вторник, 8 мая 2012 г.

ԲԱՑԵՆՔ ՍՐՏԵՐՍ



Մայիսը բացում է իրեն. տա՜ք, վարդերով ու զմրուխտ կանաչով: Սիրտը զարկում է արագ. ի՜նչ թռվռուն աղջիկներ, ի՜նչ հրաշք արթնացում:
Մայիսը բացել է իրեն: Բայց նրա մեջ կրակոցներ են ու մահ, կարծես թե կռվում են Աստված ու Ալլահ: Մայիսի մեջ ծուխ է ու գոռոց, առյուծ տղերքն են ու դարանակալ բորենիներ:
Մի մայիսը մյուս մայիսից որքա՜ն է հեռու և որքա՜ն է մոտ: Առյուծ տղերքի սրտում էն մի մայիսն է, իսկ էն մի մայիսի թռվռուն աղջիկների սրտում առյուծ տղերքն են:
Մայի՛ս: Հաղթանա՛կ: Շուշի՛:
Ցնծություն կա, բայց արձագանքը խուլ է, խուլ են սրտերը, ցնծությունը տեղ չի հասնում: Մայիսը կա, գալիս է, բայց տեղ չի հասնում: Շուշին կա, գալիս է, բայց տեղ չի հասնում: Հաղթանակը կա, գալիս է, գալիս է ուտեղ չի հասնում:
Բացենք մեր սրտերը մայիսի առաջ, հաղթանակի առաջ, Շուշիի առաջ:
Ավա՜ղՍիրտ չունենք, խռոված ենք, շփոթված:
Բայց չէ՞ որ կա՛ Մայիս, կա՛ Հաղթանակ, կա՛ Շուշի:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий