вторник, 31 января 2012 г.

ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽՆԴՈՒԿՆԵՐ

 Բանակ: Ենթասպան շարել է նորակոչիկներին ու հարցնում է.
– Ի՞նչ կրթություն ունեք:
– Յոթ դասարանի:
– Ապրե՛ս: Հաջո՛րդը:
– ՀՊՃՀ:
– Ի՞նչ:
– ՀՊՃՀ:
– Ի՞նչ ես ճպճպացնում: Գրել-կարդալ գոնե գիտե՞ս:
 Եթե ուսանողը չի ցանկանում սովորել, ուրեմն վատ է աշխատում զինկոմիսարիատը:
Երբ ձեր կողքին ևս քսանհինգ հոգի նույն երկարաճիտ կոշիկներով են, դա նորաձևություն չէ: Դա բանակ է:
Իրար ընդառաջ թռչում են երկու ինքնաթիռ: Մեկի օդաչուն մյուսին ռադիոկապով ասում է.
– Լսիր, պետք է ճանապարհը փոխենք:
– Ճիշտ է: Արի էսպես անենք. դու աջ գնա, ես` ձախ:

Комментариев нет:

Отправить комментарий