ԽՆԴՈՒԿՆԵՐ




 Ուսանողուհին մտնում է լսարան՝ գրականության քննություն հանձնելու:
– Անուն, ազգանուն,– ասում է դասախոսը:
– Եթե չհանձնեմ, ապա՝ Աննա Կարենինա:

– Երկի՛ր, երկի՛ր, խոսում է թիվ 13 օդանավի անձնակազմը: Փչացել է կառավարող համակարգիչը, ի՞նչ անենք:
– Թի՛վ 13, թի՛վ 13, լսո՞ւմ եք: Առայժմ խաղացեք պահեստայինով:

– Էն օրը մեքենայով մոտենում էի խաչմերուկին, մեկ էլ զգացի, որ արգելակներս չեն աշխատում: Նայեցի, առջևում կանգնած են մի «Մերսեդես» ու մի «Մոսկվիչ»: Եվ այդ պահին հասկացա, որ «Մոսկվիչն» ինձ համար է

Փորձառու որսորդը հանդիպում է գյուղի բժշկին.
– Ողջո՛ւյն, բժի՛շկ, գիտե՞ս, թե այսօր ինչ եմ խփել:
– Գիտեմ, գիտեմ, նրան արդեն վիրակապել եմ:

Կովբոյը մտնում է խորտկարան և պատվիրում քսան շիշ վիսկի:
– Շո՛ւտ արեք, ձիս խմել է ուզում:
Ձին խմում է, կովբոյը վճարում, իսկ զարմացած մատուցողը հարցնում է.
– Իսկ դուք չե՞ք խմելու:
– Չէ, ի՞նչ ես ասում, ես ղեկին եմ:

Նամակ մանկական մարզական ճամբարից. «Սիրելի՛ մայրիկ ու հայրիկ: Երեկ այստեղ բռնցքամարտի մրցումներ էին: Ատամի խոզանակը, մածուկը և այլ անպետք առարկաները հետ եմ ուղարկում»:

Մեկի հոգին ընկնում է դրախտ: Նրան հարցնում են.
– Ի՞նչ լավ բան ես արել կյանքում:
– Մի աղջկա եմ փրկել հանցագործներից, որոնք փորձում էին բռնաբարել նրան: Ես պարզեցի, թե ով է նրանց խմբի ղեկավարը և ծեծեցի: Այնուհետև մյուսներին ասացի. «Է՞լ ով է ուզում»…
– Իսկ դա ե՞րբ է տեղի ունեցել:
Մի 5 րոպե առաջ…


Կինը որոշում է մաքրություն անել տանը և ասում է ամուսնուն.

Մի բան էլ դո՛ւ պիտի անես: Վերջապես կարգի՛ բեր նկուղը:

Այո՛, իհա՛րկե, խնդիր չկա, ասում է ամուսինը և գնում նկուղ:

Սակայն վայրկյաններ անց կրկին հայտնվում է խոհանոցում:

Ի՞նչ է պատահել, հարցնում է կինը:

Ոչինչ, ոչինչ, պարզապես խցանահանն եմ մոռացել:


 Իսահակ Շվարցմանը փոստով Ռաբինովիչի արծաթե հարսանիքի հրավեր է ստանում, որի վերջում գրված է. «Այն ընկերները, որոնք չեն կարողանա գալ մեր տուն, նվերները հետ կստանան»: Իսահակն ասում է կնոջը.

Պետք է մի բան նվիրել, անհարմար է: Բայց ելքը կա. մենք չենք գնա Ռաբինովիչենց տուն: Նվերը պետք է վերադարձնեն, չէ՞:

Շվարցմանը գնում է հարևանի տուն և մի քանի օրով խնդրում է շատ թանկարժեք արծաթե մոմակալը, որն էլ ուղարկում է Ռաբինովիչներին:

Անցնում է երեք օր, հինգ, տասը, երկու շաբաթ, նվերը չեն վերադարձնում: Եվս մեկ շաբաթ անց Իսահակն ասում է կնոջը.

Ռաբինովիչը երևի մոռացել է իմ և մոմակալի մասին: Գնամ մոտը, ի միջի այլոց ակնարկեմ:

Այդպես էլ անում է: Ռաբինովիչը նրան դիմավորում է գրկախառն.

Վերջապե՜ս, հարգելիս: Իսկ ես հենց այսօր կնոջս ասում էի, որ եթե Իսահակն այսօր էլ չկարողանա գալ մեզ մոտ, երեկոյան հետ ենք ուղարկում մոմակալը…

 
Երեկ ես նոր աշխարհ բացահայտեցի: Ես լսեցի, թե ինչ են խոսում մարդիկ երթուղայիններում և կանգառներում, ինչպես են աղմկում մեքենաները և կռվում վարորդները, ինչպես են շչակները միացրած սլանում շտապօգնության և ոստիկանության մեքենաները… Երեկ ես տանն էի մոռացել MP3 նվագարկիչս:


Նախանշան. եթե ձեր պետը ժողովն սկսում է «Բարև՛, թանկագիններս» բառերով, սպասեք աշխատավարձի կրճատման:
 Զրուցում են երկուսը.

Կինս ինձ լքել է և գնացել իմ լավագույն ընկերոջ մոտ:

Սպասիր, բայց քո լավագույն ընկերը ես եմ:

Հիմա նա՛ է:

Երկաթուղային անցուղում գնացքը հարվածում է «Մերսեդեսին»: Շքեղ մեքենան ջարդուփշուր է լինում: Տնքացող վարորդին  մոտենում է մի հրեա և հարցնում.
Ասացե՛ք, խնդրեմ, ապահովագրական գործակալներն արդեն եղե՞լ են այստեղ:

Չէ:

Իսկ ոստիկաննե՞րը:

Չէ:

Վկաներ կա՞ն:

Չկա ոչ ոք:

Այդ դեպքում կարելի՞ է ես էլ ձեր կողքին պառկեմ:
 – Իմ ամբողջ գրադարանն այրվեց:
Ցավակցում եմ:
Շնորհակալություն: Պատկերացնո՞ւմ եք, երկու ժողովածուն էլ այրվեց, մեկի սկանվորդները նույնիսկ չէի հասցրել լուծել:
Մի տատիկ բանջարեղենի խանութում ասում է վաճառողին.
Ուզում եմ հինգ կիլո խնձոր առնել, բայց վախենում եմ տեղ չհասցնեմ:
Մի վախեցեք, ես այնպես կկշռեմ, որ հանգիստ կհասցնեք:
Արծաթե հարսանիքին ամուսինը հարցնում է ընկերոջը.
Սպանության համար ինչքա՞ն են տալիս:
– 25 տարի:
Տես, է: Հիմա արդեն ազատության մեջ կլինեի:
Հուղարկավորում են մի տղամարդու: Անցորդներից մեկը հարցնում է.
Ինչի՞ց է մահացել:
Ծաղկեպսակների վրա կարդա,– խորհուրդ են տալիս նրան:
Նա կարդում է. «Սիրելի կնոջից», «Զոքանչից», «Փեսաներից»…

Վարպետը՝ տանտիրուհուն.
Ես պարզեցի էլեկտրաէներգիայի անջատման պատճառը. դա կարճ միացում է:
Է, երկարացրե՜ք...


