Այս
խորագրով ներկայացնում ենք այնպիսի մոլորություններ,
որոնց թվացյալ
ճշմարտացիությունը մենք ընդունել ենք առանց կասկածի:
Շատերը պնդում են, թե մարդու մահից
հետո նրա մազերը շարունակում են աճել:
Երբ վրա է
հասնում մահը (ավելի ճիշտ, երբ դադարում է բաբախել սիրտը), դադարում է մարդու ողջ
կենսագործունեությունը, այդ թվում՝ մազերի աճը, ինչքան էլ որ հաճախ պնդեն
հակառակը:
Գաբրիել Գարսիա
Մարկեսը «Սիրո և այլ դևերի մասին» վեպի նախաբանում նկարագրում է հետևյալը. «Գերեզմանաքարը
քլունգի առաջին հարվածից բաժանվեց մասերի, և գերեզմանախորշից դուրս ցցվեց արևի
ճառագայթների տակ շողացող կենդանի պղնձագույն մազերի մի ալիք»: Վեպը պատմում է մի
աղջկա մասին, որի մազերը կտրել էին մահից քիչ առաջ: «Գերեզմանի պահակը բացատրեց
ինձ, որ մարդու մազերը մեկ ամսում երկարում են 1 սմ-ով նույնիսկ մահից հետո»:
Պահակը ստում
էր: Մարդու մազերն աճում են, քանի որ արմատում կատարվում է բջիջների բաժանում:
Սրտի աշխատանքի դադարեցման հետ ընդհատվում է արյան մատակարարումը, մազերի
արմատներն այլևս չեն ստանում սնունդ, և բջիջների բաժանումը կանգ է առնում:
Միակ բանը, որ
կարող է թվալ, այն է, որ մահացածի կզակի վրայի մազերն աճել են մի քանի միլիմետրով:
Իրականում նրանք չեն աճում. չորանում և սեղմվում է մահացածի մաշկը, և այդ պատճառով
մազերը դառնում են ավելի նկատելի:
Комментариев нет:
Отправить комментарий