четверг, 22 декабря 2011 г.

ԽՄԵԼԸ ԹՈՂԵ՞Լ ԵՍ




Յուրի Նիկուլինը պատմում էր.
«Կինոթատրոններում ցուցադրվում էր «Երբ ծառերը մեծ էին» կինոնկարը, որում ես կատարում էի մի խղճուկ հարբեցողի դեր: Մի քանի օր անց մտա սրճարան: Տեսնելով ինձ` երիտասարդ բուֆետապանուհին քարացավ, իսկ հետո խենթորեն բղավեց.
– Լիդա, վազիր այստեղ: Շուտ: Էն հարբեցողն է եկել, որին մենք քեզ հետ երեկ կինոյում տեսանք Հիշո՞ւմ ես:
Ամբողջ հերթը, ասես հրամանով, աչքերը հառեց ինձ: Ես պատրաստ էի գետինը մտնելու: Սակայն շուտով հերթս հասավ, և ես, կակազելով, ասացի.
– Խնդրում եմ մածուն և կաթնահաց:
Բուֆետապանուհին կարեկցական հայացքով ոտից գլուխ չափեց և հարցրեց.
– Խմելը թողել ես, հա՞: Ապրես: Հիմա ամուսնացնել էլ կարելի է քեզ...
Ես արագորեն փախա»:

Комментариев нет:

Отправить комментарий