воскресенье, 11 декабря 2011 г.

ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԻՆՆՅԱԿ




«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ» ԶԱՎԵՇՏՆԵՐ

Սուրբ Հեղինեի կղզում արտաքսված լինելու ժամանակ Նապոլեոն Բոնապարտն ասում էր. «Ռուսաստանյան արշավի ժամանակ իմ զորքը երկու գլխավոր թշնամի ուներ՝ սառնամանիքը և ռուսական ռազմական երգերը»: Իրոք, ֆրանսիացիները սարսափելի վախենում էին ռուսների երգերից՝ չհասկանալով, թե ինչ կարիք կա այդպես բղավել, այն էլ՝ սարսափելի ցրտին: Այս անգամ կխոսենք երաժշտության հետ կապված զավեշտների մասին:

9-ՐԴ ՏԵՂ. Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ գեներալները օգնություն խնդրելիս գրում էին. «Ուղարկեք երկու զինվորական գունդ կամ «Մարսելյոզի» հազար օրինակ»: Եվ, ասում են, դա օգնում էր:
8-ՐԴ ՏԵՂ. Արաբները երբեք չեն սուլում մեղեդիներ: Սակայն դա ոչ թե տուրք է քաղաքավարությանը, այլ պարզապես իսլամական երկրներում սուլոցը համարվում է «սատանայի երաժշտություն»:
7-ՐԴ ՏԵՂ. Միացյալ Նահանգներում, ինչպես հայտնի է, գործում են բազմաթիվ անհեթեթ օրենքներ, որոնցից շատերին մենք ժամանակին անդրադարձել ենք: Այս անգամ նշենք Իլինոյսում գործող մի քանի «երաժշտական» օրենքներ: Այսպես, այդ նահանգի Ցիցերո քաղաքում կիրակի օրերին արգելվում է փողոցներում երգելը, իսկ Մոնրի քաղաքում կարելի է պարել, եթե պարընկերների միջև կա երևացող տարածություն: Նույն նահանգի Օակ Պարկ քաղաքում աքաղաղները մինչև առավոտյան ժամը վեցը «երգելու», այսինքն՝ «ծուղրուղու» կանչելու իրավունք չունեն:
6-ՐԴ ՏԵՂ. Միջին դարերում առնետներին դղյակներից հանում էին շվիի օգնությամբՆույնիսկ հատուկ մասնագետներ կայինառնետորս-շվիահարներԻ դեպվերջերս անգլիական հին դղյակներից մեկում կայացած ռոք երաժշտության համերգից հետո այդ դղյակի առնետներն անհետացան:
5-ՐԴ ՏԵՂ. Խորհրդային տարիներին երգահանները մեծ հարգանք էին վայելում: Վոլգայով ժամանակին երթևեկում էր մի շոգենավ, որի վրա գրված էր. «Կ. Դունաևսկի»: Բայց հայտնի է, որ Դունաևսկու անունը եղել է Իսահակ: Սակայն, երբ այդ մասին հայտնում էին նավապետին, նա պնդում էր, որ ամեն ինչ ճիշտ է. նավը կոչվում էր «Կոմպոզիտոր Դունաևսկի», իսկ այդքան երկար անվանումը պարզապես չէր տեղավորվում նավի վրա:
4-ՐԴ ՏԵՂ. Ֆեոդոր Շալյապինը և Մաքսիմ Գորկին գրեթե միաժամանակ փորձել են ընդունվել մի երգչախումբ: Գորկուն ընդունել են, Շալյապինին՝ ոչ:
3-ՐԴ ՏԵՂ. Էստոնիայում արգելված է պատճենահանել երաժշտական նոտաները: Մեծ նվագախմբերը և երգչախմբերը, փոխանակ գնեն մեկ օրինակ և բազմացնեն, ստիպված հսկայական ծախսեր են անում նոտաներ ձեռքբերելու համար: Օրինակ, Էստոնիայի ազգային օպերայի տղաների երգչախումբը այդ նպատակով վերջերս 640 եվրո է ծախսել
2-ՐԴ ՏԵՂ. Պարզվում է՝ ժամանակակից էստրադային երգիչներն առաջինը չեն, որ համերգների ժամանակ «երգում են» ձայնագրությունների ներքո: Դեռևս XIX դարում իտալացի մի երգահան իր հետ համերգների էր տանում ձայնագիրը, որտեղ ձայնագրված էր իր դաշնամուրային ստեղծագործություններից մեկը:
1-ԻՆ ՏԵՂ. Օպերայի պատմության ընթացքում բացառիկ դեպք է գրանցվել 1792 թվականին: Իտալացի Դոմենիկո Չիմարոզայի «Գաղտնի ամուսնություն» օպերայի պրեմիերայի ժամանակ հանդիսականներն այնպես են ծափահարել, որ դերասաններն ստիպված նորից են կատարել ամբողջ օպերան:

Комментариев нет:

Отправить комментарий