ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՆԳԱՌ


ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ (ԱՎՈ)



ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ՝ ԱՎՈՆ,  ծնվել է 1957 թ. նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Վայսիլիա քաղաքում: Արմատներով խարբերդցի է: Սովորել է տեղի և ճապոնական Օսակա քաղաքի դպրոցներում, Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում: Մասնագիտությամբ  հնագետ էր: Տիրապետում էր անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ճապոներեն, թուրքերեն լեզուներին: Համալսարանի քառամյա ծրագիրը 2,5 տարում ավարտելով՝ դիմում է Օքսֆորդի համալսարան, ապա մեկնում Լիբանան՝ հայերեն սովորելու:
1990 թ., համոզվելով, որ «օտար երկիրը հայրենիք չէ»՝ գալիս է Հայաստան: Հանդիպում և ամուսնանում է 12 տարի իրեն սպասող լիբանանցի հայուհու՝ Սեդա Գապրանյանի հետ: 1991 թ. Արցախում և Հայաստանում ինքնապաշտպանական կռիվները նոր թափ են ստանում: Մոնթեն կազմավորում է մոտ 20-հոգիանոց ռազմականացված խումբ, անվանելով այն «Հայրենասիրական ջոկատ»: 1992 թ. փետրվարից տեղափոխվում է Մարտունի և դառնում զինվորական շտաբի պետ: Շուտով հռչակվում է Արցախի հանրապետությունը, կազմավորվում է ազգային բանակ: Մոնթե Մելքոնյանը նշանակվում է Մարտունու ինքնապաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար՝ մեծ լիազորություններով:
Սկսվում է Մոնթեի առասպելը: Հպարտ արցախցին նրան հարազատացնում է՝ անվանելով Զորավար Ավո: Լեռնային արծվի պես, իր հանդուգն թռիչքներով, նա ոչնչացնում էր թշնամու կրակակետերը, գրավում զենքն ու զինամթերքը:
1993 թ. փետրվարին վերսկսվում են հարձակումները Մարտակերտի ուղղությամբ: Մարտին Զորավար Ավոն արդեն հասել էր Մարտակերտի սահմաններին: Ռազմական արվեստի մի փայլուն օրինակ էր նրա կողմից մարտի 27-ին Վայկունիքի (Քարվաճառ) ազատագրումը:
...Հունիսի 12-ին, Աղդամի մոտ գտնվող Մարզիլի գյուղի կրակակետերը վերացնելիս, դիրքերն անձամբ ստուգելու ժամանակ, թշնամու դարանակալ զրահամեքենայից կրակեցին: Հրթիռի  բեկորը կպավ կիսավեր տան պատին և  հետ թռավ Մոնթեի քունքին: 36 տարեկանում զոհվեց քաջարի հայորդին՝ Արցախյան 5-ամյա պատերազմի բարձր հրամանատարական կազմի առաջին մեծ զոհը:
Ժողովրդական այնպիսի սիրո, ինչպիսին Զորավար Ավոյի հանդեպ տածվածն էր, շատ քչերն են արժանանում: Նրա հերոսությունն Արցախի փառքը հասցրեց համաշխարհային ճանաչման:

ՄԱՎՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Ներկայացնում ենք Ավոյի մարտական ընկեր, այն օրերին պաշտպանական շրջանի հրամանատարի՝ թիկունքի գծով տեղակալ ՄԱՎՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հուշերը Մոնթե Մելքոնյանի մասին:

ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ (ԱՎՈ)

Մոնթեն եկավ Արցախ՝ Մարտունու պաշտպանական շրջան, 1992 թ. փետրվարի 3-ին: Եկավ Հադրութից, ԿԱՄԱԶ ավտոմեքենայով, մի խումբ ընկերների հետ՝ փոքրիկ ջոկատով: Մեքենան բարձած էր աղի տոպրակներով և պետք է գնար Ստեփանակերտ: Սխալմամբ Մոնթեի բերած տոպրակով 800 հատ փամփուշտները մնացել էին ԿԱՄԱԶ-ի մեջ, իսկ փոխարենը իջեցրել էին աղի տոպրակ: Ես այն ժամանակ կատարում էի շտաբի պետի պարտականությունները: Վազգեն Սարգսյանի գրությունը ներկայացնելուց հետո (նա ուղարկվում էր ազատ գործողությունների համար՝ այդպես էր գրված գրության մեջ), նա անմիջապես հարցրեց կողքի ընկերոջը փամփուշտների մասին: Պարզվեց սխալմունքը: Տեսնել էր պետք, թե ինչպիսի համառությամբ ու հաստատակամությամբ էր նա զանգում Ստեփանակերտ՝ փամփուշտները հետ վերադարձնելու: Միայն վերջնականապես համոզվելով, որ հետ կստանա, նա թեթևացած սրբեց ճակատի քրտինքի կաթիլները, և նրա դեմքին երևաց յուրահատուկ ժպիտը: Ես նրան չէի ճանաչում, բայց այդ պահից զգացի նրա ներկայության խիստ անհրաժեշտ լինելը մեր շրջանում: Այդպես էլ եղավ

***
Մոնթեն, որպես պաշտպանական շրջանի հրամանատար, իսկ ես, որպես նրա՝ թիկունքի գծով տեղակալ, համատեղ սկսեցինք գործել 1992 թ. ապրիլի 5-ից: Մինչ այդ նրան ոչ թե չէին աջակցում, այլ խանգարում էին թիկունքի հետ կապված շատ հարցերի լուծման կապակցությամբ: Ինձ առաջարկեց օգնել թիկունքի կազմակերպման հարցերում: Ես համաձայնեցի՝ պայմանով, որ նա ինձ չխանգարի այդ հարցերում: Նա, կարծես թեթևացած, վրա բերեց.
Այ մարդ, ես ալ այդ կուզիմ:
Ես հիմա էլ ուրախությամբ եմ հիշում, որ համատեղ գործունեության ընթացքում փոխվստահությունը միշտ էլ առկա էր, և այն ճեղք չտվեց երբեք:




***
Զինվորների սննդի կազմակերպումը այն ժամանակ, ինչ խոսք, կապված էր որոշակի դժվարությունների հետ: Ավոն կանչեց ճաշարանի վարիչ Հայասեր Գասպարյանին և հարցրեց.
Հայասեր, նախաճաշին ինչո՞ւ զինվորներին միայն պանիր կամ ձու կուտաս:
Հայասերը անկեղծորեն զարմացավ.
Ավո, բա ուրիշ էլ ի՞նչ կարող եմ տալ:
Մածուն տուր:
Մածուն` նախաճաշի՞ն,– զարմացավ Հայասերը:
Մածուն լավ բան է, ես ան շատ կսիրեմ:
Նա միշտ այդպիսին էր. իր համար ամենայն լավը՝ զինվորներին, անկախ նրանից, թե դա զինվորի համար կլիներ հարմար, թե ոչ:



***

Ազերիներին (Ավոն այդպես էր անվանում) հերթական հակահարված տալուց հետո մերոնք մի վիրավոր զինվոր էին գերի վերցրել: Նա արյուն շատ էր կորցրել: Բժիշկներն Ավոյին տեղեկացրին, որ տվյալ պահին համապատասխան կարգի արյուն չունեն, արյուն է պետք: Ավոն դիմեց զինվորներին, որ արյուն տան:
Թուրքի՞ն պետք է արյուն տանք,– իրար նայելով զարմացան զինվորները:
Տո ի՜նչ թուրք, նա գերի է և վիրավոր,– հիասթափված թափ տվեց ձեռքը և գնաց հոսպիտալ իր արյունը տալու:

***
1992 թ. սեպտեմբերն էր: Ֆ-16 հակատանկային անսարք նռնակի պատահական պայթյունի հետևանքով պաշտպանական շրջանի շտաբի բակում զոհվեցին հինգ մարտիկներ, վիրավորվեցին մի քանիսը (այդ թվում ԼՂՀ նախկին վարչապետ, երջանկահիշատակ Լեոնարդ Պետրոսյանի ավագ որդին՝ Էմիլը): Հզոր պայթյուն էր: Ավոն անմիջապես դուրս թռավ աշխատասենյակից.
Տո, աս ի՞նչ է,– մղկտաց նա՝ բռունցքներով հարվածելով իր գլխին: Ես նրան այդ վիճակում չէի տեսել: Որչափ էլ թրծված լիներ պատերազմական գործողություններում՝ նա երբեք չէր համակերպվում անմեղ զոհեր ունենալու մտքի հետ և շատ ծանր էր ապրում պահը:



***
Ավոն երբեմն ոչ միայն ժամերով, այլև օրերով էր մոռանում սննդի մասին: Խառն էր իրավիճակը, և նա անընդհատ մի տեղից մյուսն էր գնում, թևավորում զինվորներին, լուծում հրատապ հարցեր: Ճաշարանից ինձ ասացին, որ նա մի քանի օր չի սնվել՝ քեզ կլսի, ասա, թող գա ճաշարան:
Ավո, գիտես, որ քո պատճառով չեմ սնվել, քեզ էի սպասում, որ միասին ճաշենք (այդպես դիմեցի, որ չհրաժարվի):
Իսկապե՞ս, ես ալ կարգին սոված եմ,– կարծես մեկեն հիշելով ասաց նա,– արի, արի գնանք ճաշելու:
Ճաշարանի աշխատակիցները, հաշվի առնելով, որ նա երկար ժամանակ չէր սնվել, կրկնակի բաժին էին բերել: Նա աչք գցելով կողքի սեղաններին սնվող զինվորներին, նկատեց, որ իր բաժինը զինվորների բաժնից ավելին է:
Շուտ վերցրու այն, ինչը որ ավելորդ է, թանկագին,– դիմեց նա խոհարարին,– ինչի՞, ամենաբկլիկը ե՞ս եմ, ինչ է:

***
1992 թ. հուլիսն էր, արցախյան պատերազմի առավել ծանր պահերից մեկը: Ընկել էր Մարտակերտը, զգում էի, որ շատ դժվար կլինի երկար դիմակայել, եթե լուրջ հակաքայլեր չձեռնարկվեն: Ավոյի հետ նստած էինք ճաշասեղանի մոտ:
Ավո, ե՞րբ կվերջանա այս պատերազմը,– ընկճված հարցրի նրան:
Է՜, ուշ կվերջանա,– անփութորեն նետեց նա:
Ես ավելի ընկճվեցի, մտածում էի, հազիվ թե կարողանանք դիմանալ:
Ո՞ր պատերազմի մասին կխոսես,– նայելով ինձ՝ հարցրեց նա:
Ես ապշած նայեցի նրան: Մտածում էի՝ կատակելու ժամանակ է գտել:
Եթե արցախյան պատերազմի մասին  կհարցնես, ապա այն շուտ կվերջանա, 1–2 տարուց,– շարունակեց նա:
Ես ավելի զարմացա, ուղղակի ապշեցի:
Բա դու ո՞ր պատերազմը նկատի ունեիր, Ավո:
Հայության կռիվը. Ջավախք կա, Նախիջևան, Թուրքիա
Վառ երևակայություն ունես, Ավո, բան չունեմ ասելու:
Զարմանալի մարդիկ եք, տո,– զարմանալու հերթը նրանն էր,– մի քանի տարի առաջ ո՞վ կմտածեր, որ խորհրդային այդ հզոր երկիրն այդքան արագ կփլվեր: Թուրքիայում էլ, օրինակ, ճնշված շատ ազգություններ են ապրում: Ներսից կանոնավոր նպատակային գործելու դեպքում հնարավոր է փլել այն,– վստահ վրա բերեց նա:



