пятница, 30 декабря 2011 г.

ՆՈՐ ՏԱՐՎԱ ԽՆԴՈՒԿՆԵՐ



Եթե վախենում եք գիրանալուց, տոնական սեղան նստելուց առաջ խմեք մի գավաթ գինի. ալկոհոլը սպանում է վախի զգացումը:

Մոտենում է Նոր տարին:
Լավատեսը.
Նոր տարին հնից լավն է լինելու:
Հոռետեսը.
Նոր տարին հնից վատն է լինելու:
Իրատեսը.
Գրո՛ղը տանի, էլի պիտի ուտեմ ու պայթեմ:

Հունվարի 1-ին ոստիկանը մի մեքենա է կանգնեցնում: Մի կերպ դուրս է գալիս հարբած վարորդը և ասում.
Պատկերացնո՞ւմ ես, շեֆ, գիշերը երեքով չորս շիշ օղի խմեցինք, վրայից էլ` մի արկղ գարեջուր:
Ոստիկանը.
Ի՞նչ, մի հատ «հո» արա:
Շեֆ, ուրեմն դու ինձ չե՞ս հավատում:

Комментариев нет:

Отправить комментарий