Ձեր
առջև սովորական խաչբառի և ճապոնական նկարչության «ամուսնության» զավակն է: Սկզբում լուծեք ճապոնական գլուխկոտրուկը, ստացեք խաչբառի ցանցը, տեղադրեք թվերը և այնուհետև լուծեք սովորական խաչբառը:
ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ:
2. Տարվա երրորդը, գարնան առաջինը: 5. Հագուստի «քարացած բնակիչը»: 7. Ծնողների շարունակությունը:
8. Այդ հոլանդացին իրենից հետո թողել է 100-ից ավելի ինքնանկար: 9. Բնության ոսկե շրջանը: 11. Ուկրաինայի խորհրդարանը:
13. Կարգապահ
մարդասպանների
խումբ (ըստ Լև Տոլստոյի): 14. Ծառի հողային խարիսխը: 16. Այդ երկկճղակավոր կաթնասունը ամռանը շիկակարմիր է, ձմռանը` գորշ: 17. Ջորջ Բայրոնի տիտղոսը: 18. Բրյուս Լիի և Չակ Նորիսի մարզաձևը: 19. Պարզունակ «սարք», որի օգնությամբ կինն ուշանում է տեսակցությունից:
20. Պ. Դուրյանի ապշած ջրավազանը: 22. Հանրահայտ «Հայաստան», «Ջան Երևան», «Կարինե» երգերի հեղինակն է ... Այվազյանը: 23. Այդ վեպով է հռչակվել երիտասարդ Շիրվանզադեն:
25. Մկաններն
ամուր պահող թելքավոր հյուսվածք: 27. Գոտու վրայի զարդարանք: 29. Ժամանակակից պատմության «դասագիրք»: 30.
Հիդրոտեխնիկական
կառույց:
31. Երկրի
մայր քաղաքը: 32. Ամպրոպի արցունքները:
33. Հայոց
օրացույցի
25-րդ օրը:
ՈՒՂՂԱՀԱՅԱՑ:
1. Եվրոպայի
խոշոր պետություններից
մեկի նախկին մայրաքաղաքը: 2.
Ի՞նչ է աշտանակը: 3. Էդմոնդ Քեոսայանի հայտնի կինոնկարի գլխավոր հերոսներից յուրաքանչյուրը:
4. Անասունների
«հանրակացարանը»:
6. Դարբնի
մուրճ: 7.
Դրախտ: 10. Այդ երկրում գործում է երեք պետական լեզու, իսկ նամականիշների վրա գրառումներ են կատարում նաև լատիներենով: 12. Ամիս, երբ դուք չեք կարողանում փակել ավտոբուսի այն նույն լուսամուտը, որը չէր բացվում օգոստոսին: 13. Կրակող դահուկորդների մարզաձև: 15. Ըստ ռուս գիտնական Ալեքսեյ Սիդորովի` Հակոբ Մեղապարտի արվեստից, հատկապես զարդաձևերից, օգտվել է նաև ռուս առաջին ... Իվան Ֆեոդորովը: 20. Արևի վերածնունդը:
21. «Ամենաաստղաշատ»
սպան հայոց բանակում: 24. Մարդու այդ հյուսվածքը լինում է երկու հիմնական տեսակի` միջաձիգ զոլավոր և հարթ: 26. Աստվածաշնչյան Գողիաթն իր ֆիզիկական տվյալներով: 28.
Հովիկը` ընկեր Փիլոյանի համար (Ժ. Անանյան, «Տաքսի, տաքսի»): 29. Բուսաջուր:
Կազմեց
ԱՐՏԱՇԵՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ
Комментариев нет:
Отправить комментарий