Շարունակում ենք ներկայացնել
Ավոյի մարտական ընկեր,
այն օրերին պաշտպանական շրջանի հրամանատարի՝
թիկունքի գծով տեղակալ
ՄԱՎՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հուշերը
Մոնթե Մելքոնյանի մասին:
Քելբաջարի գրավման ժամանակ մարտական գործողություններից առաջ տղաները բացօթյա նստել էին հացի: Ավոն մոտենալով նկատում է, որ նրանք փորձում են ոգելից խմիչք օգտագործել:
– Էս ի՞նչ էշություն կենեք:
– Ավո ջան, դե գիտես, պապերից եկած սովորություն է:
– Ուրեմն ձեր պապերն էլ են էշ եղել,– վրդովված նկատեց նա և գետնին թափեց օղու շշի ողջ պարունակությունը:
***
Մի զարմանալի երևույթ. նա կարողանում էր շատ արագ և ամբողջովին մտնել այն իրավիճակի մեջ, որ ինքը ցանկանում էր: Շատ հոգնած, ջարդված՝ ուշ երեկոները, երբ գալիս էր քնելու (որպես կանոն, միշտ քնում էր կապավորների մոտ), կարճ կտրում էր. «Ես քնել կուզիմ»:
Հաջորդ րոպեին նա իրոք քնած էր: Կամ լինում էր, որ ժամանակը հնարավորություն էր տալիս մտնելու ճաշարան, իսկ ամեն կողմից նրան ողողում էին հարցերի տարափով, մեկեն թնդում էր.
– Ո՞ւր է ճաշի մարդը,– ու դիմելով շրջապատողներին` բացատրում էր.– կհասկանա՞ք, իմ միտքն այս պահին միայն ուտելու մասին կմտածե, մնացած հարցերը ճաշից հետո:
ՄԱՎՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
«9-րդ հրաշալիք» շաբաթաթերթ, 2005 թ.
Կարդացե՛ք նաև`
Комментариев нет:
Отправить комментарий