ՄԱՆԿԱԿԱՆ ԷՋ

ՆՈՐ ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ԳԻՐՔ-ՏԵՏՐԵՐ


«Զանգակ» հրատարակչությունում օրերս լույս են տեսել ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻ «Խաղագիրք մանուկների համար» առաջին և երկրորդ գիրք-տետրերը:



Սարգսյան Վաչագան.
Խաղագիրք մանուկների համար - 1. -Եր.: Զանգակ, 2013, - 64 էջ:



Այս գիրք-տետրը ստեղծվել է առաջին դասարանի երեխաների հետ նպատակաուղղված զարգացնող պարապմունքներ անցկացնելու համար: Սույն գիրք-տետրը լրացնում է այդ խնդիրները լուծող ուսումնաօժանդակ նյութերի ցանկը: Գիրք-տետրի առաջադրանքները կատարելիս երեխաների մեջ կարող են ձևավորվել ու զարգանալ առարկաների նմանություններն ու տարբերությունները որոշելու, առարկաների էական հատկություններն առանձնացնելու, դրանք դասակարգելու, համադրելու և վերլուծելու ունակություններ և այլն:

Նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների, առաջին դասարանցիների, ուսուցիչների, ծնողների համար:
 

Զարգացրեք ձեր երեխաների ուշադրությունը, հիշողությունը,
տրամաբանական մտածողությունը, տարածական պատկերացումները, ստեղծագործական երևակայությունը, մատների նրբաշարժումները:



Սարգսյան Վաչագան.
Խաղագիրք մանուկների համար - 2. -Եր.: Զանգակ, 2013, - 64 էջ:


Այս գիրք-տետրում ընդգրկված են այնպիսի լեզվատրամաբանական առաջադրանքներ, հարցեր, խնդիրներ, խաղեր, որոնք լուծելու ընթացքում երեխաները մեկ անգամ ևս հետաքրքրաշարժ ձևով, ստեղծագործաբար առնչվում են երկրորդ դասարանցիների համար նախատեսված ծրագրային նյութին: 
Նախատեսված է երկրորդ դասրանցիների, ուսուցիչների ծնողների, մանկավարժության հարցերով հետաքրքրվողների համար:

 

 

ԽՈՍՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Ուղարկե´ք ձեր փոքրիկների սրամիտ խոսքերը, և լավագույնները կտպագրվեն «9-րդ հրաշալիք» թերթի էջերում, ինչպես նաև կտեղադրվեն մեր բլոգում:


***
Հնգամյա Հակոբիկն ուշադիր նայում է մորը` Արփինեին, որը տան հատակներն է լվանում, և ասում է.
– Վա՜յ, մամ ջան, էս ի՜նչ լավ ես մաքրում: Ես որ մեծանամ, մեծ տուն կունենամ, քեզ էլ կտանեմ այնտեղ, որ իմ տան հատակներն էլ էդպես լավ մաքրես:

***
Հակոբիկի քույրը` 3,5 տարեկան Մագին, ներկա էր մորաքրոջ պսակադրության արարողությանը:
Օրեր անց, հիշելով եկեղեցում տեսածը, նա ասաց.
– Կարայի ու Արտաշի հարսանիքին խայտառակ էինք լինելու: Ուրիշների թագերը դրել էին գլխներին, լավ է` չեկան էդ ուրիշները:
 
***
Նույն արարողությունից հետո Հակոբիկը, որը մոմ բռնողներից մեկն էր, վրդովված ասաց.
– Վայ, Արտաշ, Արտաշ, մոմը տվել էր ձեռքս, մի հատ չմտածեց, որ էս էրեխեն կարող ա վախենա:

***
Հեռախոսով զրուցում եմ Հակոբիկի հետ:
– Ի՞նչ ես անում, Հակոբի՛կ:
– Հեծանիվ եմ քշում ու քեզ հետ եմ խոսում:
– Ի՞նչ հեծանիվ, բա դու ասում էիր, որ հեծանիվ չունես:
– Ունեմ:
– Ի՞նչ հեծանիվ է, փո՞քր:
– Չէ՛, փոքր չի, իմ հագով ա:
 
