Բժիշկը թելադրում է բուժքրոջը.
– Գրի՛ր. «Գլխի գանգային վնասվածք»:
– Գուցե` գանգուղեղայի՞ն, պրոֆեսոր:
– Նա ուղեղ չունի: Ուղեղ ունեցողը կնոջ ծննդյան տարեդարձին սիրուհու հետ չէր գնա:
Բժշկի մոտ հետազոտվելուց հետո:
– Հը, բժիշկ, ի՞նչ է:
– Ամեն ինչ կարող է լինել` Պարկեր-Սկոտի հիվանդության եզակի տեսակից մինչև հասարակ մրսածություն: Ամեն ինչ կախված է ձեր նյութական վիճակից:
Աղքատությունը չի բուժվում: Ապացուցված է անվճար բժշկության կողմից:
Ծերությունն սկսվում է այն ժամանակ, երբ «համեղ է - համեղ չէ»-ի փոխարեն սկսում ես ասել` «օգտակար է - վնասակար է»:
Խորհուրդ աղջիկներին. չարժե վստահել այն տղամարդուն, որը պնդում է, թե ամուսնացած չէ և ի դեմս ձեզ տեսնում է իր կյանքի ապագա ուղեկցին, եթե դուք նրա հեռախոսում գրանցված եք «Ջրմուղ» անունով:
– Սպասի՛ր,– բորբոքվեց Արան:– Ինչո՞ւ քեզ չի բավարարում Իսպանիան: Սևիլիա, Վալենսիա, Բարսելոն...
– Չէ՛, Փարիզ եմ ուզում:
– Լավ,– հանձնվեց Արան,– քո իրավունքն է: Թող լինի Փարիզ:
Արան նստեց Անիի կողքին, բռնեց նրա ձեռքը, և նրանք երկուսով սկսեցին ուզել Փարիզ:
Комментариев нет:
Отправить комментарий