ՍԽԱԼՆԵՐ ՄԱՄՈՒԼԻՑ
Այս բաժնում ներկայացնում ենք տեղեկատվամիջոցներից քաղված այնպիսի արտահայտություններ, որոնցում այս կամ այն չափով աղավաղված է հայերենը: Սխալները հիմնականում ընդհանրական են, ուստի դրանց շտկումն ուսանելի է:

ՍԽԱԼ է. «Ինչպես օրենք, սկսեց փոխարինողների կազմով»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ռուսերենի как-ը հայերեն թարգմանվում է և՛ «ինչպես»՝ համեմատության դեպքում, և՛ «որպես», «իբրև»՝ նույնացման դեպքում: Այստեղ պետք է լիներ «որպես օրենք»:

ՍԽԱԼ է. «Մինչև 25 միլիոն դոլարի հասնող այդ վարկը կստորագրվի Լոնդոնում»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Վարկը ոչ մի կերպ հնարավոր չէ ստորագրել, ուրեմն Լոնդոնում ստիպված կստորագրեն վարկի վերաբերյալ համաձայնագիրը: Բացի դրանից, հայերենում, ի տարբերություն ռուսերենի, վարկը 25 միլիոնի է հասնում առանց «մինչև»-ի:

ՍԽԱԼ է. «Եկամուտների տեսակետից առաջատար դերը գրավելով…»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Դերը խաղում են կամ կատարում, իսկ գրավում են տեղը:

ՍԽԱԼ է. «Ժողովուրդների միջև համագործակցությունը»:
ՄԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «Միջև»-ն ավելորդ է:

Комментариев нет:
Отправить комментарий