вторник, 27 декабря 2011 г.

ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒՄ ԵՆՔ ՄԱՏՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

Երեխաներից շատերը դժվարանում են հիշել բազմապատկման աղյուսակը: Ձեզ ենք ներկայացնում ուշագրավ մի ձև, որով շատ հեշտ կարելի է սովորել 9 թվի բազմապատկման աղյուսակը:


Եվ այսպես, երկու ձեռքը դնում ենք սեղանին, ինչպես պատկերված է այս նկարում, և մտովի համարակալում մատները.


Այժմ տեսնենք, թե ինչի է հավասար 3x9: Դրա համար ծալում ենք 3-րդ մատը (այսինքն` այն մատը, որի «համարով» պետք է բազմապատկվի 9 թիվը).


Ծալված մատից ձախ գտնվող մատների քանակը ցույց է տալիս տասնավորները` 2, իսկ աջ` միավորները` 7: Այսինքն` 3x9=27:



Նույն կերպ կարելի է ստանալ 9-ի մյուս բոլոր արտադրյալները: Օրինակ` 7x9=63:


Ինչպես տեսնում եք, ամեն ինչ շատ պարզ է:

Комментариев нет:

Отправить комментарий