Տարվա եղանակի հետ որևէ բան կապելը հնուց ի վեր եկած սովորույթ է,
նույնիսկ՝ ավանդույթ: «Ա՛յ,
գարունը կգա, բնությունը կզարթնի, մարդկանց հոգիները ևս կզարթնեն, կլցվեն ոգևորությամբ, ուրախությամբ…»: Այսպիսի մտքերը շատ սովորական են.
դրանց մեջ թե՛ ճիշտ բան կա և թե՛ ինքնախաբեություն: Քաղաքական գործիչները հենվում են թե՛ մեկի և
թե՛ մյուսի վրա,
ստերջ ստեղծագործողները՝ նույնպես: Արյան բարձր ճնշում ունեցողների համար գարունը նույնպիսի փորձանք է, ինչպես որ խոստումներ շռայլած քաղաքական գործիչների համար, ընդդիմության համար: Գարնանը խոպան փախչող հայ մարդը հույս ունի, թե
կինը այստեղ իրեն
չի դավաճանի. այսպիսի աղոտ հույս ունի գարնանը հեղափոխություն ազդարարող հերթական փրկիչը, որ ուզում է հերթական անգամ դրսից տղա
բերել. կարծում է,
թե նոր բան է անում: Հազարամյակներ ի
վեր մենք ներսի հարցերը դրսի միջոցով ենք
լուծել, այդ պատճառով էլ սևը ներս ենք գցել, կարմիրը՝ դուրս, ու ապրում ենք:
Ժողովուրդը վանդակ դրված առյուծի նման, որին
անընդհատ խաբել են,
ծաղրել, լեզու ու
հետույք ցույց տվել,
միս են ցույց տվել, խոտ հրամցրել, անընդհատ բզել են
ճաղերի արանքից, պառկել է իր վանդակի մեջ՝
հոգնած, աչքերը մարած, հիասթափված ու կեղծ արժեքներին խոնարհ:
Գարունը ի՞նչ
նոր բան կբերի:
Փոքր ու
մեծ տրամաչափի զանազան պաշտոնյաների արյունը պիտի եռա,
սև ձյութի պես
արյունը պիտի բլթբլթա, ու պիղծը փնտրի ու
գտնի ու հեշտանա: Մյուսների կարմիր արյունը բարկությունից պիտի է՛լ ավելի կարմրի. ազնիվ պաշտոնյան (մեղա՜ քեզ, տեր Աստված) պիտի ուզի և չկարողանա, պիտի
ձգտի և չհասնի, պիտի փորձի և
փորձանք բերի, պիտի
սիրի մերձավորին ու…
ձյութը ընկնի:
Ունենք մի
երկիր, որ քարտեզի վրա մի համբուրելու չափ տեղ է, և ամենահմայիչն այն
է, որ, անկախ ամեն ինչից, մենք
սիրում ենք մեր հայրենիքը անմեկին և
անտեսանելի մի սիրով:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
«9-րդ հրաշալիք», 2005 թ.
Комментариев нет:
Отправить комментарий