ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ




«ՊԱՏԿԵՐԱԳԻՐ ԱՅԲՈՒԲԵՆ» ՕՐԱՑՈՒՅՑՆԵՐԸ




Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 1999, 2001 և 2005 թվականներին «9-րդ հրաշալիքի» գլխավոր խմբագիր Վաչագան Ա. Սարգսյանի հեղինակած «Պատկերագիր այբուբեն» պաստառ-օրացույցները: Այդ տարիներին սրանք մեծ պահանջարկ ունեին և շատ արագ սպառվեցին:





«9-ՐԴ ՀՐԱՇԱԼԻՔ»-18


18 տարի առաջ այս օրերին լույս տեսավ «9-րդ հրաշալիքի» առաջին համարը: Ահա այսպիսի տեսք ուներ մեր թերթի անդրանիկ համարը: :-)





Իսկ սա «9-րդ հրաշալիքի» առաջին համարի երկրորդ և, միաժամանակ, վերջին էջն է: 





ՄԵՆՔ 18 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ:





ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

1971 թհունիսի 4-ի Հայաստանի գրողների միության 
նորընտիր վարչության պլենումից հետո
Օպերային թատրոնի մերձակա պուրակում
Թեպետ մասնագիտորեն բարձրորակ չէ այս լուսանկարըսակայն տարիներ անց արխիվիս մեջ պատահականորեն գտնվածհիմա արդեն պատմական նշանակություն ունեցող այս մասունքը իմ մեջ առաջացրեց ուրախության ու կորստի դառը զգացում:
Հպարտությամբ եմ նայումինչպես ասում են, «գլուխ գլխի հավաքված» գրականության մեր երևելիներին՝ Արամաշոտ ՊապայանՍերգո ՊայազատԱբիգ ԱվագյանՊարույր ՍևակՍերո ԽանզադյանՀամո ՍահյանՀրաչյա Հովհաննիսյան:
Բայց... արտասվելու աստիճան սիրտդ մղկտում էերբ հիմա ես մտածումոր լուսանկարվելուց ընդամենը մի քանի օր հետոհունիսի 17-ինավտովթարի պիտի ենթարկվեր մեր Պարույրըիսկ մի ամիս հետոհուլիսի 18-ինկյանքից պիտի հեռանար Սերգո Պայազատը:
ՍԵՐԳԵՅ ԱՌԱՔԵԼՅԱՆ




ԱՆՄՈՌԱՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ


Հրազդանի Հ. Պարոնյանի անվան դպրոցում
Այդ օրն իսկական տոն էր Հրազդանի Հ. Պարոնյանի անվան հիմնական դպրոցի տարրական դասարանների, հատկապես առաջին դասարանների համար: Նրանց հյուրերն էին «Այբբենարանի» հեղինակ Վաչագան Ա. Սարգսյանը, բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանը, «Կանչ» թերթի գլխավոր խմբագիր Վարուժան Մնացականյանը:
Աշնան գույներով զարդարված դպրոցի բակն անսովոր տեսք էր ընդունել: Բոլորն սպասում էին հարգարժան հյուրերին:
Ահա նրանք: Բակը միանգամից «պայթեց» երեխաների ծափողջույններից: Դիմավորեցին ծաղիկներով: Նրանց խինդն ու ծիծաղը միախառնվեց հյուրերի ժպիտներին: Երեխաներից յուրաքանչյուրը ձգտում էր առաջինը ծաղիկ նվիրել: Դասվարների ու ծնողների ուղեկցությամբ հյուրերը մտան դպրոց: Առաջին իսկ հայացքից Լինսի հիմնադրամով վերանորոգված դպրոցի թե՛ ներքին և թե՛ արտաքին տեսքը լավ տպավորություն թողեց:
Նշենք, որ հանդիպումը նախաձեռնել և կազմակերպել էր դպրոցի բազմավաստակ ուսուցչուհի, տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ, փորձառու դասվար Կարինե Ալեքսանյանը:

Հրազդանի Հ. Պարոնյանի անվան դպրոցում
Հայոց այբուբենի արքա «Ա» տառի ուսուցումը կազմակերպվեց երեք դասարաններում: Ամեն մի դասարանում թե՛ դասվարները, թե՛ աշակերտները յուրովի անցկացրին «Ա» տառի շնորհանդեսը:
1«բ» դասարանի (դասվար` Շուրա Աբրահամյան) աշակերտները առաջին իսկ րոպեից մեծ ջանասիրությամբ ներկայացրին մեկուկես ամսում իրենց սովորածը:
Շատ կարճ ժամանակամիջոցում դասվարը կարողացել էր երեխաների մեջ սեր սերմանել ուսման նկատմամբ: Հյուրերը հիացած էին երեխաներով, ուսուցչի ջանքերով և լավ տպավորությամբ թողեցին դասարանը:

