշտ էլ և բացառաբար՝ արժանավորի:

* Մեր սեփական ցավերը մեղմելու, մոռանալու մի հատիկ միջոց կա – մտածել այլոց ցավերի մասին:

* Զինաթափված ամեն մի կիրք մի նոր զինակից է:

* Մեր արդարությունից մենք ենք առաջին շահողը:

* Մարդկությունը տառապանքին կը պարտի իր հոգևոր ողջ մշակույթը:

* Ներքին թշնամիներիդ՝ հոռի կրքերիդ հաղթել կարող ես այսօր, հենց այսօր. թողեցի՞ր վաղվան՝ կասկածելի է դառնում հաղթանակդ:

* Անպարտելի է մնում նա, ով մահն է ընտրում իրեն առաջնորդ:

* Հաճախ կաշառվում են պատմաբանները, պատմությունը՝ երբեք:

* Արևն արտացոլվում է և՛ ծովի, և՛ նրա աննշան մի կաթիլի մեջ: Իսկ ճշմարտությունը՝ հոգևոր աշխարհի արևը՝ մարդու և՛ մեծ, և՛ չնչին գործերում:

* Մեր գործերում կա այնքան բարություն միայն, որքան ճշմարտություն կա մեր խոսքի մեջ:

* Երիցս նահատակ է նա, ով մենակ է կրում ճշմարտության բեռը:

* Միայն կամավոր նահատակն է բացարձակ ազատություն վայելում:



ԱՍՈՒՅԹՆԵՐ

ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԵՆՔ Է
* Հիմարությունն ամեն մեկի խելքի բանը չէ:

* Երբ հիմարությունը հասնում է լեզվի ծայրին, ատամների գործը շատ է դժվարանում:

* Պաշտպանվելիս մարդկանց ի ցույց էր դնում իր միակ զենքը` հիմարությունը:

* Աշխարհում միայն իրեն էր տեսնում: Եվ դատարկ էր թվում աշխարհը նրան:

* Ինչքան մարդու գլուխը լիքն է հիմարություններով, այնքան նա դատարկապորտ է:

* Հիմարություն կարելի է ասել միշտ, ասա լսող լինի:

* Հիմարին ներում են, տաղանդին քերում են:

* Ամեն մեկն էլ, անշուշտ, հիմար լինելու իրավունք ունի. շատերն ուղղակի չարաշահում են այդ իրավունքը:

ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Բարև՛, սիրելի՛ս: Կներես, որ նամակ եմ գրում, փոխանակ գամ, նստենք, զրուցենք, վայելենք միմյանց: Նստել եմ չորս պատերի մեջ ու երազում եմ քո մասին: Ինչ լավ բան կա իմ կյանքում` դո՛ւ ես տվել, դո՛ւ ես ինձ կերտել, գիտեմ, սիրել ես ինձ, ես էլ փոխադարձաբար սիրել ու պաշտել եմ քեզ: Այսօր ավելի ու ավելի հազվադեպ եմ տեսնում քեզ, հոգսերը կերել են իմ ու քո ժամանակը: Ինձ արդարացնում եմ պարզապես, մտքիս որ տեղ լիներ, անպայման կվազեի գիրկդ: Քանի՜, քանի գիշերներ եմ անցկացրել քեզ փաթաթված. ես ու դու և երկնքի քո աստղերը, աչքերիդ աստղերը, իմ սրտի կրակները:
Ավա՜ղ, ավա՜ղ: Որքան տառապանք եմ տվել քեզ, որքան ես ինձ սպասել ու սպասում ես հիմա` աչքդ ճամփիս, ճամփան` դատարկ, դատարկը` անիմաստ հոգսերի մի անվերջություն:
Բայց չեմ կարող, որոշել եմ, գալու եմ, քեզ հետ եմ լինելու, իջնելու եմ ձորերը, բարձրանալու եմ սարերը, մոլորվելու եմ անտառներում, խեղդվելու եմ ծովերում, քշվելու եմ գետերով` միայն թե, միայն թե քեզ հետ լինեմ: Քո անկեղծությունն անսահման է, ոչ մի ձևական բան չկա քո մեջ` կաս, և կա հրաշքը:
Իսկ դու չես կարող չլինել, այսինքն` հրաշքը միշտ կա: Ես եմ, որ ապակու փայլի հետևից վազելով, իսկական ադամանդը թողել եմ աչքը ջուր կտրած:
Քեզ շատ եմ սիրում: Կարոտից մեռնում եմ: Քո գրկում կարոտում եմ քեզ:
Քամին վազում է, և խոտերը փայլում են, ծառերն իրար ականջի շշնջում են, ջրերը փշաքաղվում են, սիրտս քշում է քամին, բերում, բերում… ու քեզ չեմ հասնում: Ե՞րբ էր. հենց կանչում էիր, կողքիդ էի` ջահել, վառվռուն: Ամեն ինչի մեջ աստվածայինը տեսնող և հաղորդակցվող:
Այսօր ներողամիտ ժպիտը դեմքիդ, աչքերիդ մեջ իմ պատկերը, կանչում ես: Աչքերիս մեջ քո պատկերը` գալիս եմ, բայց տեղ չեմ հասնում:
Սիրելի՛ս, սիրուհի՛ս:
Որքա՜ն եմ ուզում նորից հասկանալ քեզ մինչև վերջին հյուլե, մտերիմ քո շշունջը պահած լսելիքիս խորքերում, բառերդ պահած սրտիս գաղտնարաններում, գալ, նորից գալ դեպի քեզ` ԲՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻ:
ՎԱՍ



ՀԱՅԸ ԵՎ ՈՉ ՀԱՅԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՏՔ
Արարիչը որոշեց ստեղծել այնպիսի բան, որը լիներ միանգամայն անկանխատեսելի և զարմացներ իրեն:
Երկար մտորեց Արարիչը և ստեղծեց… հային:

ԻՐԱՐ ՀԱԿԱՌԱԿ ԲԱՆԵՐ 
Աստված ստեղծեց հային, իսկ սատանան, նրան հակառակ, ստեղծեց մեկ ուրիշ հայի:

ՀԵՏՆԱԽՈՐՇԻ ՄԻՏՔ
Հայի հետին խելքն անմիջապես երևում է այն ժամանակ, երբ պարզվում է, որ թշնամին իրեն խաբել է:

ՄԱԶԻՑ ԿԱԽՎԱԾ ՄԻՏՔ 
Ուրիշի պարանով հոր ենք մտել ու չենք հասկանում, որ դա մեր կախաղանի պարանն է:

ԿԵՂՏՈՏ ՄԻՏՔ 
Հայերս ծովի նման ինքնամաքրվում ենք հազարամյակներով: Սակայն հիմա խեղդվում ենք սեփական կեղտաջրերում:

ԱՂՆ Է ԿԵՐԵԼ ՄԱՏԱՂԸ ՄԻՏՔ
Հայերը աշխարհի աղն են, հրեաները` աշխարհի ճաշի մեջ աղ գցողը:

ԱՇԽԱՐՀԱԿՈՒԼ ՄԻՏՔ 
Հայն ու հրեան նման են իրար. երկուսն էլ սփռված են աշխարհով մեկ: Տարբերությունն այն է, որ հրեաներն այդպես աշխարհն են իրենցով անում, իսկ հայերը դառնում են աշխարհինը:

ԿՌՆԱՏ ՄԻՏՔ 
Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը, բարեբախտաբար, քո ձեռքում չէ:

ՀԵՏԻՆ ՄԻՏՔ 
Կորել է հայի հետին խելքը: Համարել անվավեր:

ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ՄԻՏՔ 
Անվերջանալի բարոյական հաղթանակները, ի վերջո, բարոյալքեցին հային:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ




ՍԵՎԱՆ
                         Մեր արցունքն էլ է քեզանից ծնվում...

Զոհասեղանին տրոփող իմ սիրտ
Վիրավոր ծովակ, դողում ես ցավից,
Եվ ալիքներդ ձեռքով են անում
Եվ մեզ եւ իրար հրաժեշտ տալիս:

Ավերակ ծովակ, ժպտում ես թույլ-թույլ,
Ավերակ վանքից նայում եմ ես քեզ,
Ավերակ բերդը՝ մահացած մի ձուկ`
Երախը բացած երկինք է թռել:

Քեզ կորցնում եմ վայրկյան առ վայրկյան.
Դու բերանքսիվայր ընկած խաչքար ես,
Կաթիլ առ կաթիլ մահն է անարժան
Տանում արյունդ` նախշդ հանճարեղ:

Ես մեծացել եմ տարիների հետ,
Դու փոքրացել ես ամեն ակնթարթ,
Արցունք ես դարձել, լցվել աչքիս մեջ`
Երազ ես դարձել իմ աչքի առաջ:

Սուրբ մկրտարան` արդեն կործանվող,
Բուռ-բուռ գողանամ, ո՞ւր պահեմ ջուրդ
Ա՜խ, դու ինձանից լավատես ես, ծո՜վ,
Հազա´ր ներում կա քո մի կաթիլում:

Իջնում է ջուրդ ու նրա միջից
Կղզյակի նման ճակատս է բացվում,
Քամին ավազ է մաղում իմ դեմքին,
Եվ անապատ է իմ մեջ արթնանում:
ՎԱՍ
1984 թ.

ՀԵՌԱՑՈՒՄ


Երբ հեռանում էիտունն ասացկգասծառերն ասացինկհանդիպենքքամին ասացես քեզ հետ եմԾովին հրաժեշտ տալ չէի կարողՄանկությունս հավաքել էր իր ափերից ու քաշվել իր մեջինձնից առավել տխուր էրՈւղղակի նայեցինք իրարհասկացաոր ինքն էլ է հետս գալուԹոնրի բարկ շուրթերին ծաղկում էր հացըկրակը արժանապատվորեն աշխատում էրասացքանի դեռ դիմանում եսքո մեջ եմ:
Մայրս ասացեկա՞րտղա ջանԱսացիգնում եմԱսացդու եկող եսդու գնացող չես:
Գիշերն արտի վերևի երկնքում ինչքա՜ն շատ թռչողներ կայինլուսավոր գնդեր, արևներլուսիններԱսացինմոռացիրՄնացին իմ մոռացության հիշողության մեջ:
ԸնկերներԲոլորն էլ ընկեր էինհորս ու պապիս ընկերներից սկսած մինչև նրանց թոռների ու ծոռների տարիքի երեխաներըԱսացինհերթով կմոռանասոր մեկեն դատարկությունից չճզմվես:
Երազի մեջ, բայց իրական հիսունականների հետ աղոթում էինք շրջան կազմածաչքներս փակ (երեցն այդպես էր հրահանգել), մեկ էլ կողքիս կանգնած Պավելն սկսեց այլ լեզվով աղոթելՉդիմացաաչքերս բացեցիտարօրինակ ու երկյուղալի մի բան կարասացկգնասբայց միշտ մի նյարդով կպած կմնաս ինձՄնացի:
Կինը կանչեցչգնացիԳիտեիկգնամ ու կմնամՀրաժեշտ տվեցի ու մնացիԵրգը եկավասացբարևԱսացիԱստծու բարինՈւ լուռ մնացինքզրույց չէրկես խոսքիցկես ակնարկից հասկանում էինք իրարԱսացիես գնացիԱսացիզուրլավ էլ զրուցում էինքբոլորի աչքի առաջԿգնասբայց ձենդ գլուխդ գցածձենդ մտքիդ գցած կմնաս:
Երեխաներն իրենք գնացինբայց իրենք էլ չգիտենոր չեմ թողելոր դեռ իմ աշխարհում են:
Իշխանությունը եկավասացգնում եսգնաբայց էս օրը լավ հիշիրԵս հրաժեշտ տվեցի ամենայնին ու հեռացա իմ մեջիսկ ամենայնը այնտեղ սպասում էր ինձ:
Աշխատանքը եկավմանկությունիցգառնարած լինելուցհողի մշակ լինելուցավտոդող եփելուցխմբագրելուց ու գրելուցեկավասացէս ինչ կռապաշտ ես դարձելգործամոլ ես դարձելԱսացիես գնում եմԱսացինչքան քամին է գնումէնքան էլ դու կգնասինչքան գետն է գնումէնքան էլդուԳետի նման և՛ գնում եսև՛ մնում տեղում:
ՎԱՍ


 «ՄԻՐՀԱՎԸ» ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԿԻՆՈՆ 

Գրական նմանակումներ

Դռան մոտ զնգացին Սոնայի շալե շապիկի արծաթե սուրմաներըև ներս մտավինչպես միամիտ հավքը վանդակի բաց դռնով:
Հանկարծ տեսավ նրանցնցվեցոստյուն արեց դեպի հետբայց մի կրակված ձեռք փակեց հնձանի դռնակը:
...Սոնան օձի պես կեռումեռ արեցփորձեց ազատվել նրա բազուկների օղակիցկարոտով խնդրեցխոստացավՈրպես եղեգ ճոճվեց նրա դալար մարմինըև մեջքը խոնարհեց...
Ակսել Բակունց, «ՄԻՐՀԱՎ»



Տեսնենքթե այս գողտրիկ դրվագը ինչպես կնկարահանեին 
մի շարք երկրների կինոարդյունաբերողները:

ԱՆԳԼԻԱ
Դռան մոտ զնգացին  Սառեի կառքի զանգուլակներըՄառախուղ էր ու մեղմ անձրևՀսկայական անձրևանոցը բացած՝ Սառեն կանգնել էր դռան մոտԾեր դռնապանը  անշտապ մոտեցավ լորդ Դի ԼանինԴուռը վերջապես բացվեցև Սառեն ներս մտավ հյուրասենյակուր բուխարին էր վառվումև շները ալարկոտ քնած էինՍառեն տեսավ նրանցնցվեցբայց Դի Լանի սառը ձեռքը վիսկի լցրեցև սկսվեց զրույցըԿեսգիշերին  Սառեն հանեց ձեռնոցները, իսկ Դի ԼանըշալվարըՆա անշտապ գրկեց Սառեինաչքի պոչով հարմար բազմոց գտավև գրկախառնված հայտնվեցին բազմոցին:
Դռնապանը խոնարհ հուզմունքով դիտում էրԼորդը հազացև դռնապանը գնաց...

ԱՄԵՐԻԿԱ
Դռան մոտ զնգաց Սառայի բջջային հեռախոսընա մի կողմ շպրտեց այնոտքով բացեց դուռը և ներս մտավինչպես էգ սագը:
Հանկարծ տեսավ նրանցնցվեցոստյուն արեց դեպի նաբայց մի կրակոց լսվեցև լքված կաթսայատան երկաթյա դարպասը աղմուկով փակվեց:
Սառան ջղայնացած հայհոյեց և օձի պես փաթաթվեց Դիլանի բոյինԲոյը ուզում էր դուրս պրծնել նրա բազուկների օղակիցորովհետև գլխից արյուն էր ծորումձեռքը կոտրված էրբայց աջ ձեռքով բարձրացրեց Սառայի ոտքըձախով սկսեց կրակել ներս մտած ոստիկանների վրաՍառան շտապ-շտապ արձակում էր Դիլանի կոճակներըԼքված կաթսայատան խողովակներից գոլորշի էր ժայթքումվերևից թափվում էր եռացող ջուրըորի տակ էլ նրանց մերկ մարմինները սկսեցին տռփանքով տարուբերվել...

ՀՆԴԿԱՍՏԱՆ
Դռան մոտ  զնգաց Սանայի երգըվիծիկ-դանա՜վիծիկ-դանա՜և նա ներս մտավինչպես երգող սոխակը բաց վանդակի դռնով:
Հանկարծ լսեց նրանդանա՜ ուպր դա՜նա՜ուպր դանա՜ցնցվեցոստյուն արեց և սկսեց պարելև մի կրակված ձեռք փակեց հյուղակի դուռըԵվ նրանք երկար երգում էինպարումհագուստները փոխումգնում արտասահմանհետ գալիսՀանկարծ պարզվեցոր նրանք քույր ու եղբայր են:  Սանան օձի պես կեռումեռ արեցփորձեց ազատվել նրա բազուկների օղակիցՀայտնվեց ծեր գնչուհինթուղթը ձեռքինորով պարզ դարձավոր ծեր գնչուհին ու տղան են քույր ու եղբայրիսկ Սանան հարևան իշխանի աղջիկն էՈրպես եղեգ ճոճվեց Սանայի դալար մարմինըքթի հարսանեկան օղակը դողացմեջքը խոնարհեցև էկրանը հանգավ:

ԸՍՏ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ
Դռան մոտ զնգացին Սոֆիկո Ճիաուրելիի կոզբանդի ոսկիներըԽոշոր պլանով՝ Սոֆիկոյի այն տեղըորտեղ պիտի կուրծքը լիներԳինով լի հնձանում շորերովմեջքի վրա պառկած է Դիլան դայինգինին թափվում է հնձանի պռունկներիցլցվում խեցիների մեջհոսում մագաղաթների վրայովաջ ձեռքը պոկված մի տիկնիկ ընկած է խաղողի ողկույզների մեջՍոֆիկոն պառկած է վանդակաճաղերի վրավանդակաճաղերը երկաթյա շղթաներով կախված են երկնքիցնա նայում է ԴիլանինԴիլանի փոխարեն նրա շորերն են հնձանի մեջ պառկածինքը մերկ կծկվել է խաղողի  թփերի տակՍոֆիկոն և Դիլանը մերկ պառկած են սև խաղողների մեջկարմիր հյութը ծորում է նրանց մարմինների վրայովկաթում ներքևի գառների վրաորոնք սպիտակ ենՀեռվից մի աբեղա հնչեցնում է եկեղեցու զանգերը:

 ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ




ԱՍՏԾՈ ԿԱՄՔԸ ԵՎ ՄԵՐ ԿԱՄՔԸ


Աստծո հետ հաշտ լինել՝ չի նշանակում ամեն ինչ թողնել Աստծո վրա: Այդպես չվարվեց նույնիսկ Աստծո որդին: Ասածս մեկնաբանեմ մի պարզ օրինակով: Երբ երկու թիվ ենք գումարում իրար, սկսում ենք միավորներից, այսինքն՝ միավորին գումարած այսքան միավոր՝ 10, 0-ն գրած, 1-ը՝ մտքում: Այստեղ 1-ն Աստծո կամքն է: Եթե այն սոսկ մտքում պահենք և չդնենք 0-ից առաջ, ապա մեր արածը կդառնա կլոր 0:
Քայլում եմ փողոցով, նայում եմ մարդկանց աչքերին, նայում եմ իմ աչքերին: Տե՜ր իմ Աստված, որքան 1-եր են մարդկանց մտքերում կախված, մարդիկ պարզապես կքած են այդ 1-երի ծանրությունից և չեն դնում դրանք իրենց 0-ների առջևում:
Երևի շփոթված ենք: Ինչո՞ւ: Բոլորս գիտենք, որ առջևը նույն առաջ բառն է, որ նշանակում է «դեպի աջ»: Այսինքն՝ 1-ը 0-ից առաջ դնելու համար, աջ դնելու համար, մենք պետք է այն ձախ դնենք: Շփոթված ենք՝ աջն ու ձախը չենք տարբերում:
Սակայն կան մարդիկ, որ շփոթված չեն, որովհետև պարզապես գումարել չգիտեն. նրանք միայն բազմապատկում են: Բազմապատկում են մեղքն ու հարստությունը, գողությունն ու ամբարտավանությունը, բազմապատկում են չարը: Սակայն եթե մեզնից ոմանք 1-երը մըտքում են պահում, աջն ու ձախը չեն տարբերում և շփոթված են այդ պատճառով, ապա բազմապատկողները մոլորված են պարզապես. զի իրենց արածը 0-ն է, իսկ ինչն էլ բազմապատկես 0-ով, վերջում 0 ես ստանում:

ՎԱՍ


ԱՅՍ ՊԱՀԻՆ

Երկրագունդը փոքրահասակների համար դանդաղ է պտտվում, օրը երկար է տևում, կյանքը` հավերժ, մեծին արագ և անցողիկ է թվում ամեն ինչ: Բայց երկրի վրա և՛ մեծեր կան, և՛ փոքրեր: Ստացվում է, որ նա միաժամանակ թե՛ արագ է պտտվում, թե՛ դանդաղ: Դա էլ երկրագնդի հրաշքն է: Ստացվում է, որ ինչպես մենք ենք երկրագնդի վրա ապրում, այնպես էլ նա է մեր մեջ` յուրաքանչյուրիս:
Տիեզերքում էլ նույնն է. ի վերջո, միաժամանակ, նույն պահին, թե՛ մենք ենք նրա մեջ, թե՛ նա է մեր մեջ: Եվ զարմանալին այն է, որ այդ «միաժամանակ, նույն պահին» հասկացությունը չկա իրականում:
«Այս պահին» արտահայտություն չկա ընդհանրապես, որովհետև ամեն ինչ շարժվում է, և չի կարող ատոմի ու երկրագնդի համար և արևի ճառագայթի ու արևի համար լինել «այս պահ» հասկացությունը միաժամանակ: Նույն կերպ չի կարող լինել համաշխարհային ճգնաժամ. հայի համար ճգնադարեր են, ոչ հայի համար` ճգնապահեր, մեկը կերկոխ է լինում, մյուսը` թերասնվում, մեկը մտքով է առաջ, մյուսը` թվաքանակով, և այլն:
Ինչպես ամերիկացին, ինչպես ռուսը, այնպես էլ հայն ինքն է ստեղծում իր ճգնաժամը. մեկն իր պարզունակ հավակնոտությամբ աշխարհի փրկիչ հռչակելով իրեն, մյուսն աշխարհի վերափոխիչ համարելով իրեն, իսկ հայը` դրանց իր փրկիչ համարելով:
Չի հավատում, որ իր ներսում կա Փրկիչ, չի հավատում իրեն, և չի սիրում իրեն: Հաճույքով ոչնչացնում է այն տարածքը, որտեղ ապրում է, կտրում է ծառերը, մայրաքաղաքը դարձնում է անապատ, քարի քաղաք, կարծում է` հավերժ է ապրելու և բանտում է իր նմանին, շղթայում նախաձեռնությունը, հրավիրում օտարին. արի` ես չեմ կարող, արի դո՛ւ շինիր, դո՛ւ վայելիր, ինձ էլ ինչ կտաս, կտաս:
Մեռցնում է վստահությունը, սպանում ոգևորությունը, ծանակում արդարությունը, կաշառակեր է և կաշառասուն և կաշառահար: Հաղթանակը մոռանում է, պարտությունն ու վիշտը` տոնում, առաջ է տանում տականքին, ծաղրում ու արհամարհում սերուցքին: Փորձում է որևէ անարդարություն շտկել ու շուտ հոգնում է, մեռցնում վստահությունը: Բարեփոխություն է փորձում անել` դարձնում է փորձանք, մաշում է հավաքական ոգին, թույլ ու հևասպառ շշունջ դարձնում: Եվ այսպես, չկա հավատը, ու եթե չկա հավատը, լինելու է հա վատը: «Լինում է, թող լինի»,– ասում է թերմացքը ու չի հասկանում, որ` լինում է, չի լինում. չի լինում այդպես` առանց սիրո հանրություն չի լինում, առանց սիրո հանրությունը վերածվում է հայրենիքը լափողների ու լակողների մի ոհմակի:
Ռուսն ասում է. «Боже, царя храни!», հայն ասում է. «Տե՛ր, կեցցո զհայս»: Իսկ Փրկիչն ասում է. «Տե՛ր, ներիր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում»:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ


ԲԱՐԵՎԱԳԻՐ


Բարև:
Ես Հայի սիրտն եմ:
Հայերի մի մասն ասում է, թե ամեն վատ բան դրսից է, մի մասն ասում է` ամեն վատ բան ներսից է: Ես ասում եմ` ամեն ինչ ինձնով է սկսվում և ինձնով ավարտվում:
Մտեք իմ աշխարհը և կտեսնեք ծնկած աղոթողներից մինչև Արարչի դեմ սուր ճոճողներ, հերոսներ ու թալեաթնաիրիհունանյաններ, աստվածային արարիչներ ու լափող գործիչներ: Ե´ս եմ, բաբախում եմ, տխրում ու խնդում: Ես ժամանակից դուրս եմ և Հայաստանում ապրողներին ասեմ, որ այսպես չի մնա: Այդ ե´ս եմ ասում` Հայի սիրտը` ներող, համբերատար, իր անառակ որդիներին սիրո´վ, միմիայն սիրով ճիշտ ճանապարհի դարձնող: Ատելությունը մի զենք է, որի հետհարվածն ավելի ուժեղ է, քան հարվածը, իսկ հետհարվածը ե´ս եմ ընդունում:
Ես չկամ այն մարդկանց ներսում, ովքեր իրենց երջանիկ են զգում ուրիշներին դժբախտ դարձնելով: Սակայն ես մի օր արթնանալու եմ նաև դրանց մեջ. դա ամենամեծ պատիժը և ամենամեծ պարգևը կլինի նրանց համար:
Բարև:
Ես Հայի սիրտն եմ:
Ամեն Աստծո առավոտ աշխարհի տարբեր անկյուններում աշխարհի տարբեր լեզուներով բարևում եմ: Ամեն տեղ էլ կամ: Չկամ միայն այն մարդկանց մեջ, ովքեր լավ են ապրում ուրիշի հաշվին: Ես բաբախում եմ տիեզերագնացի կրծքի տակ, գիտնականի ու արվեստագետի, զինվորի ու մշակի: Աշխարհում մի գնդակ արձակվի` իմ մեջ է թաղվում: Ես կատաղի բաբախում եմ, երբ անարդարություն եմ տեսնում` ուրիշի նկատմամբ: Իմ նկատմամբ անարդարությանը հարմարվել եմ: Արդեն ասել եմ` ես մեծ եմ Արարատի չափ, ես Սիսով մեզ եմ սիրում, Մասիսով` ուրիշին:
Ի՜նչ սիրով էի զարկում Վիլյամ Սարոյանի կրծքի տակ, ինչպե՜ս էի տրոփում Նարեկացու ներսում, ինչքա՜ն իմաստուն էի խփում Սասնա ծռերի հոգում, ինչքա՜ն անտեսանելիորեն` աշխարհի բոլոր ազգերի սրտերում:
Ինձ ծվատում է թշնամին ու հոշոտում յուրայինը, սակայն ես անվերջ եմ տիեզերքի նման, իմ մեջ Արարչի սերն է անկասելի բաբախում և արյուն ընծայում աշխարհին:
Ինձ լավ է ճանաչում չարը և գործում է, որ ես ընկնեմ իմ աչքից, որ Սերը դադարի իմ շարժիչը պտտելուց, սակայն ես ասում եմ. «Բարև, ես Հայի սիրտն եմ»:
Ո՜վ մանուկներ, պարմաններ ու պարմանուհիներ, ինչքա՜ն առողջ եմ բաբախում ձեր ներսում, ինչքա՜ն անկեղծ ու անչար: Պահեք ինձ այդպես ամբողջ աշխարհի համար, որը կա ու գալու է շարունակ:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ


ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՆ ՀԱՅԵՐԸ


Եկեք, այս հոդվածը լույս տեսնելու պահից սկսած, իրար չատենք` ընդամենը 1 րոպե: Մարդ մի րոպե նույնիսկ շունչը պահած կարող է ապրել: Մեկ րոպե առանց ատելության. ղարաբաղցին չի ատում երևանցուն և հակառակը, աղքատը` հարուստին, իրեն ազնիվ համարողը` անազնիվին, հարսը` սկեսուրին, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները` միմյանց, տերտերը մոլորյալ աղանդավորին, հայաստանցի հայերը սփյուռքում ապրող հայերին և հակառակը, և այլն և այլն:
Սիրելի բարեկամներ. 1 րոպե ընդամենը: Աչքներդ փակում եք ու մտքում կրկնում. «Ես չեմ ատում ոչ մեկին»: Կարող եք ընդամենը մեկ անգամ ասել` չկրկնել:
Դժվարն առաջին օրն է: Հաջորդ օրը` երկու րոպե: Իսկ երրորդ օրվանից սկսած` աչքերը բաց, նայում եք միմյանց ու երեք րոպե չեք ատում: Եթե շատ դժվար է, կարող եք մի քանի օր մնալ 1 րոպեի վրա, հետո ավելացնել: Թեև 1 րոպեն էլ, իմ կարծիքով, մեծ արդյունք կտա, եթե իրոք այդ 1 րոպեի ընթացքում կարողանանք չատել ոչ մեկին:
Կգա մի պահ, որ սերը կշատանա:
– Ախր ո՞նց չատեմ մեկին, որ գլխիս է նստել ու անխնա ուտում է իմ ու իմ երեխաների հացը, ապագան:
– Դու էլ ես այդպես վարվել, երբ հնարավորություն ունեիր, կամ երբ հնարավորություն ունենաս այդպես կվարվես:
– Բացառություններ չկա՞ն:
– Իհարկե կան: Նրանք էլ հենց հաստատում են ընդհանուրը:
Եվ այսպես. 1 րոպե չենք ատում միմյանց:

ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ





ՔԵՐՈԲՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ


Յուրաքանչյուր մեծ մի քար է դնում փոքրի ճամփին, որ իրեն չլսելիս փոքրի ոտքը քարին դիպչի:
Այսօր շատ ենք լսում, թե նոր սերունդը այն չէ. մեծերին չի հարգում, չի պահում ազգային ավանդույթները, չի կարդում, չի ճանաչում իր մեծերին, կոպիտ է, բռի, խոսում է անտանելի հայերենով, միով բանիվ` ապագա չունի:
Եթե նույնիսկ այդպես է, ապա ո՞վ է մեղավոր: Իհարկե` մեծերը: Իհարկե` հասարակության հայելին են երիտասարդները, պարմաններն ու պարմանուհիները: Ինչ ցանել ենք, այն էլ հնձում ենք:
Սերիալասեր դարձած մեր հանրությունը դա՜ է մատուցում երեխաներին և փարիսեցիորեն զարմանում է: Ուսուցչի հեղինակությունը հետևողականորեն նսեմացնելով, երեխաներին անզուսպ ու անհոգի դարձնելով, իբր թե ազատագրելով, իբր թե համարձակ դարձնելով` սանձարձակ է դարձնում:
Հայերենն ամեն քայլափոխի նսեմացնելով, ծնկի իջեցնելով օտար լեզվի առաջ` ուզում են, որ երեխաները հարգեն լեզուն և գեղեցիկ խոսեն: Ի՞նչ է, երեխաները չե՞ն տեսնում հայերենի վիճակն ամբողջ հանրապետությունով մեկ, չե՞ն հասկանում, որ օտարալիզությունը մեծերը դարձրել են գոյության կերպ: Այդքանից հետո ծիծաղելի է գեղեցիկ խոսք պահանջելը:
Հայոց բանակի փառահեղ շքերթի ժամանակ հարկավոր էր Հայոց այբուբենը շքերթի հանել` որպես ամենամեծ պաշտպանական զենք, որպես հաղթանակի գրավական և ոգի, որի դեմ բյուր հազարավոր սրեր են խոնարհվել: Իսկ մենք «էլիտար» ենք ասում ու խաչում մեր լեզուն օտար հրճվանքով:
Երեխաների իրավունքները երեխաներից վեր դասող ինչքա՞ն հասարակական կազմակերպություններ կան, որոնց միակ նպատակը կերակրատաշտից օգտվելն է` իհարկե, երեխաների ապագայի հաշվին:
Ամեն օր քրեական գիջախտածիններ քարոզելով, գողական օրենքները ամեն մեկի աչքն ու հոգին կոխելով, քրիստոնեական քերովբեների` հրեշտակապետերի փոխարեն գողական քերոբներ` գողապետեր, քարոզելով ուզում ենք բանակում երեխաներ չբռնաբարե՞ն ու չնվաստացնե՞ն:
«Մեծ սեքս փոքր քաղաքում» նշանաբանն է գործում, որով քարոզվում են սեռական գիջության ամենացնցող մանրամասներ: Հեռուստատեսային մի սոդոմգոմորուհի` բանը կապած ճակատին, խոսք էր տվել մի երիտասարդ, խելապակաս որձի, որը բռնաբարել էր իր ծեր «տոտային»: Մի ամիս հետո բոլոր թերթերը գրեցին, թե ինչպես է մեկը բռնաբարել իր տատիկին:
Մի՞թե կապն ակնհայտ չէ: Արդյոք խելապակաս երիտասա՞րդն է մեղավոր, թե՞ հաղորդման հովանավորն ու հեղինակը:
Թերմացքը թերմացք է քարոզում: Թերմացքը լծակներ ունի, թերմացքը դարձել է քափ ու վերևում է: Թերմացքը իրեն լավ է զգում, երբ երաժշտությունը ռաբիս է, երբ լեզուն գռեհիկ է ու անհոդաբաշխ, երբ մարդիկ վախեցած են ու անապահով, երբ գողանբարոյի օրենքն է անցնում. դրանով էլ թերմացքը քափ է դառնում:
Այս իրավիճակում ով էլ լինի բանակի ղեկավարը` Առյուծ Մհերը, թե Ցռան Վերգոն, մեկ է, երեխաները զոհվելու են ու հոշոտվելու թերմացք թուլեքի կողմից:
Չարքը, քաջքը, սատանան իշխում են ու զորացնում թերմացքին:
Բարին, հրեշտակը, Աստված համբերում են:
Մինչև ե՞րբ:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

ԿԱՆԱՉ

Մե՛ծ արհավիրքի ժամանակը եկավ: Սիրիայի անապատներից եկան գրաբար իմացող մորեխների ամպեր` կերան ծառ ու ծաղիկ: Ինչը կանաչ էր` ուտում էին և իրենց համար «կանաչ» կուտակում: Կերան ու կուտակեցին, մինչև մի նոր արհավիրք ներխուժեց Հայաստան` այս անգամ` ի կողմանե արևելյան: Սրանք ոչ միայն գրաբար, այլև աշխարհաբար էլ չգիտեին. ուտում էին իրենց բարբառով` ոչ միայն կանաչ, այլև ամեն ինչ. ինչ ձեռքներն ընկներ, բերաններն էին տանում. ոչ մի սրտխառնոց, ոչ մի փորհարինք. ամեն ինչ մարսում էին:
Անտառները ոչնչացան, կանաչը, կարմիրը, կապույտը, միով բանիվ` բնության բոլոր երանգները ոչնչացան, մնաց միջակագույնը: Զմրուխտե քաղաքի կախարդի նման կանաչ ակնոց պարտադրեցին ժողովրդին: Կանաչ ակնոցով նայում էին աշխարհին, ու ամեն ինչ վարդագույն էր երևում:
Մորեխները շինեցին մե՛ծ-մե՛ծ խանութներ, բայց քանի որ ժողովուրդը առևտուր էր անում փո՛քր-փո՛քր կրպակներից, քանդել տվեցին կրպակները, մի մասին քշեցին Դեր Զոր, մյուսին` այլ տեղեր:
Այս արհավիրքը մտավ յուրաքանչյուր տուն: Եթե իրենց քիմքին հարմար բան չէին գտնում ուտելու, ուտում էին մարդկանց հոգիները. գոնե քաղաքավարի ուտեին` դանակ-պատառաքաղով. չէ մի` լափում էին իրենց հատուկ ոգևորությամբ: Այս նոր մորեխները պայքարում էին իսլամի կանաչի դեմ. ոչ մի կանաչ Հայաստան աշխարհում` կտրել անտառները, ոչնչացնել կանաչ տարածքները: «Ոչ մի կանաչ մեր թշնամուն»` ահա նրանց կարգախոսը: Նախապատվությունը տվեցին կապույտներին ու վարդագույններին: «Կանաչների» ղեկավարը լրիվ սպիտակեց:
Եվ անվախճան էր խրախճանքը, և ցասմական աղաղակները չէին խրտնեցնում երամին, որ իջնելով գետին` երամակ էր դառնում և կճղակների տակ ու հզոր ծնոտներով անապատ սարքում երկիրը նախնյաց:
Երբ ամեն ինչ կերան, եկան հարևաններն ու շարունակեցին սրանց կիսատ թողածը` կերան մարդկանց ու քաղաքները, հողերն ու ջրերը: Մնաց ոչինչ: Ոչինչ մնաց Հայրենիքից: Հայ Աստված վերցրեց այդ ոչինչն ու մի նոր Երկիր չարարեց:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ



ԱՅՆՊԵ՜Ս ԿԱՐՈՏԵԼ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ



Դաշտերում, այգիներում աշխատող մարդիկ հավերժականի մեջ են, սրտներում` ուրախություն, մտքներում` սեր ու խնդություն: Տագնապները կծկված, մի կողմ են 
քաշված` պոչները ոտքերի արանքը մտցրած: Գիտեն` աշխատում են, վայելում են,
իրենց երեխաները սոված չեն մնալու, ուսում են ստանալու, աղջիկները հարս ու
մայր են դառնալու, կյանքը շարունակվելու է, հողը խռոված չէ, խնամված է և
բերքառատ:
Այնպե՜ս կարոտել եմ Երևան քաղաքին, ծառ ու ծաղկի մեջ կորած նրա Հյուսիսային պողոտային, որ Հյուսիսային անապատի վերածվեց, որը մի քանի պաշտոնյայի 
ամենակուլ ագահության հուշարձանն է լինելու դարերի մեջ: Կարոտել եմ քաղաքի փողոցներով անշտապ քայլող, թոռնիկի ձեռքից բռնած պապիկին, որը սիրով ու համբերությամբ պատասխանում է թոռան աշխարհաստեղծ հարցերին, անցորդներին,
որ սիրալիր են, ու տագնապներից չեն ջղաձգված դեմքերի մկանները, հոգին ու հայացքը:
Այնպե՜ս կարոտել եմ Հայաստանին, որտեղ իշխանավորն օր ու գիշեր մտածում է 
ժողովրդի բարօրության մասին: Պաշտոնյան ծառա չէ շահին, ու շահածախու չէ գործիչը, հայրենիքը կա յուրաքանչյուրի մեջ, համընդհանուր հարստությունը գյադաների բաժին 
չէ: Որդին հորից չի օտարացել, աշակերտը` ուսուցչից, աշխատավորը` իշխանավորից. հարազատության մի անխառն զգացում կա: Չկա ջղային ու ջղաձիգ խաբեությունը, 
անկեղծ մարդիկ կան, գրողներ կան, որ չեն կեղծում, ցուցքի գերի չեն:
Շենքերը, ծառերը, փողոցներն ու մայթերը մեզ և իրար օտար չեն, մերն են, հարազատ են:
Գործնական սուտը, շողոմ լեզուն, անպատկառ խոսքը, ամենաթող վարքը չեն 
թագավորում, անպատժելիությունը չի բացել իշխանավորի խավար հոգին, ու 
թերմացքային իղձերը չեն հռչակվում պետական գերակա շահ:
Մամուլը բաշխող կազմակերպությունները չեն օգտագործում իրենց մենաշնորհը և սնանկացնում իրենց քիմքին անհաս թերթերը: Մենաշնորհը չէ, որ իշխանավորի հետ 
սեղան է նստում ու վերջում սիրտը թափում նրա վրա:
Մարդը գնահատվում է ըստ գործերի և ոչ թե ըստ մտածելու փորձերի:
Սե՜րը, սերը թևածում է երկրով մեկ ու երեխաներ բաժանում երիտասարդ ծնողներին, 
և ոչ թե աղջիկներին քարշ տալիս սաունաներ ու հյուրանոցներ, անպտուղ ու ամուլ դարձնում տղաներին:
Այնպե՜ս կարոտել եմ Հայաստանին:
Ափսո՜ս, ոչ ոք չի ապրել այդ Հայաստանում, ես էլ:
Թեև ես Հայաստանում էի ապրում, Հայաստանում եմ ապրում և Հայաստանում դեռ 
երկար պիտի ապրեմ:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)



Հազար ասի` քաղաքական դաշտը արոտավայր չէ: Բայց ո՞ւմ ես ասում. էնքան արածեցին քաղաքական դաշտը, անապատ դարձավ: Հիմա ինչ էլ ասում եմ` ձայն բարբառոյ յանապատի: Ստիպված վերցրի մի սպառողական զամբյուղ, մեջը դրեցի մի համբերության բաժակ ու այդ անապատում օազիս եմ փնտրում: Շատ գնացի, թե քիչ, տեսնեմ հսկայական ժողովուրդ` իշխանավորի հետևից գնում է: Ծարավից տոչորվում է: Իմ սպառողական զամբյուղի համբերության բաժակով ժողովուրդն սկսեց հայրենիքի կենացը խմել: Տեսնեմ իշխանավորը առատության եղջյուրով է խմում հայրենիքի կենացը: Մոտեցա ու ասացի` հիմա առատության եղջյուրը ձեռքիդ է, բա որ էս ժողովուրդը եղջյուրը ձեռքիցդ առնի ու... Չե՞ս մտածում բոլորովին: Էս ժողովրդի մասին բոլորովի՞ն չես մտածում: Ասաց` գիշեր-ցերեկ արածս էդ է` մտածում եմ, հեչ աշխատելու ժամանակ չունեմ:
Շրջվում, նայում եմ ժողովրդին. գլուխը կախ, հսկայական բեռներ շալակին, քիթը գետնին է կպչում:
– Էս ի՞նչ եք էսքան բարձել էս ժողովրդին:
– Հայրենիքն է, տվել ենք ժողովրդի շալակը ու քշում ենք դեպի պայծառ ապագա:
– Բա մի քիչ բեռ էլ դուք վերցրեք, չէ՞ որ պետություն եք: Չէ՞ որ պետությունը պետք է ղեկ լինի ժողովրդի ձեռքին և ոչ թե լուծ նրա վզին:
Բայց ո՞ւմ ես ասում: Նայե՜ց, նայե՜ց, ասաց.
– Էդ զամբյուղիդ պես դատարկ-դատարկ խոսում ես: Էս սպառողական զամբյուղդ, օրինակ, ես եմ գործել, տվել ձեռդ, համբերության բաժակն էլ կողքի պետությունից եմ վերցրել: Դու սովոր ես էդ մուրացկանի տոպրակին, վայելի°ր:
Ես հասկացա, որ եթե մեկն ուրիշին իշխելու իրավունք է ստանում, կորցնում է իրեն իշխելու պարտականությունը, առանց մտածելու, որ եթե ինքն այսօր բարձր դիրք ունի, ապա վաղը բարձր դիրքը կարող է ունենալ իրեն:
Էսպես մտածեցի, ժողովրդին ասացի.
– Երբ հասարակությունը որդնած է լինում, էս ճիճուն էլ պաշտոն կստանա, բա ի՞նչ եք ուզում:
Մեկ էլ մտածեցի` հո ես անապատի Մովսեսը չե՞մ, որ ավել-պակաս խոսում եմ, ավելի լավ է մի հատ սաքսաուլի կամ կակտուսի ստվեր գտնեմ, երեխաներին վերցնեմ, մի կում ջրով դպրոց բացեմ, այբբենարանից-բանից գրեմ, գրաճանաչ դարձնեմ, էգուց մեկել օրը սրանք կմեծանան, նորից խոտ կցանեն դաշտում, նորից կգան արածողները, բայց հանդապահ կլինի, անապատ չի լինի: Մեկ էլ մտածեցի` էշ, մի´ սատկիր, գարուն կգա, խոտ կբուսնի:
Բայց ավելի լավ է հույս ունենալ երեխաների սրտում, քան անհույս մեռնել անապատում:

ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)



ԵՐԵԽԱՆԵ՞Ր, ԹԵ՞ ՉՈՋՈՒՔԼԱՐ






– Լավ, էլի, բաբա, թող մնա, ինչ կլինի,
հաշվել եմ սովորում:
2011-ի սկզբին փակվեցին մի շարք հեռուստաալիքներ, այդ թվում` «Հայրենիքը», որը, կարելի է ասել, մեր հեռուստատեսությունում եզակի էր նրանով, որ ամբողջ օրը հեռարձակում էր հաղորդումներ բացառապես երեխաների համար: Օրվա ցանկացած ժամի երեխային կարող էիր նստեցնել էկրանի առջև և առանց վախենալու միացնել այդ ալիքը: Մանկական ծրագրերի որակի մասին չխոսենք, դրանք կարող էին լինել լավը կամ վատը, բայց փաստն այն էր, որ այդ ալիքով հայ երեխան դիտում էր հայերեն հաղորդումներ, մուլտիպլիկացիոն կամ գեղարվեստական կինոնկարներ:

Ալիքը փակվեց, և ի՞նչ ունենք այսօր նրա փոխարեն: Այդ ալիքից մնացած «փշուրներ» «Ար» հեռուստաալիքով և… թուրքական «Չոջուք» (Çocuk) հեռուստաալիքը, որն զբաղեցրել է «Հայրենիքի» տեղը: Երևանի բարձրադիր թաղամասերում` Սարի թաղում, Նորք-Մարաշում, Նոր Նորքում և այլն, երեխաներն այսօր դիտում են մեզ թշնամի պետության ալիքը նրա իսկ լեզվով: Սա ազգային անվտանգության խնդիր է:

Ամիսներ առաջ «9-րդ հրաշալիք» թերթում, նաև, իմ խնդրանքով, քաղաքական թերթերից մեկում անդրադարձանք այս խնդրին, սակայն ոչ մի արձագանք: Օրերս ծանոթներիցս մեկից իմացա, որ երբ նրա թոռնիկին խնդրում են հաշվել, նա սկսում է հաշվել թուրքերեն`բիր, իքի, ուչ… Մեր պետությունը պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկի այս հարցը կարգավորելու ուղղությամբ և նույնիսկ դիմի վաղուց մոռացված միջոցի` «խլացնի» այդ ալիքը, այլապես տարիներ անց մենք կունենանք ոչ թե երեխաներ, այլ «չոջուքլար», դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով:

ԱՐՏԱՇԵՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Հ. Գ. Հարգելի մասնակիցներ, խնդրում ենք արտահայտվել այս հարցով: Տարածենք սա և իրավասու մարմիններից պահանջենք անդրադառնալ այս խնդրին և համապատասխան լուծում տալ: Մեր երեխաները մեղք են: Լավագույն մեկնաբանությունները կհրապարակվեն «9-րդ հրաշալիք» թերթում:


ԱՍՈՒՅԹՆԵՐ




***

Ստրուկ լինելը շատ վատ բան է, բայց առավել վատ է, երբ ինքդ քո՛ ստրուկն ես:
***

Եթե բարկացած ես, հաշվիր մինչև տասը, եթե բարկացած չես, ինչքան ուզում ես հաշվիր:
***

Այն գործը, որ դու ես պարտավոր անել այսօր, մի թող, որ ուրիշն անի վաղը:
***
Քիթդ շատ մի կախիր. մեկ էլ տեսար արմատ տվեց:
***

Շատ մի քաղցրանա. կախանի տանձ կդառնաս:
***

Լավատես էր. նույնիսկ խավարում իր շահը լավ էր տեսնում:
***

Ինձ համար սարսափելի չէ բանսարկուի ստորությունը, ինձ համար սարսափելի է նրան հավատացողի ստորությունը:
***

Երբեք մի՛ մոռացիր, որ մարդակերի և մարդասերի տարբերությունն ընդամենը մի հնչյուն է:
***

Երբ ուրիշին ես խաբում, քեզ ես խաբում: Երբ ուրիշն է քեզ խաբում, դու ես խաբվում:
***

Այնքան բամբասասեր էր, որ երբ սրանից-նրանից բամբասելու նյութը վերջանում էր, սկսում էր ինքն իրենից բամբասել:
***

«Փորձը փորձանք չէ»,– ինքնասպան լինելուց առաջ մտածում էր նա:
***

Եթե դու ինձանից շատ գիտես, դեռ չի նշանակում, թե գիտես:
***

Ես, ի՞նչ է, տգե՞տ եմ, որ ամեն ինչ իմանամ:


ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ



ԵՐԿՐԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՕՎԿԻԱՆՈՍԸ 


– Քանի՞ օվկիանոս կա Երկրի վրա:
Բոլորն էլ գիտենոր չորս՝ 
ԽաղաղԱտլանտյանՀնդկական և Հյուսիսային սառուցյալ:
– Ո՛չմի օվկիանոս էլ կա:
– Ո՞րն էԱյդ ի՞նչ հինգերորդ օվկիանոս էոր չգիտեմ:
– Հինգերորդը երկրի մթնոլորտն է
դրան անվանում են հինգերորդ օվկիանոս
Չե՞ս հիշումասում են՝ 
նա ինքնաթիռով ճեղքում էր օդային օվկիանոսը
օդային օվկիանոսը փոթորկվել էօդային օվկիանոսի բնակիչները և այլն:
– Դեոր այդպես էասաթե որն է Երկրի վեցերորդ օվկիանոսը:
– Վեցերորդ էլ կա՞:
– Իհա՛րկե:
– Մե՞ծ օվկիանոս է:
– Ամենամեծն էքաղցրահամ է:
– Քաղցրահամ օվկիանոս չի լինում:
– Լինում է՝ եղել էկա և կլինիԲոլոր օվկիանոսներն էլ եթե չորանանդա կմնա:
– Խո՞րն է:
– Այնքան խորն էոր մտքով անգամ չես կարող նրա խորությունը չափել:
– Ո՞ր երկրների ափերն է ողողում:
– Բոլո՛ր:
– Հնարավո՞ր է այդ օվկիանոսում լող տալ:
– Իհա՛րկեՇատ շատերն են լող տալիսբայց գրեթե բոլորն էլի վերջոխեղդվում են:
– Դո՞ւ էլ ես այդ օվկիանոսում:
– Ես էլ եմդու էլ ես:
– Հենց հիմա՞:
– Հենց հիմա՛:
– Չէ՛չգիտեմ:
– Այո՛շատերը չգիտեն:
– Լա՛վհանձնվում եմասա՛՝ ո՞րն է վեցերորդ օվկիանոսը:
– Մեղքի օվկիանոսն է՝ խորքաղցրահամանսահման և բոլորապատկան:
– Ես դրա մեջ չեմ:
– Բոլորն էլ այդպես են կարծումբայց բոլորն էլ այդտեղ են:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ




ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ. «Շեմքի մոտ»
ՀԵՌԱՑՈՂ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ


Հիշում եմ մորսգյուղումՏան պատի տակ նստածմիայնակաչքըճամփինՄի բուռ կին էրմի քիչ հիվանդհորս մահից հետոմարմրող մոմի լույսՄենակ էր իր հուշերիվաղուց մահացած մերձավորների ու մտերիմների ծնած դատարկությանմեր անփութության ու իր անսահման սիրո հետ: «Էկա՞րտղա ջան»,– իր աշխարհից դուրս էր գալիս ու մեղավոր ժպտում ինձթեև ես էի մեղավորըես էի անվերջ հեռացողը և օրերս առանց իրեն ապրելու ինձ դատապարտողը:
Հիմա անսահման տխուր եմերբ հիշում եմթե ինչպես հերթական անգամ դավաճանում էի իրենհեռանում իրենիցգնում երիտասարդական մի աշխարհորտեղ ինքը չկարԳնում էի ու իրեն մոռանում կամ ինձ համոզումթե մոռացել եմՀիշում եմ նրա հայացքըոր սիրով ասում էրե՞րբ ես մեկ էլ գալուԽեղճ ու կրակ մերսհամով-հոտով մերսսիրո ծով մերսՉէի խրատվումտարին տարվա վրա չէի խելոքանումխույս էի տալիս ինքս ինձնից ու առավելապես իրենիցչգիտեիոր քիչ է մնացել նրա երկրային կյանքինքիչ է մնացել ամենաանկեղծ մարդուն:
Սիրտս լցվում էբառերը դատարկսնապարծ բաներ են թվումԻնչքա՜ն հույս կար ամեն հանդիպման ժամանակ նրա խաժ աչքերումոր ես անընդհատ կտրում էիմինչև կտրվեց նրա կյանքի թելը:
Ների՛րմերո ջանԴու ինձ լավ գիտեիրես քեզ չգիտեիդու ինձ նվիրված էիրեսբնավդու ինձ սիրում էիրես քեզ սիրում եմ հիմաանսահմանԴու ինձ կարոտում էիրմշուշոտ հայացքով ինձ քաշում էիրտուն բերումհետս զրուցումգուրգուրումիսկ ես հեռու էիՀիմա ես կարոտում եմ քեզ քո կարոտովքեզ հայացքով քաշում-բերում եմ ինձ մոտհետդ զրուցումտխրում ու փլվում իմ ներսում:

Այսօր տեսնում եմ Հայրենիքից հեռացող իմ ընկերներինբարեկամներիներեխաներին ու թոռներինՀեռանում ենայսօր մեր Հայրենիքը դարձել է հեռացող ժողովրդի հայրենիքԱյսօր ես իմ մայրն եմխեղճացածայսօր ես իմ հայրենիքն եմորից հեռանում ենու ես հարցնում եմե՞րբ եք նորից գալուու մեղավոր ժպտում եմ ինձնից հեռացողներիններում եմ նրանց ու չեմ ներում ինձոր հեռանում են:
Ես կարոտում եմմեռնում եմ հուշերի աշխարհումդատարկվող հայրենիքի երկինքը ավազի նման սորում է ներքև:
Ների՛ր ինձմա՛յր իմ:

ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ


ՔԱՐ ՍԻՐՏԸ

Կես միլիոն տարի,
Մեկ միլիոն տարի,
Քարը սիրում էր
Դիմացի քարին,
Բայց սիրտ չէր անում՝
Թե խոստովանի:
Օրերից մի օր
Նա սիրտը բացեց.
Դիմացի քարը՝
Ջահե՛լ, վառվռո՛ւն,
Տա՛ք էր ու սիրուն:
Իր սիրտը բացեց
Ու... սիրուց ճաքեց,
Կոտրվե՛ց, կիսվե՛ց:
Կես միլիոն տարի,
Մեկ միլիոն տարի,
Ծաղիկ է աճում
Ճաքած սրտի մեջ
Սիրահար քարի:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)



ԱՍՈՒՅԹՆԵՐ



ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
ԱՎԱ՛Ղ ՄԻՏՔ
Սկզբում մեր ներսում խավար է. ժամանակի ընթացքում մենք դառնում ենք լուսավոր` ավերակի նման:



ՍՏՎԵՐԱՅԻՆ ՄԻՏՔ
Ուզում ես, որ վրադ ստվեր չընկնի, արևի տակ տեղ մի փնտրիր:



ԱՆՁԵՌՆՀԱՍ ՄԻՏՔ
Այնքան էր ինքն իր աչքին բարձրացել, որ ձեռքը քթին չէր հասնում:



ԽՈՆԱՎ ՄԻՏՔ
Պառկած տեղն էլ կթացացնի, բայց թաց տեղ չի պառկի:



ԴԺՎԱՐԱՀԱՃ ՄԻՏՔ
Եթե ինքդ քեզ վերևից նայես, ուրիշներին կզրկես այդ հաճույքից:



ԱԿՆԿԱԼ ՄԻՏՔ
Միայն քե՜զ նայիր ուրիշի աչքերով. մնացած դեպքերում քո աչքերն էլ բավական են:



ԿՇՌՎԱԾ ՄԻՏՔ
Ավել-պակաս խոսողը միշտ էլ իր օգտին է ավել խոսում:



ԱՍՈՂԻՆ ԼՍՈՂ Է ՊԵՏՔ ՄԻՏՔ
Եթե որևէ բան ես ասում որևէ մեկին, հիշի՜ր. դու քեզ էլ ես ասում:



ՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինձ համար կյանքում երեք կարևոր բան կա. առաջին, երկրորդ, երրորդ:



ՆԱՅԱԾ ԴԵՊՔՈՒՄ ՄԻՏՔ
Հիշի՜ր. մի դաշտում դու արքա ես, մեկ այլ դաշտում` լոկ խաղաքար:



ԱՆԴԻՄԱԴՐԵԼԻ ՄԻՏՔ
Մենք դիմադրում ենք անհայտին, ինչպես առագաստը քամուն:



ԷԼԻ ՎԱՏ ՉԻ ՄԻՏՔ
Ոչ ոք ձեռք չմեկնեց ինձ, ու թե մեկնեց էլ` ուզելու համար:



ՔԱՄՈՒՑ ՔՇՎԱԾ ՄԻՏՔ
Մենք ամբողջ կյանքում գնում ենք դեպի ապագան և չենք նկատում, թե ինչպես դարձանք անցյալ:



ԻՄԱՑԱԾ ԼԻՆԵՍ ՄԻՏՔ
Իրավացի լինելդ քո բարեկամներին ավելի դժվար կապացուցես, քան թշնամիներիդ:




ՄԱՐԴ
* Մարդու անկումն սկսվում է սեփական մեկ քայլից. մինչև հատակ մնացած քայլերի տերը անդունդն է:

* Մարդը մենակ է իր նմանների մեջ, ինչպես ավազի հատիկը` անապատում, կաթիլը` անձրևի մեջ, աստղը` երկնքում:

* Մարդն ավելի շատ իր չունեցածի վրա է դողում: Քանի որ չունեցածն ունեցածից հազարապատիկ շատ է թվում:

* Մարդը միայնակ է ինքն իր հետ և ոչ թե ուրիշների:

* Մարդկանց լա՜վ կողմերը տես, վատ կողմերն իրենք ցույց կտան:

* Այս տափակ մարդու գլուխն էլ է կլոր:

* Մարդն անբաժան է իր հպարտությունից, ինչպես մողեսն իր պոչից:

* Ինչքան մեծ է թվում քեզ քո տառապանքը, այնքան փոքր ես դու:

* Այնքան մեծամիտ էր, որ ինքն էլ իր աչքին փոքր էր երևում:

* Մարդը նման է ծովի հատակից վեր լողացող պղպղջակի, որ բարձրանում է, բարձրանում ու… չկա:

* Ինչքա՛ն պիտի չարչարվես, որ խաբեությունը ինքնախաբեություն դարձնես:


ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ


ԱՆԱՐՁԱԳԱՆՔ ՍԵՐ 
  • Շատ հաճախ մենք մեր սիրո կանչի արձագանքն ենք լսում կնոջ մեջ. և մեզ թվում է, թե դա նրա սիրո պատասխանն է: Եվ խաբվում ենք:
  •  Ատելությունը մի զենք է, որի հետհարվածն ավելի ուժեղ է, քան հարվածը:
  •  Եթե կնոջը մատով են ցույց տալիս, ապա արժե գնալ այդ մատի ուղղությամբ:
  •  Կարելի է մատների վրա հաշվել, թե քանի խելացի կին կա, կարելի է նաև չհաշվել:
  •  Եթե կնոջ ձեռքը քո ձեռքի մեջ է, ուրեմն սիրտդ արդեն նրա բռի մեջ է:
  •  Եթե կինը մի պատճառով չի սիրում քեզ, ապա հազար պատճառով կատի:
  • Կին կա, որի սերը շողարձակում է արևի նման, կին կա` լուսնի նման փայլում է ուրիշի սիրուց:
  • Մի´ բողոքիր, թե կյանքը կողքովդ է անցնում: Ուրա՜խ եղիր, որ վրայովդ չի անցնում:
 ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ




ԳԼԽԱՊՏՈՒՅՏ ՄԻՏՔ
Կինն ու երկրագունդը նման են իրար. երկուսն էլ ֆռռացնում են մեզ, բայց մենք դա չենք զգում:

ԲԱ ԻՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ
Հիշե՜ք. կանայք սիրում են ՇՓՈՒՄ` Շատ Փող Ունեցող Մարդու:

ԿՈՐՍՏԱԲԵՐ ՄԻՏՔ
Կինը չպետք է զգա, որ դու վախենում ես, վախենում ես… իրեն կորցնել: Հենց զգաց, կկորցնես:

ՈՒԶՎԱԾ ՄԻՏՔ
Կանանց դժբախտությունն այն է, որ միշտ ուզում են իմանալ այն, ինչը չէին ուզենա իմանալ։

ՍՐՏԱԲԱՑ ՄԻՏՔ
Մարդու սիրտը բաց է սիրած մարդու ուղղությամբ` անպաշտպան է և առանց զրահի: Դա է պատճառը, որ նրա արձակած գնդակն ուղիղ մարդու սրտին է դիպչում ու սպանում սերը:

ՄԱՏԱՂԱՑՈՒ ՄԻՏՔ
Կինն իր նպատակին հասնելու համար կզոհի ամեն ինչ, նույնիսկ այդ նպատակը:

ՈՒԶՈՒՄՆԱԿԱՆ ՄԻՏՔ
Կանայք ուզում են սիրել, իսկ տղամարդիկ սիրում են ուզել:

ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ ՄԻՏՔ
Տղամարդը մի հավերժություն ժամանակ է վատնում, որ կարողանա օգտվել կնոջ ակնթարթային թուլությունից:

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՈՒՄ ԵՆ ԳԻՏԱԿՆԵՐԸ
Կինը շատ է սիրում, երբ դու նրա առջև բացում ես սիրտդ: Նա ներս է մտնում ու տենդագին փնտրում է այնտեղ ոչ թե սեր, այլ ուրիշ կնոջ հետքեր: Եվ հաճախ գտնում է:

ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ՄԻՏՔ
Յուրաքանչյուր կնոջ մեջ նստած է ուսուցիչը: Մենք աշակերտների նման միշտ վախվորած ենք մոտենում նրան:

ԴԺԲԱԽՏ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Ես կորցրի քեզ հետ լինելու բախտավորությունը և գտա քեզ հետ չլինելու երջանկությունը:

ԲՈՒԹ ՄԻՏՔ
Սիրային եռանկյան բութ անկյունը միշտ էլ ամուսինն է:

ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ
Եթե սկսում ես մտածել, թե ինչ զոհողություններ ես արել հանուն որևէ մեկի, ուրեմն այլևս չես սիրում նրան:

ՇՆՉԱԿՏՈՒՐ ՄԻՏՔ
Հիշի՜ր. եթե կնոջ հետ խորասուզվել ես սիրո ծովի մեջ, ապա կինն ավելի երկար կարող է շունչը պահել:

ՑՊԱՀԱՆՋ ՄԻՏՔ
Մի՜ պահանջիր կնոջից ավելին, քան կարող ես:

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՓՆՏՐՏՈՒՔ
Յուրաքանչյուր կնոջ մեջ մենք փնտրում ենք իրեն, բայց գտնում ենք ուրիշին:

ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՄԻՏՔ
Կինը սիրում է քեզ այնքան, որքան քո մեջ սատանա կա: Ո՜չ ավելի, ո՜չ պակաս:


ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ




ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏ ՄԻՏՔ
Կինը անսահման է. տղամարդն այդ անսահմանությունն ընկալում է իր սահմանափակության համեմատ։
ՁԵՌՔԻՑ ԳՆԱՑԱԾ ՄԻՏՔ
Եթե կինը կանչում է, ու տղամարդը չի գնում, ուրեմն տղամարդը արդեն գնացել է… ձեռքից:
ԽՈՍՏՈՒՄՆԱԶԱՆՑ ՄԻՏՔ
Եթե կինը խոստանում է, ուրեմն մտքում արդեն կատարել է այդ խոստումը, եթե տղամարդն է խոստանում, ուրեմն մտքում արդեն դրժել է այդ խոստումը:
ԱՆՍԱՀՄԱՆ ՍԵՐ
Եթե սիրում ես մեկին, ապա սերդ սահման չունի: Եթե սիրում ես շատերին, ապա սահմանդ սեր չունի:
ԲՈՒԹ ՄԻՏՔ
Եթե մարդ ու կնոջ հարաբերությունները սրվում են, նշանակում է նրանց սերը բթացել է:
ՀԱՇՎԵՆԿԱՏ ՄԻՏՔ
Կնոջ սիրո հիմքում հաշիվն է, տղամարդու սիրո հիմքում` հաշվետվությունը:
ՑՆԴԵԼՈՒ ՄԻՏՔ
Սերն ականապատ դաշտ է. մի սխալ քայլ, և ամեն ինչ հօդս կցնդի:
ՈՉ ՈՒ ՓՈՒՉ ՄԻՏՔ
Կնոջը մեկ անգամ «ոչ» ասելը քեզ ազատում է հետագայում նրան հազար անգամ «այո» ասելու անհրաժեշտությունից:
ՓԱՌԱՎՈՐ ՄԻՏՔ
Փառքն ավելի զորեղ է, քան կինը: Սակայն մարդ փառքի է ձգտում կնոջը հասնելու համար:
ԱՆՊԱՇՏՊԱՆ ՄԻՏՔ
Սերը թեև հզոր է, սակայն նրան պետք է պաշտպանել տղամարդու և կնոջ հարձակումներից:
ԱՆՆԵՐԵԼԻ ՄԻՏՔ
Կինն ամեն ինչ կների քեզ, բացի մի բանից: Նա չի ների քեզ, եթե դու չհավատաս նրա այն ստին, որին ինքը հավատում է:
ՕԴ ՈՒ ՋՐԻ ՊԵՍ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՏՔ
Կինը նման է ջրի ակունքի. խոնարհվում ես, նայում ջրի հայելուն` դո՜ւ ես երևում միայն: Բարձրանում ես` դարձյալ ամբողջ երկինքն է նրա մեջ:

ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ





ՀԱՅՔ - ՀԱՅԱՍՏԱՆ - ՀԱՅ

Ես հոգնել եմ սարսափներից ինքնակա,

Եվ այս խինդից` ինքն իրենից բացակա,
Բառերը այս, ավա՜ղ, չունեն ապագա,
Եվ քշվում են ճամփաներով ապական:

Արդեն վաղո՜ւց իմ անցյալը ինձ համար
Ապագա է դարձել մեռած ու խավար,
Ես Աստծո հետ զրուցել եմ շա՜տ համառ,
Սակայն լուռ է այդ զրույցը, դիվահար:

Ու հասկացա սոսկումով մերկ, ահարկու,
Որ ես չունեմ ո՛չ ապագա, ո՛չ անցյալ,
Լոկ ներկան է` ինքն իր համար ավարտուն,
Ինձ համար միշտ` թե՛ գերեզման և թե՛ տուն:

Որ դարձել է ներկան իմ գորշ, դառնացավ,
Այլո՛ց համար և՛ ապագա, և՛ անցյալ,
Որ դարերի հերկում որպես սերմնացան
Սեր եմ ցանել ու փողփողուն զառանցանք:

Այսօր արդեն սեղան նստած Աստծո հետ,
Ազատվել եմ տանջանքներից առհավետ,
Վկայում եմ, արարում եմ անդադար.
Մեկ են արդեն` ներկա, գալիք և անցյալ:

ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий