среда, 28 ноября 2012 г.

ԽՆԴՈՒԿՆԵՐ



Օղու շիշը երեք հոգու միջև բաժանելը դժվար է: Բաժանելու առաջին փուլը` յուրաքանչյուրին 166 գրամ, անցնում է առանց որևէ խնդրի: Բայց ահա վերջին 2 գրամը երեք հոգու միջև բաժանվում է մեծ դժվարությամբ` փոխադարձ մեղադրանքներով ու վիրավորանքներով:

Ամուսինը համակարգչով խաղում է: Կինը, ցանկանալով գրավել նրա ուշադրությունը, ասում է.
Կարո՞ղ ես ասել` ինչի՞դ են պետք էդ հրեշները, երբ ունես ինձ:

Կաշառակերներ հայտնաբերելու նպատակով ուր ասես գնացել է հակակոռուպցիոն հանձնաժողովը:
Ոչ մի տեղ կաշառք չէին վերցնում: Միայն տալիս էին:
 


Այսօր խոհանոցում նոր լվացարան դրեցի:
Հինն ի՞նչ էր եղել:
Չափազանց փոքր էր: Հասկանո՞ւմ ես, որպեսզի թեյամանի մեջ ջուր լցնեի, ստիպված էի լինում սկզբում բոլոր ափսեները լվանալ:
 


Հայը, ռուսն ու հրեան պատրաստվում են քեֆի: Պայմանավորվում են, թե ով ինչ պիտի բերի:
Հայն ասում է.
Ես միսը կբերեմ, խորոված կանենք:
Ռուսը.
Իսկ ես` օղին:
Հրեան.
Իսկ ես եղբորս կբերեմ. նա այնքա՜ն անեկդոտ գիտի:



 Վաղինակն արթնացավ այն մտքից, որ գեղեցկությունը կփրկի աշխարհը: Հետո նայեց կնոջն ու հասկացավ, որ աշխարհն այլևս փրկել հնարավոր չէ:
 


Կրկնակի վտանգն այն է, երբ մի շիկահերը մեկ ուրիշ շիկահերի սովորեցնում է ավտոմեքենա վարել:

Комментариев нет:

Отправить комментарий