- Նույն ընտանիքում երկվորյակների ամենաշատ ծնունդները: Ռոյ
ընտանիքի (Կանադա) 3 անդամ անընդմեջ ունեցել է երկվորյակներ: 1951 թ. ծնված
Ջոյս Ռոյը, որն ինքը ևս երկվորյակ էր, 1973 թ. ծնել է Դիանա և Քերոլ
երկվորյակ քույրերին: 1999 թ. Դիանան ծնել է Դերեկ և Ռիկ երկվորյակ
եղբայրներին, իսկ 2001 թ. Քերոլը` Քելլի և Էշլի քույր և եղբայր
երկվորյակներին:
|
- Ընտանիքի տարբեր սերունդների ամենաշատ ծնունդները փետրվարի 29-ին: Փաստաթղթերով հաստատված է, որ Քեոգների ընտանիքի 3 սերնդի ներկայացուցիչներ ծնվել են փետրվարի 29-ին. Փիթեր Էնտոնի Քեոգը (ծնվ. 1940 թ., Իռլանդիա), նրա որդին` Փիթեր Էրիկը (1964, Մեծ Բրիտանիա) և թոռնուհին` Բեթանի Վելսը (1996, Մեծ Բրիտանիա):
- Տարբեր սերունդների նույն օրը ծնված ամենաշատ ներկայացուցիչներ: Այս ռեկորդը պատկանում է 4 ընտանիքի.
- Ռալֆ Ուիլյամսը (ԱՄՆ) ծնվել է 1982 թ. հուլիսի 4-ին, ինչպես նրա հայրը, պապը և հոր պապը (1876):
- Վեերա Տուուլիա Կիվիստեի (1997 թ., Ֆինլանդիա) ծննդյան օրը` մարտի 21-ը, համընկնում է մոր (1967), պապի (1940) և պապի հոր (1903) ծննդյան օրվան:
- Մորին Վեռները (1998, ԱՄՆ), մայրը (1970), պապը (1938) և պապի մայրը (1912) ծնվել են հոկտեմբերի 13-ին:
- Օգոստոսի 23-ին են ծնվել Ջեյկոբ Հիլդեբրանդը (2001, ԱՄՆ), հայրը (1966), տատը (1944) և տատի մայրը (1919):
Խորագիրը վարում է
ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ
Комментариев нет:
Отправить комментарий