ՄՐՍԱԾՈՒԹՅՈՒՆ
Ասում են, թե մարդկանց
մրսածությունն առաջանում է ցրտից:
Մրսածությունն
առաջանում է ոչ թե ցրտից, այլ վարակ հարուցող մանրէներից: Մենք հիվանդանում ենք
վարակվելու, այլ ոչ թե մրսելու կամ հագուստը թրջելու պատճառով: Սակայն, իրոք,
ցուրտը և խոնավությունը մրսածության հետ քայլում են ձեռք ձեռքի տված: Այստեղ կա մի
քանի պատճառ: Դրանցից մեկը նա է, որ տարվա ցուրտ եղանակին մենք ավելի հաճախ ենք
լինում հիվանդ մարդկանց հետ միևնույն սենյակում: Այստեղից էլ վարակի փոխանցման մեծ
վտանգը:
Ի դեպ, ցուրտը
թուլացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Մի խոսքով, որոնք էլ որ լինեն
մրսածության պատճառները, ցուրտն այստեղ մեղավոր չէ:
Комментариев нет:
Отправить комментарий