Եթե այժմ փորձեք դատի տալ որևէ շան կամ կովի, ապա բնության պաշտպանները հենց ձեզ քարշ կտան դատարաններ` կենդանիների նկատմամբ անմարդասիրական վերաբերմունք դրսևորելու համար: Բայց պատմության մեջ եղել են ժամանակներ, երբ դատել են նաև կենդանիներին:
9-ՐԴ ՏԵՂ. 1894 թվականին մեկին կծել էին մեղուները, և նա մահացել էր: Բոլոր կանոններով կազմակերպված դատական նիստից հետո դատավորը հայտարարեց, որ մեղուների մեջ սատանա է մտել, և նրանք կատարում են նրա չար կամքը: Ողջ պարսը դատապարտվեց մահվան` խեղդամահ արվելու միջոցով:
8-ՐԴ ՏԵՂ. 1457 թվականին մի երեխայի պատառոտած խոզին դատեցին երկու անգամ, ընդ որում, երկրորդ անգամ` հետմահու: Քանի որ խոզին արդեն կախաղան էին բարձրացրել, նա չկարողացավ ներկա գտնվել իր երկրորդ դատավարությանը, որտեղ մեղադրվում էր նավաստու սպանության մեջ: Ի դեպ, առաջին դատին խոզը ՙներկայացել էր՚ մարդու հագուստով ու կեղծամով:
7-ՐԴ ՏԵՂ. 1474 թվականին շվեյցարական Բազելում մեղադրյալների աթոռին հայտնվեց մի աքաղաղ, որին մեղադրում էին առանց դեղնուցի ձու ածելու մեջ: Այն ժամանակ համարվում էր, որ այդպիսի ձվեր կարող են ՙածել՚ սատանայի հետ կապի մեջ մտած վհուկները, և որ նման ձվերից լույս աշխարհ են գալիս մահաբեր թևավոր օձեր: Աքաղաղն ու ձուն այրեցին մեծ ամբոխի ներկայությամբ:
6-ՐԴ ՏԵՂ. XVIII դարի սկզբին Բրազիլիայի վանքերից մեկի վանականները դատի տվեցին տերմիտներին, որոնք խժռում էին ոչ միայն սնունդն ու կահույքը, այլև վանքի պատերը: Երկարատև քննությունից հետո որոշվեց վտարել տերմիտներին, և, համաձայն վանքի փաստաթղթերի, դատավճիռը հրապարակելուց անմիջապես հետո տերմիտներն ինքնակամ լքեցին վանքը:
5-ՐԴ ՏԵՂ. ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում Փեպ անունով լաբրադոր շունը գզել էր հարևան նահանգապետի կատվին (խեղճն ի՞նչ իմանար, թե ով է նրա տերը): Փեպին դատապարտեցին ցմահ բանտարկության և ուղարկեցին պետական բանտ:
4-ՐԴ ՏԵՂ. Միջնադարյան դատարաններում հաճախ դատապարտվում էին կովերը, քանի որ ունեին կոտոշներ և զույգ կճղակներ, ինչը նրանց, որպես սատանայի մեղսակիցների, ինքնաբերաբար մտցնում էր վտանգավոր էակների խմբի մեջ:
3-ՐԴ ՏԵՂ. 1452 թվականին Ֆրանսիայում կովերի հոտը ղեկավարելու մեղադրանքով ձերբակալվեց մի այծ: Այդ խումբը մեղադրվում էր քաղաքացիների հագուստը ծամելու, ինչպես նաև ոմանց կոտոշներով հարվածելու մեջ:
2-ՐԴ ՏԵՂ. 1963 թվականին Տրիպոլիում (Լիբիա) 75 փոստային աղավնիներ դատապարտվեցին մահվան` Հունաստանից, Եգիպտոսից և Իտալիայից դրամի մաքսանենգ ներկրման համար: Թռչունները դատապարտվեցին մահապատժի, քանի որ ՙչափազանց վտանգավոր էին ու լավ վարժեցված՚: Ուշագրավ է, որ նրանց վարժեցնողներին ընդամենը տուգանեցին:
1-ԻՆ ՏԵՂ. Կենդանիները դատարաններում են հայտնվել ոչ միայն մութ միջնադարում: 2003 թվականին Նիգերիայում մի այծի մեղադրեցին ավտոմեքենա գողանալու մեջ: Վկայության մեջ կենդանու անունն էր տվել մի անցորդ, որը նշել էր, թե այծի է վերածվել գողերից մեկը, երբ նկատել է, որ իրենց ՙբռնացրել են:

Комментариев нет:
Отправить комментарий