 Բանակ: Ենթասպան շարել է նորակոչիկներին ու հարցնում է.

Ի՞նչ կրթություն ունեք:
Յոթ դասարանի:
Ապրե՛ս: Հաջո՛րդը:
ՀՊՃՀ:
Ի՞նչ:
ՀՊՃՀ:
Ի՞նչ ես ճպճպացնում: Գրել-կարդալ գոնե գիտե՞ս:

 Եթե ուսանողը չի ցանկանում սովորել, ուրեմն վատ է աշխատում զինկոմիսարիատը:

Երբ ձեր կողքին ևս քսանհինգ հոգի նույն երկարաճիտ կոշիկներով են, դա նորաձևություն չէ: Դա բանակ է:


Իրար ընդառաջ թռչում են երկու ինքնաթիռ: Մեկի օդաչուն մյուսին ռադիոկապով ասում է.
Լսիր, պետք է ճանապարհը փոխենք:
Ճիշտ է: Արի էսպես անենք. դու աջ գնա, ես` ձախ:


Մա՛մ, չե՞ս կարծում, որ բնակարանը մաքրելու ժամանակն է: Որտե՞ղ է մեր փոշեկուլը:
Կածանով գնա, կգտնես:

Հանդիպում են երկու ընկերուհի:
Ո՜նց ես նիհարել:
Ամուսինս դավաճանում է: Այնպես եմ տառապում:
Դու էլ բաժանվիր:
Չեմ կարող, երեք կիլո էլ պիտի նիհարեմ:

Նորապսակ կինը` ամուսնուն.
Սիրելիս, դու առաջինն ես
Հանուն քեզ ես
Դու առաջինն ես արթնանալու, լվացք ես անելու, ճաշ ես եփելու և թափելու ես աղբը: Հասկացա՞ր, սիրելիս:

Դպրոցում:
Երեխանե՛ր, այսօր ստուգողական ենք գրում:
Իսկ հաշվիչներից օգտվել կարելի՞ է:
Կարելի է:
Իսկ Բրադիսի աղյուսակների՞ց:
Կարելի է: Եվ այսպես, գրեք ստուգողականի թեման. «Հայ հերոսներն Ավարայրի ճակատամարտում»:

Ականատե՛ս,– ասում է դատավորը,– երբ տեսաք, որ կինն արդուկով հարվածեց իր ամուսնու գլխին, ի՞նչ արեցիք:
Զանգահարեցի հարսնացուիս և ասացի, որ այլևս չեմ ցանկանում ամուսնանալ:

Աղջիկը.
Հանդիպում ենք երեկոյան ութին նույն տեղում: Իսկ եթե մեզանից մեկն ուշանա
Տղան.
Ապա ես կսպասեմ:

Հանդիպում են երկու ընկերուհիներ, որոնք միմյանց չեն տեսել քսան տարի:
Կյանքդ, գործերդ ինչպե՞ս են:
Է, ո՞նց պիտի լինեմ, առավոտյան եղունգս եմ կոտրել:



Որդին հարցնում է հորը.
Պա՛պլապտերիկը որտե՞ղ է:
– Ինչի՞դ է պետք:
– Ժամադրության եմ գնում:
– Քո տարիքումորդիսես ժամադրության առանց լապտերիկի էի գնում:
Որդինմատով ցույց տալով մորը.
– Դե տեսթե մթության մեջ ի՛նչ ես ընտրել:

 Երիտասարդ լեյտենանտը ժամանում է ծառայության վայր և հանդիպում մեկ այլ լեյտենանտիՀարցնում է.
– Հըինչպե՞ս է այստեղ ծառայությունը:
– Նորմալամեն տարի նոր կոչում են տալիս:
– Բա ինչո՞ւ ես մինչև հիմա լեյտենանտ:
– Ես այստեղ գալուց գնդապետ էի...

– Թութակս սատկեց:
– Ծերացե՞լ էր:
– ՉէզայրույթիցԱյն պահիցինչ ես ամուսնացանա ոչ մի բառ չկարողացավ մտցնել կնոջս խոսքի մեջ:

– Ալոդա Հարավարևելյան պողոտա, 4-րդ շենք, 88-րդ բնակարա՞նն է:
– Այո՛:
– Ձեզ զգեստապահարանի աջից չորրորդ դարակի կարմիր տաբատի տակ դրված 648 հազար դրամը պե՞տք է:
– Իհա՛րկե:
– Այդ դեպքում մեր ընկերությունում պատվիրեք մետաղյա դուռ:


Մեր մեծահարուստներից մեկը գնում է Նյու ՅորքՇրջում է զանազան խանութներովվերջապես մտնում է հնաոճ իրերի խանութԲազմապիսի իրերի մեջ նկատում է մի բրոնզե փիսիկՀավանում էորոշում է կնոջ համար գնելՆայում է պիտակին. «Փիսիկ՝ 50 դոլարփիսիկի պատմություն` 5000 դոլար»: Դիմում է վաճառողին.

