ՕՁԵՐ
Շատերը պնդում են, թե օձը լսում է
սանձահարողի շվիի ձայնը:
Երբ օձերին
սանձահարողն արաբական կամ հնդկական ինչ-որ շուկայում գետնին է դնում զամբյուղը,
բացում կափարիչը և սկսում նվագել շվին, օձը սկզբում զամբյուղից դուրս է բերում
գլուխը, իսկ հետո մարմինը և սկսում ոլորվել նվագարանի ձայներին համաչափ: Սակայն
այդ ընթացքում սողունը ոչ մի ձայն էլ չի լսում:
Օձերն առհասարակ
լսողություն չունեն: Եթե նրանք նույնիսկ ընկալում են ձայնային ալիքները, ապա միայն
որպես երկրակեղևի տատանումներ (այլ ոչ թե` օդի): Կարելի է ասել, որ նրանք «զգում» են
ձայները: Այնպես որ, օձը ոլորվում է ոչ թե ձայներին, այլ շվիի շարժումներին համաչափ:
Комментариев нет:
Отправить комментарий