1960-ական
թվականներին «Ճակատագրի
հեգնանքը» թատերգությունը
բեմադրվում էր
Խորհրդային Միության
բազմաթիվ թատրոններում,
բայց երբ
խոսք եղավ այդ նույն
սցենարով հեռուստատեսային
ֆիլմ նկարահանելու
մասին, այն
անմիջապես արգելեցին՝ հարբեցողություն
և սանձարձակություն
քարոզելու պատճառաբանությամբ:
Ամեն ինչ
փրկեց այն
տարիներին ԽՍՀՄ
հեռուստապետկոմի նախագահ
Սերգեյ Լապինը`
մի մարդ,
որին բացարձակապես
խորթ չէին
սովորական մարդկային
զգացմունքները: Եվ
1975 թվականին նկարահանվեց
«Ճակատագրի հեգնանքը,
կամ Բաղնիքդ
անուշ» սիրված
ֆիլմը, առանց
որի չի
անցնում ոչ
մի Նոր
տարի:
Ի դեպ,
սկզբում որպես
գլխավոր դերակատարներ
նախատեսվում էին
բոլորովին այլ
դերասաններ: Այսպես,
Նադյայի դերը
պիտի կերտեր
Լյուդմիլա Գուրչենկոն,
Ժենյա Լուկաշինը
պիտի ունենար
Անդրեյ Միրոնովի
դեմքը, իսկ
Իպոլիտի վերարկուով
ու գլխարկով
հանդես էր
գալու Օլեգ
Բասիլաշվիլին: Սակայն
ինչ-ինչ
պատճառներով ֆիլմում
նկարահանվեցին Բարբարա
Բրիլսկան, Անդրեյ
Մյագկովը և
Յուրի Յակովլևը:
Եթե ուշադիր
նայեք, ֆիլմի
դրվագներից մեկում
հերոսուհին ձյան
վրայից բարձրացնում է
Բասիլաշվիլի-Իպոլիտի
լուսանկարը: Այդ
կադրն արդեն
նկարահանված էր,
երբ Բասիլաշվիլին
հրաժարվել է
դերից:
Յակովլև-Իպոլիտը |
Իսկ ֆիլմում ներկայացված պատմությունն իրոք տեղի է ունեցել: 1960-ականների սկզբներին, դեկտեմբերի 31-ին հայտնի կատակասեր երգահան Նիկիտա Բոգոսլովսկին որոշում է հարբած ընկերոջը տանել կայարան: Նրան նստեցնում է ընդհանուր վագոն և, ուղեկցորդուհուն տալով 5 ռուբլի, գրպանում 15 կոպեկով ուղարկում է Կիև: Էլդար Ռյազանովի կինոնկարի հերոսի և նրա նախատիպի տարբերությունն այն է, որ վերջինս Կիևում չգտավ իր երջանկությունը:
Բասիլաշվիլի-Իպոլիտի լուսանկարը |
Комментариев нет:
Отправить комментарий