вторник, 13 декабря 2011 г.

ԽՈՍՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ



Ուղարկե´ք ձեր փոքրիկների սրամիտ խոսքերը, և լավագույնները կտպագրվեն «9-րդ հրաշալիք» թերթի էջերում, ինչպես նաև կտեղադրվեն մեր բլոգում:

Չորս տարեկան Արմենը խաղում էր շան քոթոթի հետ և հանկարծ սկսեց լիզել բազմոցը: Աստղիկ տատիկը նկատեց դա և նկատողություն արեց.
Արմե՛ն, ի՞նչ ես անում: Բազմոցը լիզել չի կարելի, վրան վարակիչ մանրէներ կան, կհիվանդանաս:
Մի քանի օր անց տատիկը հիվանդացավ: Արմենը մոտեցավ նրան և տխուր ձայնով հարցրեց.
Տատի՛կ, բազմոցն ես լիզե՞լ:

***
Մայրը համոզում է Արմենին հավաքել թափթփված խաղալիքները: Երբ բոլոր փաստարկներն ավարտվում են, և մայրը ձեռքն է վերցնում գոտին, Արմենը սկսում է հավաքել խաղալիքները` մռթմռթալով.
Աստվա՜ծ իմ, էս ի՜նչ կյանք ա, էս ի՞նչ կյանք ա:

*** 
Արմենը չորեքթաթ փնտրում է իր կոշիկները: Գտնում է մեկը և սկսում ինքնիրեն խոսել.
Որտե՞ղ է երկրորդը: Երկրորդ, երկրորդ, ես առաջինն եմ: Որտե՞ղ եք, դուրս եկեք կապի:

***
Արմենը մոր հետ հյուր էր գնացել: Տանտիրուհին նրա ափսեի մեջ ճաշ է լցնում: Արմենը փորձում է և չի ուտում: Քիչ անց տանտիրուհին նկատում է և ասում.
Արմեն ջան, կեր, ինչո՞ւ չես ուտում:
Արմենը` հայացքը դեպի ափսեն.
Հա՜-մո՜վ չի:
Երբ հանդիպում է մոր նախատական հայացքին` ավելացնում է.
Հա՜-մո՜վ ա:
Ներկայացրեց պապիկը` ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Комментариев нет:

Отправить комментарий