– Լավ, էլի, բաբա, թող մնա, ինչ կլինի, հաշվել եմ սովորում: |
Ալիքը փակվեց, իսկ ի՞նչ ունենք այսօր նրա փոխարեն: Այդ ալիքից մնացած «փշուրներ» «Ար» հեռուստաալիքով և… թուրքական «Չոջուք» (Çocuk) հեռուստաալիքը, որն ակամա զբաղեցրել է «Հայրենիքի» տեղը: Երևանի բարձրադիր թաղամասերում` Սարի թաղում, Նորք-Մարաշում, Նոր Նորքում և այլն, երեխաներն այսօր դիտում են մեզ թշնամի պետության ալիքը նրա իսկ լեզվով: Սա ազգային անվտանգության խնդիր է:
Ամիսներ առաջ «9-րդ հրաշալիք» թերթում, նաև, իմ խնդրանքով` քաղաքական թերթերից մեկում, անդրադարձանք այս խնդրին, սակայն ոչ մի արձագանք: Օրերս ծանոթներիցս մեկից իմացա, որ երբ նրա թոռնիկին խնդրում են հաշվել, նա սկսում է հաշվել թուրքերեն`բիր, իքի, ուչ… Մեր պետությունը պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկի այս հարցը կարգավորելու ուղղությամբ և նույնիսկ դիմի վաղուց մոռացված միջոցի` «խլացնի» այդ ալիքը, այլապես տարիներ անց մենք կունենանք ոչ թե երեխաներ, այլ «չոջուքլար», դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով:
ԱՐՏԱՇԵՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий