Շարունակում ենք ներկայացնել Ավոյի մարտական ընկեր,
այն օրերին պաշտպանական շրջանի հրամանատարի՝
թիկունքի գծով տեղակալ
ՄԱՎՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հուշերը Մոնթե Մելքոնյանի մասին:
***
«Ակունք» ազգագրական համույթը ելույթներով հանդես էր գալիս Մարտունու շրջանում: Ավոն էր եղել նախաձեռնողը: Գնդապետ Հմայակ Հարոյանի, Ավոյի հետ Գիշի գյուղից (որտեղ համույթը ելույթ ունեցավ) վերադառնում էինք Մարտունի: Ճանապարհին ռացիայով Ավոն կապավորների կենցաղային բնույթի խոսակցություն լսեց: Նա ճանաչեց կապավորներից մեկին:
«Ակունք» ազգագրական համույթը ելույթներով հանդես էր գալիս Մարտունու շրջանում: Ավոն էր եղել նախաձեռնողը: Գնդապետ Հմայակ Հարոյանի, Ավոյի հետ Գիշի գյուղից (որտեղ համույթը ելույթ ունեցավ) վերադառնում էինք Մարտունի: Ճանապարհին ռացիայով Ավոն կապավորների կենցաղային բնույթի խոսակցություն լսեց: Նա ճանաչեց կապավորներից մեկին:
Եվ անմիջապես դադարեց խոսակցությունը:
– Ավո՛, աչքդ լույս, ուրախ լուր եմ բերել,– նրան դիմեց զինվորներից մեկը:
– Իսկապե՞ս, ի՞նչ լուր,– ոգեվորվեց Ավոն:
– Սեդան, կինդ, Երևանից եկել է:
– Տո, ես էլ իմացա թշնամու տանկ եք վերցրել,– պաղած ոգևորությամբ արտաբերեց Ավոն:
***
Այդ օրը տանկային գումարտակի երիտասարդ, պատվախնդիր հրամանատար Արթուր Մուսայելյանը հարգելի պատճառով չէր ներկայացել: Իր փոխարեն ուղարկել էր տեղակալներից մեկին՝ Արսեն Հակոբյանին:
– Ձեր ենթակայության տակ գտնվող տանկերը ե՞րբ պատրաստ կլինեն:
– Վաղը չէ մյուս օրը,– վստահ վրա բերեց Արսենը` քաջ իմանալով, որ ինքն այլևս չի մասնակցելու խորհրդակցությանը:
– Բոլո՞ր տանկերը,– հարցրեց Ավոն:
– Բոլորը,– վստահ վրա բերեց Արսենը:
Երկու օր հետո Ավոն խորհրդակցության ժամանակ դիմեց Արթուրին.
– Արթուր, բոլո՞ր տանկերն են սարքին վիճակում:
– Ավո, բոլորը ո՞նց սարքին վիճակում կլինեն, չէ որ դու գիտես, որ տանկերից մեկը վաղուց լուրջ անսարքություններ ունի:
– Չգիտեմ, եթե վստահ չես, ինչո՞ւ խոսք տված ես:
Արթուրը խորհրդակցությունը թողեց շատ ընկճված վիճակում: Սիրելի հրամանատարից անտեղի նկատողություն էր ստացել:
Մյուս օրը Ավոն տանկային գումարտակի հրամանատարին հանդիպելով՝ դիմեց նրան.
– Արթուր, դու մյուս անգամ քո փոխարեն Արսենին չուղարկես խորհրդակցության, լա՞վ:
Հրամանատարը հասկացել էր ամեն ինչ:
ՄԱՎՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
«9-րդ հրաշալիք» շաբաթաթերթ, 2004 թ.
Կարդացե՛ք նաև`
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ (ԱՎՈ), ՄԱՍ 1
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ (ԱՎՈ), ՄԱՍ 2
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ (ԱՎՈ), ՄԱՍ 3
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ (ԱՎՈ), ՄԱՍ 4
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ (ԱՎՈ), ՄԱՍ 6
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ (ԱՎՈ), ՄԱՍ 7ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ (ԱՎՈ), ՄԱՍ 1
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ (ԱՎՈ), ՄԱՍ 2
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ (ԱՎՈ), ՄԱՍ 3
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ (ԱՎՈ), ՄԱՍ 4
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ (ԱՎՈ), ՄԱՍ 6
Комментариев нет:
Отправить комментарий