пятница, 2 августа 2013 г.

ՆՈՐ ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ԳԻՐՔ-ՏԵՏՐԵՐ

«Զանգակ» հրատարակչությունում օրերս լույս են տեսել ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻ «Խաղագիրք մանուկների համար» առաջին և երկրորդ գիրք-տետրերը:



Սարգսյան Վաչագան.
Խաղագիրք մանուկների համար - 1. -Եր.: Զանգակ, 2013, - 64 էջ:



Այս գիրք-տետրը ստեղծվել է առաջին դասարանի երեխաների հետ նպատակաուղղված զարգացնող պարապմունքներ անցկացնելու համար: Սույն գիրք-տետրը լրացնում է այդ խնդիրները լուծող ուսումնաօժանդակ նյութերի ցանկը: Գիրք-տետրի առաջադրանքները կատարելիս երեխաների մեջ կարող են ձևավորվել ու զարգանալ առարկաների նմանություններն ու տարբերությունները որոշելու, առարկաների էական հատկություններն առանձնացնելու, դրանք դասակարգելու, համադրելու և վերլուծելու ունակություններ և այլն:

Նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների, առաջին դասարանցիների, ուսուցիչների, ծնողների համար:
 

Զարգացրեք ձեր երեխաների ուշադրությունը, հիշողությունը,
տրամաբանական մտածողությունը, տարածական պատկերացումները, ստեղծագործական երևակայությունը, մատների նրբաշարժումները:



Սարգսյան Վաչագան.
Խաղագիրք մանուկների համար - 2. -Եր.: Զանգակ, 2013, - 64 էջ:


Այս գիրք-տետրում ընդգրկված են այնպիսի լեզվատրամաբանական առաջադրանքներ, հարցեր, խնդիրներ, խաղեր, որոնք լուծելու ընթացքում երեխաները մեկ անգամ ևս հետաքրքրաշարժ ձևով, ստեղծագործաբար առնչվում են երկրորդ դասարանցիների համար նախատեսված ծրագրային նյութին: 
Նախատեսված է երկրորդ դասրանցիների, ուսուցիչների ծնողների, մանկավարժության հարցերով հետաքրքրվողների համար:

Комментариев нет:

Отправить комментарий