Հայերեն զանազան բառերի հետաքրքրաշարժ ստուգաբանություններ, որոնք վերցված են Վաչագան Ա. Սարգսյանի «Հայերենը ափի մեջ» գրքից:
ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱԽՏ
Հայի բախտ ունենալ նշանակում է «բախտ չունենալ, անբախտ
լինել»: Ինչո՞ւ է այսպես ստացվել. մի՞թե մեր ճակատագիրն է այդպիսին՝ բախտ
չունենալ: Փորձենք պարզել պատճառը:
«Մարդու ընդհանուր բախտի և ճակատագրի, հաճելիի և ախորժելիի,
համարձակության, երախտիքի և շնորհակալության հետ կապված բնիկ հնդեվրոպական
նշանակումները հին հայերենում բացակայում են»,– գրում է Գևորգ Ջահուկյանը իր «Հայոց լեզվի պատմություն. նախագրային շրջան» նշանավոր գրքում:
Տեսնենք, թե այս մասին ինչ է գրում Հրաչյա Աճառյանը իր «Հայերեն արմատական բառարան» կոթողային գրքում:
Բախտ – «բարի կամ չար պատահմունք, հաջողություն, ճակատագիր»: Բառի մյուս ձևն է բաստ, որից ունենք չարաբաստիկ բառը: Փոխառություն է պահլավերենից:
Ճակատ բառը ևս փոխառություն է պահլավերենից, իսկ ճակատագիր-ը հայերեն կազմություն է:
Հաճելի, ախորժելի բառերը նույնպես փոխառություններ են իրանական լեզուներից, ինչպես նաև համարձակ-ը, շնորհ-ը և երախտիք-ը:
Ինչո՞ւ է այսպես: «Զգացմունքի և խառնվածքի հետ կապված
նշանակումները, բնականաբար, նախնական բնույթի են և լայնորեն ներկայացված են
հայերենի բնիկ հնդեվրոպական բառերի մեջ:
Վաղնջահայերենում
լայն գործածության մեջ գտնվող մի շարք բառեր հետագայում փոխարինվել են
ավելի տարածված նշանակումներով և իմաստափոխության են ենթարկվել… կամ այդ
բառերի փոխարեն հանդես են եկել փոխառյալ և անհայտ ծագման բառեր»,– գրում է Գ. Ջահուկյանը:
Կարող ենք եզրակացնել, որ բախտ բառի հայերենը կորցնելով՝ մենք զրկվել ենք նաև բախտից, համարձակ բառի հայերեն նախնականը կորցնելով՝ մենք կորցրել ենք նաև մեր համարձակությունը:
Այնպես որ, սիրելի հայեր, պետք չէ հայերենը խճողել օտար բառերով,
մոռանալ մերը. հենց մոռանում ենք մերը՝ աստվածատուրը, Աստված էլ մոռանում է
մեզ:
Комментариев нет:
Отправить комментарий