понедельник, 14 января 2013 г.

ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ (ԱՎՈ), ՄԱՍ 6



Շարունակում ենք ներկայացնել Ավոյի մարտական ընկեր
այն օրերին պաշտպանական շրջանի հրամանատարի՝ 
թիկունքի գծով տեղակալ 
ՄԱՎՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հուշերը Մոնթե Մելքոնյանի մասին:

 Ավո, տուր ինքնաձիգդ մաքրեմ,– մի անգամ նրան դիմեց 14-ամյա Սամվելիկը, որն իր ավագ եղբոր՝ Լյովա Կասյանի ծանր վիրավորվելուց հետո կամավոր ծառայում էր զենքի պահեստում:
 Սամվելի՛կ, հիշի՛ր, ամեն զինվոր ինքը պետք է մաքրի իր զենքը:
Սամվելիկը գլուխը կախեց.
 Ավո ջան, դե ասացի շատ ես զբաղված, ժամանակ չունես:
Ավոն ժպտալով նրան մեկնեց իր զենքը՝ համարելով, որ Սամվելիկին բացառություն կարելի է անել:

***
Տարեց մարդկանցից մեկը, որը ժամանակավորապես աշխատում էր պահեստում, առանց հարցնելու պահեստից մթերք էր վերցրել ու բռնվել պարեկային ծառայության կողմից: Ավոն կարգադրեց նրան նստեցնել երեք օր: Միջամտեցինք` ասելով Ավոյին, որ թող հեռացնի, բայց չնստեցնի, ամոթ է, 70-ն անց մարդ է: Ավոն անդրդվելի էր.
 Նշան չունի, թե քանի տարեկան է, օրենքի առաջ բոլորն ալ պետք է պատասխան տան:
ՄԱՎՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
«9-րդ հրաշալիք» շաբաթաթերթ, 2005 թ.




Комментариев нет:

Отправить комментарий