ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԻՆՆՅԱԿ

   
 
 

Խորագիրը վարում է Արտաշես Թադևոսյանը


ԱՊՐԻԼՄԵԿՅԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ

Այդ օրը դարեր ի վեր տարբերվել է մյուսներից: Հռոմեացիները, ճիշտ է, այն նշում էին փետրվարի 17-ին, հնդիկները համարյա մեզ պես՝ մարտի 31-ին: Հին գերմանացիները (և ոչ միայն նրանք) այդ օրը Նոր տարի էին նշում: Ֆրանսիացիները միայն 1574 թվականին Կարլոս IX-ի հրամանով այդ տոնը սկսեցին նշել հունվարի մեկին: Եվ այդ հրամանը հրապարակվեց հենց այդ հիշարժան օրը: Այնպես որ ֆրանսիացիները մինչև այսօր էլ այդ օրը կատակով Նոր տարի են նշում: Այդպիսին է ապրիլի 1-ը: Այն տարբեր երկրներում ունի տարբեր անուններ: Շոտլանդիայում «կկվի օր» է, Ճապոնիայում` «տիկնիկի օր», Իսպանիայում` «ապուշների օր», Ֆրանսիայում` «ձկան օր», ԱՄՆ-ում` «հիմարների օր»: Բայց իմաստը նույնն է. այդ օրը պետք է և նույնիսկ խորհուրդ է տրվում խաղալ մտերիմների հոգու հետ, խաբել նրանց և, միևնույն ժամանակ, չխաբվել ու չընկնել նրանց ծուղակը:

9-ՐԴ ՏԵՂ. Ապրիլմեկյան ստախոսությունները շատ են սիրում զանգվածային տեղեկատվության միջոցները, ընդ որում, նույնպես շատ վաղուց: 1835 թ. ապրիլի 1-ին «Նյու Յորք սան» թերթը հայտնեց, որ անվանի գիտնականներ Հերշելն ու Բրյուսը (մեկն, ի դեպ, մահացել է 1822-ին, մյուսը՝ 1735-ին), համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծել են մի աստղադիտակ, որը հնարավորություն է տալիս դիտելու Լուսնի և Մարսի մարդկանց: Նույն օրը թերթի խմբագրությունը ողողվեց բազմաթիվ խնդրանքներով՝ հայտնել, թե ինչպես և որտեղ կարելի է օգտվել այդ աստղադիտակից:
8-ՐԴ ՏԵՂ. Նման կատակասեր լրատվամիջոցներ կան նաև մեր օրերում: 1960 թ. հեռուստալուրերում հայտնեցին, որ կատարվելու է Էյֆելյան աշտարակի հիմնարար վերակառուցում, և այսուհետև երկու հենասյուները պետք է գտնվեն Սեն գետի աջ ափին, մյուս երկուսը՝ ձախ:  «Փարիզի առաջին տիկնոջ» (այո, մի՛ զարմացեք, առաջինը հենց աշտարակն է, այլ ոչ թե երկրի նախագահի կինը) նկատմամբ նման ոտնձգության առիթով զայրացածների ցասումն աննկարագրելի էր:
7-ՐԴ ՏԵՂ. Զարմացնում է ժամանակակից ապրիլմեկյան ստերին արձագանքող ընթերցողների դյուրահավատությունը: 1977 թ. ապրիլյան համարում «Նաուկա ի ժիզն» («Գիտություն և կյանք») ամսագիրը հայտնել էր, որ Բավարիայի անտառներում ապրում է... եղջերավոր նապաստակ: Այդ տարօրինակ կենդանու լուսանկարը ևս հրապարակվել
էր. կոտոշները բավականին մեծ էին: Եվ այդ նյութին արձագանքեց ընթերցողների բավական մեծաթիվ զանգված:
6-ՐԴ ՏԵՂ. Իսկ ի՞նչ կարելի է սպասել այսօրվա ընթերցողից, որն անհամբերությամբ է սպասում զանազան աստղագուշակների: Ի դեպ, դրանց հետ կապված զավեշտ ևս կա: Ֆրանսիացի գիտնականներն առաջարկեցին ամեն ցանկացողի ուղարկել երկրի լավագույն աստղագուշակների կազմած անհատական գուշակությունը միայն մի պայմանով՝ վերջում գրել, թե որքան ճիշտ է իրենց նկարագրել այդ աստղագուշակը: Ի՞նչ եք կարծում, մարդկանց քանի՞ տոկոսն էր գրել, որ հիացած է նկարագրության ճշգրտությամբ և որ այն լիովին համընկնում է իր բնավորության գծերի հետ:  Հի՞նգ, տա՞սը, երեսո՞ւն, հիսո՞ւն... Սխալվում եք, մարդկանց 98 տոկոսն այդ կարծիքին էր: Իսկ իրականում բոլորին ուղարկվել էր իրոք լավագույն աստղաբանների կազմած գուշակությունը, բայց բոլորին նույնը:
5-ՐԴ ՏԵՂ. Գիտության անվանի ժողովրդականացնող ամերիկացի Մարտին Գարդները «Գիտական Ամերիկա» ամսագրում հրապարակեց բուրգի հրաշալի հատկությունների մասին մի ծաղրահոդված, որտեղ գրում էր, որ բրգաձև ծածկոցը դանդաղեցնում է ածելիների բթացումը, վերադարձնում սրությունը և նման այլ անհեթեթություններ: Համարը (բնականաբար՝ ապրիլյան) լույս տեսնելուց հետո նրան է զանգահարում նմանատիպ գրքերի տպագրությամբ զբաղվող մի հրատարակիչ և առաջարկում բուրգի գործած հրաշքների մասին գրքի հրատարակման պայմանագիր: Գարդները բացատրում է, որ դա ապրիլմեկյան կատակ է: «Ավելի լավ,– պատասխանում է հրատարակիչը,– դուք կհրատարակեք բուրգի հրաշալի հատկությունների մասին մի գիրք, իսկ հետո՝ երկրորդը, որը կմերկացնի այդ կեղծ ուսմունքը»: Գումար վաստակելու համար մարդիկ ինչի ասես կդիմեն:
4-ՐԴ ՏԵՂ. Ապրիլմեկյան տոնը սիրեցին նաև բազմաթիվ դերասաններն ու խեղկատակները: Օրինակ, XIX դարում ձեռնածուների խմբի տերը մոսկվացիներին հայտնեց, որ կմտնի սովորական ապակե շշի մեջ: Ժողովուրդը վազեց թատրոն, իսկ երբ բարձրացրին վարագույրը, բեմում դրված էր դատարկ մի շիշ, որի վրա գրված էր. «Այսօր ապրիլի 1-ն է»: Թատրոն վազելուց  առաջ պետք էր նայել օրացույցին:
3-ՐԴ ՏԵՂ. Անվանի գիտնականների հետ կատակելը շատ վտանգավոր է: Ֆրանսիացի կենդանաբան Ժորժ Կյուվիեի աշակերտներից մեկը, սատանայի զգեստավորմամբ ներխուժելով ուսուցչի մոտ, բղավեց. «Կյուվիե՛, ես քեզ կուտե՛մ»: Եվ անմիջապես «ոչնչացվեց» բավական լուրջ գիտական հիմնավորմամբ: «Եղջերավոր և սմբակավոր, դու խոտակեր ես, դու չես կարող ինձ ուտել»,– ասաց կենդանիների կարգաբանության մասնագետ Կյուվիեն: Այդ թերուսին տեղն է, պետք էր բղավել. «Կպոզահարե՛մ»:
2-ՐԴ ՏԵՂ. Իր հետաքրքրաշարժ հուշերում ֆրանսիացի ակադեմիկոս Անատոլ Աբրահամը գրում է, թե ինչպես իր գործընկեր պրոֆեսոր Սիմոնը զարմանալի սառնասրտությամբ և անտարբերությամբ ընդունեց իր լաբորատորիայում տեղի ունեցած և զգալի ավերածություններ պատճառած պայթյունի մասին լուրը: Դրա «մեղավորը» գիտնականի սեղանին դրված օրացույցն էր, որտեղ գրված էր՝ ապրիլի 1: Այնինչ պայթյուն իրականում եղել էր:
1-ԻՆ ՏԵՂ. Գիտնականի հոգու հետ առավել հաջող կարելի է խաղալ, եթե կատակը կապված է նրա մասնագիտության հետ: Մի անգամ, գալով փորձասենյակ, պրոֆեսոր Ալեքսանդր Բուտլերովը տեսավ, որ օգնականները կրակի վրա ինչ-որ բան են տաքացնում: «Ինչո՞վ եք զբաղված» հարցին նրանք պատասխանեցին. «Հեչ, կապտաթթու ենք ստանում: Եթե ուզում եք, կարող ենք ցույց տալ»: Եվ օգնականներից մեկը պահարանից հանեց ինչ-որ նյութով մի անոթ և այնպես անհաջող մեկնեց ապշահար Բուտլերովին, որ այն ընկավ գետնին ու փշրվեց: Տեսնելով ոտքերի տակ թափված հեղուկը, գիտնականը արագ փախավ սենյակից: Իսկ թե նրա հետևից ինչ բղավեց օգնականը, երևի կռահում եք...

Սալվադոր Դալին ոչ միայն հանճարեղ նկարիչ էր, այլև գյուտարար: Նրա գյուտերից շատերը կյանքի են կոչվել, թեպետ նախնական մտահղացումը բոլորին թվացել է բացարձակ անհեթեթ: Ճիշտ է, Դալին այնքան էլ գոհ չէր: Նա գրում էր. «Իմ ստեղծած ամեն ինչը կյանքի կոչվեց, սակայն ոչ իմ կողմից և այնքան ապաշնորհ ձևով, որ ասելու չէ»:

9-ՐԴ ՏԵՂ. Զսպանակներով կոշիկներ՝ քայլելուց բավականություն ստանալու համար:
8-ՐԴ ՏԵՂ. Սպեկտրային ակնոց-գեղադիտակ, որը փոխակերպում է իրականությունը: Դալին սա հատուկ ստեղծել է զբոսաշրջիկների համար, եթե բնապատկերը ձանձրույթ է առաջացնում:
7-ՐԴ ՏԵՂ. Պլաստիկե բազկաթոռ, որը ճշգրտորեն ընդունում է նստած մարդու մարմնի ձևը:
6-ՐԴ ՏԵՂ. Դնովի եղունգներ, որոնցից յուրաքանչյուրի վրա ամրացված են փոքր հայելիներ՝ սեփական պատկերը դիտելու համար:
5-ՐԴ ՏԵՂ. Թափանցիկ մանեկեն, որի մեջ ջուր է լցված և լողում են ձկնիկներ. սա մարդու արյան շրջանառության մասին պատկերացում կազմելու համար է:
4-ՐԴ ՏԵՂ. Ֆոտոդիմակներ՝ թղթակիցների և լուսանկարիչների համար: Սա, թերևս, շուտով կդառնա կենսական անհրաժեշտություն: Ավելի ու ավելի հաճախ նշված մասնագիտությունների տեր մարդիկ դառնում են դատական լսումների մասնակիցներ՝ որպես անձնական կյանք ներխուժելու մասին օրենքի խախտողներ: Իսկ այսպես՝ դիր, ասենք, Ջորջ Բուշի կամ Տիգրան Կարապետյանի դիմակը, և թող հետո քեզ փնտրեն ու գտնեն:
3-ՐԴ ՏԵՂ. Շոշափողական կինո: Սա Դալին մշակել է շատ մանրակրկիտ: Բավական պարզ հարմարանքը հանդիսականներին հնարավորություն կընձեռի շոշափելու այն ամենը, ինչ տեսնում են էկրանին՝ բուրդը, թավիշը, մորթին, սորուն ավազը, հարթ մաշկը... Այստեղ Դալին շատ ավելի առաջ է անցել, քան ժամանակակից առաջատար համակարգչային մասնագետները, որոնց էլեկտրոնային սարքերի միջոցով ոչ մի կերպ չի հաջողվում հասնել նման արդյունքների:
2-ՐԴ ՏԵՂ. Ահա թե ինչ էր գրում Դալին. «Ես նաև ստեղծել եմ գաղտնի հաճույքներ (ինչպես մարմնական, այնպես էլ հոգևոր) ստանալու համար նախատեսված բազմաթիվ գործիքներ»: Դրանց թվում են նաև գերզզվելի այնպիսի իրեր, որոնք կատաղության պահերին կարելի է ջարդուփշուր անել՝ ամբողջ ուժով հարվածելով պատին:
1-ԻՆ ՏԵՂ. Դալին շարունակում է. «Կան նաև առավել հանդիսավոր դեպքերի համար պատրաստված առարկաներ: Դրանցով կարելի է խաղալ նյարդերի հետ և հասնել (կամ հասցնել) հուսահատության վերջին աստիճանի: Եվ այստեղ պետք կգա իմ ևս մեկ ստեղծագործությունը՝ շրխկանը, որը պայթում է ճիշտ այնպես, ինչպես շամպայնի շշից դուրս է թռչում խցանը՝ գը՛մփ»: Եվ լսվում է Դալիի չարագույժ ծիծաղը...



ՏԱՍՆԵՐԵՔ

Այսօր հունվարի 13-ն է: Օրն էլ` ուրբաթ: Շատերը սարսափում են 13-ի և ուրբաթի «համադրությունից»: Ոմանք էլ շատ հանգիստ են վերաբերվում դրան: Երևի հասկացաք, որ այս անգամ կխոսենք 13 թվի մասին: Հարցումների տվյալներով` յուրաքանչյուր չորրորդ եվրոպացին վախենում է այդ թվից:

9-ՐԴ ՏԵՂ. Յոհան Վոլֆգանգ Գյոթեն անկողնում էր անցկացնում ամիսների 13-ին ընկնող ուրբաթ օրերը:
8-ՐԴ ՏԵՂ. Այդ օրերին գերմանական պետական գործիչ Օտտո ֆոն Բիսմարկը չէր ստորագրում նույնիսկ ամենաանմեղ տեքստերի տակ:
7-ՐԴ ՏԵՂ. Սնահավատների շարքում էին նաև ԱՄՆ-ի նախագահներ Հերբերտ Հուվերը և Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը: Վերջինս, ըստ ժամանակակիցների հուշերի, ամսի 13-ին հրաժարվում էր ամեն տեսակի ուղևորությունից, նույնիսկ եթե դա «անմեղ» երեքշաբթի էր:
6-ՐԴ ՏԵՂ. Երբ 1968 թ. Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին գալիս էր Գերմանիա, ուղևորության կազմակերպիչները վերջին պահին նկատեցին, որ գնացքը ժամանում է երկաթուղային կայարանի 13-րդ ուղի: Ստիպված շտապ փոխեցին համարակալումը:
Ռիխարդ Վագներ
5-ՐԴ ՏԵՂ. 13 թվի նկատմամբ սարսափ ունեին հանճարեղ երաժշտահաններ Ռոսսինին, Շոպենը, Վագները: Ամենաշատն այդ թվից «տուժել է» վերջինը. նա մահացել է փետրվարի 13-ին: Թեև, եթե ճշմարիտն ասենք, նրա կյանքն ամուր շաղկապված է եղել այդ թվի հետ: Նրա անվան և ազգանվան գերմաներեն գրության մեջ կա 13 տառ (Richard Wagner): Նա ծնվել է 1813 թվականին, գրել է 13 խոշոր ստեղծագործություն, «Տանհոյզեր» օպերայի առաջնախաղը կայացել է մարտի 13-ին: «Պարսիֆալ» օպերան նա ավարտել է հունվարի 13-ին: Այնպես որ, մահվան ամսաթիվը տրամաբանորեն եզրափակում է նրա կյանքի ողջ ընթացքը:
4-ՐԴ ՏԵՂ. Իտալացի անվանի դերասանուհի Էլեոնորա Դուզեն, ընդհակառակը, 13 թվի մեծ երկրպագու էր: Այդ թիվը նրան շրջապատում էր ամենուր, ինչը սարսափեցնում էր նրա սիրելի տղամարդուն` Գաբրիել դԱնուցիոյին:
3-ՐԴ ՏԵՂ. Կան մարդիկ, որոնք կարծում են, թե 13 թիվը հաջողություն է բերում: Նրանցից է, օրինակ, ապրիլի 13-ին ծնված շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը:
2-ՐԴ ՏԵՂ. Սերգեյ Կորոլյովը շատ հանգիստ էր վերաբերվում 13 թվին, սակայն, չգիտես ինչու, տանել չէր կարողանում երկուշաբթիները: Տիեզերանավերը Խորհրդային Միությունում երկուշաբթի օրերին չէին թռչում:
1-ԻՆ ՏԵՂ. Նապոլեոնը երբեք չէր ճակատամարտում ուրբաթ 13-ին: Ավելին, յուրաքանչյուր ամսվա 13-ը թշնամիների համար առանց կրակոցների օր էր:


Էռնեստ Հեմինգուեյ 
Խորհրդային անվանի բանաստեղծմանկագիր Սամուիլ Մարշակի մտերիմներն ասում էինոր նրա «Ցրված մարդը» հանրահայտ ստեղծագործության հերոսի նախատիպը եղել է ինքը՝ հեղինակըԵվ այդ առումով նա միայնակ չէցրված են եղել շատ ու շատ անվանի և հանճարեղ մարդիկԻ դեպԷռնեստ Հեմինգուեյը ցրվածությունը թերություն չէր համարումավելինըստ նրա՝ «երջանկությունը լավ առողջության և վատ հիշողության համադրումն է»: Եվ այսպես

9-ՐԴ ՏԵՂՄի անգամ անվանի հանդիսավար Սմիռնով-Սոկոլսկին շփոթեց դաշնակահար Յակով Ֆլիերին և ջութակահար Սամուիլ Ֆուրերին և բեմից հայտարարեց. «Այժմ ելույթ կունենա ջութակահար Ֆլիերը»: Վրդովված Ֆլիերը պահանջեց ուղղում մտցնելՀանդիսավարը դա արեց շատ ինքնատիպ ձևով. «Խնդրում եմ ներել ինձբայց Յակով Ֆլիերը ջութակը մոռացել է տանըուստի նա դաշնամուր կնվագիԻսկ դա ավելի դժվար է»:
8-ՐԴ ՏԵՂ. Պրոֆեսոր Դմիտրի Մենդելեևը տրամվայ նստելիս հանում էր կրկնակոշիկներըԵվ միայն նրան ուղեկցող ուսանողների ուշադրության շնորհիվ դրանք վերադառնում էին տիրոջը:
7-ՐԴ ՏԵՂ. Ֆրանսիացի ֆիզիկոս Անդրե Ամպերը մի անգամ ճաշում էր ընկերոջ տանըՉհավանելով ճաշատեսակը՝ նա սպառնաց խոհարարուհուն հեռացնել աշխատանքիցկարծելովթե իր տանն էԻսկ ռուս երգահան Ալեքսանդր Բորոդինըընդհակառակըսեփական տունը շփոթել էր ուրիշի տան հետԿախիչից վերցնելով վերարկուն՝ նա պատրաստվում էր լքել բնակարանըհյուրերին ասելով. «Տուն պիտի գնամառավոտյան դասախոսություն ունեմ»:
6-ՐԴ ՏԵՂՀունգարացի երգահան Իմրե Կալմանըհյուրընկալվելով երգահան Ֆերենց Լեհարինոչ միայն կախիչից վերցրեց նրա վերարկունայլև  հագավ այն՝ շտապելով լքել տունըՍակայն տանտերը կանգնեցրեց նրան. «Թանկագին Իմրեդու կարող ես իմ օպերետներից վերցնել ցանկացած մեղեդիբայց թող ինձ իմ միակ վերարկուն»:
5-ՐԴ ՏԵՂ. Ռուս երգիչ Ֆեոդոր Շալյապինը մի անգամ մոռանում էթե որտեղ պետք է բարեգործական համերգ տաՆա որոշում է մտնել պատահած առաջին ինստիտուտը և հարցնումթե արդյոք իրենց մոտ չի՞ երգելուՆրան պատասխանում ենոր ոչբայց դեմ չեն լինիեթե երգիՇալյապինը կատարում է նրանց խնդրանքըՊատմությունը կրկնվում է ամբողջ օրըտալով 7 անվճար համերգՇալյապինը այդպես էլ չգտավ ճիշտ հասցեն:
Մարկ Տվեն
4-ՐԴ ՏԵՂ. Մի անգամ Մարկ Տվենը կորցնում է գնացքի տոմսըբայց ուղեկցորդըճանաչելով մեծ գրողինհանգստացնում է նրան՝ ասելովոր տոմս պետք չէԲայց գրողն այլ կարծիքի էր. «Իսկ ինչպե՞ս իմանամթե ուր եմ գնում»:
3-ՐԴ ՏԵՂԳերմանացի գիտնականնոբելյան մրցանակակիր Պաուլ Էռլիխը սեփական ցրվածության դեմ պայքարում էրինքն իրեն ուղարկելով առաջին անհրաժեշտության աշխատանքների մասին հիշեցումներով փոստային բացիկներ:
2-ՐԴ ՏԵՂ. Չափազանց ցրված էր մեծ գիտնական Իսահակ Նյուտոնը: Մի անգամ նա ընկերոջն ուղարկում է հետևյալ բովանդակությամբ նամակ. «Այստեղ բոլորն ասում են, որ դու երկու ճակատամարտերում հաղթանակ ես տարել, իսկ երրորդում քեզ սպանել են: Գրիր ինձ, դա ճի՞շտ է»:
1-ԻՆ ՏԵՂ. Ֆրանսիացի գրող, առակագիր Ժան Լաֆոնթենը որոշում է այցելության գնալ իր գրող ընկերոջը՝ մոռանալով, որ մեկ ամիս առաջ մասնակցել էնրա թաղմանը և ելույթ ունեցել դամբանական խոսքով: Երբ ընկերոջ սպասուհին զարմացած հիշեցնում է նրան այդ մասին, գրողը պատասխանում է. «Այո, դուք իրավացի եք: Ես հոյակապ հիշողություն ունեմ. իմ այդ ելույթը ես կարող եմ բառացի կրկնել»:




Ի՞նչ նվեր էին բերել մոգերը նորածին Հիսուսին: Ոսկի, կնդրուկ և զմուռս: Այդ ընծաներն ունեին հատուկ իմաստ. ոսկին խորհրդանշում է իշխանությունը, կնդրուկը` երկինք հասնող աղոթքի բույրը, իսկ զմուռսը հիշեցնում է ամենի անցավոր լինելը: Այս անգամ կզրուցենք տարբեր երկրներում Նոր տարվա առթիվ տրվող և չտրվող նվերների մասին:

