Ուղևորը օդանավից նայում է ներքև և սարսափած կանչում ուղեկցորդուհուն.
– Ի՞նչ է, մենք շեղվե՞լ ենք:
– Ո՛չ, ինչո՞ւ եք այդպես կարծում:
– Բայց ներքևում ձյուն է, եղևնիների անտառ, իսկ պետք է լինեն Հավայան կղզիները:
– Չէ, ամեն ինչ կարգին է, պարզապես հայ մեծահարուստները Նոր տարի են նշում:
Համակարգչային ծրագրավորողները Նոր տարի են դիմավորում: Լցրել են գարեջրի գավաթները: Հանկարծ մեկն ասում է.
– Ուզում եմ խմել իմ ոխերիմ թշնամու կենացը: Թող եկող տարի նա ունենա ինձանից 10 անգամ շատ փող…
Բոլորը ապշած նրան են նայում:
– Խմենք Բիլ Գեյթսի կենացը…
Ամանորի գիշերը հյուրերը երկար նստել և չեն ուզում գնալ: Տանտիրուհին չգիտի ինչ անի: Հնչում է հեռախոսազանգը, և հանկարծ մտքում գաղափար է ծագում: Նա վերադառնում է և բղավում.
– Հրդե՛հ է, հրդե՛հ:
– Որտե՞ղ:
– Լավ չլսեցի, ձեզանից մեկի տանը:
Չեչնիա: Մարտական դիրքերում հերթապահում է մի նորակոչիկ: Լսվում է կրակահերթ: Նորակոչիկը ուրախ-ուրախ զեկուցում է հրամանատարին.
– Ընկեր լեյտենանտ: Մեր պահակապետին էր մոտենում մի մորուքավոր ահաբեկիչ: Բայց ես նրան ոչնչացրի:
– Քեզ նման ապուշների պատճառով մենք արդեն երրորդ Նոր տարին առանց Ձմեռ պապի ենք դիմավորում:
Комментариев нет:
Отправить комментарий