Շարունակում ենք ներկայացնել Ավոյի մարտական ընկեր,
այն օրերին պաշտպանական շրջանի հրամանատարի՝
թիկունքի գծով տեղակալ
այն օրերին պաշտպանական շրջանի հրամանատարի՝
թիկունքի գծով տեղակալ
ՄԱՎՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հուշերը Մոնթե Մելքոնյանի մասին:
Հմայակ Հարոյանի հետ Ավոն մարտական բազում հաղթանակներով լեցուն ճանապարհ է անցել: Եվ պետք է նկատել, որ նրանք հաջողությամբ լրացնում էին իրար՝ պահպանելով մեկը մյուսի նկատմամբ ընդգծված հարգանք, վստահություն: Հ. Հարոյանը Ավոյի մահվան նախավերջին տարելիցի ժամանակ (որպես կանոն, նա համարյա միշտ ապահովում էր իր ներկայությունը) անկեղծորեն նկատեց հետևյալը.
– Դեռևս 1992 թ. աշնանը Ավոն զինվորական քարտեզի վրա մատիտով նշեց այն սահմանը, որը կամրագրի մարտական գործողությունների ավարտը: Զարմանալի կերպով այժմ մենք հենց նույն սահմանային գիծն էլ ունենք՝ թերևս շատ չնչին շեղումներով,– հոգոց հանելով վերհիշեց Հ. Հարոյանը ու քիչ հետո շարունակեց.
– Եվ չնայած տարիքների նկատելի տարբերությանը (Ավոն 1957 թ. ծնված էր, իսկ Հարոյանը ծնվել է 1949 թ.) ես նրան ծնողի պես էի ընդունում,– հոգոց հանեց նա:
Իրոք, Ավոն ոչ միայն ազգի նվիրյալ էր, այլև բյուրեղյա ազնվությամբ, բարձր ինտելեկտով, դեպքերը կռահելու ունակությամբ օժտված ստրատեգիական մտածողությամբ անձնավորություն:
ՄԱՎՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
«9-րդ հրաշալիք» շաբաթաթերթ, 2005 թ.
Կարդացե՛ք նաև`
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ (ԱՎՈ), ՄԱՍ 1
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ (ԱՎՈ), ՄԱՍ 2
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ (ԱՎՈ), ՄԱՍ 3
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ (ԱՎՈ), ՄԱՍ 4
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ (ԱՎՈ), ՄԱՍ 5
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ (ԱՎՈ), ՄԱՍ 2
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ (ԱՎՈ), ՄԱՍ 3
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ (ԱՎՈ), ՄԱՍ 4
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ (ԱՎՈ), ՄԱՍ 5
Комментариев нет:
Отправить комментарий