– Չհասկացասա ի՞նչ է նշանակում:
– Ինչպես գրված էայնպես էլ կաՓիսիկը կարող եք գնել 50 դոլարովբայց նրա յուրահատկությունը հասկանալու համար պետք է վճարեք 5000:
– Տո՛ւր միայն փիսիկը:
– Լավինչպես ցանկանում եքբայց նկատի ունեցեքոր շուտով կվերադառնաք պատմության հետևիցՇատերն են այդպես վարվել:
– Պետք չի ինձ քո պատմությունը:
Վերցնում է փիսիկն ու դուրս գալիս:
Որոշ ժամանակ անց փողոցում մլավոց է լսումՇրջվում է՝ հետևից մի կատու է գալիսՇարունակում է ճանապարհըՔիչ անց միանում է ևս մեկ կատուհետո էլի մեկը և շուտով քաղաքի բոլոր կատուները սկսում են գալ նրա հետևիցՄեծահարուստըգլուխը կորցնելովսկսում է վազել և հայտնվում է գետափին: «Լավէսրա հերն էլ անիծած»,– մտածում է նա ու բրոնզե փիսիկը նետում ջուրըՀետևից նետվում են բոլոր հետապնդող կատուները և խեղդվում:
Վազելով վերադառնում է խանութՆրան տեսնելովվաճառողն ասում է.
– Գիտեիչէոր հետ կգաքԴետվեք 5000 դոլարը պատմության համար:
– Քո պատմությունը քեզ պահիրԱվելի լավ է ասաքեզ մոտ չկա՞ նույնպիսի հարկային տեսուչ:

Երբ հայ ժողովրդի համբերության բաժակը լցվում էնրան անմիջապես նորն են մատուցում:

Ռաբինովիչը Նյու Յորքում մտնում է հրեական ռեստորանՆրան սպասարկում է մի չինացիորը խոսում է գերազանց եբրայերենովՌաբինովիչը մտնում է ռեստորանի տիրոջ մոտ.
– Ասացեքորտեղի՞ց եք գտել իվրիտ իմացող չինացու:
– Սսսս,– տերը նայում է շուրջը:– Նա կարծում էթե դա անգլերեն է:

 Զոքանչը տան մոտ փորձում է հեծանիվ նստելՓեսանլուսամուտից.
– Մա՛մէս ո՞ւր եք գնում:
– Գերեզմանատուն:
– Բա հեծանիվն ո՞վ պիտի հետ բերի:

Վատ նշան էհանկարծակի վերադառնալով գործուղումից և զանգահարելով լավագույն ընկերոջ բջջային հեռախոսինզանգի ձայնը լսել մահճակալի տակից:



 ՆՈՐ ՏԱՐՎԱ ԽՆԴՈՒԿՆԵՐ 


Եթե վախենում եք գիրանալուց, տոնական սեղան նստելուց առաջ խմեք մի գավաթ գինի. ալկոհոլը սպանում է վախի զգացումը:


Մոտենում է Նոր տարին:

Լավատեսը.

Նոր տարին հնից լավն է լինելու:

Հոռետեսը.

Նոր տարին հնից վատն է լինելու:

Իրատեսը.

Գրո՛ղը տանի, էլի պիտի ուտեմ ու պայթեմ:


Հունվարի 1-ին ոստիկանը մի մեքենա է կանգնեցնում: Մի կերպ դուրս է գալիս հարբած վարորդը և ասում.

Պատկերացնո՞ւմ ես, շեֆ, գիշերը երեքով չորս շիշ օղի խմեցինք, վրայից էլ` մի արկղ գարեջուր:

Ոստիկանը.

Ի՞նչ, մի հատ «հո» արա:

Շեֆ, ուրեմն դու ինձ չե՞ս հավատում:


Երկու շիկահեր մի քանի ժամ շրջում են անտառում: Վերջապես մեկն ասում է.

Էլ չեմ դիմանում: Եթե հինգ րոպեում էլ զարդարած տոնածառ չգտանք, կտրում ենք առաջին պատահածն ու գնում տուն:


Հավաքովի տոնածառ: Լրակազմի մեջ մտնում են.

խաչափայտով ձող – 1 հատ,

ձողին ամրացվող ճյուղեր – 26 հատ,

ճյուղերին ամրացվող տերևափշեր – 5648 հատ,

փշատերևները ճյուղերին ամրացնելու սոսինձ – 3 լիտր:


Մանկությունն ավարտվում է այն ժամանակ, երբ ուզում ես, որ ցանկությունները կատարի ոչ թե Ձմեռ պապը, այլ Ձյունանուշը:


Եթե Նոր տարին չեք ցանկանում դիմավորել մենության մեջ, շտապօգնության աշխատակազմը սպասում է ձեր զանգին:

Ի՞նչ տարբերություն ամերիկյան Սանտա Կլաուսի և ռուսական Ձմեռ պապի միջև:

Սանտա Կլաուսը միշտ  լուրջ է և նվերներով, իսկ Ձմեռ պապը միշտ հարբած է և ինչ-որ կնկա հետ:


Աղջիկներ, էդ Ձմեռ պապիկը շատ ժլատ է:

Ինչո՞ւ ես այդպես կարծում:

Փոխանակ ինձ իր նվերը բերի, պահարանից գտել է մայրիկի պահած տիկնիկը և դրել տոնածառի տակ:


Տղամարդը գնում է փողոցով և տեսնում, որ ջրափոսի մեջ մի կին է նստած:

Ինչո՞ւ եք այս ջրափոսի մեջ նստել, տիկին:

Կարող է՝ ես Ձյունանուշն եմ, կարող է՝ ես հալվել եմ


Ինչպե՞ս տարբերել Ձմեռ պապին Ձյունանուշիկից:

Ուշադիր նայեք մուշտակին. եթե կոճակները աջից ձախ են կոճկված՝ դա Ձմեռ պապն է, եթե ձախից աջ՝ Ձյունանուշը:


Երկու դերասան Ձմեռ պապ են «աշխատում»: Նրանցից մեկը խնդրում է մյուսին.

Լսի՛ր, գնա մեր տուն, երեխաներիս շնորհավորիր:

Դու ինչո՞ւ չես գնում:

Ես շատ թանկ եմ վերցնում:


Երկուսը զրուցում են սրճարանում:

Շուտով Նոր տարի է: Ինչ լա՜վ է, չէ՞:

Լավ է, բայց գիշերը կանանց հետ լինելն ավելի լավ է:

Հա, բայց Նոր տարին ավելի հաճախ է:


Հայրի՛կ, կարո՞ղ ես ասել, թե որ գնացքն է ուշանում ամենից շատ:

Ո՞րը, բալիկ ջան:

Այն, որ դու խոստացել էիր ինձ նվիրել անցած Նոր տարուն:


Հրեական Ձմեռ պապը.

Բարև ձեզ, երեխաներ: Տեսե՛ք, ինչ նվերներ եմ բերել: Դե, բալիկնե՛ր, հանե՛ք փողերը:


Ուղևորը օդանավից նայում է ներքև և սարսափած կանչում ուղեկցորդուհուն.