***
Հակոբիկն ու Մագին ծնողների հետ գնացել էին մանկական զբոսայգի: Զբոսնեցին, նստեցին բազմաթիվ կարուսելներ: «Ջրային կարապներ» կարուսելից իջնելիս մայրիկն ասաց.
– Քանի անձրև չի եկել, արագ գնանք տուն:
Հակոբիկն անմիջապես արձագանքեց.
– Պիտի անպայման էս զվարճանալու օրը փչացնե՞ս…
 
***
Միասին նայում ենք Կարայի ու Արտաշեսի լուսանկարները: Երբ հասնում ենք այս մեկին, որտեղ պատկերված են նրանց ստվերներն ասֆալտին, Մագին վախեցած ձայնով բացականչում է.
– Վա՜յ, գողեր են:

***
Հակոբիկին ծանոթացրին հարևանի Ալբերտիկ և Բագրատիկ երկվորյակ եղբայրների հետ: Օրեր անց Հակոբիկը ցանկացավ կանչել եղբայրներին ու բղավեց.
– Ալբերտիկնե՜ր, եկե՜ք:

***
Էլեկտրագնացքով մեկնում ենք Սևան: Հակոբիկը ճանապարհին լուսամուտից իր քուռակի հետ արածող ձի տեսավ: Քիչ անց վստահ ասաց.
– Էն ձին ամուսնացած էր, որովհետև մոտը ձագ ուներ:
 
 ***
Մի օր Մագին չիմանալով` որդը մեջը ծիրան կծեց ու զզվեց: Այդ օրվանից նա սկսեց ծիրան չուտել: Բացատրեցինք, որ բոլոր ծիրանների մեջ չէ, որ որդ է լինում և, վերջապես, որ կան մարդիկ, որ որդ էլ են ուտում:
– Իսկ ես, օրինակ, գորտ եմ կերել,– ասաց նրա մորաքույրը:
Մագին նայեց մորաքրոջ աչքերի մեջ ու ասաց.
– Կարա՛, գորտը կանաչ ա, դրա համար քո աչքերն էլ են կանաչ:
 
***
Հակոբիկը նստած էր Կարայի գոգին: Երկար և ուշադիր նայեց նրա աչքերի մեջ ու բացականչեց.
– Կարա՜, աչքդ կանա՜չ ա: Կանաչի մեջ էլ սև ա: Վա՜յ, սևի մեջ էլ ե՜ս եմ…

***
Հակոբիկը շատ է կապված մորաքրոջ հետ: Մի օր ասում է.
– Կարա՛, Արտաշից բաժանվի, արի մեր տանն ապրի:
– Բայց ինչո՞ւ բաժանվեմ, Հակոբիկ ջան,– զարմացած հարցնում է Կարինեն:
– Լավ, արձակուրդ վերցրու, արի մեր տուն:
 
Ներկայացրեց մորաքույրը` ՀԵՂԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ




Օրերս լույս է տեսել Վաչագան Ա. Սարգսյանի հերթական հրաշալի գիրքը` «Երգող այբուբենը» (Նկարները` Խորեն Հակոբյանի. – Եր.: ՄՀՄ գրատուն, 2012.– 56 էջ):

Հայոց տառերի մասին դարերի ընթացքում բազմաթիվ բանաստեղծություններ են գրվել, երգեր հորինվել:
Համոզված ենք` քանի կա հայությունը, իսկ նա միշտ կլինի, կլինեն նաև հայոց տառերին ձոնված բանաստեղծություններ:
Այս գրքում հայոց տառերը ներկայացված են բոլորովին նոր տեսանկյունից: Այստեղ զուգակցված ներկայացված են դրանց գործառնական նշանակությունները գեղարվեստական ձևի մեջ: Ինչ-որ առումով դրանք ուսումնական բանաստեղծություններ են, որոնք շատ դեպքերում համեմվում են հումորով, հետաքրքրաշարժ մեկնաբանություններով, անսպասելի զուգորդություններով:
Բանաստեղծությունները, որոնք գրքում վերնագրված են երգեր, նախատեսված են առաջին հերթին հանրակրթական դպրոցների աշակերտների համար, թեև մեծահասակները ևս հաճույքով կկարդան այս ձոները: Դրանք կարող են օգտակար լինել ինչպես դպրոցում` զանազան հանդեսներ կազմակերպելիս, տառեր ուսուցանելիս, հայոց գրերին նվիրված միջոցառումներ, արտադասարանական աշխատանքներ կազմակերպելիս, այնպես էլ ինքնուրույն ընթերցանության համար:
Որպես օրինակ, գրքին կից ներկայացվում է «Զ» տառի երգի տեսահոլովակը: Երգի մեղեդին գրել և երգը գործիքավորել է Ներսես Մարգարյանը: Երգը կատարում է նրա ղեկավարած «Հրաշք մեղեդի» երգչախումբը: Տեսահոլովակի ռեժիսորական և օպերատորական աշխատանքներն իրականացրել է Սամվել Օհանյանը, համակարգչային ձևավորումը` Արսեն Թովմասյանը, ասմունքում է Անահիտ Նավասարդյանը:


Ահա այս գրքի բացվածքներից մեկը` «Ե» և «Զ» տառերի երգերով.


ԽՈՍՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Ուղարկե´ք ձեր փոքրիկների սրամիտ խոսքերը, և լավագույնները կտպագրվեն «9-րդ հրաշալիք» թերթի էջերում, ինչպես նաև կտեղադրվեն մեր բլոգում:



***
Երեքամյա Արամիկը խանդում էր նորածին եղբորը՝ ԿարենինՄայրը պատրաստվում էր խանութ գնալ:
– Պա՛պմամային մենակ մի թողհետը գնա:
– Ինչո՞ւԱրամիկ:
– Էնա մի անգամ թողեցիր մենակ գնացմի հատ Կարենչո բերեց:

***
Հագուստի շուկայում Արամիկի մայրը երկար սակարկում է վաճառողի հետԱրամիկը մեկ նայում է վաճառողինմեկ էլ մորը:
– Դե շուտ արեքպրծեքընենց արեքոր տակին մի հարյուր դրամանոց մարոժնու փող մնա:
Լսելով Արամիկին՝ վաճառողը միանգամից 200 դրամով իջեցրեց շորի գինը:

***
Տեսնելով Կարենին համբուրող պապինԱրամիկն ասաց.
– Այ պապիկես էնա սիրում եմ Կարենչոյինէլ դու ո՞ւր ես սիրում:

***
Գիշերվա կեսին լացի ձայնից Արամիկն արթնանում է:
– ՊապԿարենչոն լաց ա ըլըմգնա նայի:
– Արամի՛կմաման կնայիդու հանգիստ քնի:
– Մաման ինձ ա նայելու:

Ներկայացրեց պապիկը՝
ՀԱԿՈԲ ՄԱՆՋՅԱՆԸ
քՎանաձոր



ՀԱՏՈՒԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ



«ՀԱՏՎԱԾ»

ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ 

Ներքևի չորս հատվածներից մեկը կտրված է մեծ նկարից:
Ո՞րն է այդ հատվածը:




ԽՈՍՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Ուղարկե´ք ձեր փոքրիկների սրամիտ խոսքերը, և լավագույնները կտպագրվեն «9-րդ հրաշալիք» թերթի էջերում, ինչպես նաև կտեղադրվեն մեր բլոգում:

***
Մայիսի 9-ի տոնի կապակցությամբ դպրոցում ուսուցչուհին դաս էր անցկացրելՅոթնամյա Գրիգորըորը ծնվել է մայիսի  1-ինտուն դառնալովխիստ զարմացած հարցրեց.
– Մա՛մբա ո՞նց էոր ես մայիսի 1-ին եմ ծնվելբայց մայիսի 9-ի պատերազմի մասին չեմ իմացել:

***
3,5 տարեկան Հայկը ջրով լի շիշը դատարկեց հատակինԵս բարկացած ասացի.
 Կեցցե՛ստղաս:
Հայկըխոսքս ընդունելով որպես գովեստընկերուհուս՝ Անահիտի մոտ պարծեցավ.
 Տեսա՞րԱնահիտջրով կեցցե՛ արեցի:

*** 
Հայկին մանկապարտեզ տարաչհարմարվեցտեղափոխեցի ուրիշ մանկապարտեզ: Մի անգամերբ անցնում էինք հին մանկապարտեզի կողքովՀայկին հարցրի.
 Հայկքեզ այս մանկապարտեզից վռնդեցի՞ն:
 Չէ՛մամավարտել եմ էս մանկապարտեզը:
 Ներկայացրեց մայրը՝ 
ՌՈՒԶԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ



Չորս տարեկան Արմենը խաղում էր շան քոթոթի հետ և հանկարծ սկսեց լիզել բազմոցըԱստղիկ տատիկը նկատեց դա և նկատողություն արեց.
– Արմե՛նի՞նչ ես անումԲազմոցը լիզել չի կարելիվրան վարակիչ մանրէներ կանկհիվանդանաս:
Մի քանի օր անց տատիկը հիվանդացավԱրմենը մոտեցավ նրան և տխուր ձայնով հարցրեց.
– Տատի՛կբազմոցն ես լիզե՞լ:

***
Մայրը համոզում է Արմենին հավաքել թափթփված խաղալիքներըԵրբ բոլոր փաստարկներն ավարտվում ենև մայրը ձեռքն է վերցնում գոտինԱրմենը սկսում է հավաքել խաղալիքներըմռթմռթալով.
– Աստվա՜ծ իմէս ի՜նչ կյանք աէս ի՞նչ կյանք ա:

*** 
Արմենը չորեքթաթ փնտրում է իր կոշիկներըԳտնում է մեկը և սկսում ինքնիրեն խոսել.
– Որտե՞ղ է երկրորդըԵրկրորդերկրորդես առաջինն եմՈրտե՞ղ եքդուրս եկեք կապի:

***
Արմենը մոր հետ հյուր էր գնացելՏանտիրուհին նրա ափսեի մեջ ճաշ է լցնումԱրմենը փորձում է և չի ուտումՔիչ անց տանտիրուհին նկատում է և ասում.
– Արմեն ջանկերինչո՞ւ չես ուտում:
Արմենըհայացքը դեպի ափսեն.
– Հա՜-մո՜վ չի:
Երբ հանդիպում է մոր նախատական հայացքինավելացնում է.
– Հա՜-մո՜վ ա:
Ներկայացրեց պապիկըՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ



 ԳՏԵ´Ք ԳՈՂԵՐԻՆ 



Երկու գողեր արդեն երկար ժամանակ խուսափում են պատժիցքանի որ ոստիկանությունը նրանց չի կարողանում հայտնաբերելԱնհրաժեշտ է ձեր շտապ միջամտությունըսիրելի՛ երեխաներՈւշադիր նայեք ինը կասկածյալների նկարներին և փորձեք որոշելթե նրանցից որ երկուսն են վերադառնում գիշերային գողությունից:



ԽՈՍՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ


Տարոնը և նրա ուսուցչուհին
Անահիտ Գալոյանը
Տարոնընոր ստացած դասագիրքը ցույց տալով մորըհարցրեց.
– Մա՛մ, «Հայերենի դասագիրքն» ո՞վ է գրել:
– Վաչագան Սարգսյանը:
– Քո թերթը գրո՞ղն է (նկատի ունի «9-րդ հրաշալիքը»):
– Այո՛:
– Մա՛մբայց լավ մարդ էչէ՞Վաչագան Սարգսյանըոր հա՛մ բալիկներիհա՛մ էլ մեծերի համար է գրումՄա՛մհիմա որտե՞ղ է նա:
– Երևանում:
– Որ գնանք Երևաննրա արձանը ինձ ցույց կտա՞ս:
Ներկայացրեց ԷԼԵՈՆՈՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԸգՎարդենիկ



ՀՆԱՐԱՄԻՏ ՄՈՒԿԸ

Մուկը մի օր
Անտառի տակ
Տեսավ մի ջինջ
Վարար գետակ,
Գետակի մեջ
Ձկներ պես-պես
Լողում էին
Մեկ դենմեկ դես:
Նստեց ափին
Երկար նայեց
Ու այսպիսի
Մի միտք արեց.
– Թե գետակում
Այսքան ձուկ կա,
Ուրեմն այստեղ
Ձկնորս չկա,
Դեիսկ եթե
Չկա ձկնորս,
Չի էլ լինի
Նաև մկնորս:
Հենց այստեղ էլ
Գետակի մոտ
Բույն կշինեմ
Կապրեմ անհոգ:
Ասացտվեց
Գլուխկոնծի,
Ուրախ-ուրախ
Անցավ գործի:
ՌԱՖԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий