Էլ Պուեբլո դե Նուեստրա Սենյորա լա Ռեջինա դե լոս Անջելես դե լա Պորցինկուլա քաղաքը |
Ռուսաստանի
Հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի անվանումը շատերը համարում են
երկար և քաղաքը կրճատ անվանում են Պիտեր: Սակայն Պետրոս Մեծի հիմնադրած
քաղաքն այդ առումով «մանուկ» է մեր այս «իննյակի» «հերոսների» մոտ:
9-ՐԴ ՏԵՂ. Շոտլանդիայում կա մի բնակավայր, որը երկար ժամանակ մի գերդաստանից անցնում էր մյուսին և արդյունքում ժառանգել է նրանց բոլորի անունները: Այդ բնակավայրը մոտավորապես կոչվում է այսպես. Միլլա Լիա Սորի Միք Դհագհայլ:
7-ՐԴ ՏԵՂ. Հյուսիսարևմտյան Փոքր Միրամիչիի Հյուսիսային Դանդաղ ճյուղ: Այսպես է կոչվում կանադական փոքր գետերից մեկը, և աշխարհագրական ամենաերկար անվանումն է այդ երկրում:
6-ՐԴ ՏԵՂ. ԱՄՆ-ի Մասաչուսետս նահանգի լճերից մեկի անվանումը սպիտակամորթները ժառանգել են հնդկացիներից: Այդ բառը կազմված է 45 տառից, և այն չեն կարողանում կարդալ նույնիսկ տեղի բնակիչները: Իսկ թարգմանվում է այն այսպես. «Դու ձուկ որսա քո կողմում, ես ձուկ կորսամ իմ կողմում, իսկ կենտրոնում ոչ ոք չի լինի»:
5-ՐԴ ՏԵՂ. Այս քաղաքն իր անվանման երկարությամբ Միացյալ Նահանգների առաջատարն է. Էլ Պուեբլո դե Նուեստրա Սենյորա լա Ռեջինա դե լոս Անջելես դե լա Պորցինկուլա: Գլխի ընկա՞ք` սա որ քաղաքն է: Այո´, սա Լոս Անջելեսի` «Փոքր բախտիհրեշտակների թագուհի մեր տիրուհու քաղաքի» պաշտոնական անվանումն է:
4-ՐԴ ՏԵՂ. Այս քաղաքի անվանումը վերարտադրելը շատ դժվար է. բառը կազմված է 58 տառից: Իր այդ անվանման շնորհիվ քաղաքը հայտնի է ամբողջ Մեծ Բրիտանիայում, քանի որ երկաթուղային տոմսերն ամենաերկարն են երկրում: Իսկ քաղաքի անվանումը թարգմանվում է այսպես. «Սուրբ Մարիամ եկեղեցի, որը գտնվում է սպիտակ անտառային ընկուզենիների հովտում` Կարմիր քարանձավի` վանականների հորձանուտից քիչ հեռու»:
3-ՐԴ ՏԵՂ. Պատկերացնո՞ւմ եք, Թաիլանդի մայրաքաղաքը, որը բոլորին հայտնի է Բանգկոկ անվամբ,իրականում բոլորովին այլ անվանում ունի: Քաղաքի հիմնադրման ժամանակ նրան տրված անվանումը բաղկացած է 21 բառից, որի ճշգրիտ թարգմանությունը ոչ ոքչգիտի: Հայտնի է միայն, որ առաջին երկու բառերը` «Կրունգ Թհեպ», նշանակում են «հրեշտակների քաղաք»:
2-ՐԴ ՏԵՂ. Տեսնես ո՞ւմ մտքով է անցել երկաթուղին կոչել այսպես. «Դա մոտավորապես ոչ թե վիշապի ատամի ճանապարհին է, որը գտնվում է դեպի Հյուսիսային Փենրինա տանող ճանապարհի ուղղությամբ, այլ այս ճանապարհը գնում է ծովածոցի լողափի կողքով»: Իսկ այս երկաթուղագծից մշտապես օգտվողներն այն պարզապես անվանում են «ճանապարհ համար 4»:
1-ԻՆ ՏԵՂ. Տամատեա աստծուն չե՞ք մոռացել: Ահա, ուրեմն. «Սա այն տեղն է, որտեղ Տամատեան` մեծ ծնկներով մարդը, սայթաքեց, ընկավ, իսկ հետո կուլ տվեց լեռները (և այդ պատճառով նրան կոչում են երկիր ուտող), շվի էր նվագում իր սիրելիի համար»: Այս ամբողջը մեկ բառ է: Եվ այսպես է կոչվում Նոր Զելանդիայի բլուրներից մեկը:
Комментариев нет:
Отправить комментарий