Ի՞նչ է, մենք շեղվե՞լ ենք:

Ո՛չ, ինչո՞ւ եք այդպես կարծում:

Բայց ներքևում ձյուն է, եղևնիների անտառ, իսկ պետք է լինեն Հավայան կղզիները:

Չէ, ամեն ինչ կարգին է, պարզապես հայ մեծահարուստները Նոր տարի են նշում:


Համակարգչային ծրագրավորողները Նոր տարի են դիմավորում: Լցրել են գարեջրի գավաթները: Հանկարծ մեկն ասում է.

Ուզում եմ խմել իմ ոխերիմ թշնամու կենացը: Թող եկող տարի նա ունենա ինձանից 10 անգամ շատ փող

Բոլորը ապշած նրան են նայում:

Խմենք Բիլ Գեյթսի կենացը


Ամանորի գիշերը հյուրերը երկար նստել և չեն ուզում գնալ: Տանտիրուհին չգիտի ինչ անի: Հնչում է հեռախոսազանգը, և հանկարծ մտքում գաղափար է ծագում: Նա վերադառնում է և բղավում.

Հրդե՛հ է, հրդե՛հ:

Որտե՞ղ:

Լավ չլսեցի, ձեզանից մեկի տանը:


Չեչնիա: Մարտական դիրքերում հերթապահում է մի նորակոչիկ: Լսվում է կրակահերթ: Նորակոչիկը ուրախ-ուրախ զեկուցում է հրամանատարին.

Ընկեր լեյտենանտ: Մեր պահակապետին էր մոտենում մի մորուքավոր ահաբեկիչ: Բայց ես նրան ոչնչացրի:

Քեզ նման ապուշների պատճառով մենք արդեն երրորդ Նոր տարին առանց Ձմեռ պապի ենք դիմավորում:


Ծննդատան գլխավոր բժիշկը այցելում է ապագա մայրերին: Հիվանդասենյակներից մեկում պառկած են ութ հոգի, բոլորը ընկերուհիներ են, և ութն էլ պատրաստվում են ծննդաբերել հոկտեմբերի 1-ին: Բժիշկը զարմանում է: Նրան բացատրում են.

Մենք նորապսակներով Նոր տարի էինք դիմավորում


Ձմեռ պապիկը գալիս է մանկապարտեզ: Երեխաները շրջապատում են նրան.

Ձմե՛ռ պապիկ, նվերներ բերե՞լ ես:

Բերել եմ, երեխաներ, բերել եմ, բայց դրանք դուք կստանաք, եթե պատասխանեք մի հարցի: Մի օրում Ձմեռ պապիկը կատարում է տասը պատվեր: Ամեն պատվերի համար նա ստանում է 1000 դրամ: Ինչքա՞ն է օրական ստանում Ձմեռ պապը:

Երեխաները սկսում են բղավել.

– 10000 դրամ, 10000 դրամ

Չէ մի չէ: Բա հարկե՞րը


Հայտարարություն թերթում. «Տիկնայք և պարոնայք: Ձեր երեխաների Նոր տարին դարձրեք անմոռանալի. հրավիրեք ձեր տուն Ձմեռ պապին:

Հ. Գ. Պարոնայք: Չմոռանաք հաճույք պատճառել ինքներդ ձեզ. հրավիրեք Ձյունանուշին»:


Հանդիպում են երկու տնանկ:

Հը, ո՞նց անցկացրիր Նոր տարին:

Հոյակապ: Դուրս եկա նկուղիցս, տեսնեմ, աստիճաններին կես շիշ օղի է դրված, դուրս եկա փողոց, տեսնեմ՝ աղբամանի մեջ խոզի բուդ. միայն կեսն էր կերած: Լավ կերա-խմեցի, ման եկա քաղաքում: Իսկ դո՞ւ:

Շատ վատ: Ամբողջ տոնը տանն անցկացրի. ինչ-որ ապուշ տրակտորը լյուկի վրա էր կանգնեցրել:





Ձմեռ պապը գալիս է հոգեբույժի մոտ.
– Բժիշկօգնեքինքս իմ գոյությանը չեմ հավատում:

 Ամանորի գիշերը մայրը համոզում է փոքրիկ որդուն քնել.
– Վարդանի՛կտե՛սարդեն հեռուստացույցի մորաքույրերն էլ են հանվում

Ոստիկանական արձանագրությունից.
«Մարմնական վնասվածքները հասցվել են 2011 թվականի հունվարի 1-ից 4-ի գիշերը»:

 Փողոցով քայլում են երկու կիսաքաղց ուսանողՏեսնում են՝ շենքերից մեկի 5-րդ հարկի պատշգամբում թելով երշիկ է կախվածՄեկը հերթապահ է կանգնումմյուսը պատշգամբներով բարձրանում է վերևՀանկարծ մոտենում է ոստիկանը.
– Ինչո՞ւ ես այստեղ կանգնել:
– Ըըը՜Նոր տարվա նվերներ ենք բաժանում,– և մատով ցույց է տալիս ընկերոջը:
– Արա՛ի՞նչ Նոր տարիհունիս ամիսն ա:
– Հա՞Գագոոո՜Հանիր երշիկը և իջիրախմախես քեզ չէի ասո՞ւմոր Նոր տարին ձմռանն ա:

Հունվարի 1-ին ընկերուհին զանգահարում է մյուսին.
– Վարդո՛ւշՆոր տարին ո՞նց անցկացրիր:
– Ոնց որ միշտ՝ անկողնում:
– Մարդ շատ կա՞ր






– Էդ Ձմեռ պապն էլի ամեն ինչ շփոթել էՏասնհինգ տարի առաջ նրանից զինվորական համազգեստ խնդրեցիՆա նոր միայն հիշեց դրա մասին,– ասում է նորակոչիկը:



ԻսրայելՆոր տարիտոնական սեղանՍեղանից դանդաղ ընկնում է պատառաքաղըՏանտերըշրջելով սեղանըվերջին պահին բռնում է պատառաքաղը:
– Ֆո՜ւփա՜ռք Աստծուէլ հյուրեր չենք ունենա:
Եվ այդ պահին ներս է վազում որդին ու ասում.
– Հայրի՛կՍառա մորաքույրը վերելակի մեջ է մնացել:

Մի ընտանիքում երկու երեխա է լինումմեկը՝ լավատեսմյուսը՝ հոռետեսՄոտենում է Նոր տարինև ծնողները որոշում են «հավասարեցնել» նրանցորպեսզի ծայրահեղություններ չլինենհոռետեսին նվիրում են փայտե ձիուկլավատեսին՝ ձիու աթարԱռավոտյան երեխաներն արթնանում են:
Հոռետեսը.
– Էէէ՜ձիուկ է… Փոքր էիսկ ես մեծն էի ուզում… Կարմիր էիսկ ես սևն էի ուզում… Փայտից էիսկ ես իսկական էի ուզու-ու-մ
Լավատեսը.
– Իսկ իմն իսկական էՄիայն թե փախել է:

 Հունվարի 1-ին անցկացված հեռախոսային հարցումը տվել է հետևյալ արդյունքները. «ալո» – 2%, «լսում եմ» – 3%, դժվարացել են պատասխանել – 95%:



Ամուսինն ասում է կնոջը.

Ես լուրջ խնդիր ունեմ աշխատավայրում:

Կինը մեղմ ձայնով պատասխանում է.

Մի հուզվիր, սիրելիս, և երբեք մի ասա` ես խնդիր ունեմ, ասա` մենք խնդիր ունենք:

Ամուսինը.

Լավ: Մեր քարտուղարուհին շուտով մեզանից երեխա է ունենալու:


Կաթոլիկ վանահայրը գալիս է վարսավիրի մոտ: Վերջինս կտրում է նրա մազերը, հոգևորականը հարցնում է.

Ի՞նչ պետք է վճարեմ:

Ոչինչ, տեր հայր, կաթոլիկ վանահայրերից ես գումար չեմ վերցնում:

Հաճելիորեն զարմացած վանահայրը հեռանում է:

Հաջորդ օրը վարսավիրը գալիս է աշխատանքի և դռան մոտ տեսնում եկեղեցական լավագույն գինու 12 շիշ:

Մի քանի օր հետո վարսավիրի մոտ է գալիս հայ քահանան: Մազերը կտրելուց հետո քահանան հարցնում է.

Ի՞նչ պետք է վճարեմ, որդյակս:

Ոչինչ, տեր հայր, քահանաներից գումար չեմ վերցնում:

Քահանան ևս զարմանում է և հեռանում:

Հաջորդ օրը վարսավիրը դռան մոտ տեսնում է 12 շիշ հայկական ընտիր կոնյակ:

Եվս մի քանի օր անց մազերը կտրելու է գալիս հրեա ռաբբին: Գործն ավարտելուց հետո նա հարցնում է.

Ի՞նչ պետք է վճարեմ:

Ոչինչ, ես ռաբբիներից գումար չեմ վերցնում:

Ռաբբին ուրախանում է և գնում:

Հաջորդ օրը վարսավիրը դռան մոտ տեսնում է 12… ռաբբիների:



Հրեան իջնում է տաքսուց և սկսում փորփրել գրպաններն ու քթի տակ մռթմռթալ.

Գրո՛ղը տանի, ոնց որ թե դրամապանակս տաքսու մեջ է ընկել

Սա լսելով` տաքսու վարորդը սեղմում է ոտնակն ու պոկվում տեղից: Հրեան, նայելով նրա հետևից, հեգնական տոնով ասում է.

Ռաբինովիչը չէր խաբում. այս ձևն իրոք աշխատում է:


Խաչմերուկում ընդհարվում են երեք ավտոմեքենա` պետավտոտեսչության, անվտանգության ծառայության և նախագահի աշխատակազմի: Երեքն էլ երթևեկում էին ազդանշանային կապույտ լույսերով:

Հարց. ո՞ր մեքենայի վարորդն է խախտել երթևեկության կանոնները:

Պատասխանի տարբերակներ.

1. ավտոտեսչության մեքենայի,

2. անվտանգության ծառայության մեքենայի,

3. նախագահի աշխատակազմի մեքենայի,

4. կանոնները խախտվել են իրենք իրենց:


Կանգառում մի ծեր տատիկ դողդողացող մատներով փորձում է սեղմել բջջայինի կոճակները: Կողքով մի երիտասարդ է անցնում: Տատիկը խնդրում է.
– Բալիկ ջան, կօգնե՞ս հաղորդագրություն գրեմ:
– Տուր, տատի ջան, ի՞նչ գրեմ:
– Գրի՛. «Սրիկա: Ինձ չփնտրես: Ես մամայիս տանն եմ»:



– Սիրելիս, ես իրո՞ք քո միակն եմ:
– Չեմ հասկանում, էսօր բոլորդ պայմանավորվե՞լ եք:



Աղջիկը` ծանոթ երիտասարդին.
– Հարսանիքիս կգա՞ս:
– Այո՛, իհա՛րկե:
– Հոյակա՜պ է, փեսայի հարցը լուծվեց:



Ամուսինները զբոսնում են աշնանային զբոսայգում:
– Այո՛, սիրելիս,– ասում է ամուսինը:
– Եթե մեկ անգամ էլ ագռավի կռկռոցից հետո ասես` այո՛, սիրելիս, ես կնեղանամ ու կգնամ:


Կարդալով «Չուպա-չուպս» կոնֆետի բաղադրությունը` հասկանում ես, որ առողջության համար ավելի լավ է ուտել տակի փայտիկը:

Պա՛պ, ուտել եմ ուզում:

Ամո՛թ է, տղաս, ամոթ: Քո տարիքում ես ուզում էի տիեզերագնաց դառնալ:

Հացն ինչո՞ւ թարմ չէ:

Իսկ դուք ուժե՛ղ սեղմեք:

Երկրորդ ամուսնությունը հույսի հաղթանակն է կյանքի փորձի նկատմամբ:

Զրուցում են երկու հարկային տեսուչ: Մեկը, որ շատ երիտասարդ է, ասում է փորձառուին.

Ի՜նչ ծանր աշխատանք է մերը: Յուրաքանչյուրը կարող է վիրավորել, նսեմացնել մեզ, իսկ մենք նույնիսկ պատասխանել չենք կարող:

Տարեցը.

Չէ՛, չափն անցնում ես: Ես արդեն 25 տարի այս գործին եմ: Ամեն ինչ պատահել է` և՛ ծեծել են ինձ, և՛ դռնից դուրս են շպրտել, և՛ կեղտաջուր են վրաս լցրել, և՛ թքել են, բայց որ վիրավորեն, նման բան ոչ մի անգամ չի եղել:


Նաով օրվա ընթացքում ակտիվ է մեղվի նմանուժեղ է ցլի նմանամբողջ օրն աշխատում է ձիու նման և երեկոյան գալիս է տուն շան պես հոգնածպետք է խորհրդակցի անասնաբույժի հետմեծ է հավանականությունըոր նա էշ է:

–Ես ամեն ինչ հասկանում եմնորմալ քաղաքակիրթ կյանք էամենուրեք թալանում ենբռնաբարումծեծում և այլնՉեմ հասկանում միայնթե ինչումիշտ ինձ:

ՊողոսըՊետրոսը և Մարտիրոսը հրավիրված են հայրությունը պարզելու գործով դատական նիստի:
Պողոսն ասում է.
Ես մի առաջարկություն ունեմԵթե բոլորս ասենքոր ճանաչում ենք հայրությունըմեզ ոչինչ չեն կարողանա անել:
Մյուս երկուսը համաձայնում են:
Առաջինը հրավիրում են Պողոսին:
– Ճանաչո՞ւմ եքարդյոքձեր հայրությունը,– հարցնում է դատավորը:
– Այո՛պարոն դատավոր:
– Դատական լսումները հայտարարում եմ փակված:

Կնոջ տրամաբանությունԵրիտասարդ կինըավտոբուսումՆա պետք է փոխանցի ուղեվարձի գումարըԿողքին կանգնած է մեկ ուրիշ երիտասարդ կին: «Ինչպե՞ս նրան դիմեմ` «դու»-ո՞վթե՞ «դուք»-ով»,– մտածում է նաՍկսում է մտորել. «Այս ավտոբուսը ճեպընթաց էԵթե նա չիջավ նախորդ կանգառումուրեմնգնում է մեր թաղամասՁեռքին գինու շիշ կաուրեմն գնում է գեղեցիկ տղամարդու մոտՄեր թաղամասում երկու գեղեցիկ տղամարդ կաիմ ամուսինն ու իմ սիրեկանըՍիրեկանիս մոտ նա գնալ չի կարողքանի որ նրա մոտ ես եմ գնումՈւրեմննա գնում է ամուսնուս մոտԱմուսինս երկու սիրուհի ունիԼիլիթն ու ԱնինԱնին հիմա գործուղման է»:
– Լիլիթգումարը կփոխանցե՞ս:
Կինըզարմացած.
– Որտեղի՞ց եք ինձ ճանաչում:

 Աներըփեսային.
– Զոքանչիդ հավանո՞ւմ ես:
– Հավանում եմ:
– Ուրեմն իրար կհասկանանքՀումորի զգացումով մարդկանց սիրում եմ:



Բժիշկը թելադրում է բուժքրոջը.
– Գրի՛ր. «Գլխի գանգային վնասվածք»:
– Գուցեգանգուղեղայի՞նպրոֆեսոր:
– Նա ուղեղ չունիՈւղեղ ունեցողը կնոջ ծննդյան տարեդարձին սիրուհու հետ չէր գնա:

 Բժշկի մոտ հետազոտվելուց հետո:
– Հըբժիշկի՞նչ է:
– Ամեն ինչ կարող է լինելՊարկեր-Սկոտի հիվանդության եզակի տեսակից մինչև հասարակ մրսածությունԱմեն ինչ կախված է ձեր նյութական վիճակից:

 Աղքատությունը չի բուժվումԱպացուցված է անվճար բժշկության կողմից:

Ծերությունն սկսվում է այն ժամանակերբ «համեղ է - համեղ չէ»-ի փոխարեն սկսում ես ասել` «օգտակար է - վնասակար է»:

Խորհուրդ աղջիկներինչարժե վստահել այն տղամարդունորը պնդում էթե ամուսնացած չէ և ի դեմս ձեզ տեսնում է իր կյանքի ապագա ուղեկցինեթե դուք նրա հեռախոսում գրանցված եք «Ջրմուղ» անունով:

 – Փարի՛զ եմ ուզում,– համառորեն կրկնում էր Անին:
– Սպասի՛ր,– բորբոքվեց Արան:– Ինչո՞ւ քեզ չի բավարարում ԻսպանիանՍևիլիաՎալենսիաԲարսելոն...
– Չէ՛Փարիզ եմ ուզում:
– Լավ,– հանձնվեց Արան,– քո իրավունքն էԹող լինի Փարիզ:
Արան նստեց Անիի կողքինբռնեց նրա ձեռքըև նրանք երկուսով սկսեցին ուզել Փարիզ:





Ապարանի մետրոպոլիտենին անհրաժեշտ են մեքենավարներտոմսավաճառներռելսերփայտակոճեր և… մեծ թունել գետնի տակ:


– Եթե լավ աշխատեքմայիսին կբարձրացնեմ ձեր աշխատավարձը:
– Զզվեցինք արդենաշխատավարձ չեք վճարումբայց անվերջ բարձրացնում եք:
Ծերությունն սկսվում է այն ժամանակերբ ավելի շատ փող է ծախսվում առողջությունը պահպանելուքան քայքայելու վրա:
Եթե կարծում եքթե լուսանկարում անհաջող տեսք ունեքապա նայեք այդ լուսանկարին մի տասը տարի հետոև ձեր կարծիքը կտրուկ կփոխվի:
Արթնացատեսնեմինչ-որ բան այն չէ:
«Ինչ-որ բան այն չէ»-ն էլ արթնացավ և սկսեց նվնվալ.
– Սո՜ւրճ եմ ուզումսո՜ւրճ եմ ուզում:
– Ինչո՞ւ է արաբական երկրներում արգելված խմիչքը:
– Ինքնապաշտպանական բնազդ էՊատկերացրեքուշ գիշերով հարբած գալիս ես տունիսկ այնտեղ քեզ դիմավորում է գրտնակներով վեց կին:
  


