среда, 16 ноября 2011 г.

ԽՆԴՈՒԿՆԵՐ (ԱՆԵԿԴՈՏՆԵՐ)


Ծառայողը դիմում է պետին.

– Ցանկանում եմ ձեզ խնդրել, որ իմ աշխատավարձը բարձրացնեք: Թե չէ ինձանով արդեն երեք կազմակերպություն է հետաքրքրվում:

– Եվ ո՞ր կազմակերպություններն են:

– Էլցանցը, «Արմենտելը» և ջրմուղը:

Նստած են երկու ծրագրավորող: Հանկարծ մեկը խոր շունչ է քաշում:
– Ի՞նչ է պահատել,– հարցնում է մյուսը:

– Է, չգիտեմ կնոջս Մարտի 8-ին ինչ նվիրեմ:

 Հա՞: Իսկ ե՞րբ է նրա Մարտի 8-ը...


Մեկը գալիս է պանդոկ.


– Ինձ կոնյակ տվեք, այ նրանից՝ 5 աստղով:

Մատուցողը լցնում է, այցելուն խմում է ու ընկնում սեղանի տակ: Մատուցողը շշի վրա նկարում է վեցերորդ աստղը:



Ավելի քիչ ճշմարտություն, քան քաղաքականությունում և գովազդում, կարող է լինել միայն քաղաքական գովազդում:

– Քույրի՛կ, որտեղի՞ց ձեզ այդ գեղեցիկ եղունգները:

– Գնել եմ:

– Իսկ դեմքը մանրի փոխարե՞ն են տվել:

Երկու հարբեցող քայլում են փողոցում: Մեկն  ասում է.
– Մի շիշ օղու վրա գրազ գանք, որ ինձ տեսնելուց հետո կնկաս առաջին բառը կլինի «սիրելիս»:
– Քեզ տեսե՞լ ես՝ հարբած, կեղտոտ…
– Գրազ գա՞նք:

– Կնկադ լավ գիտեմ` վհուկ ա:
– Գրազ գալի՞ս ես:
– Գալիս եմ:
Բարձրանում են վերև, թակում են դուռը:

– Սիրելի´ս, բաց, ես եմ:
– Սիրելի՞ս: Չսատկեցիր, պրծնեի քեզանից:



Комментариев нет:

Отправить комментарий