Այս
խորագրով ներկայացնում ենք այնպիսի մոլորություններ, որոնց թվացյալ
ճշմարտացիությունը մենք ընդունել ենք առանց կասկածի:
ՍԱՐԴԵՐ
Շատերը պնդում են, թե սարդերը միջատներ են:
Սարդերին միջատների կարգին
դասելը բացարձակ սխալ է: Նրանք պատկանում են սարդակերպերի դասին, որոնք շատ
բաներով են տարբերվում միջատներից. նրանք չունեն «ալեհավաք» բեղիկներ, ունեն չորս
զույգ ոտքեր, այլ ոչ թե երեք, ինչպես միջատները: Նրանց ընդհանրությունները
միջատների հետ ավելի շատ չեն, քան, ասենք, օձերի կամ թռչունների հետ:
Комментариев нет:
Отправить комментарий