Ամեն տարի Ամանորին և Ծննդյան տոնին Ֆինլանդիա է գալիս կես միլիոն զբոսաշրջիկ: Լապլանդիա. թարմ և սառը օդ, պայծառ եղանակ և ձյունածածկ լայնարձակ տարածությունների ականջ ծակող լռություն: Փայտե հարմարավետ տանը տաք է բուխարու կրակից և երեխաների երջանիկ ժպիտներից: Չէ՞ որ նրանք գտնվում են հեքիաթում, հյուրընկալվում են Սանտա Կլաուսին:
ՍԱՆՏԱ ԿԼԱՈՒՍԻ
ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ֆիննական Լապլանդիան
Սանտա Կլաուսի
հայրենիքն է:
Նա ապրում
է այդ
երկրամասի հյուսիս-արևմուտքում,
Կորվատունտուրի բլրի
վրա, որը
նման է
երկու մեծ
ականջի: Երևի
հենց դա
է պատճառը,
որ աշխարհի
գլխավոր բարի
կախարդը գիտի
բոլոր երեխաների
նվիրական երազանքների
մասին:
Սանտա Կլաուսի
աշխատանքը շատ-շատ
է: Ամեն
օր նա
գալիս է
իր նստավայրը՝
Սանտա Կլաուսի
սենյակը, որը,
ինչպես և
Արհեստավորների գյուղն
ու գլխավոր
փոստատունը, գտնվում
է անմիջապես
Բևեռային շրջանում,
Լապլանդիայի գլխավոր
քաղաք Ռովանիեմիից
9 կմ հեռավորության
վրա: Գլխավոր
փոստատանը եռում
է աշխատանքը.
զվարճալի թզուկներն
աշխարհի բոլոր
ծայրերն են
ուղարկում շնորհավորական
բացիկներ, նամակներ
և ծանրոցներ,
որոնցից յուրաքանչյուրի
վրա կարելի
է տեսնել
ինքնատիպ և
անսովոր փոստային
կնիք:
Սանտայի զբոսայգում,
որը քանդակված
է հենց
ժայռի մեջ,
երեխաներին սպասում
են զանազան
խաղասարքերը և
տիկնիկային թատրոնը,
հեքիաթային կարուսելը
և թզուկների
անտառը: Արկտիկական
ինքնատիպ գազանանոցում
և եղջերուների
բուծարանում կարելի
է ծանոթանալ
հյուսիսի կենդանիների
հետ:
ԿԵՐԱԿՈՒՐՆԵՐ ԵՎ
ՆՎԵՐՆԵՐ
Սուրբ ծննդյան
տոնի առթիվ
Լապլանդիայում ընդունված
է պատրաստել
տապակած ազդրամիս,
հնդկահավ և
ապխտած ձուկ,
ածխի վրա
խորոված եղջերուի
և կաքավի
միս: Ընթրիքին
մատուցում են
տաք սնկապուր,
ապխտած սաղմոն,
կարտոֆիլի խյուս:
Սիրված ըմպելիք
է սահտին՝
տարեկանի ածիկից
պատրաստված գարեջուրը:
Պայակյուլյա գյուղում,
որտեղ աշխատում
է Սանտա
Կլաուսի արհեստանոցը,
վաճառվում են
մանածագործական ապրանքներ
և հուշանվերներ:
Ահա այսպիսի
կախարդական երկիր
է Լապլանդիան:
Комментариев нет:
Отправить комментарий