Մոնթե Մելքոնյանը կնոջ` Սեդայի հետ
***
«Ակունք» ազգագրական համույթը ելույթներով հանդես էր գալիս Մարտունու շրջանումԱվոն էր եղել նախաձեռնողըԳնդապետ Հմայակ ՀարոյանիԱվոյի հետ Գիշի գյուղից (որտեղ համույթը ելույթ ունեցավվերադառնում էինք ՄարտունիՃանապարհին ռացիայով Ավոն կապավորների կենցաղային բնույթի խոսակցություն լսեցՆա ճանաչեց կապավորներից մեկին:
– Բորիսառաջին էշը դուն եսերկրո՞րդն ով է:
Եվ անմիջապես դադարեց խոսակցությունը:
Ավո՛աչքդ լույսուրախ լուր եմ բերել,– դիմեց նրան զինվորներից մեկը:
– Իսկապե՞սի՞նչ լուր,– ոգեվորվեց Ավոն:
– ՍեդանկինդԵրևանից եկել է:
– Տոես էլ իմացա թշնամու տանկ եք վերցրել,– պաղած ոգևորությամբ արտաբերեց Ավոն:
***

Յուրաքանչյուր օրերեկոյան ժամը 8-ինԱվոն Մարտունու «Հյուրերի տուն» կոչվող շենքում (այժմ այնտեղ գործում է նրա անվան զինվորական հոսպիտալըխորհրդակցություն էր անցկացնում հրամանատարների հետ:
Այդ օրը տանկային գումարտակի երիտասարդպատվախնդիր հրամանատար Արթուր Մուսայելյանը հարգելի պատճառով չէր ներկայացելԻր փոխարեն ուղարկել էր տեղակալներից մեկին՝ Արսեն Հակոբյանին:
– Ձեր ենթակայության տակ գտնվող տանկերը ե՞րբ պատրաստ կլինեն:
– Վաղը չէ մյուս օրը,– վստահ վրա բերեց Արսենըքաջ իմանալովոր ինքն այլևս չի մասնակցելու խորհրդակցությանը:
– Բոլո՞ր տանկերը,– հարցրեց Ավոն:
– Բոլորը,– վստահ վրա բերեց Արսենը:
Երկու օր հետո Ավոն խորհրդակցության ժամանակ դիմեց Արթուրին.
– Արթուրբոլո՞ր տանկերն են սարքին վիճակում:
– Ավոբոլորը ո՞նց սարքին վիճակում կլինեն,  չէ որ դու գիտեսոր տանկերից մեկը վաղուց լուրջ անսարքություններ ունի:
– Չգիտեմեթե վստահ չեսինչո՞ւ խոսք տված ես:
Արթուրը խորհրդակցությունը թողեց շատ ընկճված վիճակումՍիրելի հրամանատարից անտեղի նկատողություն էր ստացել:
Մյուս օրը Ավոն տանկային գումարտակի հրամանատարին հանդիպելով՝ դիմեց նրան.
– Արթուրդու մյուս անգամ քո փոխարեն Արսենին չուղարկես խորհրդակցությանլա՞վ:
Հրամանատարը հասկացել էր ամեն ինչ:



*** 
 Ավո, տուր ինքնաձիգդ մաքրեմ,– մի անգամ նրան դիմեց 14-ամյա Սամվելիկը, որն իր ավագ եղբոր՝ Լյովա Կասյանի ծանր վիրավորվելուց հետո կամավոր ծառայում էր զենքի պահեստում:
 Սամվելի՛կ, հիշի՛ր, ամեն զինվոր ինքը պետք է մաքրի իր զենքը:
Սամվելիկը գլուխը կախեց.
 Ավո ջան, դե ասացի շատ ես զբաղված, ժամանակ չունես:
Ավոն ժպտալով նրան մեկնեց իր զենքը՝ համարելով, որ Սամվելիկին բացառություն կարելի է անել:

***
Տարեց մարդկանցից մեկը, որը ժամանակավորապես աշխատում էր պահեստում, առանց հարցնելու պահեստից մթերք էր վերցրել ու բռնվել պարեկային ծառայության կողմից: Ավոն կարգադրեց նրան նստեցնել երեք օր: Միջամտեցինք` ասելով Ավոյին, որ թող հեռացնի, բայց չնստեցնի, ամոթ է, 70-ն անց մարդ է: Ավոն անդրդվելի էր.
 Նշան չունի, թե քանի տարեկան է, օրենքի առաջ բոլորն ալ պետք է պատասխան տան:



***
Հմայակ Հարոյանի հետ Ավոն մարտական բազում հաղթանակներով լեցուն ճանապարհ է անցել: Եվ պետք է նկատել, որ նրանք հաջողությամբ լրացնում էին իրար՝ պահպանելով մեկը մյուսի նկատմամբ ընդգծված հարգանք, վստահություն: Հ. Հարոյանը Ավոյի մահվան նախավերջին տարելիցի ժամանակ (որպես կանոն, նա համարյա միշտ ապահովում էր իր ներկայությունը) անկեղծորեն նկատեց հետևյալը.
– Դեռևս 1992 թ. աշնանը Ավոն զինվորական քարտեզի վրա մատիտով նշեց այն սահմանը, որը կամրագրի մարտական գործողությունների ավարտը: Զարմանալի կերպով այժմ մենք հենց նույն սահմանային գիծն էլ ունենք՝ թերևս շատ չնչին շեղումներով,– հոգոց հանելով վերհիշեց Հ. Հարոյանը ու քիչ հետո շարունակեց.
– Եվ չնայած տարիքների նկատելի տարբերությանը (Ավոն 1957 թ. ծնված էր, իսկ Հարոյանը ծնվել է 1949 թ.) ես նրան ծնողի պես էի ընդունում,– հոգոց հանեց նա:
Իրոք, Ավոն ոչ միայն ազգի նվիրյալ էր, այլև բյուրեղյա ազնվությամբ, բարձր ինտելեկտով, դեպքերը կռահելու ունակությամբ օժտված ստրատեգիական մտածողությամբ անձնավորություն:



***
Քելբաջարի գրավման ժամանակ մարտական գործողություններից առաջ տղաները բացօթյա նստել էին հացի: Ավոն մոտենալով նկատում է, որ նրանք փորձում են ոգելից խմիչք օգտագործել:
– Էս ի՞նչ էշություն կենեք:
– Ավո ջան, դե գիտես, պապերից եկած սովորություն է:
– Ուրեմն ձեր պապերն էլ են էշ եղել,– վրդովված նկատեց նա և գետնին թափեց օղու շշի ողջ պարունակությունը:

***
Մի զարմանալի երևույթ. նա կարողանում էր շատ արագ և ամբողջովին մտնել այն իրավիճակի մեջ, որ ինքը ցանկանում էր: Շատ հոգնած, ջարդված՝ ուշ երեկոները, երբ գալիս էր քնելու (որպես կանոն, միշտ քնում էր կապավորների մոտ), կարճ կտրում էր. «Ես քնել կուզիմ»:
Հաջորդ րոպեին նա իրոք քնած էր: Կամ լինում էր, որ ժամանակը հնարավորություն էր տալիս մտնելու ճաշարան, իսկ ամեն կողմից նրան ողողում էին հարցերի տարափով, մեկեն թնդում էր.
– Ո՞ւր է ճաշի մարդը,– ու դիմելով շրջապատողներին` բացատրում էր.– կհասկանա՞ք, իմ միտքն այս պահին միայն ուտելու մասին կմտածե, մնացած հարցերը ճաշից հետո:



(Շարունակելի)
ՄԱՎՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
«9-րդ հրաշալիք» շաբաթաթերթ, 2004, 2005 թթ.



ԵՐՋԱՆԻԿ ԱՊՐԵԼՈՒ ՀՈՒՅՍԸ



Ամեն մի պաշտոնյա խոսում է կյանքը բարելավելու մասին, ինչպես անել, որ գյուղացին կարողանա ապրել, աշխատող մարդը կարողանա ընտանիք պահել, երիտասարդները հավատան երկրի ապագային և այլ լոլոներ:
Ասում է ու երբեք չի մտածում, որ ինքը չպիտի շարունակի անօրինական գործունեություն ծավալել, կաշառք չվերցնի, շահածախված չլինի, որ իր ամենօրյա կեղտոտ փողերից հրաժարվի. թե՞ մտածում է, որ այդ ամենը կանի իր նմանը, թե՞ կարծում է, որ հնարավոր է համատեղել այդ ամենը:
Պարոնա՛յք կաշառակերներ, կաշառասուններ և կաշառանասուններ, վաղը ժողովրդի ի՞նչը պիտի ուտեք, եթե այսպես շարունակեք: Չե՞ք  մտածում, որ վաղը նույնիսկ նախանձող չեք ունենա. բա էլ ինչի՞ համար եք կուտակում:
Ամենակուլ ագահությունը երախը բաց կլանում է պաշտոնյային ու մեծահարուստին դարձնում իր ճորտը, իր կամակատարը, հլու-հնազանդ ներքինին, ու սրանք չեն զգում, որ ազատություն չունեն, որ ունեցածը սանձարձակ ամենաթողություն է, որը կատաղած ստրուկի երազանքն է ու գործելակերպը:
Ինչ անել, որ արդարամիտ լինելը ձեռնտու լինի այս պետության մեջ, լավ սովորելը հարգի լինի, ազգայինը դեպի համամարդկային տանող ճանապարհը լինի և ոչ թե այդ ճանապարհին ընկած մի քար, որը խաբուսիկորեն փոքր է թվում, և ովքեր ուզում են լոքելով անցնել` միանգամից մտնել համամարդկային, անտեսելով ազգայինը, այդպես ճողված էլ մնում են, որ պետական պաշտոնյան, գործիչը սիրեն իրենց ժողովրդին, համարեն իրենց ընկերը և ոչ թե արհամարհելի հարկատու և նիհար ու քնձռոտ կթու կով, որ հայոց լեզուն չարհամարհվի խանութպանների ու խանութպանի մակարդակ ունեցող մեծահարուստների ու պաշտոնյաների կողմից, որ պետական լեզուն վերահսկող հիմնարկը ողորմելի չլինի և անգլուխ ձիավոր, որ դպրոցներում իրո՛ք կրթություն տան և ոչ թե պատրանքային իրարանցում անեն` իբր մենք տալիս ենք, վերցնող չկա, որ գիտելիքը հարգի լինի, որ որևէ պաշտոնյա կաշառասուն չլինի և պաշտոնի չձգտի միայն այն պատճառով, որ ինչքան հնարավոր է շատ ուտի և ինչ պատահի ուտի, որ գրողները խեղճուկրակ չլինեն, որ երգը թլպատված չլինի և երգչուհիները լինեն ոչ միայն սիրուհիներ, այլև, եթե բերանները պատեհ-անպատեհ բացում են, ապա ձայն էլ հանեն, որ արտագաղթը մանկության կապույտ երազանք չդառնա, իսկ կապույտները ամոթից կարմրեն, որ այս ամենն ամենօրյա հոգս լինի պաշտոնյայի համար, որ գիշերը չքնի ու լուծումներ փնտրի ինքն իր դեմ գործելու համար, ինքն իր աչքին ու իր երեխաների աչքին արդարանալու համար:
Սպասենք Աստծո հրաշքի՞ն. չի կարելի, զի դա հաճո չէ Արարչի քիմքին: Հույս դնենք ժողովրդական պոռթկման վրա՞. չի լինի, քանզի ժողովուրդը դարերով անհույս է և գաղթականի հոգով. խռովում-փախչում է իր հայրենիքից, ասելով, որ մինչև կյանքը հայրենիքում չլավանա, չի գալու: Կարծես թե իր փոխարեն մեկ ուրիշը պիտի լավացնի:
Ի՞նչ անենք, ընդունենք, որ տանո՞ւլ տվեցինք, թե՞ թափ տանք մեզ Սասունցի Դավթի նման: Ա՛յ Մհեր, կյանքն առանց քեզ չի՛ լավանա, դո՛ւրս արի քո Ագռավաքարից, հույսներս քեզ վրա է, քո՞ հույսն ում վրա է:
Դուրս արի, տես` ինչքա՜ն երեխաներ` պայծա՜ռ, իմաստո՜ւն, քեզ կնայեն, ինչքա՜ն պատանիներ ու պարմանուհիներ` խելացի՜, բանիմա՜ց, քեզ կնայեն, ինչքա՜ն երիտասարդներ` գործունյա՜ ու եռանդո՜ւն, քեզ կնայեն, ինչքա՜ն ահելներ` աչքերում հույս, քեզ կնայեն, տե՛ս, ասա` մերն է լինելու երջանիկ ապրելու հույսը:
 

ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
«9-րդ հրաշալիք», 2010 թ.




