Ուղարկե´ք ձեր փոքրիկների սրամիտ խոսքերը, և լավագույնները կտպագրվեն «9-րդ հրաշալիք» թերթի էջերում, ինչպես նաև կտեղադրվեն մեր բլոգում:
Տարոնը և նրա ուսուցչուհին` Անահիտ Գալոյանը
|
Տարոնը, նոր ստացած դասագիրքը ցույց տալով մորը, հարցրեց.
– Մա՛մ, «Հայերենի դասագիրքն» ո՞վ է գրել:
– Վաչագան Սարգսյանը:
– Քո թերթը գրո՞ղն է (նկատի ունի «9-րդ
հրաշալիքը»):
– Այո՛:
– Մա՛մ, բայց լավ
մարդ է, չէ՞, Վաչագան Սարգսյանը, որ
հա՛մ բալիկների, հա՛մ
էլ մեծերի համար է գրում: Մա՛մ, հիմա
որտե՞ղ է նա:
– Երևանում:
– Որ գնանք Երևան, նրա արձանը ինձ ցույց կտա՞ս:
Ներկայացրեց ԷԼԵՈՆՈՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ, գ.
Վարդենիկ
Комментариев нет:
Отправить комментарий