Ոգելից խմիչքների գործարանում տեղի ունեցած պայթյունից հետո 3 կմ շառավղով ամեն կենդանի բան պահանջում է տոնախմբության շարունակություն:
Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայացավ գարեջրի փառատոնԱմենից շատ գարեջուր խմեց քյավառցի Բարեղամյանըորը փառատոնը դիտում էր հեռուստացույցով:
Գիտնականները հանգել են այն եզրակացությանոր մարդու խիղճը գտնվել է պոչի մեջ:
Շքեղ ռեստորանի տերը մտնում է կայարանամերձ խորտկարան և ընթրիք պատվիրումՈւտելուց հետո իր մոտ է կանչում մատուցողին ու ասում.
– Ես ճաշատեսակների ձևավորման մասնագետ եմ և շատ հավանեցի ձեր ոճըԱյեթե բոլոր ռեստորաններն իրենց հաճախորդներին վերաբերվեին այսպես Ասացեքինչո՞վ եք անում կարտոֆիլի վրայի այս գեղեցիկ նախշը:
– ՍանրովսԻսկ ի՞նչ է եղելոր...
Երիտասարդն առևանգում է սիրելի աղջկանԿեսգիշերին նրան դուրս է բերում լուսամուտով և տաքսիով տանում կայարանՏեղ հասնելովհարցնում է  վարորդին.
– Որքա՞ն պետք է վճարեմ:
– Ոչինչ պետք չէաղջկա հայրն արդեն վճարել է:
Այսօր խաչմերուկում մեծ արագությամբ բախվել են «Ժիգուլի» և 290 հազար եվրո արժողությամբ «Բենթլի» մակնիշի մեքենաները: «Ժիգուլու» վարորդին հաջողվել է տեղում մահանալ:

Ասում ենծիծաղի մեկ րոպեն կյանքը երկարացնում է 5 րոպեովԱյժմ պարզ էթե ինչու աշխարհում կյանք ստեղծելուց հետո Աստված սկսեց ապրել հավերժ:

 Վատն է այն գեներալըորը չի երազում դառնալ հուշարձան:

Ուղեղն օրգան էորի օգնությամբ մարդը երևակայում էթե մտածում է:

 Տնտեսությունն ուսումնասիրելու ժամանակ միշտ պարզվում էոր գնումներ կատարելու լավագույն ժամանակն անցած տարին էր:

Ուշադրություն մի՛ դարձրու այսօրվա զայրույթներիդՎաղը նորե՛րը կունենաս:

Անմահության մասին երազող միլիոնավոր մարդիկ չգիտեն ինչ անել առաջիկա հինգշաբթի երեկոյան:





Հակաճգնաժամային դիետա.
1. Սառեցնում եք նրբերշիկը,անցկացնում եք քերիչով, հացին մայոնեզ եք քսում, վրան լցնում քերած նրբերշիկը: Համեղ է և խնայողական: Եվ, ամենակարևորը, շատ է. մեկ նրբերշիկով կարելի է պատրաստել այդպիսի 5-10 բուտերբրոդ:
2. Եթե սովիցչեք կարողանում քնել, արագ խմեք երկու բաժակ եռացրած ջուր և պառկեք քնելու: Ուղեղն անմիջապես չի հասկանա, որ ստամոքսին խաբել են:
3. Եթե սև հացի վրա սխտոր քսեք, այն երշիկի հոտ կստանա:
4. Եթե հում ձուն սառեցնեք, բաժանեք երկու մասի և դնեք տապակի վրա, կստանաք երկու դեղնուցով ձվածեղ:
5. Մեկ գդալ թեյի խոտը կարելի է եփել յոթ անգամ: Ութերորդից հետո թեյի տերևները բարձրանում են վերև` այդ ժլատին տեսնելու համար:



«Ո՞րն է ձեր սիրելի ըմպելիքն առավոտյան» հարցի պատասխանն անմիջականորեն կախված է նրանից, թե այդ օրն աշխատանքի գնալո՞ւ եք, թե՞ ոչ:


Մարդը մոտ 70%-ով բաղկացած է ջրից, վարունգը` 90: Հեշտ է հաշվել, որ մարդը մոտ 50%-ով վարունգ է:



Մեկը պատրաստվում է որսի գնալու: Կինը համառում է, թե` ինձ էլ տար հետդ: Ի վերջո համոզում է: Գնում են անտառ, հասնում մի բացատի: Ամուսինը կնոջը կանգնեցնում է բացատի կենտրոնում և ասում.
– Տղաներով գնում ենք անտառ` եղջերուի հետևից: Նրան կքշենք քեզ մոտ: Հենց տեսար, կրակիր: Եվ կհսկես, մինչև մենք գանք:
Ասաց և գնաց տղաների հետ խմելու:
Մի քանի ժամ անց վերադարձավ կնոջ հետևից: Դուրս եկավ բացատ և տեսավ հետևյալ պատկերը. գետնին ընկած է սպանված կենդանին, իսկ կինը, հրացանը ձեռքին, վազում է ինչ-որ մարդու հետևից ու բղավում.
– Սա ի´մ եղջերուն է, ի´մ եղջերուն է:
Տղամարդն էլ, փախչելով, բղավում է.
– Քո´նն է, քո´նն է եղջերուն: Միայն թե թույլ տուր վրայից թամբը հանեմ…



Հայրը նամակ է գրում ուսանող որդուն.
«Զավակս, ծրարի մեջ դնում եմ 20 դոլար, ոնց որ դու խնդրել էիր: Ի միջի այլոց, հիշիր, որ դոլար բառը գրվում է մի «լ»-ով, իսկ 20 թիվը գրվում է մի զրոյով, այլ ոչ թե երկու»:

 ԱՊՀ երկրների տարածքում Մոսկվա գնալու հնարավորություն չունեցողների համար բացվել է Լենինի դամբարանների ցանց:
  
Լավ խոհարարը ճաղատ խոհարարն է:
  
Ես անսահման բարի, չափազանց խելացի, աննկարագրելի գեղեցիկ, անչափ աշխատասեր, բացառիկ օրինավոր, ազնվագույն, աննախադեպ տաղանդավոր, անձնվիրաբար սիրող, անկրկնելի կրքոտ, ծայրահեղ ուժեղ, անվիճելիորեն դրական նկարագրով, ԱՆԵՐԵՎԱԿԱՅԵԼԻ ՀԱՄԵՍՏ ՄԵԾ մարդ եմ:

Երաժշտության դասատուն` աշակերտին.
– Եթե քեզ կարգին չպահես, ես անպայման կհայտնեմ ծնողներիդ, որ դու տաղանդ ես, և հետո նրանց ձեռքից չես պրծնի:  




– Ի՞նչ տարբերություն փորձառու և երիտասարդ մասնագետների միջև:
– Երիտասարդն աշխատել չգիտի, իսկ փորձառուն գիտի չաշխատել:



