ԲԱՌԵՐ
Ամենաերկար բառերը: Ամենաերկար բառերի թվին են պատկանում միասին գրված բառերի շղթաները, որոշ բարդ և կցագիր բառերը, միայն տվյալ դեպքի համար օգտագործվող բառերը: Օրինակ, Արիստոֆանեսի (մ. թ. ա. IV դ.) «Կանայք ժողովրդական ժողովում» կատակերգության մեջ կա 182-տառանոց բառ, որը 17 քաղցր ու թթու բաղադրիչներից և կտրտած մսից պատրաստվող կերակրատեսակի անուն է:
Ամենաերկար գիտական անվանումը: Մարդկային միտոքոնդրիաների ԴՆԹ-ի դասակարգման անվանումը պարունակում է 16569 նուկլեոտիդային մնացորդի անվանում և, այդպիսով, բաղկացած է 207 հազ. տառից: 1981 թ. ապրիլի 9-ին այն տպագրվել է Nature («Բնություն») ամսագրում:
Ամենատարողունակ բառը: Լեզվական տեսակետից ամենահետաքրքիր բառն իսպաներենի ֆուեգիական բարբառի mamihlapinatapai բառն է, որը նշանակում է «մեկը մյուսին նայել այն հույսով, որ երկուսից մեկը կառաջարկի կատարել այն, ինչը երկու կողմն էլ ցանկանում է, բայց ոչ մեկը դա անելու տրամադրություն չունի»:
Արիստոֆանես |

Комментариев нет:
Отправить комментарий