вторник, 15 ноября 2011 г.

ԽՆԴՈՒԿՆԵՐ


– Պատկերացնո՞ւմ ես, գործարանում աշխատանքի ընդունվեցի և հենց առաջին օրը հայտնվեցի հիվանդանոցում:
– Ո՞նց հաջողացրիր:
– Բղավեցի. «Գագո´, կլյուչը գցի´»: Իսկ դրանց մոտ 35 Գագո էր աշխատում…



Փողոցում խցանում է, ոչ մի մեքենա չի շարժվում: Մեքենաների արանքով քայլում է մի ոստիկան, մոտենում է վարորդներին, խոսում նրանց հետ և շարժվում առաջ:
– Էս ինչո՞ւ առաջ չենք գնում, ի՞նչ է պատահել,– հարցնում է վարորդներից մեկը:
– Հասկանո՞ւմ ես,– ասում է ոստիկանը,– մեկը բեռնատարով փակել է ճանապարհը, կանգնել է տանիքին և բարձրախոսով բղավում է, որ ցանկանում է դառնալ ԱԺ պատգամավոր, բայց փող չունի: Նախընտրական արշավի համար անհրաժեշտ է հավաքել 500 հազար դոլար, և եթե հենց հիմա այդ գումարը չհավաքեն, բենզին կլցնի և կայրի իրեն: Ահա, ես էլ հավաքում եմ:
– Եվ որքա՞ն եք հավաքել:
– 15 լիտր բենզին և 28 հրահան:



Կինը՝ ամուսնուն.
– Բոլոր տղամարդիկ սրիկա են:
– Ես է՞լ:
– Այո՛:
– Ուռա՜: Ես տղամարդ եմ, ես տղամարդ եմ:



Չապաևն ու Պետյան լողալով անցնում են գետը, իսկ նրանց հետևից կրակում են սպիտակգվարդիականները:
Պետյան ասում է.
– Վասի՛լի Իվանիչ, ձեռքիդ ճամպրուկը գցի°ր գրողի ծոցը, կսպանեն մեզ:
– Չեմ կարող, Պետյա, սրա մեջ Ուրալսկի գրավման պլանն է:
Շարունակում են լողալ: Նորից.
– Վասի՛լի Իվանիչ, ախր գցի՛ր այդ ճամպրուկը, կկործանվենք:
– Չեմ կարող, Պետյա, սրա մեջ Ուրալսկի գրավման պլանն է:
Վերջապես ափ են հասնում, և Չապաևը բացում է ճամպրուկը, որում բերնեբերան կարտոֆիլ է լցված: Վերցնում է պալարներից մեկը և ասում.
– Ենթադրենք` սա երկաթուղային կայարանն է...

Комментариев нет:

Отправить комментарий