ՊԵՏՈՒԹՅՈՒՆ


Հիշում եմ, թե մի կես հազարամյակ առաջ ի՜նչ վիճակ էր: Արժանապատվությունս գցեիր շանը` չէր ուտի: Գետնին կպած, ծեծկված, շան օրն ընկած, աշխարհի աչքից հեռու, իմ աշխարհի մեջ ապրում էի ու կուլ գնում: Ընտանի կենդանիներն ավելի շատ իրավունքներ ունեին, քան ես: Ինձ ստորացնում էին, նվաստացնում, հրճվում իմ տառապանքներից: Իմ ունեցած ամեն ինչը իմը չէր: Ինձ ծվատողն անպատիժ էր, Աստված ինձ էր պատժում, որ թույլ էի: Այդպես ապրելն անհնար էր, բայց ես, ի հեճուկս անհնարի, ապրում էի: Երջանիկ էի դառնում միայն երազներում ու երազանքների մեջ. հորինում էի մեծ-մեծ երազանքներ ու հրճվում. չէ՞ որ այդտեղ հաղթում էի թշնամիներիս: Ինչ-որ բան կրծում էր ներսս, կորստյան մի ցավ ճանկռում էր հոգիս, բայց մոռացել էի, թե ինչ եմ կորցրել:
Հետո դանակը ոսկորին հասավ. ցավի մեջ հիշեցի, որ կորցրել եմ պետականություն ու կորցնում եմ հայրենիք… Կորցրել եմ արժանապատվություն, առաքինությունը հալումաշ է լինում, ապրելու տենչը մարմրում է աչքերիս մեջ:
Հիշում եմ, ոնց որ երեկ լիներ:
Օտարի ձեռքին խաղալիք լինելու ժամանակները եկան: Ով ինչ վատություն կարող էր` արեց, նույնիսկ որոշեց մինչև վերջին մարդը նահատակել… Դա էլ տարա… Մտքումս աճում էր հին կորցրածը: Հիշել էի ու չէի նայում ցավին: Ստեղծեցի պետություն: Ի՜նչ երջանիկ էի: Արժանապատվությունս վերադարձավ իմ մեջ… Ապրեցի, բայց չհասցրի ապրեցնել երազանքներս: Նորից ընկա: Սակայն մի յոթանասուն տարի լավից վատից ապրեցի, ինձ մարդ էի զգում, ամբողջի մի մաս…
Հիմա ունեմ պետություն: Սակայն մի տեսակ ներսումս կորել է պետությունը: Կարծես դրսում լինի, իմը չլինի: Երևի սովոր չեմ… Պիտի ընտելանամ ինքնուրույն ու արժանապատիվ ապրելուն: Հիմա որ մտածում եմ, թե ինչ էի առաջ ու հիմա` հպարտ եմ զգում ինձ… Ես իմ փոքրիկ տեղն ունեմ աշխարհում և ամենակարևորը` կարող եմ այդ տեղը պաշտպանել թշնամիներից, որոնց Աստված տվել է ու չի խնայել…
Այսօր ես պետություն ունեմ, այսինքն` միջազգային արժանապատվություն ունեմ. գուրգուրում ու փայփայում եմ այն:
Ի՛նչ երջանկություն է, երբ կարող ես տեր կանգնել քո ուրախություններին ու վշտերին:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

ՆՈՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՆՆԴԱՐԱՆ

Նկարը` Խորեն Հակոբյանի
1918 թգարունը կարող էր վերջինը լինել ազգային այն հավաքականության համարոր կոչվում է հայ ժողովուրդԱրևմտահայության Մեծ եղեռնով չկշտացած՝ թուրքական բանակները գարնանը նվաճեցին Արաքսի աջափնյա հողերը և շարժվեցին դեպի հյուսիս և արևելք:
1918 թմայիսի 15-ին թուրքերը մտան Ալեքսանդրապոլջարդեցին և կողոպտեցին անզեն ու անպաշտպան բնակչությանըառաջ շարժվեցին դեպի Էջմիածին ու Երևան՝ սպառնալով Արևելյան Հայաստանում ևս կատարել արյան այն զարհուրելի նախճիրըորից հայաթափ դարձավ բովանդակ Արևմտյան ՀայաստանըԱհա այս նոր ու վերջին նախճիրի սպառնալիքի տակ էլ Թուրքիայի բռնապետները Բաթումում խորհրդաժողովի էին հրավիրել Անդրկովկասի ներկայացուցիչներին և նրանց հետ իրենց հետագա անելիքներն էին որոճում:
Եվ այստեղ էլ Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի պատգամավորների հետ հանդիսավոր ճաշկերույթի էին նստել արևմտահայության Մեծ եղեռնի հեղինակները:
Ըստ էության փուլ էր եկել Անդրկովկասյան սեյմ կոչված սուտ միությունըՀայոց ճակատագրի տնօրենները կտրականապես մերժել էին Ռուսաստանի օգնության առաջարկությունըիսկ ամեն տեսակ հովանավորություն ու աջակցություն խոստացած Անտանտի գործակալները կանգնած էին Թուրքիայի ու մուսավաթի թիկունքումՄիայն հրաշքը կարող էր փրկել նրանև նա պատրաստվեց այդ հրաշքին:
Հայկական զորքերի գլխավոր հրամանատարգեներալ-լեյտենանտ Թովմաս Նազարբեկյանը և Երևանյան զորամասի հրամանատարգեներալ-մայոր Մովսես Սիլիկյանըհետագա դիմադրությունը համարելով անօգուտ ու կործանարարհաշտվել էին զենքերը վայր դնելու մտքի հետ:
Եվ այն ժամանակ ծերունազարդ կաթողիկոս Գևորգ Ե Տփղիսեցին ընդվզեց այդ անհեռատես ու անհեռանկար որոշման դեմկարգադրեց Արարատյան երկրի բոլոր վանքերի ու եկեղեցիների զանգերից համազգային տագնապ ազդարարել:
Մայիսի 21-ին թուրքերը գրավել էին Սարդարապատ գյուղն ու Սարդարապատ երկաթուղային կայարանըՆույն այդ գիշեր հենց Սարդարապատի առաջ Սարդարապատյան ռազմաճակատի հրամանատար Դանիել բեկ Փիրումյանը նախապատրաստում էր այն հարվածըոր շշմեցնելու էր անցյալ ձրի հաղթանակներով հղփացած թշնամուն:
Մովսես Սիլիկյանը Սարդարապատյան հակահարվածից անմիջապես հետո կոչ հղեց ժողովրդին՝ գրելով.
«Հայե՛րշտապեցե՛ք հայրենիքն ազատելու»:
Վճռական բախումը տեղի ունեցավ մայիսի 26-ին՝ Ավարայրի ճակատամարտի օրըՍարդարապատից օգնության ուղարկված զորագնդերի հետ համագործակցելովԲաշ-Ապարանում Դրոյի զորքերը ջարդել էին թուրքերինև հայտնի էրոր Սարդարապատը կարող է խափանել Երևանի վրա ուղղված թուրքական ծրագիրն առհասարակ:
Առավոտյան ժամը 9-ին հյուսիսումբլուրների հետևում երևաց փոշու ամպոր դանդաղորեն սահում էր դեպի արևմուտք:
Դժվար չէ պատկերացնելթե թշնամու վրա ինչ ազդեցություն է գործել մեկեն ժայթքած լավայի պես առաջ շարժվող զորամասը:
Կարմիր կրա՜կաստծո պատի՜ժը թուրքաց գլխինՍարսափը փոխվում է խուճապիև խուճապահար թուրքերը փախուստի են դիմում՝ լքելով իրենց ռազմամթերքըպաշարակիր սայլերըիրենց վիրավորներին ու սպանվածներին:
ԲԱԳՐԱՏ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ




ԴԺԳՈՀԵՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ


Էս մարդը չի դժգոհում, զոռով դժգոհել ես տալիս:
«Մենք ենք, մեր սարերը»

Լինում են ժամանակներ` քարեր նետելու ու քարեր հավաքելու, սերմ նետելու ու հունձք անելու: Լինում են նույնիսկ անկախանալու և ազատ ապրելու ժամանակներ: Սակայն լինում է երկարատև սպասումի ժամանակ` հոգնեցուցիչ, ձանձրալի, տագնապահար: Այսօր այս վերջին լինումի մեջ ենք, և անշնորհք մարդիկ խրախճանք են անում ամենաթողության մոխրաթավալների հրճվանքով:
Գոնե հրճվեն իրենց համար: Ո՛չ: Պարզվում է, որ նրանք հրճվանք են ապրում ուրիշներին վիշտ ու ցավ, տառապանք ու հոգս պատճառելով միայն: Ավա՜ղ, միայն: Իրենց գարշահոտ ներկայությունը բոլորին պարտադրելու համար, բոլորին դժգոհեցնելու համար սրանք ի՜նչ ասես անում են: Հատկապես անարդարությունն են ցցուն դարձնում, մկան-կատվի խաղ են անում իրենց գոյությունը մի կերպ պահող հայրենակիցների հետ, միջին խավին ունեզրկում են, քշում-հեռացնում հայրենիքից, այնպիսի պայմաններ են ստեղծում, որ ամեն մի նախաձեռնություն մեռնի, նախաձեռնող մարդը հեռանա, դառնանա յուրաքանչյուր ոք, դժգոհի: Քիչ է մնում առաջին գիշերվա իրավունքն էլ վերականգնեն: Ինչո՞ւ են այսքան բացասական էներգիա կուտակում: Միտումնավո՞ր է, թե՞ տգետավոր: Մտածում են, թե ուղղորդելու են այդ կործանարար էներգիան: Բա որ ինքնակործանմա՞ն վերածվի այդ ամենահաս դժգոհությունը:
Լա՛վ, մի՞թե չեն տեսնում, որ այն ճյուղն են սղոցում, որի վրա նստած են, որ այն աղբյուրի մեջ են թքում, որից օգտվում են, այն կախարդական ջրերն են թունավորում, որոնց մեջ ավանդույթներ են ապրում: Մի՞թե այսքան ագահ է հայը, այսքան ամենակուլ ագահ, այնքա՜ն ագահ, որ ինքն իրեն է լափում, ինքն իրեն է հոշոտում:
Մի՞թե այսքան մանրախնդիր է իշխանության ձգտող հայի տեսակը: Մի՞թե այսքան վսեմ է ընդհանուրը և այսքան նսեմ` իշխանատենչը:
Մի՞թե դժգոհողների այս բանակի բերանը լկամ դնող չի լինելու:
Աշնան քամին երբ ուժեղ է փչում, ձյան տեղ է բացում, իսկ այս քամին ձյան տեղ է բացում մեր գլխներին:
Նույնիսկ օտար նվաճողներն այնպես էին անում, որ իրենց հպատակները չդժգոհեն, աշխատեն, շենացնեն երկիրը: Մի՞թե օտար նվաճողից էլ օտար են այս ամենաթողության սև իշխանատենչները:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ





Տարվա եղանակի հետ որևէ բան կապելը հնուց ի վեր եկած սովորույթ է, նույնիսկ՝ ավանդույթ: «Ա՛յ, գարունը կգա, բնությունը կզարթնի, մարդկանց հոգիները ևս կզարթնեն, կլցվեն ոգևորությամբ, ուրախությամբ…»: Այսպիսի մտքերը շատ սովորական են. դրանց մեջ թե՛ ճիշտ բան կա և թե՛ ինքնախաբեություն: Քաղաքական գործիչները հենվում են թե՛ մեկի և թե՛ մյուսի վրա, ստերջ ստեղծագործողները՝ նույնպես: Արյան բարձր ճնշում ունեցողների համար գարունը նույնպիսի փորձանք է, ինչպես որ խոստումներ շռայլած քաղաքական գործիչների համար, ընդդիմության համար: Գարնանը խոպան փախչող հայ մարդը հույս ունի, թե կինը այստեղ իրեն չի դավաճանի. այսպիսի աղոտ հույս ունի գարնանը հեղափոխություն ազդարարող հերթական փրկիչը, որ ուզում է հերթական անգամ դրսից տղա բերել. կարծում է, թե նոր բան է անում: Հազարամյակներ ի վեր մենք ներսի հարցերը դրսի միջոցով ենք լուծել, այդ պատճառով էլ սևը ներս ենք գցել, կարմիրը՝ դուրս, ու ապրում ենք:
Ժողովուրդը վանդակ դրված առյուծի նման, որին անընդհատ խաբել են, ծաղրել, լեզու ու հետույք ցույց տվել, միս են ցույց տվել, խոտ հրամցրել, անընդհատ բզել են ճաղերի արանքից, պառկել է իր վանդակի մեջ՝ հոգնած, աչքերը մարած, հիասթափված ու կեղծ արժեքներին խոնարհ:
Գարունը ի՞նչ նոր բան կբերի:
Փոքր ու մեծ տրամաչափի զանազան պաշտոնյաների արյունը պիտի եռա, սև ձյութի պես արյունը պիտի բլթբլթա, ու պիղծը փնտրի ու գտնի ու հեշտանա: Մյուսների կարմիր արյունը բարկությունից պիտի է՛լ ավելի կարմրի. ազնիվ պաշտոնյան (մեղա՜ քեզ, տեր Աստված) պիտի ուզի  և չկարողանա, պիտի ձգտի և չհասնի, պիտի փորձի և փորձանք բերի, պիտի սիրի մերձավորին ու… ձյութը ընկնի:
Ունենք մի երկիր, որ քարտեզի վրա մի համբուրելու չափ տեղ է, և ամենահմայիչն այն է, որ, անկախ ամեն ինչից, մենք սիրում ենք մեր հայրենիքը անմեկին և անտեսանելի մի սիրով:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
«9-րդ հրաշալիք», 2005 թ.



ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ



Փոքրի՜կ, փոքրիկ մի հողակտոր, լեռներով, ձորերով, ջրասակավ գետերով, նվազաթիվ մարդկանցով, ձևական սերերով ու անձև ատելություններով մի երկիր, մի հայրենիք: Լեռը սրբազան` իրենը չէ, Մայր գետը` իրենը չէ, էներգիայի բոլոր աղբյուրները օտարին են վաճառել, ջուրը օտարինն է, գործարանները` օտարինը, հանքերն ու անտառները օտարինն են, վանքերն ու ջանքերը` իրենցը, հույսը` օտարի վրա, օտարն էլ` իրենց վրա:

Իրենք չեն կարողանում իրենց երկիրը, իրենց տնտեսությունը կառավարել ու իրենց ժողովրդին լավ պահել: Ամեն ինչ տվել են ուրիշին ու գլուխ են գովում` փոխարենը ուրիշները մեզ հա՜րկ են տալիս. օրինակ` ուրիշները իրենց էներգիան ծախում են մեր թշնամուն, առյուծի բաժին շահույթ ստանում, իրենց մի թուլաբաժին տալիս, ու տղերքը երջանկությունից թուլանում են:

Վաղուց արդեն երկրի մարդիկ էլ իրենցը չեն. նրանք թքած ունեն ամեն ինչի վրա` նաև իրենք իրենց ու իրենց:

Երկրի արևելյան ազատագրված մասը ուրիշները վաճառում են արևելյան մեր թշնամուն, արևմտյան մասը վաղուց են վաճառել. մնացածն էլ իրենք գնեցին:

Երկրում ապրողները մնացին առանց իրենց երկրի, վարձով են ապրում իրենց հայրենիքում, իշխողները հայրենիքը վարձով են տվել ու մաղձով են հայրենակիցների տրտնջոցները լսում. իբր` չեք ուզում` գնացեք, ուրիշ շա՜տ ուզողներ կան:

Այսպես մի փոքրիկ, փոքրիկ հողակտոր, աջ ու ձախը, վերևն ու ներքևը կորցրած, ինքն իրենից հոգնած ու ամբողջ աշխարհի դեմ մաքառելուց տանջահար` ոչնչանում է, մարում: Եվ շատերն են թախծոտ հայացքով ըմբոշխնում երկրի, հայրենիքի մարումը: Աստվածային մի վերջին հանգրվան անկում է ամենակուլ չարի օվկիանոսը, հանդարտ սուզվում, և հրաշքներն էլ նրա հետ սուզվում են անդարձ:

Ո՞ւմ է հարկավոր նախանձոտ ու արարիչ, անհանգիստ ու կռվարար, հարմարվող ու անհնազանդ, իր լավն ու վատը չիմացող, աշխարհն իրենից շատ սիրող, աշխարհի ցավն իրենն արած, իր ցավը ներս գցած այս ազգը. Չէ՞ որ սրան նայելով բոլո՜ր-բոլոր ազգերն ամաչում են իրենց արածից. ավելի լավ է թող կորչի գնա, ու իրենք էլ ապրեն անամոթ:

ՎԱՍ


ՍԵՐՆ ՈՒ ՀԱՅԸ



Նկարը` ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆԻ
Ահա երկու բան, որ սակավ են Հայաստանում կամ ամենևին չկան: Ընդ որում, մեկի գոյությունը կամ չգոյությունը պայմանավորված է մյուսով. Սեր չկա, որովհետև Հայ չկա Հայաստանում և Հայ չկա, որովհետև Սեր չկա Հայաստանում:

Սիրի՛ր քո հայրենին, հիշի՛ր. քո սիրո մի հատիկ սերմը միլիոն ատելության դեմ է կռվում, քո մի հատիկ սերը տառապանքից հոշոտված բյուրավոր սրտեր է ապաքինում, թույլ մի՛ տուր, որ ներքին և արտաքին թշնամու ատելությունը խավարի մեջ պահի քո հայրենին: Վառի՛ր սերդ: Բայց հիշի՛ր. շատ շատերն են փորձելու փչել ու հանգցնել, շատ շատերի թունավոր շունչն է պարուրելու կրակը: Հնարավոր է` մենակ մնաս, բայց հիշի՛ր. քեզ նման մենակներ էլի՛ կան, հիշի՛ր. քեզ ոչ ոք պարտական չէ, բայց դու պարտական ես բոլորին:

Հիշի՛ր. եթե թշնամին սիրում է քեզ, ուրեմն հանգած է քո սերը, այսինքն` դու մեռած ես, այսինքն` դու մեռած ես առանց սիրո, այսինքն` հայրենին մեռած է առանց սիրո:

Ի՞նչ անենք, Տե՛ր Աստված: Այս քաղաքում, այս երկրում սերն այնքան է նվազել, որ ամեն մի Ալի ու Վալի կարող են սիրո պատրանք ներմուծել և փող աշխատել:

Այո՛, ամեն մի Ալի ու Վալի կարող են չհարգել քո ավանդույթներն ու լեզուն, պետությունն ու ազգայինը, կարող են զանգվածային տեղեկատվության միջոցներով սպանել քեզ ու քո մեջ եղած սիրո վերջին կայծերը:

 Իսկ միգուցե սեր չկա, որովհետև Հա՞յ չկա: Որտե՞ղ կարող ես գտնել հայի: Ոչ մի տեղ: Կան սովետահայ, ֆրանսահայ, հրեահայ, արաբահայ, թրքահայ, չկա հայ: Կան Եհովայի վկա հայ, մորմոնահայ, քրիստոնյա-դեմոկրատ հայ, հանրապետական ու դաշնակցական հայ, արդեն ձևավորվում է ալմական հայը: Ինչպե՞ս կարող է հիսունական հայը սիրել Քրիստոսի վերջին օրերի վկա հային, ինչպե՞ս կարող է աիմականը սիրել սիմականին: Արգելվո՛ւմ է: Արգելվում է, որ գյումրեցին սիրի ախալքալաքցուն, ապարանցին` ղարաբաղցուն: Երևանցին ոչ մեկին չպետք է սիրի: Մեզ համախմբում է ոչ թե սերը միմյանց նկատմամբ, այլ ատելությունը ուրիշի հանդեպ: Ահավո՛ր է: Մատղաշ կուսակցականներին արգելվում է կարդալ ուրիշ կուսակցությունների կամ չեզոք թերթեր. դաստիարակվում է ոչ թե հայ, այլ կուսակցական: Ամեն քայլափոխին ատելություն է սերմանվում մյուսի հանդեպ. ղեկավարը իր ստորադասին նայում է որպես ստրուկի և ատում է, ստորադասը իր ղեկավարին նայում է որպես ստրկատիրոջ և ատում է: Ոչ ուղղաձիգ, ոչ հորիզոնական ուղղություններով չկա սեր, կա զարգացող ու բազմացող ատելություն: Փողոցում քայլում ես ու զգում այդ ատելությունը բոլորի՛ մեջ: Բոլորն ատում են իրար, պատրաստ են հոշոտելու իրար, պաշտոնյան պատրաստ է պատառ-պատառ անելու ձեռքն ընկած մեկին, ոչ պաշտոնյան ցանկանում է հոշոտել նրան:

Եթե սեր չկա, էլ ի՞նչ ենք ուզում: Եթե մե՛նք չենք սիրում իրար, ապա ուրիշն ինչպե՞ս սիրի, ապա Աստված ինչպե՞ս սիրի մեզ:
Շնորհավորում ենք բոլորի Նոր տարին և ցանկանում, որ Հայաստանում Սերն ու Հայը շատանան:

ՎԱՍ


ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՆՁՐԵՎ

Աշուն է. բարակ անձրև է մաղում լեռների, դաշտերի, տերևների տակ ծվարած մրջյունի ընտանիքի, Լեռնային Ղարաբաղի ու մեր սրտերի վրա:
Ցուրտ է մեր սրտերում. անձրևն է պատճառը, թե խոսքերը, որ սառն են աշխարհի սառույցներից էլ, որ ասում են մեզ իբր բարեկամ օտարները:
Ո՞ւմ է հարկավոր մեր աչքի արցունքը. դրանով տանկ չես վարի ուրիշ երկրի տարածքով, հրթիռ չես լիցքավորի կամ ինքնաթիռ: Մեկ տոննա մեր արցունքը մեր մեծ եղբայրը չի փոխի մի կաթիլ նավթի հետ, թեկուզ այդ կաթիլը ծծելով հանի մեր թշնամու խողովակից:
«Սրանց (իմա՝ մեզ) ոչ երկիր է պետք, ոչ երկինք», մտածում են աշխարհի դըբռ ազգերը, «սրանք, մեկ է, երկրի ու երկնքի միջև են ապրում. է՜, թող ապրեն»:
Ու ծեծկում են մեզ, ստորացնում, որ ավելի հավատարիմ դառնանք ու ավելի լիզենք: Լիզե՜լ, լիզե՜լ, լիզե՜լ մինչև վերջ, մինչև քսի կտան ուրիշի վրա, որ մեր ու մանուկ չխնայելով կռվենք ուրիշի համար ուրիշի դեմ: Հետո նորից կապը վզներիս, մահակի ահը սրտներումս, լափը դեմներս՝ հաչա՛, հաչա՛, հաչա՛ արդարության ու տաղանդավորության մասին:
«Քարերով հալածիր այն շանը, որ տիրոջը թողած, քո հետևից է գալիս», ասում է խրատը: Ու մեզ հալածում են, որովհետև... անտեր ենք: Ո՛չ դրսից տեր ունենք, ո՛չ էլ, հատկապես, ներսից: Մեր հոգիներում անտերություն է, լինի տեր, թե ծառա:
Ու մաղում է աշնան բարակ անձրևն անտեր, թափառական շների վրա, իր ընտանիքի պատիվը կծոտելով պահող մրջյունի բնի վրա, Լեռնային Ղարաբաղի վրա, Նեմրութ սարի աստվածների վրա, ու անձրևաջուրը հոսում է ու արցունք է քշում համաշխարհային օվկիանոս, որն աղի է մեր արցունքի պատճառով:
Մի՞թե դեռևս բոժոժ ենք, թրթուր, ոտնակոխի ճիճու: Ե՞րբ պիտի բացվեն մեր թևերը: Զգացմունք է` միտք չկա, խոնարհում է` ըմբոստություն չկա, անարդար ենք ինքներս մեր նկատմամբ. ուրիշն արդար չի՛ կարող լինել:
Եթե հույսներս մե՛զ վրա չենք դնում, ապա գոնե Աստծո վրա դնենք, բայց ոչ երբեք՝ օտարի: Չէ՞ որ ապրել՝ նշանակում է մրցել: Ու մենք մեր մրցակցից օգնություն ենք ակնկալում. ծիծաղելի է: Մրցակցի դեմ պայքարում են, բռունցք են սեղմում և ոչ թե մնում նրա ողորմածությանը:
Որովհետև, երբ մենք հույսներս ենք օտարի վրա դնում, նա իր լուծն է մեզ վրա դնում և էլի ուրիշ բաներ:
Դժվար է բարակ անձրևի տակ աշնանային լուծ քաշելը, երբ, մանավանդ, խոփդ քարին է դեմ առել:
ՎԱՍ
2008 թ.




