четверг, 29 декабря 2011 г.

ԽՈՍՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ



Ուղարկե´ք ձեր փոքրիկների սրամիտ խոսքերը, և լավագույնները կտպագրվեն «9-րդ հրաշալիք» թերթի էջերում, ինչպես նաև կտեղադրվեն մեր բլոգում:



***
Երեքամյա Արամիկը խանդում էր նորածին եղբորը՝ Կարենին: Մայրը պատրաստվում էր խանութ գնալ:
– Պա՛պ, մամային մենակ մի թող, հետը գնա:
– Ինչո՞ւ, Արամիկ:
– Էնա մի անգամ թողեցիր մենակ գնաց, մի հատ Կարենչո բերեց:

***
Հագուստի շուկայում Արամիկի մայրը երկար սակարկում է վաճառողի հետ: Արամիկը մեկ նայում է վաճառողին, մեկ էլ մորը:
– Դե շուտ արեք, պրծեք, ընենց արեք, որ տակին մի հարյուր դրամանոց մարոժնու փող մնա:
Լսելով Արամիկին՝ վաճառողը միանգամից 200 դրամով իջեցրեց շորի գինը:

***
Տեսնելով Կարենին համբուրող պապին` Արամիկն ասաց.
– Այ պապիկ, ես էնա սիրում եմ Կարենչոյին, էլ դու ո՞ւր ես սիրում:

***
Գիշերվա կեսին լացի ձայնից Արամիկն արթնանում է:
– Պապ, Կարենչոն լաց ա ըլըմ, գնա նայի:
– Արամի՛կ, մաման կնայի, դու հանգիստ քնի:
– Մաման ինձ ա նայելու:

Ներկայացրեց պապիկը՝
ՀԱԿՈԲ ՄԱՆՋՅԱՆԸ
ք. Վանաձոր

Комментариев нет:

Отправить комментарий