ԽՈՐԱԳԻՐԸ
ՎԱՐՈՒՄ Է ԱՐՏԱՇԵՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ
Այս խորագրով
ներկայացնում ենք այնպիսի մոլորություններ, որոնց թվացյալ ճշմարտացիությունը մենք
ընդունել ենք առանց կասկածի:
Կ. Բրյուլով. «Պոմպեյի վերջին օրը» |
ՊՈՄՊԵՅ
Շատերը
համոզված են, որ Պոմպեյ քաղաքը կործանվել է Վեզուվ
հրաբխից ժայթքած հրահեղուկից:
Անտիկ
Պոմպեյը կործանվել է ոչ թե հրահեղուկից, այլ Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ (79 թ. օգոստոսի 24-ին) արտաքին միջավայր նետված մոխրից և քարերից: Քաղաքի բնակչության մեծամասնության մահվան պատճառ են հանդիսացել ժայթքմանն ուղեկցող խեղդող թունավոր գազերը: Եթե Պոմպեյը ծածկված լիներ լավայով, ինչպես հարևան Հերկուլանում քաղաքը, ապա այն 17 դարերի ընթացքում չէր պահպանվի իր նախկին տեսքով: Հենց շնորհիվ մոխրի, որը Պոմպեյը ծածկեց 7-8-մետրանոց շերտով և հետագայում ժայթքումից հետո տեղացած անձրևի ազդեցությամբ վերածվեց հաստ կեղևի, քաղաքը պահպանվեց այն տեսքով, որը ներկայացավ նոր ժամանակի հնագետներին:
Комментариев нет:
Отправить комментарий