ՔԱՅԼԱՄՈԼՈՐ ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐ



Մայր Արաքսի ափերով 
քայլամոլոր գնում եմ
Ռ. ՊԱՏԿԱՆՅԱՆ

Վաղուց է, որ չես կարող Մայր Արաքսի ափերով քայլել` թեկուզև քայլամոլոր: Փշալարերի հետևում է գետը, և հայը համակերպվել է արդեն այդ մտքին:
Ավա՜ղ, այսօր Սևանա լճի ափով չես կարող քայլել` փշալարերի հետևում է լիճը, Սևանի ավազանում ծնվածների համար` ծովը: Ամեն մետրի վրա ժանգոտ փշալարեր են կամ քարե ցանկապատեր, անթրաշ մարդիկ` փող ուզող, պահակախմբեր` հրացաններով ու շներով, և կե՜ղտ, կե՜ղտ, կե՜ղտ: Ոչ մի խնամք, ոչ մի հարմարություն:
Ո՞վ է իրավունք տվել վաճառելու ծովը ինչ-որ բոսյակների ու արյունախում գազանների: Բա հայ մարդը չկարողանա՞ իր ծովի ափով գոնե քայլամոլոր գնալ: Հանկարծ շփոթվես, մեքենադ քշես դեպի լճափ տանող ճանապարհներից մեկն ու մեկով, անմիջապես կողքիդ կհայտնվեն ինչ-որ էակներ ու փող կպահանջեն:
Եթե վարձակալությամբ են վերցրել, մի՞թե որևէ պարտականություն չունեն: Թե՞ ով հասցրել է` մի բան ճանկել է ու սոված գայլի նման հարձակվում է մոտեցող մարդկանց վրա:
Վանա լճի ափերով կարող ես քայլել, Սևանա լճի ափերով` ոչ: Որևէ հուշարձանի արդեն չես կարող մոտենալ, կգան ու փող կուզեն. թե ուր է գնում այդ փողը, չես հասկանում: Անտառ չես կարող մտնել. փող են ուզում, Արագած չես կարող բարձրանալ, ճանապարհին պատ են շարել` խաշ կեր, նոր կարող ես գնալ:
Ո՞վ է իրավունք տվել տաքսու կայանատեղի դարձնել մայթերն ու առանց այն էլ ծանրաբեռնված փողոցները, ավտոկանգառները: Առանց որևէ ջանքի ամեն մեկը կարող է հանրայինը օգտագործել իր բիզնեսի համար` ում որ պետք է կաշառելով, մեկի բուռը մի բան դնելով, մյուսի բերանը մի բան գցելով: Նույն վիճակն է ավտոլվացման կետերի դեպքում:
Միով բանիվ` դու տեղ չունես այս երկրում, ամեն ինչ վաճառված է կամ զավթված:
Ա՛յ իշխանավորներ, մի բա՛ն մտածեք, էսպես չի՛ լինի, էսպես չի՛ կարելի:
ՎԱՍ




Դեկտեմբերի 13-ի «Իրատես de facto» թերթում լույս է տեսել հարցազրույց «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Ա. Սարգսյանի հետ, որը ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

«ԵԹԵ ՉԼԻՆԵԻՆ ԼԱՎ ԲԱՆԵՐԸ, ԱՆԻՄԱՍՏ ԿԼԻՆԵՐ ՎԱՏԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ»


Ապրածի ու չապրածի, լավի ու վատի, կամա ու ակամա մեղքերի,  համատարած «աղմուկի» և սիրո մասին է մեր զրույցը գրող, հրապարակախոս, «Իններորդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ, որն արդեն 60 տարեկան է:
Հեղինակ է շուրջ 90 դասագրքի, ուսումնական ձեռնարկի, թարգմանական, գեղարվեստական, ուսումնաօժանդակ, գիտահանրամատչելի գրքերի: Հանրային հեռուստատեսության առաջին ալիքով վարել է հեղինակային «9-րդ հրաշալիք» հեռուստախաղը, Հանրային ռադիոյի և «Արմեն-Ակոբ» հեռուստաընկերության «Ստերեո-ստուդիայի» ուղիղ եթերում`  «Զարմանահրաշ հայերեն»  հեղինակային հաղորդաշարը, 1994-ին հիմնադրել և մինչև օրս հրատարակում է «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթը:


«ՄԻԱՅՆ ԱՍՏՎԱԾ ԳԻՏԻ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵՄ ԶՂՋՈՒՄ ԱՅՆ ՄԵՂՔԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐ ԴԵՌ ՆՈՐ ՊԻՏԻ ԳՈՐԾԵՄ»
-«Տարիքն այն չէ, թե քանի տարեկան ես, այլ  ինչքան ես քեզ զգում»: Մարկեսի խոսքերն են։ Կարծում եմ` սա ժամանակի «երեսին նետված» գրողի անկեղծ խոսք է։
-Հաստատ  Մարկեսից առաջ էլ են ասել այդ մասին, ժողովրդական բանահյուսության մեջ էլ կա: Զարմանալի մի բան եմ նկատել. ինձնից 15-20 տարով փոքր մարդիկ շատ հաճախ ինձ «ապեր» են ասում, զարմանում եմ, թե ինչպե՞ս են նրանք նկատում, որ ես  ինձ փոքր եմ զգում: Երևի դեմքիս, հայացքիս, շարժումներիս  մեջ է  գրված: Եվ կան մարդիկ, որ փոքր տարիքից արդեն 60 տարեկան են: Հոգուս մեղք չանեմ, նրանց մեծ մասը իրավաբան է դառնում։
-«Մի ափսոսիր, որ դա վերջացել է, այլ ժպտա, որ եղել է»:  Բայց այդ ափսոսանքից չե՞ն արդյոք ծնվում տողերը` մնալու, լինելու, չվերջանալու պահը, արդեն ապրածը չկորցնելու, գոնե թղթին հանձնելու ակամա մղումով: Կամ` ինչի՞ համար է ափսոսում Վաչագան Սարգսյանը: 
- Շա՜տ բաների համար եմ ափսոսում, բայց` ճա՛րս ինչ: Երբեմն հարցնում են` եթե կյանքդ նորից սկսեիր, ինչպե՞ս կապրեիր, ի՞նչը կփոխեիր: Ընդունված պատասխան կա. «Չէի փոխի ոչինչ, այդպես էլ կապրեի»: Կարծես թե կարող են որևէ բան փոխել. եթե կարողանային, արդեն փոխած կլինեին: Եթե նորից սկսես,  հաստատ նորից նույն սխալներն ես անելու ու հետո ափսոսելու: Շատ բան կա, որ կուզեի  արած չլինել և այդ մասին ոչ մեկին չասել, ինքս ինձ եմ հազիվ խոստովանում: ՈՒ կարևոր չէ` կամա՞, թե՞  ակամա արված սխալներ են: Քրիստոնեության մեջ ակամա մեղքն էլ է համարվում մեղք: Երբ  երկար մտածեցի իմ արածների ու չարածների մասին, հասկացա, որ այդպիսին եմ էությամբ, և հնարավոր չէ, որ նույն սխալները  հիմա էլ չանեմ: Իմ կատարած այն սխալները, այն գործերը, որ  հետադարձ հայացքով համարում եմ վատ,  արդեն իմ դիմացից եկող մեղքեր են: Ես գնում եմ առաջ, իմ առջևից են գալիս այդ մեղքերը, ու ես տեսնում են, որ ես դրանք էլի անելու եմ: Միայն Աստված գիտի, թե  որքան եմ զղջում այն մեղքերի համար, որ դեռ նոր պիտի գործեմ:

«ՀՐԱՇԱԼԻՔԱԿԱՆՆԵՐԸ ՄԻ ՀՐԱՇԱԼԻ, ԲԱԶՄԱԳԻՏԱԿ ՄԱՐԴԿԱՆՑ ԽՈՒՄԲ ԵՆ»
- «9-րդ հրաշալիքը»  Ձեզ համար պարզապես թերթ չէ, Ձեր կենսագրության մի մասն է կարծես: Իսկ ո՞րն է, ըստ Ձեզ, իններորդ հրաշալիքն ուղղակի իմաստով:
- Որ հարցնում են` նորից ապրեիր` ի՞նչ կանեիր. «9-րդ հրաշալիքը»-ը հաստատ կստեղծեի նորից: Հրաշալիքականները մի հրաշալի, բազմագիտակ մարդկանց խումբ են (ես ինձ նրանցից չեմ համարում), բոլորս միասին շատ լավ, օրինակելի թերթ ստեղծեցինք, երբեք շեմը չիջեցրինք, չտրվեցինք ժամանակի գռեհկությանը, սեռական սանձարձակությանը, որով կարող էինք տպաքանակը մեծացնել և այլն: Ավելի լավ է այդ բոլորը մեր հաշվին անեինք, քան ժողովրդի մտքի ու հոգու պղծման միջոցով: Դա հեռու տանող ճանապարհ չէ, շատ թերթեր, որ գնացին այդ ուղիով, վերացան:
- Ինչո՞ւ «9-րդ հրաշալիք»:
- Թերթի անունը ես եմ ընտրել:  8-րդ են համարում այն հրաշալիքները, որոնք ստեղծվել են հին աշխարհի 7 հրաշալիքներից հետո: Ես որոշեցի, որ պիտի առանձնանանք, լինենք 9-րդ հրաշալիք, միակը լինենք: Բացի այդ, թերթն այնպես է ձևավորվում, որ կարդացվում է 9-րդ ալիք, դարձվածք, որ մատնանշում է  որևէ երևույթի բարձրակետը: ՈՒզում էի, որ թերթը դառնար հայոց լեզվի, մշակույթի, պատմության քարոզչության բարձրակետը մեր ժամանցային, հետաքր-քրաշարժ թերթերի մեջ: Եվ, կարծում եմ, այդպես էլ եղավ: Մենք հավատարիմ ընթերցողներ ունենք: Արդեն 17 տարեկան ենք: Մարդասիրությունը, հայրենասիրությունը, լեզվասիրությունը, համամարդկային արժեքները, չափավոր հումորը այն հավերժական սյուներն են, որոնց վրա կարող ես ամեն բան կառուցել: Եթե այդ սյուները չկան, դրանց փոխարեն դնում ես ժամանակավոր, րոպեապաշտական բաներ, դրանք անպայման կկործանվեն:

«ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ ԼԻ Է ԳԱՅԹԱԿՂԻՉ ԱՇԽԱՐՀՆԵՐՈՎ»
-Շատերը, հատկապես միջին, ավագ սերնդի մարդիկ, վախենում են մոտ գնալ համակարգչին: Դուք նաև այդ տարածքում եք` համացանցի մեջ: Ի՞նչ եք կարծում` համակարգչի էկրանը կյանքից գողացված, ընդհատված ժամանա՞կն է,  թե՞  կյանքի վազքից հետ չմնալու միջոց: 
- Երկուսն էլ: Ձեր հարցի մեջ կա պատասխանը: Համակարգիչը կարելի է և՛ բարի նպատակով  օգտագործել, և՛ չար: Օրինակ,  եթե օրական կես կամ մեկ ժամ շրջում ես Facebook սոցցանցում, հանդիպում ես, շփվում տարբեր մարդկանց հետ` երկխոսության, մտքեր տեղադրելու, մեկնաբանությունների,  «հավանություն» տալու միջոցով, քաղում ես տեղեկույթ ամբողջ աշխարհից,  կարդում լավ բանաստեղծություններ, տեսնում ես, որ կողքիդ  ամբողջական աշխարհներ կան, որոնց հետ  չես կարող շփվել ֆիզիկապես:  Վատն այն է, որ աննկատ է անցնում ժամանակը: Համակարգիչը լի է գայթակղիչ աշխարհներով, ուր շատ են յոթ մեղքերը: Նույնիսկ մեծահասակներին է դժվար դիմակայելը, առավել ևս վտանգավոր է մատղաշ, չձևավորված անհատների համար: Երեխաներին պետք է փոքր հասակից սովորեցնել, որ համակարգիչը  միջոց է, պիտի կարողանաս ճիշտ օգտվել, որ ժամանակդ չխժռի: Բայց, կարծում եմ, մի ընդհանուր դավադրություն կա. համակարգչով, հեռուստատեսությամբ նրանց կտրում են խորանալու հնարավորությունից: Գրքով դեպի խորքերն ես գնում, համակարգչով կարող ես ծավալվել հորիզոնական ուղղությամբ: Ցավալիորեն երեխաների մեծ մասը  հորիզոնական գիտելիքներ է ձեռք բերում, որոնք կարող են կյանքի ընթացքում մոռացվել:
-Դուք բանաստեղծություններ եք գրում, իսկ ինչպե՞ս եք ապրում, էլի՞ բանաստեղծորեն։
- Ցավոք, այո: Ասում եմ` ցավոք, որովհետև այդպես ապրելն ու կյանքն ընկալելը շատ ավելի բարդ է սրտի համար, զուտ առողջական տեսակետից:
-Այսօրվա բանաստեղծությունն ուրիշ է: ՈՒրի՞շ կերպ են ապրում, գրում, սիրում…
-Մարդը միշտ էլ նույն կերպ է ապրում և սիրում: Բանաստեղծորեն ապրել նշանակում է զգալ, որ ծովը  միայն ջուր չէ, բնության, Աստծո բանաստեղծությունն է: Ձուկն ու ջուրը եթե մեկտեղ լցնես, կդառնա ակվարիում: Ծով չի դառնա:
 Սերն  արև է. երբ հեռանում է, նրա ջերմությունը դեռ երկար ժամանակ մնում է ծովի մեջ, իրիկնային քարերի տաքացած սրտերում, մեր հոգում:
- «Աստված փնտրում է ինձ, ես նրան` ոչ: Փա՜ռք Աստծո. նա «ոչ»-ից այն կողմ էլ է տեսնում»: Ձեր խոսքերն են: Հավատո՞ւմ եք Աստծուն: Ճի՞շտ է, որ աթեիստներն էլ են աղոթում Աստծուն: 
 -Այո, իհարկե, աթեիստները  մեկ-մեկ են աղոթում, բայց շատ սրտանց: Հավատացյալների մեջ երեսպաշտությունը շատ է. Քրիստոսն ասում էր` փարիսեցիների նման մի աղոթեք` ձեռքը կրծքին խփելով, այնպես աղոթեք, որ ոչ ոք չիմանա, որ դուք աղոթում եք Աստծուն: Ես մտածում եմ, որ Աստված ինձ ստեղծել է և, երբ  մեղքեր եմ գործում, նա ինձնից առաջ է տեսնում  իմ հեռագնա միտքը և ուղղորդում է: Կարծում եմ` Աստված իր չարաճճի զավակներին էլ է սիրում: Հնարավոր չէ, որ ստեղծի մարդկանց, հետո փոքր չարաճճիությունների համար խորովի ու հրճվի: Չեմ հավատում դրան: Եթե ես հավատում եմ Աստծուն, հետագա կյանք ունենալու եմ. մարդն արժանանում  է նրան, ինչին հավատում է:

«ԵՐԵՎԱՆՆ ԱՄԵՆԱԿՈՒԼ ԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ Է ՀԻՇԵՑՆՈՒՄ»
- «Ես Երևանի համար այս տողերը չէի գրի, եթե չլիներ նաև լավը»: Ձեր տողերն են: Երևանն այսօր:
- Երևանն ամենակուլ ագահության հուշարձան է հիշեցնում: Դրա վկայությունն է Հյուսիսային պողոտան, որը պետք է լայն պողոտա լիներ` ցածրահարկ շենքերով, բայց ագահությունը հաղթեց. կենտրոնում բարձր շենքեր կառուցեցին,  խտացումներ եղան ու դարձավ հյուսիսային անապատ, ուր ամռանը շոգից ջուր ես դառնում, ձմռան ցրտից`  սառույց: Քարացած, անմարդաբնակ, վայրի անապատի մեջ շենքեր են` մութ լուսամուտներով, ինչը ճնշող տպավորություն է թողնում: Հիշում եմ. «Քար էիր, Անդա՛ս, էլի քար դառնաս»: «Քաղաքը կնոջ պես ուզում է իրեն սիրել  տալ, իսկ  մենք  բռնաբարում ենք նրան»: Այնտեղ ունայնության քամին է փչում, պատկերավոր ասած, բայց իրականում մի սառնաշունչ քամի անընդհատ փչում է: Ոչ մի ծառ չկա քաղաքի կենտրոնում, հսկայական տարածքի վրա, թաղարների մեջ  խեղճուկրակ գիհիներ են տնկում, երկու օրից չորանում են: Բայց լավ բաներ էլ կան, իհարկե: Եթե չլինեին լավ բաները, անիմաստ կլիներ վատի մասին խոսելը: Այսօր Հրազդանի կիրճով էի անցնում, ճանապարհները վերանորոգված էին, ասֆալտած, բայց ամբողջ ձորը լցված է ռեստորաններով, որոնք ես ոռնատեղի եմ կոչում:  Ամենավատ բանը դա է. աղմուկը սպանում է մարդկանց,  աղմուկի մասին աղմկահարույց օրենք էլ կա, բայց գործում է ինչպես «Լեզվի մասին» օրենքը, այսինքն` չի գործում: Ոչ մի տեղ հանգստանալու հնարավորություն չունես, փողոցում` մեքենաների ազդանշանները, սրճարաններում, երթուղայինում` թուրքաթաթարական մեղեդիներ, անցումների տակ նույնն է, իջնում ես` ձորում ռեստորաններն են, տանը հարևանիդ միացրած երաժշտությունն ես լսում, բակում թաղային տղերքը դիսկոտեկ են սարքում… Մտավորական մարդու համար Երևանում ամենավտանգավոր բանը աղմուկն է, լինի քաղաքական աղմուկ, թե իսկական: Քաղաքական աղմուկն էլ շատ է, ինչը նույնպես խանգարում է ապրելուն:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ
http://idefacto.am/page.php?section=news_more&id=5800






ԱՅՍ ՊԱՀԻՆ

Երկրագունդը փոքրահասակների համար դանդաղ է պտտվում, օրը երկար է տևում, կյանքը` հավերժ, մեծին արագ և անցողիկ է թվում ամեն ինչ: Բայց երկրի վրա և՛ մեծեր կան, և՛ փոքրեր: Ստացվում է, որ նա միաժամանակ թե՛ արագ է պտտվում, թե՛ դանդաղ: Դա էլ երկրագնդի հրաշքն է: Ստացվում է, որ ինչպես մենք ենք երկրագնդի վրա ապրում, այնպես էլ նա է մեր մեջ` յուրաքանչյուրիս:
Տիեզերքում էլ նույնն է. ի վերջո, միաժամանակ, նույն պահին, թե՛ մենք ենք նրա մեջ, թե՛ նա է մեր մեջ: Եվ զարմանալին այն է, որ այդ «միաժամանակ, նույն պահին» հասկացությունը չկա իրականում:
«Այս պահին» արտահայտություն չկա ընդհանրապես, որովհետև ամեն ինչ շարժվում է, և չի կարող ատոմի ու երկրագնդի համար և արևի ճառագայթի ու արևի համար լինել «այս պահ» հասկացությունը միաժամանակ: Նույն կերպ չի կարող լինել համաշխարհային ճգնաժամ. հայի համար ճգնադարեր են, ոչ հայի համար` ճգնապահեր, մեկը կերկոխ է լինում, մյուսը` թերասնվում, մեկը մտքով է առաջ, մյուսը` թվաքանակով, և այլն:
Ինչպես ամերիկացին, ինչպես ռուսը, այնպես էլ հայն ինքն է ստեղծում իր ճգնաժամը. մեկն իր պարզունակ հավակնոտությամբ աշխարհի փրկիչ հռչակելով իրեն, մյուսն աշխարհի վերափոխիչ համարելով իրեն, իսկ հայը` դրանց իր փրկիչ համարելով:
Չի հավատում, որ իր ներսում կա Փրկիչ, չի հավատում իրեն, և չի սիրում իրեն: Հաճույքով ոչնչացնում է այն տարածքը, որտեղ ապրում է, կտրում է ծառերը, մայրաքաղաքը դարձնում է անապատ, քարի քաղաք, կարծում է` հավերժ է ապրելու և բանտում է իր նմանին, շղթայում նախաձեռնությունը, հրավիրում օտարին. արի` ես չեմ կարող, արի դո՛ւ շինիր, դո՛ւ վայելիր, ինձ էլ ինչ կտաս, կտաս:
Մեռցնում է վստահությունը, սպանում ոգևորությունը, ծանակում արդարությունը, կաշառակեր է և կաշառասուն և կաշառահար: Հաղթանակը մոռանում է, պարտությունն ու վիշտը` տոնում, առաջ է տանում տականքին, ծաղրում ու արհամարհում սերուցքին: Փորձում է որևէ անարդարություն շտկել ու շուտ հոգնում է, մեռցնում վստահությունը: Բարեփոխություն է փորձում անել` դարձնում է փորձանք, մաշում է հավաքական ոգին, թույլ ու հևասպառ շշունջ դարձնում: Եվ այսպես, չկա հավատը, ու եթե չկա հավատը, լինելու է հա վատը: «Լինում է, թող լինի»,– ասում է թերմացքը ու չի հասկանում, որ` լինում է, չի լինում. չի լինում այդպես` առանց սիրո հանրություն չի լինում, առանց սիրո հանրությունը վերածվում է հայրենիքը լափողների ու լակողների մի ոհմակի:
Ռուսն ասում է. «Боже, царя храни!», հայն ասում է. «Տե՛ր, կեցցո զհայս»: Իսկ Փրկիչն ասում է. «Տե՛ր, ներիր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում»:

ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ


ԲԱՐԵՎԱԳԻՐ



Բարև:
Ես Հայի սիրտն եմ:
Հայերի մի մասն ասում է, թե ամեն վատ բան դրսից է, մի մասն ասում է` ամեն վատ բան ներսից է: Ես ասում եմ` ամեն ինչ ինձնով է սկսվում և ինձնով ավարտվում:
Մտեք իմ աշխարհը և կտեսնեք ծնկած աղոթողներից մինչև Արարչի դեմ սուր ճոճողներ, հերոսներ ու թալեաթնաիրիհունանյաններ, աստվածային արարիչներ ու լափող գործիչներ: Ե´ս եմ, բաբախում եմ, տխրում ու խնդում: Ես ժամանակից դուրս եմ և Հայաստանում ապրողներին ասեմ, որ այսպես չի մնա: Այդ ե´ս եմ ասում` Հայի սիրտը` ներող, համբերատար, իր անառակ որդիներին սիրո´վ, միմիայն սիրով ճիշտ ճանապարհի դարձնող: Ատելությունը մի զենք է, որի հետհարվածն ավելի ուժեղ է, քան հարվածը, իսկ հետհարվածը ե´ս եմ ընդունում:
Ես չկամ այն մարդկանց ներսում, ովքեր իրենց երջանիկ են զգում ուրիշներին դժբախտ դարձնելով: Սակայն ես մի օր արթնանալու եմ նաև դրանց մեջ. դա ամենամեծ պատիժը և ամենամեծ պարգևը կլինի նրանց համար:
Բարև:
Ես Հայի սիրտն եմ:
Ամեն Աստծո առավոտ աշխարհի տարբեր անկյուններում աշխարհի տարբեր լեզուներով բարևում եմ: Ամեն տեղ էլ կամ: Չկամ միայն այն մարդկանց մեջ, ովքեր լավ են ապրում ուրիշի հաշվին: Ես բաբախում եմ տիեզերագնացի կրծքի տակ, գիտնականի ու արվեստագետի, զինվորի ու մշակի: Աշխարհում մի գնդակ արձակվի` իմ մեջ է թաղվում: Ես կատաղի բաբախում եմ, երբ անարդարություն եմ տեսնում` ուրիշի նկատմամբ: Իմ նկատմամբ անարդարությանը հարմարվել եմ: Արդեն ասել եմ` ես մեծ եմ Արարատի չափ, ես Սիսով մեզ եմ սիրում, Մասիսով` ուրիշին:
Ի՜նչ սիրով էի զարկում Վիլյամ Սարոյանի կրծքի տակ, ինչպե՜ս էի տրոփում Նարեկացու ներսում, ինչքա՜ն իմաստուն էի խփում Սասնա ծռերի հոգում, ինչքա՜ն անտեսանելիորեն` աշխարհի բոլոր ազգերի սրտերում:
Ինձ ծվատում է թշնամին ու հոշոտում յուրայինը, սակայն ես անվերջ եմ տիեզերքի նման, իմ մեջ Արարչի սերն է անկասելի բաբախում և արյուն ընծայում աշխարհին:
Ինձ լավ է ճանաչում չարը և գործում է, որ ես ընկնեմ իմ աչքից, որ Սերը դադարի իմ շարժիչը պտտելուց, սակայն ես ասում եմ. «Բարև, ես Հայի սիրտն եմ»:
Ո՜վ մանուկներ, պարմաններ ու պարմանուհիներ, ինչքա՜ն առողջ եմ բաբախում ձեր ներսում, ինչքա՜ն անկեղծ ու անչար: Պահեք ինձ այդպես ամբողջ աշխարհի համար, որը կա ու գալու է շարունակ:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ



ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՆ ՀԱՅԵՐԸ



Եկեք, այս հոդվածը լույս տեսնելու պահից սկսած, իրար չատենք` ընդամենը 1 րոպե: Մարդ մի րոպե նույնիսկ շունչը պահած կարող է ապրել: Մեկ րոպե առանց ատելության. ղարաբաղցին չի ատում երևանցուն և հակառակը, աղքատը` հարուստին, իրեն ազնիվ համարողը` անազնիվին, հարսը` սկեսուրին, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները` միմյանց, տերտերը մոլորյալ աղանդավորին, հայաստանցի հայերը սփյուռքում ապրող հայերին և հակառակը, և այլն և այլն:
Սիրելի բարեկամներ. 1 րոպե ընդամենը: Աչքներդ փակում եք ու մտքում կրկնում. «Ես չեմ ատում ոչ մեկին»: Կարող եք ընդամենը մեկ անգամ ասել` չկրկնել:
Դժվարն առաջին օրն է: Հաջորդ օրը` երկու րոպե: Իսկ երրորդ օրվանից սկսած` աչքերը բաց, նայում եք միմյանց ու երեք րոպե չեք ատում: Եթե շատ դժվար է, կարող եք մի քանի օր մնալ 1 րոպեի վրա, հետո ավելացնել: Թեև 1 րոպեն էլ, իմ կարծիքով, մեծ արդյունք կտա, եթե իրոք այդ 1 րոպեի ընթացքում կարողանանք չատել ոչ մեկին:
Կգա մի պահ, որ սերը կշատանա:
– Ախր ո՞նց չատեմ մեկին, որ գլխիս է նստել ու անխնա ուտում է իմ ու իմ երեխաների հացը, ապագան:
– Դու էլ ես այդպես վարվել, երբ հնարավորություն ունեիր, կամ երբ հնարավորություն ունենաս այդպես կվարվես:
– Բացառություններ չկա՞ն:
– Իհարկե կան: Նրանք էլ հենց հաստատում են ընդհանուրը:
Եվ այսպես. 1 րոպե չենք ատում միմյանց:


ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ





ՔԵՐՈԲՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ


Յուրաքանչյուր մեծ մի քար է դնում փոքրի ճամփին, որ իրեն չլսելիս փոքրի ոտքը քարին դիպչի:
Այսօր շատ ենք լսում, թե նոր սերունդը այն չէ. մեծերին չի հարգում, չի պահում ազգային ավանդույթները, չի կարդում, չի ճանաչում իր մեծերին, կոպիտ է, բռի, խոսում է անտանելի հայերենով, միով բանիվ` ապագա չունի:
Եթե նույնիսկ այդպես է, ապա ո՞վ է մեղավոր: Իհարկե` մեծերը: Իհարկե` հասարակության հայելին են երիտասարդները, պարմաններն ու պարմանուհիները: Ինչ ցանել ենք, այն էլ հնձում ենք:
Սերիալասեր դարձած մեր հանրությունը դա՜ է մատուցում երեխաներին և փարիսեցիորեն զարմանում է: Ուսուցչի հեղինակությունը հետևողականորեն նսեմացնելով, երեխաներին անզուսպ ու անհոգի դարձնելով, իբր թե ազատագրելով, իբր թե համարձակ դարձնելով` սանձարձակ է դարձնում:
Հայերենն ամեն քայլափոխի նսեմացնելով, ծնկի իջեցնելով օտար լեզվի առաջ` ուզում են, որ երեխաները հարգեն լեզուն և գեղեցիկ խոսեն: Ի՞նչ է, երեխաները չե՞ն տեսնում հայերենի վիճակն ամբողջ հանրապետությունով մեկ, չե՞ն հասկանում, որ օտարալիզությունը մեծերը դարձրել են գոյության կերպ: Այդքանից հետո ծիծաղելի է գեղեցիկ խոսք պահանջելը:
Հայոց բանակի փառահեղ շքերթի ժամանակ հարկավոր էր Հայոց այբուբենը շքերթի հանել` որպես ամենամեծ պաշտպանական զենք, որպես հաղթանակի գրավական և ոգի, որի դեմ բյուր հազարավոր սրեր են խոնարհվել: Իսկ մենք «էլիտար» ենք ասում ու խաչում մեր լեզուն օտար հրճվանքով:
Երեխաների իրավունքները երեխաներից վեր դասող ինչքա՞ն հասարակական կազմակերպություններ կան, որոնց միակ նպատակը կերակրատաշտից օգտվելն է` իհարկե, երեխաների ապագայի հաշվին:
Ամեն օր քրեական գիջախտածիններ քարոզելով, գողական օրենքները ամեն մեկի աչքն ու հոգին կոխելով, քրիստոնեական քերովբեների` հրեշտակապետերի փոխարեն գողական քերոբներ` գողապետեր, քարոզելով ուզում ենք բանակում երեխաներ չբռնաբարե՞ն ու չնվաստացնե՞ն:
«Մեծ սեքս փոքր քաղաքում» նշանաբանն է գործում, որով քարոզվում են սեռական գիջության ամենացնցող մանրամասներ: Հեռուստատեսային մի սոդոմգոմորուհի` բանը կապած ճակատին, խոսք էր տվել մի երիտասարդ, խելապակաս որձի, որը բռնաբարել էր իր ծեր «տոտային»: Մի ամիս հետո բոլոր թերթերը գրեցին, թե ինչպես է մեկը բռնաբարել իր տատիկին:
Մի՞թե կապն ակնհայտ չէ: Արդյոք խելապակաս երիտասա՞րդն է մեղավոր, թե՞ հաղորդման հովանավորն ու հեղինակը:
Թերմացքը թերմացք է քարոզում: Թերմացքը լծակներ ունի, թերմացքը դարձել է քափ ու վերևում է: Թերմացքը իրեն լավ է զգում, երբ երաժշտությունը ռաբիս է, երբ լեզուն գռեհիկ է ու անհոդաբաշխ, երբ մարդիկ վախեցած են ու անապահով, երբ գողանբարոյի օրենքն է անցնում. դրանով էլ թերմացքը քափ է դառնում:
Այս իրավիճակում ով էլ լինի բանակի ղեկավարը` Առյուծ Մհերը, թե Ցռան Վերգոն, մեկ է, երեխաները զոհվելու են ու հոշոտվելու թերմացք թուլեքի կողմից:
Չարքը, քաջքը, սատանան իշխում են ու զորացնում թերմացքին:
Բարին, հրեշտակը, Աստված համբերում են:
Մինչև ե՞րբ:

ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ


ԿԱՆԱՉ

Մե՛ծ արհավիրքի ժամանակը եկավ: Սիրիայի անապատներից եկան գրաբար իմացող մորեխների ամպեր` կերան ծառ ու ծաղիկ: Ինչը կանաչ էր` ուտում էին և իրենց համար «կանաչ» կուտակում: Կերան ու կուտակեցին, մինչև մի նոր արհավիրք ներխուժեց Հայաստան` այս անգամ` ի կողմանե արևելյան: Սրանք ոչ միայն գրաբար, այլև աշխարհաբար էլ չգիտեին. ուտում էին իրենց բարբառով` ոչ միայն կանաչ, այլև ամեն ինչ. ինչ ձեռքներն ընկներ, բերաններն էին տանում. ոչ մի սրտխառնոց, ոչ մի փորհարինք. ամեն ինչ մարսում էին:
Անտառները ոչնչացան, կանաչը, կարմիրը, կապույտը, միով բանիվ` բնության բոլոր երանգները ոչնչացան, մնաց միջակագույնը: Զմրուխտե քաղաքի կախարդի նման կանաչ ակնոց պարտադրեցին ժողովրդին: Կանաչ ակնոցով նայում էին աշխարհին, ու ամեն ինչ վարդագույն էր երևում:
Մորեխները շինեցին մե՛ծ-մե՛ծ խանութներ, բայց քանի որ ժողովուրդը առևտուր էր անում փո՛քր-փո՛քր կրպակներից, քանդել տվեցին կրպակները, մի մասին քշեցին Դեր Զոր, մյուսին` այլ տեղեր:
Այս արհավիրքը մտավ յուրաքանչյուր տուն: Եթե իրենց քիմքին հարմար բան չէին գտնում ուտելու, ուտում էին մարդկանց հոգիները. գոնե քաղաքավարի ուտեին` դանակ-պատառաքաղով. չէ մի` լափում էին իրենց հատուկ ոգևորությամբ: Այս նոր մորեխները պայքարում էին իսլամի կանաչի դեմ. ոչ մի կանաչ Հայաստան աշխարհում` կտրել անտառները, ոչնչացնել կանաչ տարածքները: «Ոչ մի կանաչ մեր թշնամուն»` ահա նրանց կարգախոսը: Նախապատվությունը տվեցին կապույտներին ու վարդագույններին: «Կանաչների» ղեկավարը լրիվ սպիտակեց:
Եվ անվախճան էր խրախճանքը, և ցասմական աղաղակները չէին խրտնեցնում երամին, որ իջնելով գետին` երամակ էր դառնում և կճղակների տակ ու հզոր ծնոտներով անապատ սարքում երկիրը նախնյաց:
Երբ ամեն ինչ կերան, եկան հարևաններն ու շարունակեցին սրանց կիսատ թողածը` կերան մարդկանց ու քաղաքները, հողերն ու ջրերը: Մնաց ոչինչ: Ոչինչ մնաց Հայրենիքից: Հայ Աստված վերցրեց այդ ոչինչն ու մի նոր Երկիր չարարեց:

ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ



ԱՅՆՊԵ՜Ս ԿԱՐՈՏԵԼ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ



Դաշտերում, այգիներում աշխատող մարդիկ հավերժականի մեջ են, սրտներում` ուրախություն, մտքներում` սեր ու խնդություն: Տագնապները կծկված, մի կողմ են 
քաշված` պոչները ոտքերի արանքը մտցրած: Գիտեն` աշխատում են, վայելում են,
իրենց երեխաները սոված չեն մնալու, ուսում են ստանալու, աղջիկները հարս ու
մայր են դառնալու, կյանքը շարունակվելու է, հողը խռոված չէ, խնամված է և
բերքառատ:
Այնպե՜ս կարոտել եմ Երևան քաղաքին, ծառ ու ծաղկի մեջ կորած նրա Հյուսիսային պողոտային, որ Հյուսիսային անապատի վերածվեց, որը մի քանի պաշտոնյայի 
ամենակուլ ագահության հուշարձանն է լինելու դարերի մեջ: Կարոտել եմ քաղաքի փողոցներով անշտապ քայլող, թոռնիկի ձեռքից բռնած պապիկին, որը սիրով ու համբերությամբ պատասխանում է թոռան աշխարհաստեղծ հարցերին, անցորդներին,
որ սիրալիր են, ու տագնապներից չեն ջղաձգված դեմքերի մկանները, հոգին ու հայացքը:
Այնպե՜ս կարոտել եմ Հայաստանին, որտեղ իշխանավորն օր ու գիշեր մտածում է 
ժողովրդի բարօրության մասին: Պաշտոնյան ծառա չէ շահին, ու շահածախու չէ գործիչը, հայրենիքը կա յուրաքանչյուրի մեջ, համընդհանուր հարստությունը գյադաների բաժին 
չէ: Որդին հորից չի օտարացել, աշակերտը` ուսուցչից, աշխատավորը` իշխանավորից. հարազատության մի անխառն զգացում կա: Չկա ջղային ու ջղաձիգ խաբեությունը, 
անկեղծ մարդիկ կան, գրողներ կան, որ չեն կեղծում, ցուցքի գերի չեն:
Շենքերը, ծառերը, փողոցներն ու մայթերը մեզ և իրար օտար չեն, մերն են, հարազատ են:
Գործնական սուտը, շողոմ լեզուն, անպատկառ խոսքը, ամենաթող վարքը չեն 
թագավորում, անպատժելիությունը չի բացել իշխանավորի խավար հոգին, ու 
թերմացքային իղձերը չեն հռչակվում պետական գերակա շահ:
Մամուլը բաշխող կազմակերպությունները չեն օգտագործում իրենց մենաշնորհը և սնանկացնում իրենց քիմքին անհաս թերթերը: Մենաշնորհը չէ, որ իշխանավորի հետ 
սեղան է նստում ու վերջում սիրտը թափում նրա վրա:
Մարդը գնահատվում է ըստ գործերի և ոչ թե ըստ մտածելու փորձերի:
Սե՜րը, սերը թևածում է երկրով մեկ ու երեխաներ բաժանում երիտասարդ ծնողներին, 
և ոչ թե աղջիկներին քարշ տալիս սաունաներ ու հյուրանոցներ, անպտուղ ու ամուլ դարձնում տղաներին:
Այնպե՜ս կարոտել եմ Հայաստանին:
Ափսո՜ս, ոչ ոք չի ապրել այդ Հայաստանում, ես էլ:
Թեև ես Հայաստանում էի ապրում, Հայաստանում եմ ապրում և Հայաստանում դեռ 
երկար պիտի ապրեմ:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)



Հազար ասի` քաղաքական դաշտը արոտավայր չէ: Բայց ո՞ւմ ես ասում. էնքան արածեցին քաղաքական դաշտը, անապատ դարձավ: Հիմա ինչ էլ ասում եմ` ձայն բարբառոյ յանապատի: Ստիպված վերցրի մի սպառողական զամբյուղ, մեջը դրեցի մի համբերության բաժակ ու այդ անապատում օազիս եմ փնտրում: Շատ գնացի, թե քիչ, տեսնեմ հսկայական ժողովուրդ` իշխանավորի հետևից գնում է: Ծարավից տոչորվում է: Իմ սպառողական զամբյուղի համբերության բաժակով ժողովուրդն սկսեց հայրենիքի կենացը խմել: Տեսնեմ իշխանավորը առատության եղջյուրով է խմում հայրենիքի կենացը: Մոտեցա ու ասացի` հիմա առատության եղջյուրը ձեռքիդ է, բա որ էս ժողովուրդը եղջյուրը ձեռքիցդ առնի ու... Չե՞ս մտածում բոլորովին: Էս ժողովրդի մասին բոլորովի՞ն չես մտածում: Ասաց` գիշեր-ցերեկ արածս էդ է` մտածում եմ, հեչ աշխատելու ժամանակ չունեմ:
Շրջվում, նայում եմ ժողովրդին. գլուխը կախ, հսկայական բեռներ շալակին, քիթը գետնին է կպչում:
– Էս ի՞նչ եք էսքան բարձել էս ժողովրդին:
– Հայրենիքն է, տվել ենք ժողովրդի շալակը ու քշում ենք դեպի պայծառ ապագա:
– Բա մի քիչ բեռ էլ դուք վերցրեք, չէ՞ որ պետություն եք: Չէ՞ որ պետությունը պետք է ղեկ լինի ժողովրդի ձեռքին և ոչ թե լուծ նրա վզին:
Բայց ո՞ւմ ես ասում: Նայե՜ց, նայե՜ց, ասաց.
– Էդ զամբյուղիդ պես դատարկ-դատարկ խոսում ես: Էս սպառողական զամբյուղդ, օրինակ, ես եմ գործել, տվել ձեռդ, համբերության բաժակն էլ կողքի պետությունից եմ վերցրել: Դու սովոր ես էդ մուրացկանի տոպրակին, վայելի°ր:
Ես հասկացա, որ եթե մեկն ուրիշին իշխելու իրավունք է ստանում, կորցնում է իրեն իշխելու պարտականությունը, առանց մտածելու, որ եթե ինքն այսօր բարձր դիրք ունի, ապա վաղը բարձր դիրքը կարող է ունենալ իրեն:
Էսպես մտածեցի, ժողովրդին ասացի.
– Երբ հասարակությունը որդնած է լինում, էս ճիճուն էլ պաշտոն կստանա, բա ի՞նչ եք ուզում:
Մեկ էլ մտածեցի` հո ես անապատի Մովսեսը չե՞մ, որ ավել-պակաս խոսում եմ, ավելի լավ է մի հատ սաքսաուլի կամ կակտուսի ստվեր գտնեմ, երեխաներին վերցնեմ, մի կում ջրով դպրոց բացեմ, այբբենարանից-բանից գրեմ, գրաճանաչ դարձնեմ, էգուց մեկել օրը սրանք կմեծանան, նորից խոտ կցանեն դաշտում, նորից կգան արածողները, բայց հանդապահ կլինի, անապատ չի լինի: Մեկ էլ մտածեցի` էշ, մի´ սատկիր, գարուն կգա, խոտ կբուսնի:
Բայց ավելի լավ է հույս ունենալ երեխաների սրտում, քան անհույս մեռնել անապատում:

ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)




ԵՐԵԽԱՆԵ՞Ր, ԹԵ՞ ՉՈՋՈՒՔԼԱՐ






– Լավ, էլի, բաբա, թող մնա, ինչ կլինի,
հաշվել եմ սովորում:
2011-ի սկզբին փակվեցին մի շարք հեռուստաալիքներ, այդ թվում` «Հայրենիքը», որը, կարելի է ասել, մեր հեռուստատեսությունում եզակի էր նրանով, որ ամբողջ օրը հեռարձակում էր հաղորդումներ բացառապես երեխաների համար: Օրվա ցանկացած ժամի երեխային կարող էիր նստեցնել էկրանի առջև և առանց վախենալու միացնել այդ ալիքը: Մանկական ծրագրերի որակի մասին չխոսենք, դրանք կարող էին լինել լավը կամ վատը, բայց փաստն այն էր, որ այդ ալիքով հայ երեխան դիտում էր հայերեն հաղորդումներ, մուլտիպլիկացիոն կամ գեղարվեստական կինոնկարներ:

Ալիքը փակվեց, և ի՞նչ ունենք այսօր նրա փոխարեն: Այդ ալիքից մնացած «փշուրներ» «Ար» հեռուստաալիքով և… թուրքական «Չոջուք» (Çocuk) հեռուստաալիքը, որն զբաղեցրել է «Հայրենիքի» տեղը: Երևանի բարձրադիր թաղամասերում` Սարի թաղում, Նորք-Մարաշում, Նոր Նորքում և այլն, երեխաներն այսօր դիտում են մեզ թշնամի պետության ալիքը նրա իսկ լեզվով: Սա ազգային անվտանգության խնդիր է:

Ամիսներ առաջ «9-րդ հրաշալիք» թերթում, նաև, իմ խնդրանքով, քաղաքական թերթերից մեկում անդրադարձանք այս խնդրին, սակայն ոչ մի արձագանք: Օրերս ծանոթներիցս մեկից իմացա, որ երբ նրա թոռնիկին խնդրում են հաշվել, նա սկսում է հաշվել թուրքերեն`բիր, իքի, ուչ… Մեր պետությունը պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկի այս հարցը կարգավորելու ուղղությամբ և նույնիսկ դիմի վաղուց մոռացված միջոցի` «խլացնի» այդ ալիքը, այլապես տարիներ անց մենք կունենանք ոչ թե երեխաներ, այլ «չոջուքլար», դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով:

ԱՐՏԱՇԵՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Հ. Գ. Հարգելի մասնակիցներ, խնդրում ենք արտահայտվել այս հարցով: Տարածենք սա և իրավասու մարմիններից պահանջենք անդրադառնալ այս խնդրին և համապատասխան լուծում տալ: Մեր երեխաները մեղք են: Լավագույն մեկնաբանությունները կհրապարակվեն «9-րդ հրաշալիք» թերթում:

1 комментарий:

  1. Մենք մասնագիտանում ենք ֆինանսական ծառայություններից `առաջարկելով տեղական / միջազգային վարկեր, անհատների համար ապահովված եւ անապահով փոխառության տարբերակներ ապահովող եւ համագործակցող մարմիններ` շատ մրցունակ վարկի տոկոսադրույքներով եւ ճկուն պայմաններով `ցանկացած ֆինանսական հանգամանքների բավարարման համար: Կարեւոր չէ, թե արդյոք ունեք վատ վարկային հաշիվ, մենք կարող ենք դեռեւս արագ կանխիկացնել անսպասելի Կապի համար արագ եւ մատչելի վարկեր `բավարարելու բոլոր բյուջեները եւ պահանջները socialfinancelimited11@gmail.com

    ОтветитьУдалить