9-ՐԴ ՏԵՂ. Շվեդները միմյանց ավանդաբար նվիրում են ինքնաշեն մոմեր: Դրա պատճառն այն է, որ Բևեռային շրջանի մոտ ձմռանը շատ վաղ է մթնում, իսկ լույսը խորհրդանշում է ընկերություն, սրտաբացություն, ուրախություն: Ի դեպ, Սկանդինավիայում գեղեցիկ թղթով փաթաթած նվերն անպայման «կնքում են» կարմիր մոմով:
8-ՐԴ ՏԵՂ. Էստոնիայում, Ավստրիայում և Շոտլանդիայում երջանկություն է բերում փողոցում հանդիպած, աշխատանքային գործիքներով և մրոտ դեմքով ու ձեռքերով ծխնելույզ մաքրողը: Այդ պատճառով այնտեղ հաճախ մեկմեկու նվիրում են խողովակ մաքրողների մրոտ կավե արձանիկներ: Ավստրիայում նաև ընդունված է նվիրել խնայատուփ խոզուկներ: Ի դեպ, այս երկրում նվերները, ոսկե ձին հեծնած, բերում է անձամբ Հիսուսը:
7-ՐԴ ՏԵՂ. Եթե Ֆինլանդիայում, Նորվեգիայում կամ Շվեդիայում ձեզ լուցկի նվիրեն, չզարմանաք. դա ջերմության ու երջանկության ավանդական մաղթանք է: Սակայն ոչ մի դեպքում լուցկի չնվիրեք Իսպանիայում կամ Հունաստանում. այնտեղ դա խորհրդանշում է տունն այրելու ցանկություն:
6-ՐԴ ՏԵՂ. Հույները, բացի ավանդական շամպայնով ու գինով լի զամբյուղներից, վերջերս սկսել են իրար նվիրել խաղաթղթերի նոր կապուկներ:
5-ՐԴ ՏԵՂ. Իսլանդիայում չարաճճի երեխան որպես նվեր Ձմեռ պապից կարող է ստանալ հում կարտոֆիլ: Իսլանդիայի բոլոր երեխաները գիտեն, որ դեկտեմբերի 1-ից 24-ը ցանկացած պահի իրենց կարող է այցելել Ձմեռ պապը, և այդ օրերին խելոք են մնում:
4-ՐԴ ՏԵՂ. Ճապոնացուն անչափ կվիրավորեք, եթե Ամանորի առթիվ ծաղիկներ նվիրեք: Այնտեղ ընդունված է, որ ծաղիկ նվիրելու իրավունք ունեն միայն կայսերական ընտանիքի անդամները: Սովորական մահկանացուից ճապոնացին ծաղիկ չի ընդունի:
3-ՐԴ ՏԵՂ. Իսկ չինացին չի վերցնի ժամացույցը, քանի որ այդ առարկան մահվան խորհրդանիշ է:
2-ՐԴ ՏԵՂ. Ամուսնացած ֆրանսուհին կտրականապես կհրաժարվի կողմնակի անձի ընծայած օծանելիքի նույնիսկ փոքրիկ սրվակից. չափազանց նեղանձնական է:
1-ԻՆ ՏԵՂ. Անսպասելի նվեր կարելի է համարել սպիտակ արջերի ու ծովափղերի` սառույցից հատված փոքրիկ քանդակները, որոնք իրար նվիրում են Գրենլանդիայի էսկիմոսները: Եվ քանի որ այդ կղզում նույնիսկ ամռանը շատ ցուրտ է, այդ նվերները պահպանվում են անչափ երկար:



Ի՜նչ ասես, կանեն մարդիկ անուն հանելու, Գինեսի գրքում հայտնվելու համար: Օրինակ, մեքսիկացի մի նկարիչ մի անգամ շշերից, հայելու բեկորներից և այլ թափոններից պատրաստել էր Արևմուտքում տարածված Սուրբ Ծննդյան հրեշտակ: Եվ այդ հրեշտակն ամենամեծն էր աշխարհում՝ 557 սմ: Այնուհետև նույն նկարիչը պատրաստել էր ամենամեծ ամանօրյան մոմը և ամենաերկար զարդաշղթան, որի զանգակների դերում 4850 դատարկ շշեր էին: Այս անգամ մեր իննյակում կներկայացնենք տարեմուտին առնչվող նվաճումներ: Եվ այսպես…

9-ՐԴ ՏԵՂ. Ինչպես հայտնի է, կաթոլիկները Նոր տարվա նախօրեին իրենց տանը գուլպա են կախում, որի մեջ, ըստ ավանդության, իր նվերներն է թողնում Սանտա Կլաուսը: Եվ ահա 1993 թ., Կալիֆոռնիայում, երևի թե շատ ագահ մեկը գործել է աշխարհում ամենամեծ գուլպան. նրա մեջ կտեղավորվեր երկու բեռնատար ավտոմեքենա նվեր:
8-ՐԴ ՏԵՂ. Աշխարհում ամենամեծ ձնամարդը պատրաստել են 1999 թ. ԱՄՆ-ում. նրա բարձրությունը 34 մ 63 սմ էր: Ձնեմարդու ձեռքերի փոխարեն օգտագործվել էին իսկական եղևնիներ, որոնց երկարությունը 3 մետր էր: Ափսոս, որ պատրաստելուց մի քանի օր անց եղանակը տաքացավ, և ռեկորդային ձնամարդը հալվեց:
7-ՐԴ ՏԵՂ. 1932 թ. Կանադայում 9 օր շարունակ առանց ընդհատվելու ձյուն է տեղացել: Սա երբևէ տեղացած ամենաերկարատև ձյունն է, և բոլոր մեկհարկանի տները մնացին ձյան տակ: Ի դեպ, 30-ական թվականներին ձյունը գրեթե ամենուր ոչ թե սպիտակ էր, այլ մոխրագույն, քանի որ տները ջեռուցվում էին ածուխի վառարաններով, և ածուխը ծխի հետ բարձրանում էր օդ ու ներքև թափվում ձյան հետ:
6-ՐԴ ՏԵՂ. Գիտե՞ք, թե ինչքան խաղալիք կարելի է կախել տոնածառի վրա: Չեք պատկերացնի, բայց մի անգամ խեղճ տոնածառն իր վրա կրել է 580 կգ ամանորի զարդ: Եվ այդ խաղալիքների պատճառով ինքը՝ եղևնին, գրեթե չէր երևում:
5-ՐԴ ՏԵՂ. 20-րդ դարի տարեմուտի ամենամեծ անակնկալն է համարվում ձնե մարդու՝ Ետիի հայտնվելը: Առաջին անգամ Ետիին տեսել են 1921 թ. Սուրբ Ծննդյան օրերին Էվերեստում, 6400 մետր բարձրության վրա: Եվ հենց այդ օրն է համարվում ձնե մարդու պաշտոնական դիտման առաջին օրը:
4-ՐԴ ՏԵՂ. 1996 թ. Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի փողոցներով միաժամանակ անցավ 2456 Սանտա Կլաուս: Սա «արևմտյան Ձմեռ պապերի» կուտակման համաշխարհային ռեկորդ է: Ափսոս, որ նրանք նվերներ չէին բաժանում:
3-ՐԴ ՏԵՂ. Իսկ ահա 1984 թ. Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում դիտվել է, ըստ մեզ, ավելի հաճելի կուտակում: Այստեղ միաժամանակ հավաքվել էր 3016 Ձյունանուշ: Կարճ մուշտակներով և կարմիր գլխարկներով գեղեցկուհիներն այնքան էին գերել վիեննացիներին, որ նրանց բոլորին շնորհվեց քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում, և այժմ Վիեննան պատվավոր քաղաքացիների թվով աշխարհում առաջինն է:
2-ՐԴ ՏԵՂ. Նոր տարվա առթիվ արված ամենամեծ նվերը 1997 թ. իր 4-րդ կնոջն է մատուցել Արաբական Միացյալ Էմիրությունների նավթարդյունաբերողներից մեկը: Նա նվիրել է Օվկիանիայում գտնվող 37 քառ. կմ տարածքով մի կղզի:
1-ԻՆ ՏԵՂ. Այս ռեկորդը կարող է սահմանել մեզանից յուրաքանչյուրը: Դուք կարող եք դառնալ առաջինը, եթե ձեր բնակարանում զարդարված վիճակում 32,5 տարուց ավելի պահեք միևնույն տոնածառը: Հենց այդքան ժամանակ մի մարդ իր տանը պահել է իր տոնածառը, քանի որ չի կարողացել բաժանվել նրանից. 1968 թ. նա այդ տոնածառի մոտ է անցկացրել իր կյանքի ամենահիշարժան Նոր տարին. այդ օրը նա խնդրել է իր սիրած աղջկա ձեռքը: Ճիշտ է, հարսանիքն այդպես էլ չի կայացել. աղջիկը չի կարողացել հաշտվել այն բանի հետ, որ իր փեսացուն, մեղմ ասած, բնակարանը ոչ հաճախ է մաքրում:


Չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է 
լինել աղավնաբույծ,– ասաց ճագարաբույծը:
ԷՄԻԼ ԿՐՈՏԿԻ

ՕՏԱՐԻ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐՆ ԱՐԺԵ ԻՄԱՆԱԼ

Շատերը համոզված են, որ գոյություն ունի երկու տեսակետ՝ իմը և սխալականը: Սակայն մարդիկ շա՛տ տարբեր են, և յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, և այն նույնպես կարող է ճիշտ լինել: Եթե չես ցանկանում ընդհարվել ուրիշների հետ, պետք է տնից դուրս չգաս և ապրես մեկուսի ու տխուր կյանքով: Բայց եթե դրան պատրաստ չես, ուրեմն պետք է համակերպվես իրողությանը: Իսկ եթե, առավել ևս, պատրաստվում ես մեկնել այլ երկիր, որտեղ բոլորովին տարբեր մշակույթ ու սովորույթներ են, ապա բարի եղիր ուսումնասիրել դրանք և բազմաթիվ տհաճություններից խույս կտաս:


