вторник, 31 января 2012 г.

ԽՆԴՈՒԿՆԵՐ


 – Իմ ամբողջ գրադարանն այրվեց:
– Ցավակցում եմ:
– Շնորհակալություն: Պատկերացնո՞ւմ եք, երկու ժողովածուն էլ այրվեց, մեկի սկանվորդները նույնիսկ չէի հասցրել լուծել:
Մի տատիկ բանջարեղենի խանութում ասում է վաճառողին.
– Ուզում եմ հինգ կիլո խնձոր առնել, բայց վախենում եմ տեղ չհասցնեմ:
– Մի վախեցեք, ես այնպես կկշռեմ, որ հանգիստ կհասցնեք:
Արծաթե հարսանիքին ամուսինը հարցնում է ընկերոջը.
– Սպանության համար ինչքա՞ն են տալիս:
– 25 տարի:
– Տես, է: Հիմա արդեն ազատության մեջ կլինեի:
Հուղարկավորում են մի տղամարդու: Անցորդներից մեկը հարցնում է.
– Ինչի՞ց է մահացել:
– Ծաղկեպսակների վրա կարդա,– խորհուրդ են տալիս նրան:
Նա կարդում է. «Սիրելի կնոջից», «Զոքանչից», «Փեսաներից»…
Վարպետը՝ տանտիրուհուն.
– Ես պարզեցի էլեկտրաէներգիայի անջատման պատճառը. դա կարճ միացում է:
– Է, երկարացրե՜ք...

Комментариев нет:

Отправить комментарий