Օրերս լույս է տեսել Վաչագան Ա. Սարգսյանի հերթական հրաշալի գիրքը` «Երգող
այբուբենը»
(Նկարները` Խորեն Հակոբյանի. – Եր.: ՄՀՄ գրատուն,
2012.– 56 էջ):
Հայոց
տառերի մասին դարերի ընթացքում բազմաթիվ բանաստեղծություններ
են գրվել, երգեր հորինվել:
Համոզված
ենք` քանի կա հայությունը, իսկ նա միշտ կլինի, կլինեն նաև հայոց տառերին ձոնված բանաստեղծություններ:
Այս
գրքում հայոց տառերը ներկայացված են բոլորովին նոր տեսանկյունից: Այստեղ զուգակցված ներկայացված են դրանց գործառնական նշանակությունները
գեղարվեստական
ձևի մեջ: Ինչ-որ առումով դրանք ուսումնական բանաստեղծություններ
են, որոնք շատ դեպքերում համեմվում են հումորով, հետաքրքրաշարժ մեկնաբանություններով,
անսպասելի
զուգորդություններով:
Բանաստեղծությունները,
որոնք գրքում վերնագրված են երգեր, նախատեսված են առաջին հերթին հանրակրթական դպրոցների աշակերտների համար, թեև մեծահասակները ևս հաճույքով կկարդան այս ձոները: Դրանք կարող են օգտակար լինել ինչպես դպրոցում` զանազան հանդեսներ կազմակերպելիս, տառեր ուսուցանելիս, հայոց գրերին նվիրված միջոցառումներ, արտադասարանական
աշխատանքներ
կազմակերպելիս,
այնպես էլ ինքնուրույն ընթերցանության համար:
Որպես օրինակ, գրքին կից ներկայացվում է «Զ» տառի երգի տեսահոլովակը: Երգի մեղեդին գրել և երգը գործիքավորել է Ներսես Մարգարյանը: Երգը կատարում է նրա ղեկավարած «Հրաշք մեղեդի» երգչախումբը: Տեսահոլովակի ռեժիսորական և օպերատորական աշխատանքներն իրականացրել է Սամվել Օհանյանը, համակարգչային ձևավորումը` Արսեն Թովմասյանը, ասմունքում է Անահիտ Նավասարդյանը:
Ահա այս գրքի բացվածքներից մեկը` «Ե» և «Զ» տառերի երգերով.
Комментариев нет:
Отправить комментарий