9-ՐԴ ՏԵՂ. Բազմաթիվ մակեդոնացիներ կենդանի կմնային նույնիսկ մ. թ. ա. 197 թ. Կինոսկեֆալե բլուրների մոտակայքում հռոմեացիներից կրած պարտությունից հետո, եթե իմանային թշնամու սովորույթները: Դարեր ի վեր մակեդոնական զորքերում հանձնվելու նշանը նիզակը վեր տնկելն էր, իսկ հռոմեացիները դա չգիտեին: Եվ երբ մակեդոնացիները տնկեցին իրենց նիզակները, թշնամին, չհասկանալով դա, կոտորեց բոլորին: Այսպիսով, ուրիշի սովորույթները չիմանալուց տուժեցին նաև հռոմեացիները, քանի որ ստրկատերերի համար գերեվարվածների սպանությունը նշանակում էր թանկարժեք գույքի ոչնչացում, ընդ որում՝ սեփական գույքի: Մակեդոնացիների  տեսանկյունից կորուստը, իհարկե, ավելի զգալի էր:
8-ՐԴ ՏԵՂ. Ճապոնացիների հետ գործնական  հարաբերությունների մեջ մտնելը բավականին բարդ է: Նրանք «ոչ» ասելու սովորություն չունեն: Ճապոնացիներն, իհարկե, մերժում են, այլապես նրանց վերջը վաղուց եկած կլիներ: Պարզապես «ոչ»-ի փոխարեն նրանք ասում են. «Ձեր առաջարկությունն ինձ չափազանց հետաքրքրեց: Այդ հարցը ես չեմ կարող անմիջապես լուծել, բայց մոտ օրերս՝ գուցե վաղը չէ մյուս օրը կամ մինչև շաբաթվա վերջ, այն կլուծեմ»: Ճապոնացին անմիջապես հասկանում է, որ իրեն մերժել են: Իսկ եվրոպացին կամ ամերիկացին ուրախանում է և գալիս վաղը չէ մյուս օրը: Ճապոնացին չափազանց զարմանում է և «Ե՞րբ ենք վերջապես ստորագրելու համաձայնագիրը» հարցին տալիս է շատ «կոպիտ» պատասխան. «Երեք օրից, երբ տեղակալս վերադառնա»: Եվ հյուրին տեղավորում է ամենաթանկ հյուրանոցում (նկատենք՝ սեփական միջոցներով): Ճապո
նացին իրեն վատ է զգում, որ այդպես նսեմացնում է այդ բարբարոսին, բայց համոզված է, որ նա այլևս չի գա իր մոտ: Սակայն սխալվում է. հաջորդ օրը հյուրը կրկին հայտնվում է: Եվ այդպես կարող է շարունակվել մի քանի շաբաթ. ճապոնացին «կմերժի», հյուրն էլ չի հասկանա: Ի՞նչ արած, այդպիսին են այդ ճապոնացիները…
7-ՐԴ ՏԵՂ. Ասիական, հիմնականում՝ արաբական շուկաներում եվրոպական դաստիարակություն ստացած մարդկանց զարմացնում և ապշեցնում են սեփական ապրանքը բարձր բղավելով գովաբանող առևտրականները: Ըստ նրանց պատկերացումների՝ այդպես կարելի է բղավել միայն երբ կյանքին վտանգ է սպառնում: Իսկ այդ մարդիկ հարյուրամյակներով ապրել են բնական ընտրության խիստ պայմաններում. ցածր ձայնով բղավող առևտրականը կորցնում էր գնորդին և մահանում էր ու իրենից հետո չէր թողնում սերունդ: Այնպես որ նրանք դեռ երկար ժամանակ կբղավեն:
6-ՐԴ ՏԵՂ. Մեկին բղավելն օգնում է գոյատևել, մյուսին հասցնում է բանտ: Նայած թե ինչ ես բղավում և որտեղ: Տարիներ առաջ Իսրայելում, որը, ինչպես հայտնի է, մշտական հակամարտության մեջ է արաբների հետ, մի հայկական ընտանեկան զույգ մոլորվում է հանրախանութում: Ամուսինը սկսում է բղավել կնոջ անունը և… հայտնվում է գետնին՝ մեջքի հետևում ոլորված ձեռքերով: Ամեն ինչ բացատրվում է շատ պարզ. կնոջ անունը Ալլա էր, և երբ ամուսինը բղավել է` Ալլա՜, հրեա ոստիկաններին թվացել է, թե նա հերթական արաբ ահաբեկիչն է, որոնք իրենց պայթեցնելուց առաջ բղավում են «Ալլահ աքբար»: Այնպես որ, զգույշ եղեք օտար ափերում:
5-ՐԴ ՏԵՂ. Ուշագրավ են նաև տարբեր ժողովուրդների պատկերացումները հեռավորության մասին, հատկապես՝ զրուցելիս: Արդյունքում անգլիացու և, ասենք, հույնի շփումը (կամ շփման փորձը) վերածվում է զավեշտի (հատկապես կողքից դիտողի համար): Պատկերացրեք. հույնը մոտենում է, անգլիացին՝ հեռանում, և այդպես այնքան ժամանակ, մինչև հույնը անգլիացուն կմտցնի անկյուն և կսկսի ձեռքերի կտրուկ շարժումներով բացատրել այն, ինչ ցանկանում է՝ նույնիսկ չնկատելով, որ անգլիացին իրեն այնքան էլ հարմարավետ չի զգում: Չէ՞ որ նրա պատկերացմամբ՝ երկրորդ անձն իրենից այդպիսի հեռավորության վրա կարող է գտնվել միայն մտերմիկ կապի կամ կռվի ժամանակ, և քանի որ առաջինը քիչ հավանական է, քան երկրորդը, անգլիացին ամեն պահի սպասում է բռունցքի հարվածի
4-ՐԴ ՏԵՂ. Ի դեպ, հույների հետ պետք է զգույշ լինել նաև մեքենա կանգնեցնելիս: Ամերիկացիները սովորաբար տաքսի են կանգնեցնում՝ բութ մատը վեր տնկելով: Լավ է, եթե հույն վարորդը շտապում է և չի կանգնում պարզելու, թե ինչու է այս անդաստիարակ յանկին ասում իրեն. «Ձայնդ կտրի´ր, հիմա´ր». Հունաստանում տնկած բութ մատը հենց դա է նշանակում: Բա որ հանկարծ կանգնե՞ց: Հույները տաքարյուն մարդիկ են
3-ՐԴ ՏԵՂ. Հունգարացի անվանի ազգագրագետ, ճանապարհորդ և միաժամանակ հետախույզ Արմինիուս Վամբերին (1832–1913) դերվիշի հագուստով այնպիսի տեղեր է մտել, ուր քրիստոնյաներին սպանել են անմիջապես: Նա այնպես է պատրաստվել՝ յուրացնելով մահմեդական բոլոր ավանդույթները, որ հանկարծ իրեն չբացահայտեն որևէ անսպասելի վայրում: Բայց մի անգամ նա քիչ էր մնում բռնվեր, երբ լսում էր Բուխարայի Յաղուբ խանի նվագախմբի կատարած վիեննական վալսերը: Տեսնելով Վամբերիին՝ Յաղուբ խանը կանչեց նրան իր մոտ և հայտարարեց. «Երդվում եմ Ալլահով, դու դերվիշ չես, դու զգեստափոխված եվրոպացի ես»: Վամբերին հրաշքով կարողացավ դուրս գալ այդ իրավիճակից: Տարիներ անց, երբ Յաղուբ խանին հարցրին, թե նա ինչպես գլխի ընկավ, տիրակալը պատասխանեց. «Արևելքում, լսելով երաժշտությունը, ոտքը տակտին համաչափ երբեք գետնին չեն խփում»:
2-ՐԴ ՏԵՂ. Ինչպե՞ս կարելի է արտահայտել հիացմունքը, երբ գեղեցիկ կին եք տեսնում: Բրազիլիայում, օրինակ, շատ հանգիստ կարելի է ասել. «Օրիորդ, ի՛նչ հիասքանչ հետույք ունեք», և ապտակի փոխարեն կարժանանաք գեղեցկուհու ժպիտին: Խորհուրդ չենք տա նույնը փորձել անել այստեղ
1-ԻՆ ՏԵՂ. Մեր ավագ սերնդի ընթերցողները երևի կհիշեն, որ 70-ական թվականներին հիմնականում Հնդկաստանից որպես հուշանվեր սկսեցին բերել նեղ բերաններով մետաղյա դրոշմակերտ անոթներ (որոշ տներում գուցե պահպանված լինեն): Մարդիկ մեծ հաճույքով գնում էին դրանք. ով սեղանին էր դնում, ով՝ դաշնամուրի վրա, ով՝ հեռուստացույցի: Իսկ եթե այդ տանը հանկարծ արաբ էր հյուրընկալվում, նա զարմանքից ապշում էր և չէր իմանում որտեղ թաքցնել հայացքը: Բանն այն է, որ արաբները, կներեք, զուգարանի թուղթ չեն օգտագործում՝ փոխարենը լվացվելով այդ անոթներով, և այդ պատճառով արաբական և, առհասարակ, մահմեդական զուգարաններում թղթի փոխարեն այդ անոթներն են: Պատկերացրեք, գնաք արաբի տուն, և սեղանին անձեռոցիկների փոխարեն դրված լինի զուգարանի թուղթ:

ՎԱՃԱՌՈՂՆԵՐԻ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Որ խանութ մտած գնորդը հանկարծ, Աստված չանի, դատարկ ձեռքերով դուրս չգա, գնորդի սովորություններն ուսումնասիրվում են մանրազնին: Արդյունքում մենք խանութը լքում ենք մի իրով, որն ամենևին էլ չէինք պատրաստվում գնել:

9-ՐԴ ՏԵՂ. Մեծ սայլակ` մեծ ծախսեր: Սայլակի դատարկ մասն առաջացնում է ներքին անհարմարավետություն և այդ դատարկությունն արագ լցնելու բացատրելի ցանկություն:
8-ՐԴ ՏԵՂ. Հագուստի խանութների մեծ հայելիները ճշգրիտ հաշվարկի արդյունք են. անցնելով հայելու կողքով, ոչ ոք չի կարողանում դիմանալ սեփական արտաքինը դիտելու գայթակղությանը: Եվ, որպես կանոն, մարդը հայտնաբերում է ինչ-որ թերություն և անմիջապես որոշում տեղում շտկել «սխալը»` շտապ գնելով որևէ նորաձև զգեստ:
7-ՐԴ ՏԵՂ. 2000-դրամանոց մեկ շապիկի և 5999 դրամով երեք շապիկների միջև մաթեմատիկական ոչ մի տարբերություն չկա: Սակայն իրականում մենք 4000 դրամ ավելի ենք ծախսում:
6-ՐԴ ՏԵՂ. Դեպի դրամարկղը տանող ճանապարհին գնորդին բառի բուն իմաստով զանազան խոչընդոտներ են սպասում: Ամենուրեք ոտքի տակ են ընկնում լավ սպառվող ապրանքների մեծ արկղեր: Վաճառողները լավ գիտեն, որ մարդիկ հաճախ կատարում են չմտածված գնումներ, եթե ապրանքն անմիջապես նրանց ճանապարհին է:
5-ՐԴ ՏԵՂ. Ամենամեծ պահանջարկ ունեցող մթերքները` հացը, կաթնեղենը, երշիկեղենը, խանութներում հաճախ տեղադրում են ամենահեռու անկյուններում: Այդ մթերքները պետք են բոլորին, բայց մինչև դրանց հասնելը, դուք ճանապարհին շատ ուրիշ ապրանքներ կտեսնեք, ու չի բացառվում, որ գնեք: Եվս մեկ խորամանկություն. այն մթերքները, որոնց պիտանիության ժամկետն ավարտվում է այսօր կամ վաղը, սովորաբար տեղադրում են ցուցափեղկի առջևի մասում: Աշխատեք վերցնել հետևի մասում դասավորված ապրանքը:
4-ՐԴ ՏԵՂ. Մտնելով հագուստի խանութ և հայացքով զննելով ցուցափեղկերը, մենք առանց գիտակցելու մոտենում ենք ոչ թե գեղեցիկ դասավորված հագուստին, այլ կախիչներին, որոնց վրա անփութորեն կախված են զգեստները: Մեր ենթագիտակցությունն ասում է, որ հենց այդտեղ է ամենալավն ու արժեքավորը: Իրականում կախիչների վրա այդ քաոսը ստեղծում են իրենք` վաճառողները:
3-ՐԴ ՏԵՂ. Հանրահայտ «50-70% զեղչերը», «այսինչ տոնի առթիվ զեղչերը» և այլն չվաճառվող ապրանքից ազատվելու խանութի փորձերն են: Եվ պետք է ասել, որ դրանք գրեթե միշտ արդյունք են տալիս:
2-ՐԴ ՏԵՂ. Խանութներն ու ռեստորանները հաճախ գրգռում են այցելուների ախորժակը զանազան բույրերով: Հատկապես ազդեցիկ են թարմ հացի և աղացած սուրճի հոտերը:
1-ԻՆ ՏԵՂ. Երեխաների համար նախատեսված ապրանքները գրեթե միշտ ներքևի ցուցափեղկերում են: Եթե չեք ցանկանում հերթական անպետք խաղալիքի կամ «Քինդեր-սյուրպրիզի» առիթով փոքրիկի հիստերիայի ականատեսը դառնալ, նրան նստեցրեք սայլակի մեջ:


«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ» ԶԱՎԵՇՏՆԵՐ



Սուրբ Հեղինեի կղզում արտաքսված լինելու ժամանակ Նապոլեոն Բոնապարտն ասում էր. «Ռուսաստանյան արշավի ժամանակ իմ զորքը երկու գլխավոր թշնամի ուներ՝ սառնամանիքը և ռուսական ռազմական երգերը»: Իրոքֆրանսիացիները սարսափելի վախենում էին ռուսների երգերից՝ չհասկանալովթե ինչ կարիք կա այդպես բղավելայն էլ՝ սարսափելի ցրտինԱյս անգամ կխոսենք երաժշտության հետ կապված զավեշտների մասին:

9-ՐԴ ՏԵՂՖրանսիական մեծ հեղափոխության ժամանակ գեներալները օգնություն խնդրելիս գրում էին. «Ուղարկեք երկու զինվորական գունդ կամ «Մարսելյոզի» հազար օրինակ»: Եվասում ենդա օգնում էր:
8-ՐԴ ՏԵՂ. Արաբները երբեք չեն սուլում մեղեդիներՍակայն դա ոչ թե տուրք է քաղաքավարությանըայլ պարզապես իսլամական երկրներում սուլոցը համարվում է «սատանայի երաժշտություն»:
7-ՐԴ ՏԵՂՄիացյալ Նահանգներումինչպես հայտնի էգործում են բազմաթիվ անհեթեթ օրենքներորոնցից շատերին մենք ժամանակին անդրադարձել ենքԱյս անգամ նշենք Իլինոյսում գործող մի քանի «երաժշտական» օրենքներԱյսպեսայդ նահանգի Ցիցերո քաղաքում կիրակի օրերին արգելվում է փողոցներում երգելըիսկ Մոնրի քաղաքում կարելի է պարելեթե պարընկերների միջև կա երևացող տարածությունՆույն նահանգի Օակ Պարկ քաղաքում աքաղաղները մինչև առավոտյան ժամը վեցը «երգելու», այսինքն՝ «ծուղրուղու» կանչելու իրավունք չունեն:
6-ՐԴ ՏԵՂ. Միջին դարերում առնետներին դղյակներից հանում էին շվիի օգնությամբՆույնիսկ հատուկ մասնագետներ կայինառնետորս-շվիահարներԻ դեպվերջերս անգլիական հին դղյակներից մեկում կայացած ռոք երաժշտության համերգից հետո այդ դղյակի առնետներն անհետացան:
5-ՐԴ ՏԵՂ. Խորհրդային տարիներին երգահանները մեծ հարգանք էին վայելումՎոլգայով ժամանակին երթևեկում էր մի շոգենավորի վրա գրված էր. «ԿԴունաևսկի»: Բայց հայտնի էոր Դունաևսկու անունը եղել է ԻսահակՍակայներբ այդ մասին հայտնում էին նավապետիննա պնդում էրոր ամեն ինչ ճիշտ էնավը կոչվում էր «Կոմպոզիտոր Դունաևսկի», իսկ այդքան երկար անվանումը պարզապես չէր տեղավորվում նավի վրա:
4-ՐԴ ՏԵՂՖեոդոր Շալյապինը և Մաքսիմ Գորկին գրեթե միաժամանակ փորձել են ընդունվել մի երգչախումբԳորկուն ընդունել ենՇալյապինին՝ ոչ:
3-ՐԴ ՏԵՂ. Էստոնիայում արգելված է պատճենահանել երաժշտական նոտաներըՄեծ նվագախմբերը և երգչախմբերըփոխանակ գնեն մեկ օրինակ և բազմացնենստիպված հսկայական ծախսեր են անում նոտաներ ձեռքբերելու համարՕրինակԷստոնիայի ազգային օպերայի տղաների երգչախումբը այդ նպատակով վերջերս 640 եվրո է ծախսել
2-ՐԴ ՏԵՂՊարզվում է՝ ժամանակակից էստրադային երգիչներն առաջինը չենոր համերգների ժամանակ «երգում են» ձայնագրությունների ներքոԴեռևս XIX դարում իտալացի մի երգահան իր հետ համերգների էր տանում ձայնագիրըորտեղ ձայնագրված էր իր դաշնամուրային ստեղծագործություններից մեկը:
1-ԻՆ ՏԵՂ. Օպերայի պատմության ընթացքում բացառիկ դեպք է գրանցվել 1792 թվականինԻտալացի Դոմենիկո Չիմարոզայի «Գաղտնի ամուսնություն» օպերայի պրեմիերայի ժամանակ հանդիսականներն այնպես են ծափահարելոր դերասաններն ստիպված նորից են կատարել ամբողջ օպերան:

Էլ Պուեբլո դե Նուեստրա Սենյորա լա Ռեջինա
դե լոս Անջելես դե լա Պորցինկուլա քաղաքը
ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ



Ռուսաստանի Հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի անվանումը շատերը համարում են երկար և քաղաքը կրճատ անվանում են Պիտեր: Սակայն Պետրոս Մեծի հիմնադրած քաղաքն այդ առումով «մանուկ» է մեր այս «իննյակի» «հերոսների» մոտ:

9-ՐԴ ՏԵՂ. Շոտլանդիայում կա մի բնակավայր, որը երկար ժամանակ մի գերդաստանից անցնում էր մյուսին և արդյունքում ժառանգել է նրանց բոլորի անունները: Այդ բնակավայրը մոտավորապես կոչվում է այսպես. Միլլա Լիա Սորի Միք Դհագհայլ:
8-ՐԴ ՏԵՂ. Նոր Զելանդիայում կա տաք ջրի մի աղբյուր, որը կոչվում է Տե Ուակատա Կանգա Օ Տե Գնարեհու Օ Տե Ահի Ա Տամատեա: Կա մի առասպել, համաձայն որի` աղբյուրը դարձել է տաք, երբ նրա մեջ ընկել է Տամատեա աստծու այրվող նետը: Տամատեայի անունը հիշեք. նրան դեռ կանդրադառնանք:
7-ՐԴ ՏԵՂ. Հյուսիսարևմտյան Փոքր Միրամիչիի Հյուսիսային Դանդաղ ճյուղ: Այսպես է կոչվում կանադական փոքր գետերից մեկը, և աշխարհագրական ամենաերկար անվանումն է այդ երկրում:
6-ՐԴ ՏԵՂ. ԱՄՆ-ի Մասաչուսետս նահանգի լճերից մեկի անվանումը սպիտակամորթները ժառանգել են հնդկացիներից: Այդ բառը կազմված է 45 տառից, և այն չեն կարողանում կարդալ նույնիսկ տեղի բնակիչները: Իսկ թարգմանվում է այն այսպես. «Դու ձուկ որսա քո կողմում, ես ձուկ կորսամ իմ կողմում, իսկ կենտրոնում ոչ ոք չի լինի»:
5-ՐԴ ՏԵՂ. Այս քաղաքն իր անվանման երկարությամբ Միացյալ Նահանգների առաջատարն է. Էլ Պուեբլո դե Նուեստրա Սենյորա լա Ռեջինա դե լոս Անջելես դե լա Պորցինկուլա: Գլխի ընկա՞ք` սա որ քաղաքն է: Այո´, սա Լոս Անջելեսի` «Փոքր բախտիհրեշտակների թագուհի մեր տիրուհու քաղաքի» պաշտոնական անվանումն է:
4-ՐԴ ՏԵՂ. Այս քաղաքի անվանումը վերարտադրելը շատ դժվար է. բառը կազմված է 58 տառից: Իր այդ անվանման շնորհիվ քաղաքը հայտնի է ամբողջ Մեծ Բրիտանիայում, քանի որ երկաթուղային տոմսերն ամենաերկարն են երկրում: Իսկ քաղաքի անվանումը թարգմանվում է այսպես. «Սուրբ Մարիամ եկեղեցի, որը գտնվում է սպիտակ անտառային ընկուզենիների հովտում` Կարմիր քարանձավի` վանականների հորձանուտից քիչ հեռու»:
3-ՐԴ ՏԵՂ. Պատկերացնո՞ւմ եք, Թաիլանդի մայրաքաղաքը, որը բոլորին հայտնի է Բանգկոկ անվամբ,իրականում բոլորովին այլ անվանում ունի: Քաղաքի հիմնադրման ժամանակ նրան տրված անվանումը բաղկացած է 21 բառից, որի ճշգրիտ թարգմանությունը ոչ ոքչգիտի: Հայտնի է միայն, որ առաջին երկու բառերը` «Կրունգ Թհեպ», նշանակում են «հրեշտակների քաղաք»:
2-ՐԴ ՏԵՂ. Տեսնես ո՞ւմ մտքով է անցել երկաթուղին կոչել այսպես. «Դա մոտավորապես ոչ թե վիշապի ատամի ճանապարհին է, որը գտնվում է դեպի Հյուսիսային Փենրինա տանող ճանապարհի ուղղությամբ, այլ այս ճանապարհը գնում է ծովածոցի լողափի կողքով»: Իսկ այս երկաթուղագծից մշտապես օգտվողներն այն պարզապես անվանում են «ճանապարհ համար 4»:
1-ԻՆ ՏԵՂ. Տամատեա աստծուն չե՞ք մոռացել: Ահա, ուրեմն. «Սա այն տեղն է, որտեղ Տամատեան` մեծ ծնկներով մարդը, սայթաքեց, ընկավ, իսկ հետո կուլ տվեց լեռները (և այդ պատճառով նրան կոչում են երկիր ուտող), շվի էր նվագում իր սիրելիի համար»: Այս ամբողջը մեկ բառ է: Եվ այսպես է կոչվում Նոր Զելանդիայի բլուրներից մեկը:



ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԶԱՎԵՇՏՆԵՐ



1986 թվականին Միլանի հիվանդանոցներից մեկը ոտքի կոտրվածքով տեղափոխվեց ոմն Ռոբերտո Պաոլինի: Ֆուտբոլի մոլի երկրպագուն, ռադիոյով լսելով, որ իր սիրելի թիմը՝ «Ինտերը», գոլ է խփել, ուրախությունից դուրս էր թռել երկրորդ հարկի լուսամուտից: Նույնիսկ կոտրվածքը չէր փչացրել նրա բարձր տրամադրությունը: Սակայն նրա աննկարագրելի ուրախությունը հօդս ցնդեց, երբ ժամանած բժիշկները հայտնեցին, որ «Ինտերը» գրավել է սեփական դարպասը: Այս անգամ կխոսենք համաշխարհային ֆուտբոլում գրանցված զավեշտալի դեպքերի մասին:

9-ՐԴ ՏԵՂ. Իսպանացիների սերը ցլամարտի և ֆուտբոլի նկատմամբ հայտնի է: Բայց երբևէ լսե՞լ եք, որ այդ երկու միջոցառումները տեղի ունենան միաժամանակ նույն վայրում: Ֆուենտե փոքր քաղաքի ֆուտբոլային թիմը սեփական դաշտում արդեն առաջին րոպեներին զիջում էր երկու գնդակի տարբերությամբ: Եվ հանկարծ խաղադաշտ սկսեցին վազել ցլեր՝ մեկը, երկուսը, երեքը… Ֆուտբոլիստներն ու մրցավարները փախան, իսկ կենդանիները չափազանց ագրեսիվ էին: Հանդիսականներն էլ որոշեցին ռիսկի չդիմել և հեռացան մարզադաշտից: Խաղը դադարեցվեց: Հետագայում պարզվեց, որ կատաղած ցլերին խաղադաշտ էր բաց թողել տեղի թիմի երկրպագուներից մեկը: Դրանով նա փորձել էր կանխել սիրելի թիմի ջախջախիչ պարտությունը:
8-ՐԴ ՏԵՂ. Զուր չէ, որ Անգլիան կոչում են «մառախլապատ Ալբիոն»: Հաճախ ֆուտբոլային հանդիպումներն անցնում են մշուշապատ դաշտերում: Այդպիսի խաղերից մեկից հետո, որն ավարտվեց 3:3 հաշվով, հարձակվող Ջորջ Օդցն ասել է. «Հաստատ հիշում եմ, որ հինգ գոլ եմ խփել, բայց չգիտեմ, թե որ դարպասը»: Խաղի ավարտից հետո մրցավարը հայտնաբերել էր, որ թիմերում խաղացել է 18-ական ֆուտբոլիստ:
7-ՐԴ ՏԵՂ. Բոլիվիայում խաղադաշտերի վրա պտտվող արծիվները հազվադեպ երևույթ չեն: Մի անգամ խաղի ժամանակ մի թռչուն սրընթաց մոտեցավ դաշտին և մի ակնթարթ անց օդ բարձրացավ` ճանկերի մեջ տանելով… գնդակը: Կաշվե գունդը փոխարինեցին նորով, բայց քիչ անց կրկին երևաց արծիվը՝ ակնհայտորեն պատրաստվելով հերթական գրոհին: Խաղը ստիպված դադարեցրին:
6-ՐԴ ՏԵՂ. Մի անգամ այսպիսի զավեշտալի դեպք տեղի ունեցավ Բրազիլիայի առաջնության «Ֆլամենգո» և «Մադուրեյրա» թիմերի հանդիպման ժամանակ: Խաղավարտից 1 րոպե առաջ դաշտի տերերի դարպասապահ Ուբիրաժարը գնդակը ոտքով մտցրեց խաղի մեջ: Քամին արագացրեց գնդակի ընթացքը, և այն հայտնվեց մրցակցի դարպասում: «Մադուրեյրայի» դարպասապահ Ռոբերտոն այդ պահը չտեսավ, քանի որ կապում էր խաղակոշիկների քուղերը: «Ֆլամենգոն» հաղթեց 1:0 հաշվով:
Լեոնիդ Շմուց
5-ՐԴ ՏԵՂ. Երևանի «Արարատը» երկար տարիներ չէր կարողանում ոչ միայն հաղթել, այլև նույնիսկ ոչ-ոքի խաղալ Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ: Մինչև 1971 թվականի ապրիլի 17-ի մոսկովյան հանդիպումը: Բանակայինների համար այդ չարաբաստիկ խաղում նրանց դարպասապահ Լեոնիդ Շմուցը ցանկանում էր գնդակը ձեռքով մտցնել խաղի մեջ, սակայն գնդակը դուրս պրծավ նրա ձեռքից և հայտնվեց ցանցում: Այդ օրվանից արդեն բանակայինները երկար տարիներ չէին կարողանում հաղթել Հայաստանի ուժեղագույն թիմին:
4-ՐԴ ՏԵՂ. Դանիայի երկրորդ խմբի առաջնության խաղում Օդենսե քաղաքի թիմի հարձակվողը մոտ տարածությունից կատարեց ուժգին հարված և… դարպասի ձողափայտը կոտրվեց: Մրցավարը, խաղի կանոններում չգտնելով համապատասխան պարզաբանում, ընդհատեց խաղը և հեռագրով հարցում կատարեց ազգային ֆեդերացիա: Արդյունքն անսպասելի էր. հրաշք հարձակվողին տեսնելու համար Օդենսե ժամանեցին բարձրագույն խմբի հինգ թիմերի մարզիչները: Իսկ ֆեդերացիայից պատասխան այդպես էլ չստացվեց:
3-ՐԴ ՏԵՂ. Սակայն դարպասաձողը կարող է կոտրվել ոչ միայն գնդակի հարվածից: 1980 թ. ռումինական Տիմիշոարա քաղաքում խաղում էին տեղի «Պոլիտեխնիկան» և բրազիլական «Ատլետիկոն»: Բրազիլացիներից մեկը, մեծ արագությամբ ներխուժելով տուգանային հրապարակ, սայթաքեց և գլխով հարվածեց դարպասաձողին: Ձողը հարվածից կիսվեց: Այն փոխելու համար խաղն ընդհատվեց 20 րոպեով: Իսկ բրազիլացին հանգիստ շարունակեց խաղը, կարծես ոչինչ չէր պատահել:
2-ՐԴ ՏԵՂ. 1973 թվականի ամենաանհեթեթ գոլը: Այդպես էին անվանում հոլանդական «Սպարտայի» (Ռոտերդամ) պաշտպանի խփած գոլը «Բարսելոնին»: Գնդակը բարձրացավ վերև, քամին արագացրեց նրա ընթացքը, գնդակն օդում պայթեց և կաշվի այդ տձև կտորն ընկավ հյուրերի դարպասը: Մրցավարը կարգադրեց փոխարինել գնդակը և, չնայած իսպանացիների բողոքին, հաշվեց գոլը:
1-ԻՆ ՏԵՂ. Բրազիլացի պաշտպան Պինեյրոյին կոչում էին… սեփական դարպասը գրավելու ռեկորդակիր: Միայն մեկ խաղաշրջանում նա 10 անգամ գոլ էր խփել սեփական թիմի դարպասը: Պինեյրոյին տեղափոխեցին հարձակման գիծ: Եվ հենց առաջին խաղում «ռեկորդակիրը» «հաջողեցրեց» գրավել սեփական դարպասը: Երբ լրացավ ֆուտբոլիստի 25-ամյակը, թիմակիցները նրան նվիրեցին կողմնացույց, որի վրա փորագրված էր. «Հիշի՛ր, մրցակիցը մյուս կողմում է»:

  
ԿԱՏՈՒՆԵՐ

Լիոնի համալսարանի տվյալներով` աշխարհում ապրում է մոտ 400 միլիոն ընտանի կատու: Ամենաշատ կատուներն Ավստրալիայում են` յուրաքանչյուր 10 բնակչի հաշվով` 9: Եվրոպայում «ամենակատվաշատը» Ֆրանսիան է` 8 միլիոն: Գաբոնում և Պերուում ընտանի կատուներ գրեթե չկան:

9-ՐԴ ՏԵՂ. Կատուները կարող են արձակել մոտ 100 տարբեր ձայներ: Ընդ որում, միմյանց միջև նրանք երբեք չեն մլավում: Այդ ձայնը նախատեսված է հատուկ մարդկանց համար:
8-ՐԴ ՏԵՂ. Կատվի ականջը կարող է պտտվել 180 աստիճանով: Յուրաքանչյուր ականջում կա 32 մկան: Ձայնի նկատմամբ կատվի ականջը 3 անգամ զգայուն է, քան մարդունը: Հետևաբար, երբ դուք գոռգոռում եք կամ բարձր երաժշտություն լսում, թույլ տվեք փիսիկին հեռանալ այլ սենյակ:
7-ՐԴ ՏԵՂ. Կատուները, ի տարբերություն շների, չեն կարողանում հայացքը կենտրոնացնել մոտ առարկաների վրա. նրանք հեռատես են: Ամենից լավ կատուն տեսնում է 75 սմ – 2-6 մ հեռավորության վրա:
6-ՐԴ ՏԵՂ. Կատվի քթի մակերևույթը, ինչպես մարդու մատնահետքը, եզակի է: Կատուները հոտերն զգում են մարդուց 14 անգամ լավ: Քթից բացի նրանք կարողանում են հոտն ընկալել, այսպես կոչված, «Յակոբսոնի խողովակի» միջոցով, որը գտնվում է վերևի քիմքի վրա` առջևի կտրիչների հետևում: Կատուն օգտագործում է այդ օրգանը, երբ ամբողջովին կենտրոնանում է որևէ գրավիչ հոտի վրա. այդ դեպքում կենդանին օդը ներքաշում է` թեթևակիորեն բարձրացնելով վերին շուրթը և քիթը:
5-ՐԴ ՏԵՂ. Քրտնում են միայն կատվի թաթերի բարձիկները: Կատուները հաճախ քրտնում են հուզվելիս. այդ է պատճառը, որ թաթերի թաց հետքերը հայտնվում են, օրինակ, անասնաբույժի սեղանին:
4-ՐԴ ՏԵՂ. Կատուները թափահարում են պոչը, երբ երկընտրանքի առաջ են կանգնած, և մեկ ցանկությունն արգելափակում է մյուսը: Օրինակ, եթե կատուն կանգնած է դռան մեջ և ցանկանում է դուրս գնալ, իսկ փողոցում անձրև է, պոչը կտատանվի ներքին հակամարտության պատճառով: Եվ հենց կատուն որոշում ընդունի (մնալ տանը կամ դուրս գալ անձրևի տակ), պոչը կհանգստանա:
3-ՐԴ ՏԵՂ. Կյանքի ընթացքում կատուն ունակ է ունենալու հարյուրից ավելի ձագ: Հեշտ է հաշվել, որ կատուների մեկ զույգը և նրանց սերունդները յոթ տարում կարող են լույս աշխարհ բերել 420 հազար ձագ:
2-ՐԴ ՏԵՂ. Ամեն տարի ամերիկացիները կատվի կեր գնելու համար ծախսում են չորս միլիարդ դոլար: Դա ծծկեր երեխաների սննդի համար ծախսվող գումարից մեկ միլիարդով ավելի է: Ի դեպ, կատուներին երբեք մի՜ կերակրեք շան կերով: Կատուները հինգ անգամ շատ պրոտեինի կարիք ունեն, քան շները:
1-ԻՆ ՏԵՂ. Զարմանալի ռեկորդ է սահմանել Մինչո անունով «արգենտինացի» կատուն, որը բարձրացել է ծառը և այնտեղից չի իջել 6 տարի` մինչև սատկելը: Այդ ընթացքում նա կարողացել է երեք անգամ ձագեր ունենալ, որոնք ևս դարձել են բարձրագնացներ:





ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄՐՑՈՒՄՆԵՐ


Աշխարհի տարբեր ծայրերում անցկացվում են զանազան տարօրինակ մրցություններ, որոնք, առաջին հայացքից, խելացնոր մարդկանց զբաղմունք են թվում: Բայց, արի ու տես, որ այդ միջոցառումները մեծ հետաքրքրություն են առաջացնում և անցկացվում են ամեն տարի: Օրինակ, Մեծ Բրիտանիայում ամեն տարի տզրուկներով, տրիտոններով վխտացող ճահիճներում կայանում է ստորջրյա լողի աշխարհի առաջնություն: Եվ այսպես…

Ֆուատայ Սոլո
9-ՐԴ ՏԵՂ. Ֆիջի կղզում անցկացվում է կոկոսյան արմավենին մագլցելու ամենամյա առաջնություն, որը վերջերս ստացել է միջազգայինի կարգավիճակ, և այդ պատճառով կազմակերպիչները սահմանել են մագլցելու հաստատուն բարձրություն: Աշխարհի ռեկորդակիր է Արևմըտյան Սամոայի բնակիչ Ֆուատայ Սոլոն, որը 1980 թ. 4,88 վայրկյանում ոտաբոբիկ մագլցեց 9-մետրանոց արմավենու վրա: Երբ հայտարարվեց հաղթողի անունը, Սոլոն կրկին բարձրացավ ծառը՝ բերանում պահելով 100 դոլար մրցանակը:
8-ՐԴ ՏԵՂ. Ձեռնասայլակներով մրցավազքի լավագույն արդյունքը պատկանում է հարավաֆրիկացիներ Փիթ Փիթցերին և Ջակո Էրազմուսին, որոնք 1987 թ. 1609 մետրը ձեռնասայլակով անցան 4 րոպե 48,51 վայրկյանում:
7-ՐԴ ՏԵՂ. Շարային քայլքով մրցատարածությունն ամենաարագն անցել է իռլանդացի Փեդե Դոիլը: 18,1-կիլոգրամանոց թիկնապայուսակով նա 1,6 կմ-ն անցել է 5 րոպե 35 վայրկյանում:
6-ՐԴ ՏԵՂ. Անկողինը կարգի բերելու ռեկորդակիրը կին է: Ավստրալուհի Ուենդի Ուոլը 1978 թ. այդ առաջադրանքը կատարել է 28,2 վայրկյանում:
5-ՐԴ ՏԵՂ. Մաստակի ամենամեծ փուչիկը (տրամագիծը՝ 55,8 սմ) փչել է Ֆրեզնոյի (ԱՄՆ) բնակչուհի Սյուզան Մոնտգոմերին: Այդ իրադարձությունը տեղի է ունեցել ABC հեռուստաընկերության տաղավարում 1994 թ.:
4-ՐԴ ՏԵՂ. Ամենաարագ մահճակալ քշողները բրիտանացիներ են: 3,27 կմ մրցատարածությունը «Վիբրոպլանտ» թիմի անդամները 1990 թ. անցել են 12 րոպե 9 վայրկյանում:
3-ՐԴ ՏԵՂ. Պարզվում է, որ գոյություն ունի նաև ռետինե ճտքակոշիկներ նետելու առաջնություն: Ամերիկյան սանդղակով 8,5 չափսի ճտքակոշիկը ֆինն Տեպպո Լուոման 1996 թ. նետել է 63,98 մ: «Չելենջեր դանլոփ» ընկերության արտադրած այդ ճտքակոշիկները նետում են նաև կանայք: Այստեղ ևս ռեկորդակիրը ներկայացնում է Ֆինլանդիան: Տուրկու քաղաքի բնակչուհի Սարի Տիրկոնենը նույն 1996 թ. ճտքավոր կոշիկը նետել է 40,87 մ:
2-ՐԴ ՏԵՂ. Եվս մեկ անհեթեթ մրցավազք. լոգարաններով 57,9 կմ տարածությունը 1 ժ 22 ր 27 վ-ում 1987 թ. հաղթահարել է ավստրալացի Գրեգ Մաթոնը:
1-ԻՆ ՏԵՂ. Հաղթող է ճանաչվում ամենամեծ քանակությամբ պլաստմասսայե բադիկներով մրցարշավը: 2005 թ. մայիսի 26-ին Մեծ Բրիտանիայի Էյվոն գետի 26-կիլոմետրանոց մի հատվածում հոսանքն ի վար միաժամանակ մեկնարկեցին 100 հազար բադիկներ: Կազմակերպիչները դրանք լցրել էին մի բեռնարկղի մեջ, որը բացվեց մեկնարկային ազդանշանի հետ: Հաղթեց 24359 համարի բադիկը, որը մրցատարածությունն անցավ 2 ժ 35 րոպեում: Բադիկի տերը բրիտանացի Քրիս Գրինն էր: Քանի որ բադիկների զգալի մասը վաճառվել էր 1 դոլար 64 ցենտով, հնարավոր եղավ գետերի պաշտպանության բարեգործական հիմնադրամին փոխանցել 81910 դոլար:



ԽՄԵ՞Լ, ԹԵ՞ ՉԽՄԵԼ


Ջորջ Բուշ-կրտսեր
Ամերիկայի Միացյալ Նահանգների 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը պաշտոնավարության վերջին ամիսներին խոստովանեց, որ երիտասարդ տարիներին հարբեցող է եղել: Խմիչքի հանդեպ, մեղմ ասած, անտարբեր չէր նաև Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինը:







9-ՐԴ ՏԵՂ. Հայտնի է, որ Ադոլֆ Հիտլերը գրեթե չէր օգտագործում ոգելից խմիչք: Իսկ ահա Ուինստոն Չերչիլը միշտ չարաշահում էր սպիրտային խմիչքները: Նա օրական ութ բաժակ վիսկիից պակաս չէր խմում և պարզապես «պաշտում էր» հայկական կոնյակը:
8-ՐԴ ՏԵՂ. ԱՄՆ-ի օրհներգը գրված է խնջույքի հնագույն երգի մեղեդու հիման վրա:
7-ՐԴ ՏԵՂ. ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնը վիսկի արտադրելու թույլտվություն ուներ և մի քանի պանդոկի սեփականատեր էր:
6-ՐԴ ՏԵՂ. Այժմ ԱՄՆ-ում ոգելից խմիչք օգտագործելու` աշխարհում ամենաբարձր տարիքային սահմանն է` 21 տարեկան: Միսուրի նահանգում, օրինակ, եթե աղբի տոպրակի մեջ դնեք ոգելից խմիչքի դատարկ շիշ ու դուրս գաք փողոց, և եթե ձեր 21 տարին դեռ չի լրացել, ձեզ կտուգանեն ոգելից խմիչք օգտագործելու համար:
5-ՐԴ ՏԵՂ. Շատերը կարծում են, թե ալկոհոլը բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը: Իրականում այն, ընդհակառակը, նվազում է:

Վիլյամ Պոխլյոբկին
4-ՐԴ ՏԵՂ. 1977 թ. Լեհաստանը հայտարարեց, որ օղին հորինվել է իր երկրում և, հետևաբար, «վոդկա» բառեզրի բացառիկ իրավունքը պետք է պատկանի իրեն: Ռուս գիտնական, պատմաբան, գրող Վիլյամ Պոխլյոբկինին, որի խորհրդին էին դիմել, հաջողվեց ապացուցել, որ Լեհաստանում օղին հայտնվել է նույնիսկ ավելի վաղ, քան պնդում էին իրենք` լեհերը, սակայն Ռուսաստանում այն եղել է դրանից 100 տարի առաջ: Արդյունքում միջազգային դատարանը մերժեց լեհերի պահանջը:
3-ՐԴ ՏԵՂ. Ժամանակակից ֆրանսերենում «օղի» բառի գրության երկու ձև կա` wodka` լեհական և vodka` ռուսական օղու համար:
2-ՐԴ ՏԵՂ. Շամպայնի շշի մեջ ճնշումը 1 քառակուսի սմ-ի վրա հասնում է 6 կգ-ի: Դա 3 անգամ ավելի է, քան ավտոմեքենայի անվադողերում:
1-ԻՆ ՏԵՂ. Ֆրանսիայի խաղողի այգիներից մեկի հողն այնքան արժեքավոր է, որ ելքի մոտ աշխատակիցները պարտավոր են մաքրել իրենց կոշիկները և… թափ տալ գրպանները: 


«ՁԱԽ» ԳՅՈՒՏԵՐ

Պարզվում է, որ կենդանական աշխարհում էլ կան ձախլիկներ: «Ավելի զարգացած թաթի» երևույթ հայտնաբերվել է կապիկների, կատուների, առնետների և այլ կենդանիների շրջանում: Իսկ մարդուց հետո ամենավառն այդ երևույթն արտահայտված է դեղձանիկների մոտ. «ձախլիկ» արուներն ավելի լավ են երգում, քան «աջլիկները»: Պարզ է, որ աջլիկների աշխարհում ապրելը ձախլիկների համար այնքան էլ հեշտ չէ: Այդ է պատճառը, որ վերջին տարիներին սկսել են մտածել ձախլիկների մասին և նրանց համար ստեղծել են զանազան «ձախ» առարկաներ:


9-ՐԴ ՏԵՂ. Մեծ Բրիտանիայում մտածում են ձախլիկ բանվորների մասին: Այնտեղ կան խանութներ, որոնցում վաճառվում են գործիքներ ձախլիկների համար: Օրինակ, «թարս» կոճակներով շաղափիչներ և շրջված ռանդաներ: Ըստ վիճակագրության` աջլիկների համար նախատեսված գործիքներով աշխատելիս այդ երկրում տարեկան վնասվածքներ են ստանում ավելի քան 2500 ձախլիկներ:
8-ՐԴ ՏԵՂ. Իսկ Ճապոնիայում վաճառում են նաև ձախլիկների համար նախատեսված տնտեսական ապրանքներ. «ձախ» դանակներ, խցանահաններ և այլն: Մանրուք է, բայց հաճելի է: Փորձեք շիշը բացել ձախ ձեռքով և կհամոզվեք, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ:
7-ՐԴ ՏԵՂ. Ձախլիկների համար արտադրվում են նաև հատուկ գրիչներ, քանոններ և մատիտի սրիչներ: Ամենաուշագրավը քանոններն են. նրանց «0»-ն գտնվում է ոչ թե ձախից, այլ աջից:
6-ՐԴ ՏԵՂ. Ձախլիկների համար նախատեսված ամենամեծ պահանջարկ ունեցող իրը «ձախ» մկրատն է:
5-ՐԴ ՏԵՂ. Ամերիկյան «Զեմսո ինդաստրիս» ընկերությունն արտադրում է ձախլիկների համար նախատեսված էլեկտրոնային հաշվեսարքեր, որոնց ստեղներն ունեն հայելային դասավորություն:
4-ՐԴ ՏԵՂ. «Ձախ նորաձևության» վերջին ճիչը համակարգչային պարագաներն են. մկնիկ, «ձախ» ստեղնաշար (որի թվային ու սլաքային ստեղները գտնվում են ձախից) և այլն:

3-ՐԴ ՏԵՂ. Բայց պարզվում է, որ ձախլիկների մասին մտածել են նաև նախկինում: XIX դարում Գերմանիայում արտոնագրվել է երկու բռնակով գարեջրի գավաթ, որն, իբր, շատ հարմար էր ձախլիկների համար: Թե ինչն էր XIX դարի ձախլիկներին խանգարում շրջել գավաթը և բռնել ձախ ձեռքով, անհասկանալի է:
2-ՐԴ ՏԵՂ. Իսկ 1960-ական թվականներին «Ֆորդ» ընկերությունն սկսեց թողարկել ավտոմեքենաների փորձնական շարք, որոնց արագությունները փոխելու լծակը գտնվում էր ձախ կողմից: Սակայն այդպիսի ավտոմեքենաներն այնքան էլ լավ չէին վաճառվում, և արտադրությունը դադարեցրին. չէ՞ որ ձախլիկներն ավելի քիչ են, քան աջլիկները:
1-ԻՆ ՏԵՂ. «Ձախ» իրերից աջլիկների վրա ամենամեծ տպավորությունը թողնում է «թարս» ժամացույցը, որի սլաքները, բառի բուն իմաստով, պտտվում են ժամասլաքի շարժման հակառակ ուղղությամբ: Պարզվում է` որոշ ձախլիկներ ավելի հեշտ են նույնիսկ կարդում (այդ թվում` ժամացույցի թվերը) աջից ձախ:




Շառլոտ Բրոնտե
ԱՆՎԱՆԻՆԵՐԻ ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայնեն գրում էր. «Ստեղծագործելը հոգու հիվանդությունն է, ճիշտ այնպես, ինչպես մարգարիտը ոստրեի հիվանդությունն է»: Մեծերի որոշ սովորությունները սովորական չես անվանի:


9-ՐԴ ՏԵՂ. Յոզեֆ Հայդնը չէր կարողանում աշխատել առանց իր ալմաստազարդ մատանու, որն ամեն րոպե ուսումնասիրում էր:

8-ՐԴ ՏԵՂ. Ռիխարդ Վագները հերթական ստեղծագործությունը գրելիս աթոռների և կահույքի մյուս պարագաների վրա շարում էր մետաքսի վառ կտորներ և սիրում էր դրանք անընդհատ վերցնել ձեռքն ու շոշափել: 

7-ՐԴ ՏԵՂ. Չգիտես ինչու, Ֆրիդրիխ Շիլլերը կարողանում էր ստեղծագործել միայն երբ նրա սեղանին փտած խնձորներ էին դրված:

6-ՐԴ ՏԵՂ.Վեպը բարեհաջող գրելու համար Էմիլ Զոլան ինքն իրեն կապում էր աթոռին:

5-ՐԴ ՏԵՂ. Որդի Դյուման ոգեկոչումն արթնացնելու համար սիրում էր հինգ անգամ տեղը տեղին ուտել:

4-ՐԴ ՏԵՂ. Շառլոտ Բրոնտեն մշտապես կիսատ էր թողնում վեպը և գնում էր խոհանոց կարտոֆիլ մաքրելու:

3-ՐԴ ՏԵՂ. Էդգար Պոն կարող էր ժամերով նստել գրասեղանի առջև և լուռ նայել մաքուր թղթին: Մոտավորապես նույն կերպ էր վարվում և Մորիս Մետեռլինկը, որն օրական երեք ժամ նստում էր գրասեղանի առջև, նույնիսկ եթե այդ ընթացքում նրա գլխում ոչ մի միտք չէր ծագում:

2-ՐԴ ՏԵՂ. Հայր Դյուման գրում էր միայն հատուկ քառակուսի թղթերի վրա, և եթե այդպիսի թուղթ չէր լինում կամ վերջանում էր, նա իսկույն դադարեցնում էր աշխատանքը:

1-ԻՆ ՏԵՂ. Ժորժ Սանդը ամեն օր գրում էր մինչև ժամը 11-ը: Եվ եթե վեպն ավարտում էր 10-ն անց 30-ին, իսկույն սկսում էր գրել նորը` աշխատելով ևս 30 րոպե:


ԱՆՀԵԹԵԹ ՕՐԵՆՔՆԵՐ


Այս «իննյակում» անդրադառնում ենք տարբեր պետություններում գործող տարօրինակ, հաճախ` զավեշտալի օրենքներին:

Դոնալդ Դաք



9-ՐԴ ՏԵՂ. Եթե Թաիլանդում որոշեք այցելել կինոթատրոն, պատրաստ եղեք ֆիլմը դիտելուց առաջ հոտնկայս լսելու երկրի թագավորական օրհներգը:
8-ՐԴ ՏԵՂ. Ավստրալիայում չի կարելի փողոց դուրս գալ սև հագուստով, թաղիքե կոշիկներով և դեմքին կոշիկի սև քսուք քսած: Համարվում է, որ այդպիսի տեսք կարող են ունենալ միայն կողոպտիչները: Նաև այդ երկրի տարածքում արգելվում է Բեթմենի զգեստով փողոց դուրս գալը:
7-ՐԴ ՏԵՂ. ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում 1950-ական թվականներին,  հանրահայտ «վհուկների որսի» ժամանակ, արգելված էր Ռոբին Հուդի ցանկացած հիշատակում, քանի որ հարուստներից փողերը խլելը և աղքատներին տալը համարվում էր կոմունիստական գաղափար:
6-ՐԴ ՏԵՂ. Մեքսիկայում չի կարելի վիրավորել ուրիշի բեղերը: Վիրավորանք է համարվում նաև դեմքի վրա նույնիսկ երևակայական բեղեր նկարելը:
5-ՐԴ ՏԵՂ. Բրազիլիայի լողափերին արևահարվողների վրա չի կարելի պաղպաղակ գցել, եթե այն փայտիկով է:
4-ՐԴ ՏԵՂ. Չարժե ավտոմեքենա գողանալ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում, քանզի այնտեղ հրանետը մեքենա գողացողների դեմ պայքարի պաշտոնական միջոց է:
3-ՐԴ ՏԵՂ. Նոր Զելանդիայում վարազներին սպառնում է դատական հետապնդում, եթե նրանք փորփրեն գոլֆի դաշտը:

2-ՐԴ ՏԵՂ. Ռուսական հեքիաթի արքայադուստր գորտի պատմությունը երբեք չէր կարող տեղի ունենալ Կալիֆոռնիայում: Այստեղ օրենքն արգելում է համբուրել գորտերին: Նույն նահանգում հակաօրինական է նաև տղամարդու կեղտոտ սպիտակեղենով ավտոմեքենա սրբելը:
1-ԻՆ ՏԵՂ. Տարիներ առաջ Ֆինլանդիայում արգելվել էր մուլտֆիլմի հանրահայտ բադիկ հերոս Դոնալդ Դաքի պատկերի օգտագործումը, քանի որ նա պատկերվում է առանց տաբատի:

ՀԱՆՑԱԳՈՐԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

Եթե այժմ փորձեք դատի տալ որևէ շան կամ կովի, ապա բնության պաշտպանները հենց ձեզ քարշ կտան դատարաններ` կենդանիների նկատմամբ անմարդասիրական վերաբերմունք դրսևորելու համար: Բայց պատմության մեջ եղել են ժամանակներ, երբ դատել են նաև կենդանիներին:

9-ՐԴ ՏԵՂ. 1894 թվականին մեկին կծել էին մեղուները, և նա մահացել էր: Բոլոր կանոններով կազմակերպված դատական նիստից հետո դատավորը հայտարարեց, որ մեղուների մեջ սատանա է մտել, և նրանք կատարում են նրա չար կամքը: Ողջ պարսը դատապարտվեց մահվան` խեղդամահ արվելու միջոցով:
8-ՐԴ ՏԵՂ. 1457 թվականին մի երեխայի պատառոտած խոզին դատեցին երկու անգամ, ընդ որում, երկրորդ անգամ` հետմահու: Քանի որ խոզին արդեն կախաղան էին բարձրացրել, նա չկարողացավ ներկա գտնվել իր երկրորդ դատավարությանը, որտեղ մեղադրվում էր նավաստու սպանության մեջ: Ի դեպ, առաջին դատին խոզը ՙներկայացել էր՚ մարդու հագուստով ու կեղծամով:
7-ՐԴ ՏԵՂ. 1474 թվականին շվեյցարական Բազելում մեղադրյալների աթոռին հայտնվեց մի աքաղաղ, որին մեղադրում էին առանց դեղնուցի ձու ածելու մեջ: Այն ժամանակ համարվում էր, որ այդպիսի ձվեր կարող են «ածել» սատանայի հետ կապի մեջ մտած վհուկները, և որ նման ձվերից լույս աշխարհ են գալիս մահաբեր թևավոր օձեր: Աքաղաղն ու ձուն այրեցին մեծ ամբոխի ներկայությամբ:
6-ՐԴ ՏԵՂ. XVIII դարի սկզբին Բրազիլիայի վանքերից մեկի վանականները դատի տվեցին տերմիտներին, որոնք խժռում էին ոչ միայն սնունդն ու կահույքը, այլև վանքի պատերը: Երկարատև քննությունից հետո որոշվեց վտարել տերմիտներին, և, համաձայն վանքի փաստաթղթերի, դատավճիռը հրապարակելուց անմիջապես հետո տերմիտներն ինքնակամ լքեցին վանքը:
5-ՐԴ ՏԵՂ. ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում Փեպ անունով լաբրադոր շունը գզել էր հարևան նահանգապետի կատվին (խեղճն ի՞նչ իմանար, թե ով է նրա տերը): Փեպին դատապարտեցին ցմահ բանտարկության և ուղարկեցին պետական բանտ:
4-ՐԴ ՏԵՂ. Միջնադարյան դատարաններում հաճախ դատապարտվում էին կովերը, քանի որ ունեին կոտոշներ և զույգ կճղակներ, ինչը նրանց, որպես սատանայի մեղսակիցների, ինքնաբերաբար մտցնում էր վտանգավոր էակների խմբի մեջ:
3-ՐԴ ՏԵՂ. 1452 թվականին Ֆրանսիայում կովերի հոտը ղեկավարելու մեղադրանքով ձերբակալվեց մի այծ: Այդ խումբը մեղադրվում էր քաղաքացիների հագուստը ծամելու, ինչպես նաև ոմանց կոտոշներով հարվածելու մեջ:
2-ՐԴ ՏԵՂ. 1963 թվականին Տրիպոլիում (Լիբիա) 75 փոստային աղավնիներ դատապարտվեցին մահվան` Հունաստանից, Եգիպտոսից և Իտալիայից դրամի մաքսանենգ ներկրման համար: Թռչունները դատապարտվեցին մահապատժի, քանի որ «չափազանց վտանգավոր էին ու լավ վարժեցված»: Ուշագրավ է, որ նրանց վարժեցնողներին ընդամենը տուգանեցին:
1-ԻՆ ՏԵՂ. Կենդանիները դատարաններում են հայտնվել ոչ միայն մութ միջնադարում: 2003 թվականին Նիգերիայում մի այծի մեղադրեցին ավտոմեքենա գողանալու մեջ: Վկայության մեջ կենդանու անունն էր տվել մի անցորդ, որը նշել էր, թե այծի է վերածվել գողերից մեկը, երբ նկատել է, որ իրենց «բռնացրել են»:

1 комментарий: