(զվարճալի դեպք կյանքից)
Պատմում է «9-րդ հրաշալիք» թերթի
գլխավոր հաշվապահ Ռաֆիկ Ասլանյանը
Մի անգամ գյուղից մի դույլ սունկ էին ուղարկել: Գարնանային թարմ օր էր: Ընկերներով հավաքվեցինք, որ ուտենք: Լա՛վ տապակեցինք, դրեցինք սեղանին, էն ա, ուզում էինք ուտել, մեկ էլ կինս թե`
- Ես հերբալայֆի երեք սեմինարի եմ մասնակցել ու շատ լավ գիտեմ, թե ինչ բան է սնկից թունավորվելը: Եկեք սկզբում մի քիչ տանք կատվին, տեսնենք` ինչ է լինում: Եթե բան չեղավ, նո՛ր մենք կուտենք:
Մեր կատուն էլ արդեն մի վեց տարի մեզ հետ է ապրում ու մեզ հետ հավասար ամեն ինչ ուտում է՝ է՛լ ամերիկյան ոսպ ու լոբի, է՛լ պարսկական մակարոն ու է՛լ ինչ ասես: Տվեցինք կատվին այդ ճակատագրական սնկից մի քիչ, կերավ-պրծավ, գնաց մի անկյունում պառկեց ու քնեց: Դե մենք էլ սոված էինք, սպասեցինք մի քանի րոպե, տեսանք՝ չէ՛, հանգիստ քնած է, մենք էլ կերանք: Անցավ մի կես ժամ, մեկ էլ էս կատուն վեր թռավ, սկսեց թավալվել, աղիողորմ ձայներ հանել… Կինս, որ սա տեսավ, որպես հերբալայֆի սեմինարիստ, միանգամից վճռեց, որ բոլորս պետք է շտապ հիվանդանոց գնանք: Է՛հ, ի՞նչ կարող էինք անել. հարևանին խնդրեցինք, մեքենայով մեզ հասցրեց հիվանդանոց: Այնտեղ էլ, որ իմացան… ստամոքսի, աղիքների լվացումներ արեցին… դե պարզ է: Մի ժամ հետո, տանջված, գունատ վերադարձանք տուն: Ման եկանք, գտանք կատվին… 4 հատ ձագ էր ունեցել:
Комментариев нет:
Отправить комментарий