Ապարանի մետրոպոլիտենին անհրաժեշտ են մեքենավարներ, տոմսավաճառներ, ռելսեր, փայտակոճեր և… մեծ թունել գետնի տակ:
– Եթե լավ աշխատեք, մայիսին կբարձրացնեմ ձեր աշխատավարձը:
– Զզվեցինք արդեն. աշխատավարձ չեք վճարում, բայց անվերջ բարձրացնում եք:
Ծերությունն սկսվում է այն ժամանակ, երբ ավելի շատ փող է ծախսվում առողջությունը պահպանելու, քան քայքայելու վրա:
Եթե կարծում եք, թե լուսանկարում անհաջող տեսք ունեք, ապա նայեք այդ լուսանկարին մի տասը տարի հետո, և ձեր կարծիքը կտրուկ կփոխվի:
Արթնացա, տեսնեմ` ինչ-որ բան այն չէ:
«Ինչ-որ բան այն չէ»-ն էլ արթնացավ և սկսեց նվնվալ.
– Սո՜ւրճ եմ ուզում, սո՜ւրճ եմ ուզում:
– Ինչո՞ւ է արաբական երկրներում արգելված խմիչքը:
– Ինքնապաշտպանական բնազդ է:
Պատկերացրեք` ուշ գիշերով հարբած գալիս ես
տուն, իսկ այնտեղ քեզ դիմավորում է
գրտնակներով վեց կին:
Комментариев нет:
Отправить комментарий