понедельник, 5 декабря 2011 г.

ԽՆԴՈՒԿՆԵՐ (անեկդոտներ)




Հակաճգնաժամային դիետա.
1. Սառեցնում եք նրբերշիկը,անցկացնում եք քերիչով, հացին մայոնեզ եք քսում, վրան լցնում քերած նրբերշիկը: Համեղ է և խնայողական: Եվ, ամենակարևորը, շատ է. մեկ նրբերշիկով կարելի է պատրաստել այդպիսի 5-10 բուտերբրոդ:
2. Եթե սովիցչեք կարողանում քնել, արագ խմեք երկու բաժակ եռացրած ջուր և պառկեք քնելու: Ուղեղն անմիջապես չի հասկանա, որ ստամոքսին խաբել են:
3. Եթե սև հացի վրա սխտոր քսեք, այն երշիկի հոտ կստանա:
4. Եթե հում ձուն սառեցնեք, բաժանեք երկու մասի և դնեք տապակի վրա, կստանաք երկու դեղնուցով ձվածեղ:
5. Մեկ գդալ թեյի խոտը կարելի է եփել յոթ անգամ: Ութերորդից հետո թեյի տերևները բարձրանում են վերև` այդ ժլատին տեսնելու համար:



«Ո՞րն է ձեր սիրելի ըմպելիքն առավոտյան» հարցի պատասխանն անմիջականորեն կախված է նրանից, թե այդ օրն աշխատանքի գնալո՞ւ եք, թե՞ ոչ:


Մարդը մոտ 70%-ով բաղկացած է ջրից, վարունգը` 90: Հեշտ է հաշվել, որ մարդը մոտ 50%-ով վարունգ է:



Մեկը պատրաստվում է որսի գնալու: Կինը համառում է, թե` ինձ էլ տար հետդ: Ի վերջո համոզում է: Գնում են անտառ, հասնում մի բացատի: Ամուսինը կնոջը կանգնեցնում է բացատի կենտրոնում և ասում.
– Տղաներով գնում ենք անտառ` եղջերուի հետևից: Նրան կքշենք քեզ մոտ: Հենց տեսար, կրակիր: Եվ կհսկես, մինչև մենք գանք:
Ասաց և գնաց տղաների հետ խմելու:
Մի քանի ժամ անց վերադարձավ կնոջ հետևից: Դուրս եկավ բացատ և տեսավ հետևյալ պատկերը. գետնին ընկած է սպանված կենդանին, իսկ կինը, հրացանը ձեռքին, վազում է ինչ-որ մարդու հետևից ու բղավում.
– Սա ի´մ եղջերուն է, ի´մ եղջերուն է:
Տղամարդն էլ, փախչելով, բղավում է.
– Քո´նն է, քո´նն է եղջերուն: Միայն թե թույլ տուր վրայից թամբը հանեմ…

Комментариев нет:

Отправить комментарий