среда, 28 декабря 2011 г.

ՆՈՐ ՏԱՐՎԱ ԽՆԴՈՒԿՆԵՐ



– Ի՞նչ տարբերություն ամերիկյան Սանտա Կլաուսի և ռուսական Ձմեռ պապի միջև:
– Սանտա Կլաուսը միշտ  լուրջ է և նվերներով, իսկ Ձմեռ պապը միշտ հարբած է և ինչ-որ կնկա հետ:

– Աղջիկներ, էդ Ձմեռ պապիկը շատ ժլատ է:
– Ինչո՞ւ ես այդպես կարծում:
– Փոխանակ ինձ իր նվերը բերի, պահարանից գտել է մայրիկի պահած տիկնիկը և դրել տոնածառի տակ:

Տղամարդը գնում է փողոցով և տեսնում, որ ջրափոսի մեջ մի կին է նստած:
– Ինչո՞ւ եք այս ջրափոսի մեջ նստել, տիկին:
– Կարող է՝ ես Ձյունանուշն եմ, կարող է՝ ես հալվել եմ…

– Ինչպե՞ս տարբերել Ձմեռ պապին Ձյունանուշիկից:
– Ուշադիր նայեք մուշտակին. եթե կոճակները աջից ձախ են կոճկված՝ դա Ձմեռ պապն է, եթե ձախից աջ՝ Ձյունանուշը:

Комментариев нет:

Отправить комментарий