Հրազդանի Հ. Պարոնյանի անվան դպրոցում
Կարինե Ալեքսանյանի դասը գերազանցեց բոլոր սպասելիքները, անցավ հետաքրքիր և բովանդակալից: Զգացվում էին բազմավաստակ մանկավարժի տարիների փորձը, հմտությունը, սերը աշխատանքի և երեխաների նկատմամբ, որոնցով էլ պայմանավորված են նրա և նրա սաների հաջողությունները:
Երեխաներն անկաշկանդ էին, ՙանտեսելով՚ հյուրերին` տարերքի մեջ էին և դա երևաց նրանց հաջող ելույթներում: Այդ օրն աշակերտները, ցուցադրելով իրենց շնորհքը արտասանություններով, երգերով, ներկայացումներով, անջնջելի տպավորություն թողեցին ներկաների վրա: Դասվարը, ծնողկոմիտեի նախագահ Լուսինե Պողոսյանը իրենց շնորհակալական խոսքում նշեցին, որ ով ձգտում է նորին, նրա համար չկան դժվարություններ:
Երիտասարդ դասվար Սիրանուշ Բաղդասարյանը «բռնել» է 1«գ» դասարանի ղեկը: Նա սկզբում ներկայացրեց հյուրերին և նշեց, որ նրանց համար իսկական տոն է, որովհետև «Ա» տառի հանդեսին ներկա է դասագրքի հեղինակը:
Հանդեսներից հետո հյուրերը եղան բոլոր տարրական դասարաններում: Այդ դասարաններում (2-րդից 4-րդ) Վաչագան Սարգսյանը «փոքրիկ դասեր» վարեց` հրճվանք պատճառելով երեխաներին:
Լիպարիտ Սարգսյանին ևս երեխաները ճանաչում էին այդ դասարանների մայրենիի դասագրքերում զետեղված բանաստեղծություններով: «Կանչ» թերթի գլխավոր խմբագիր Վ. Մնացականյանը խոստացավ համագործակցել աշակերտների հետ, թերթում զետեղել լավագույն նյութերը:
Ժամանակն արագ էր անցնում. աշակերտների և հյուրերի միջև ստեղծվել էր ջերմ մթնոլորտ: Աշակերտները դժվարությամբ էին հրաժեշտ տալիս սիրելի հյուրերին, իսկ նրանք խոստանում էին նոր հանդիպումներ:
Հանդիպումների ընթացքում հյուրերին ուղեկցում էր դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ, դպրոցի վերելքի գործում մեծ ջանքեր ներդրած, դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Երգինյանը: Նա անդրադարձավ հանդեսներին, նշեց, որ ամեն տարի դասվարները յուրովի են անցկացնում ամեն մի բաց դաս, ամեն մի միջոցառում: Հեղինակի հետ շփումից շատ բան ունեն սովորելու դասվարները, որոնք թեև իրենց ձեռքի տակ ունեն համապատասխան ուղեցույցները, սակայն մեծ նշանակություն ունի կենդանի զրույցը: Որպես գրադարանային ֆոնդ, Վ. Սարգսյանը, Լ. Սարգսյանը մեթոդական ուղեցույցներ, գրքեր նվիրեցին դպրոցին: Օրը շարունակվեց դասվարների և հյուրերի հանդիպմամբ: Դասվարները «հարցախեղդ» էին անում օրվա հյուրերին: Վ. Սարգսյանը մեծ ուշադրությամբ լսում էր դասվարների ցանկություններն ու առաջարկությունները` հետագա հրատարակություններն ավելի գրավիչ և բովանդակալի դարձնելու համար: Զրույցի ընթացքում Կարինե Ալեքսանյանը մեծ գոհունակությամբ խոսեց դասվարների մասին: Զգացվում էր, թե նա ինչ մեծ հեղինակություն ունի դասվարների մոտ և իր փորձն ու գիտելիքներն է հաղորդում նրանց:
Դասվարները ցանկանում էին, որ նման հանդիպումներ հաճախակի կազմակերպվեն:
Տողերիս հեղինակը բազմիցս եղել է հանդեսների վկա, որտեղ պատվավոր հյուր է եղել Վ. Սարգսյանը: Տասը տարվա ընթացքում նա այցելել է Հրազդանի գրեթե բոլոր դպրոցները:
Հանդիպումներն անմոռաց էին ինչպես հյուրերի, ուսուցիչների, ծնողների, այնպես էլ դպրոցի տարրական դասարանների աշակերտների համար:

ԳՈՒՐԳԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 
ՀՀ ժուռնալիստների միության անդամ
Կոտայքի մարզ, ք. Հրազդան


ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ԱՅԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ








Комментариев нет:

Отправка комментария