«Ոչնչացնենք կաշառակերությունը» կարգախոսը ճանաչվել է ծայրահեղական՝ որպես գոյություն ունեցող կարգերը բռնի ուժով տապալելու կոչ:



Ամեն աղջիկ չէ, որ հավատում է առաջին հայացքից սիրուն, որովհետև շատ բարդ է այդպես աչքաչափով որոշել, թե ով որքան է վաստակում:

Զրուցում են երկու հարբեցող: Մեկը հարցնում է.
– Չգիտե՞ս, թե ինչու են բոլորն ինձ Ջին անվանում:
– Որովհետև, երբ որևէ տեղ շիշ է բացվում, անմիջապես հայտնվում ես:


  


– Կինս տանս մեջ պետք է լինի նախագահի նման:
– Գլխավո՞րը:
– Ո´չ: Որ յուրաքանչյուր հինգ տարին մեկ կարողանամ նորին ընտրել:











– Ձեր ընտանիքում ինչպե՞ս եք նշում ծննդյան օրերը:

– Շատ պարզ: Կնոջս ծննդյան օրը նշում ենք ռեստորանում, իմը՝ կարմիր մատիտով` օրացույցի վրա:











Ամուսինը՝ կնոջը.
– Սիրելիս, եկ միմյանց համար անմոռանալի հանգստյան օրեր կազմակերպենք:
– Վա՛յ, իհարկե, սիրելիս:
– Դե, ուրեմն, մինչ երկուշաբթի:











Կինը պատշգամբի դռնից գլուխը մտցնում է սենյակ և ասում ամուսնուն.
– Գիտե՞ս, ինձ հոգնեցրեց այն բումերանգը, որը դու Ավստրալիայից էիր բերել, և ես այն շպր…



Էլեկտրոնային նամակ. «Բարև Ձեզ: Ես մոնղոլական վիրուս եմ: Իմ հեղինակի ծայրահեղ աղքատության և իմ երկրի տեխնոլոգիական ցածր զարգացման պատճառով ես չեմ կարող որևէ վնաս հասցնել Ձեր համակարգչին: Հետևաբար, շատ եմ խնդրում, ինքներդ ջնջեք Ձեզ համար կարևոր մի քանի տեղեկություն Ձեր համակարգչից: Խնդրում եմ նաև ինձ ուղարկեք ուրիշ հասցեներով: Կանխավ շնորհակալ եմ իմ դրության մեջ մտնելու և համագործակցելու համար»:



– Սիրելիս, դու մաթեմատիկան ավելի շատ ես սիրում, քան ինձ:
– Ինչե՞ր ես խոսում, մտքովդ նման բաներ ինչպե՞ս են անցնում:
– Դե ապացուցիր:
– Ենթադրենք A-ն իմ սիրելի էակների բազմությունն է…


Կարմիր լույսի տակ մի «Մերսեդես» է կանգնած: Արգելակները ճռճռացնելով հետևից նրան է հարվածում մի «Զապորոժեց»: «Մերսեդեսից» դուրս է գալիս վարորդը և քմծիծաղով մոտենում իրեն հարվածողին: «Զապորոժեցի» գունատ վարորդը սարսափած հայացքով նայում է նրան:
– Լսի՜ր, ախպեր, մի վախեցի, բան չեմ անի: Հասկանում եմ, ավտոդ հին ա, արգելակները չեն աշխատում… Բայց ինձ մի հարցի պատասխանի. որ ես էստեղ չեմ  լինում, դու ո՞նց ես կարմիր լույսի տակ կանգնում…





Հայրը՝ որդուն.
– Քեզ մի հանելուկ. ի՞նչ է՝ զը՜նգ-զը՜նգ, միաո՛ւ, միաո՛ւ:
– Տրամվայն անցավ կատվի վրայով:
– Ճիշտ է: Իսկ սա՞. զը՜նգ-զը՜նգ, հա՜ֆ-հա՜ֆ:
– Տրամվայն անցավ շան վրայով:
– Ո՜չ: Մայրիկը վերադարձավ աշխատանքից:





Շիկահերը վազելով մտնում է բժշկի մոտ.
– Բժի՜շկ, օգնե՜ք: Ինձ կրետը կծեց:
– Ոչինչ, հիմա դեղ կքսեմ…
– Բայց ինչպե՞ս կբռնեք նրան: Կրետը թռավ-գնաց:
– Չէ´, ինձ սխալ հասկացաք. դեղ եմ քսելու այն տեղին, որտեղ նա կծել է:
– Հա՛, հասկացա, դա զբոսայգում էր, ծառի տակի նստարանին:
– Սա հիմար է: Ես դեղ կքսեմ ձեր մարմնի այն մասին, ուր կծել է կրետը:
– Դե այդպես էլ ասեիք, բժիշկ: Կրետը մատս է կծել: Այնպե՛ս է ցավում:
– Կոնկրետ ո՞ր մեկը:
– Ի՞նչ իմանամ: Բոլոր կրետներն իրար նման են…

Իր մեքենայով հետիոտնային անցումում երկու անցորդի վրաերթի ենթարկած բարձրաստիճան պաշտոնյան հարցնում է դատավորին.
– Հիմա ի՞նչ հետևանքներ են լինելու:
Դատավորը.
– Դե, այն մեկին, որ գլխով կոտրել է դիմապակին, հարձակման համար հինգ տարի կտանք: Իսկ այն մյուսին, որ թռել է թփերի մեջ, թերևս, կավելացնենք ևս երեք տարի` դեպքի վայրից փախուստի դիմելու համար:


Մեկը թանկարժեք BMW է գնում: Նստած է ռեստորանում, սուրճ է ըմպում, հիանում է մեքենայով: Հանկարծ տեսնում է, որ ինչ-որ մեկը նստում է իր մեքենան: Վազում է փողոց, չի հասնում. մեքենան գողանում են: Սկսում է բղավել.
– Ոստիկանությո՛ւն, գողացա՛ն:
«Հյունդեյ» մեքենայով մոտենում են ավտոտեսուչները, հարցնում, թե ինչ է պատահել, մեքենայի տիրոջը նստեցնում իրենց մեքենան և ընկնում BMW-ի հետևից: Հասնում են, հավասարվում BMW-ին, և հանկարծ սրա տերն իջեցնում է ապակին ու բղավում.
– Արա´, ի՞նչ ես մեքենաս խայտառակում, տուրբո´ն միացրու, տուրբո´ն:

Комментариев нет:

Отправить комментарий