среда, 27 марта 2013 г.

ՄԵՐ ՀԱՅԿԸ


Հայկ
Անհավատալի է, որ քեզ այլևս չենք տեսնելու: Սարսափելի գույժը հեռավոր Ամերիկայից շանթահարեց բոլորիս: Ախր ինչո՞ւ է այս կյանքն այսքան անարդար ու դաժան, ինչո՞ւ: Հայկը հեռացավ մեզնից ուժերի ծաղկման շրջանում, դեռ այնքա՜ն անելիք ուներ այս աշխարհում:
Հայկը, մեր Հայկը կանգնած էր «9-րդ հրաշալիքի» ակունքներում: Հոր` Վաչագան Սարգսյանի հետ նա էր կյանք տվել բոլորիս սիրելի թերթին:
Մեր ընկերը բարձրակարգ մասնագետ էր, նրան սկսեցին ձեռքից ձեռք խլել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունները: Ի վերջո, մի քանի տարի առաջ նրան հրավիրեցին Միացյալ Նահանգներ: Երանի՜ չգնար, երանի՜ մնար ծնողների, մյուս հարազատների, բոլորիս կողքին: Այդ դեպքում գուցե նրան շրջանցեր դավադիր հիվանդությունը, և նա այժմ մեր կողքին կլիներ:
Ավա՜ղ
Ճակատագիրը չխնայեց մեր Հայկին, տարավ մեզնից: Անդառնալի է կորուստը, ծանր ու դաժան: Նա ընդամենը 36 տարեկան էր:
Հայկ ջան, քո պայծառ կերպարը միշտ վառ կմնա բոլորիս սրտներում: Դու չես հեռացել, դու մեր կողքին ես, մենք միշտ կհիշենք քեզ, քանի կանք:
«9-ՐԴ ՀՐԱՇԱԼԻՔ»

Комментариев нет:

Отправить комментарий