среда, 14 декабря 2011 г.

ԽՈՍՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ



Ուղարկե´ք ձեր փոքրիկների սրամիտ խոսքերը, և լավագույնները կտպագրվեն «9-րդ հրաշալիք» թերթի էջերում, ինչպես նաև կտեղադրվեն մեր բլոգում:

***
Մայիսի 9-ի տոնի կապակցությամբ դպրոցում ուսուցչուհին դաս էր անցկացրել: Յոթնամյա Գրիգորը, որը ծնվել է մայիսի  1-ին, տուն դառնալով, խիստ զարմացած հարցրեց.
Մա՛մ, բա ո՞նց է, որ ես մայիսի 1-ին եմ ծնվել, բայց մայիսի 9-ի պատերազմի մասին չեմ իմացել:

***
3,5 տարեկան Հայկը ջրով լի շիշը դատարկեց հատակին: Ես բարկացած ասացի.
 Կեցցե՛ս, տղաս:
Հայկը, խոսքս ընդունելով որպես գովեստ, ընկերուհուս՝ Անահիտի մոտ պարծեցավ.
 Տեսա՞ր, Անահիտ, ջրով կեցցե՛ արեցի:

*** 
Հայկին մանկապարտեզ տարա, չհարմարվեց, տեղափոխեցի ուրիշ մանկապարտեզ: Մի անգամ, երբ անցնում էինք հին մանկապարտեզի կողքով, Հայկին հարցրի.
 Հայկ, քեզ այս մանկապարտեզից վռնդեցի՞ն:
 Չէ՛, մամ, ավարտել եմ էս մանկապարտեզը:
 Ներկայացրեց մայրը՝ 
ՌՈՒԶԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ

Комментариев нет:

Отправить комментарий