Շարունակում ենք ներկայացնել Ավոյի մարտական ընկեր, այն օրերին պաշտպանական շրջանի հրամանատարի՝ թիկունքի գծով տեղակալ ՄԱՎՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հուշերը Մոնթե Մելքոնյանի մասին:
Ազերիներին (Ավոն այդպես էր անվանում) հերթական հակահարված տալուց հետո մերոնք մի վիրավոր զինվոր էին գերի վերցրել: Նա արյուն շատ էր կորցրել: Բժիշկներն Ավոյին տեղեկացրին, որ տվյալ պահին համապատասխան կարգի արյուն չունեն, արյուն է պետք: Ավոն դիմեց զինվորներին, որ արյուն տան:
– Թուրքի՞ն պետք է արյուն տանք,– իրար նայելով զարմացան զինվորները:
– Տո ի՜նչ թուրք, նա գերի է և վիրավոր,– հիասթափված թափ տվեց ձեռքը և գնաց հոսպիտալ իր արյունը տալու:
***
1992 թ. սեպտեմբերն էր: Ֆ-16 հակատանկային անսարք նռնակի պատահական պայթյունի հետևանքով պաշտպանական շրջանի շտաբի բակում զոհվեցին հինգ մարտիկներ, վիրավորվեցին մի քանիսը (այդ թվում ԼՂՀ նախկին վարչապետ, երջանկահիշատակ Լեոնարդ Պետրոսյանի ավագ որդին՝ Էմիլը): Հզոր պայթյուն էր: Ավոն անմիջապես դուրս թռավ աշխատասենյակից.
– Տո, աս ի՞նչ է,– մղկտաց նա՝ բռունցքներով հարվածելով իր գլխին: Ես նրան այդ վիճակում չէի տեսել: Որչափ էլ թրծված լիներ պատերազմական գործողություններում՝ նա երբեք չէր համակերպվում անմեղ զոհեր ունենալու մտքի հետ և շատ ծանր էր ապրում պահը:
ՄԱՎՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
«9-րդ հրաշալիք» շաբաթաթերթ, 2004 թ.
Комментариев нет:
Отправить комментарий